Բոլոր լուրերը – Page 8476 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Ես չեմ ուզում, որ մենք Հայաստանում ունենանք հանքեր. Հայկ Բարսեղյան

12:55 11.11.2019

S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Ամուլսարի խնդրին, նշել՝ թեման կրկին ակտիվացել է, ու դարձյալ խոսում են հանքի շահագործման մասին: «Պաթոս չհասկանաք ասածս, սա այն է, ինչին ես եկել եմ տարիների ընթացքում: Մենք ունենք ՀՀ տարածք՝ Երկիր մոլորակի մյուս պետություններից դուրս: Մենք կռվել, պայքարել ենք, որ Երկիր մոլորակի վրա […]

̰
ՊՆ-ն ունի՞ վստահություն, որ այն, ինչ որակվում է որպես ինքնասպանություն, համապատասխանում է իրականությանը

12:50 11.11.2019

Պաշտպանության նախարարությունը բանակում գրանցվող ինքնասպանության յուրաքանչյուր դեպքով իր հետևություններն անում է, համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պատիժը ստանում են, բայց բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նրա խոսքով` դեռ շատ անելիքներ ունեն այդպիսի դեպքերը բացահայտելու համար: Լրագրողները փոխնախարարից հարցրել են` արդյոք ունե՞ն վստահություն, որ […]

̰
ՀՀ-ն հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում. Reuters-ի անդրադարձը

12:45 11.11.2019

Բրիտանական Reuters գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներին, ներկայացրել Հայաստանի եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ու փորձագետների օգնությամբ համեմատություն անցկացրել տարածաշրջանի երկրների ցուցանիշների հետ, հայտնում է «Արմենպրես»-ը: Գործակալությունն ընդգծում է, երբ Հայաստանի Հանրապետությունը երկու ամիս առաջ իրականացրեց նոր եվրապարտատոմսերի տեղաբաշխում, պահանջարկը չորս անգամ գերազանցեց առաջարկը՝ ընդգծելով բացասական տոկոսադրույքների աշխարհում եկամտի ձգտող ներդրողների շրջանում նախկին ԽՍՀՄ փոքր […]

̰
Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:38 11.11.2019

ՀՀ արտգործնախարարությունից հայտնում են, որ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

̰
ԲԴԽ կազմի փոփոխությունները՝ ստեղծման պահից մինչև այսօր. SHANTNEWS.am-ի անդրադարձը

12:36 11.11.2019

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն այսօր հայտարարեց հրաժարականի մասին: SHANTNEWS.am-ը ներկայացրել է տվյալներ՝ ԲԴԽ կազմավորումից հրաժարականներ ու գործող կազմ: Բարձրագույն դատական խորհրդի գործող կազմը հետևյալն է. Ռուբեն Վարդազարյան (Խորհրդի նախագահ) ( 5 տարի ժամկետով ), Լիպարիտ Մելիքջանյան ( 5 տարի ժամկետով ), Հայկ Հովհաննիսյան ( 3 տարի ժամկետով ), / հրաժարական է ներկայացրել 2019 թ. նոյեմբերի […]

̰
Ո՞ւմ եմ հանձնել Արևելյան Եվրոպան․ Գորբաչով

12:34 11.11.2019

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը համաձայն չէ այն պնդումների հետ, որ ԽՍՀՄ վերակառուցման տարիներին «հանձնել է» Արևելյան Եվրոպայի երկրները։ Այս մասին նա հայտնել է ֆրանսիական «Ֆիգարոյին» տված հարցազրույցում։ «Ո՞ւմ եմ հանձնել Արևելյան Եվրոպան։ Լեհաստանը՝ լեհերին, Հունգարիան՝ հունգարներին, Չեխոսլովակիան՝ չեխերին և սլովակներին»,- ասել է ԽՍՀՄ վերջին ղեկավարը։ Նրա խոսքով՝ դա եղել է Խորհրդային Միության […]

̰
Մարիա Զախարովայի երևանյան ջազ-երեկոն

12:27 11.11.2019

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ինստագրամի» իր էջում ներկայացրել է մի պատառիկ՝ երևանյան երեկոյից: «Երեկոն՝ երևանյան ջազ-ակումբում: 100 տոկոսով համաձայն եմ՝ մշակույթն ընտանեկան գործ է»,- լուսանկարը մակագրել է նա: Իսկ Stories բաժնում Զախարովան իր ջազային երեկոյից մի հատված է ներկայացրել՝ տեսանյութով:   View this post on Instagram   Вечером в ереванском джаз-клубе. Согласна на […]

̰
«Լիվերպուլ»-ը 2 մլն եվրո է հավաքել «Ռոմա»-ի երկրպագուների կողմից դաժան ծեծի ենթարկված իռլանդացու բուժման համար

12:20 11.11.2019

«Լիվերպուլ»-ը 2 մլն եվրո է հավաքել «Ռոմա»-ի երկրպագուների կողմից դաժան ծեծի ենթարկված իռլանդացու բուժման համար:  Միջադեպը տեղի է ունեցել մոտ 1,5 տարի առաջ: 2018 թվականի ապրիլին իռլանդացի Շոն Կոքսը եկել էր Լիվերպուլ` իր սիրելի թիմին երկրպագելու համար: «Լիվերպուլ» ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հանդիպելու էր իտալական «Ռոմա»-ի հետ: Այդ խաղը, սակայն, Շոնը չտեսավ, տեսավ նաև, թե […]

̰
«1000 դրամների հիմնադրամի» միջոցները կբավարարե՞ն 3-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին փոխհատուցելու համար. քննարկում ԱԺ-ում

12:13 11.11.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարել փոփոխություններ ու փոխհատուցում նախատեսել նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար: Քննարկումը տեղի է ունեցել Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծի հեղինակ Թանդիլյանն առաջարկել է. «Պայմանագրային կամ պարտադիր զինծառայության շրջանակներում իրականացվող միջոցառումների ներգրավված սպայական կազմի զինծառայողների […]

̰
Ասադը Ալ-Բաղդադիի սպանությունը համարում է ԱՄՆ-ի կողմից ԻՊ-ի «ռեբրենդինգ»

12:10 11.11.2019

Ասադի խոսքով՝ ամերիկացիներն ալ-Բաղդադիին պահում էին իրենց բանտերում, սակայն բաց թողեցին:

̰
Պարագվայում ֆուտբոլի մարզադաշտը րոպեների ընթացքում վերածվել է մեծ ջրափոսի

12:00 11.11.2019

Էկվադորական «Ինդեպենդյենտե դել Վալյե» և արգենտինական «Կոլոն» ակումբները հանդիպել են Կոպա Սուդամերիկանա մրցաշարի եզրափակչում: Այս մրցաշարը Եվրոպա Լիգայի հարավամերիկյան նմանակն է: Արդեն առաջին խաղակեսում մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը, որը կայացել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում: Հորդառատ անձրևը րոպեների ընթացքում մարզադաշտը վերածել է մեծ ջրափոսի: Ու չնայած այս պայմաններին՝ էկվադորական ակումբը կարողացել է գնդակն ուղարկել […]

̰
«ԱՄՆ-ն գոյության պայքար է մղում». Ասադ

11:59 11.11.2019

Սիրիայի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն կորցրել է հեգեմոնիան:

̰
Լոս Անջելեսի լողափում բժշկական ասեղներ են գտել

11:54 11.11.2019

Լոս Անջելեսի առափնյա հանրահայտ գոտիները փակ են այցելուների համար՝ մեծ քանակությամբ բժշկական պարագաների, ներառյալ ասեղների հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է տեղի փրկարար ծառայությունը: Դրանք հայտնաբերվել են կիրակի առավոտյան, որից հետո տարածքը փակվել է: Թե ինչպես են դրանք հայտնվել լողափին, դեռևս հայտնի չէ։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ #DriftIC This area will continue to be […]

̰
Գառնիկ Ստեփանյանը` Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

11:49 11.11.2019

ՀՀ նախագահի հրամանագրով Գառնիկ Ստեփանյանը նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-75-Ո-175 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գառնիկ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […]

̰
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է տվել

11:48 11.11.2019

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Հովհաննիսյանը, մասնավորապես. գրել է. «Հարգելի հայրենակիցներ, Այսօր ներկայացրել եմ հրաժարական` հետևյալ պատճառաբանությամբ. Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդմանս համաձայն, բարձր պաշտոնը ստանձնելուց ի վեր նախաձեռնել և առաջնորդել եմ մի շարք ծրագրեր` միտված դատարանների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ու միջազգային լավագույն […]

̰
Արմինե Մելիքսեթյանն ու Դանիել Մխեյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ

11:43 11.11.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արմինե Մելիքսեթյանն ու Դանիել Մխեյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-168 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արմինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված […]

̰
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

11:39 11.11.2019

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է […]

̰
Նախագահի հրամանագրով նոր դատավոր է նշանակվել

11:32 11.11.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մարիաննա Ստեփանյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-75-Ո-174 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Մարիաննա ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր […]

̰
Թայսոնի միջնամատն ու երկրպագուների ռասիստական վանկարկումները

11:21 11.11.2019

Ուկրաինայի ֆուտբոլի ազգային առաջնությունում հերթական միջադեպն է գրանցվել` կապված ոասիստական դրսևորումների հետ։ Դոնեցկում «Շախտյոր»-«Դինամո» հանդիպման ընթացքում կիևյան ակումբի երկրպագուներն անընդհատ ռասիստական և հայհոյախառն արտահայտություններ են հնչեցրել Դոնեցկի ակումբի կազմում խաղացող սևամորթ բրազիլացիների հասցեին: Ի վերջո, 74-րդ րոպեին մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը և թիմերին դուրս բերել մարզադաշտից: Դրանից դեռ 10 րոպե առաջ մրցավարը հատուկ […]

̰
Ռուսաստանը Հայաստանում թիվ մեկ ներդրողն է. Սերգեյ Լավրով

11:18 11.11.2019

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար: Նա ընդգծեց Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գերատեսչությունների սերտ համագործակցությունը, տեղեկացրեց՝ հաջորդ տարի Հայաստանում ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորում կանցկացվի: ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրեց՝ այս տարի Հայաստանում հյուրընկալվել են ՌԴ պաշտպանության և առողջապահության նախարարները, սերտ շփումներ կան բոլոր ուղղություններով: «Մենք ուրախ ենք, […]

̰
Նոյեմբերի 8-11-ը բացահայտվել է հանցագործության 138 դեպք

11:17 11.11.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 138 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 36, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու` 16, ծեծի՝ 13, յուրացման կամ վատնման` 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, զենք-զինամթերքի առգրավման […]

̰
Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020 թվականին կբարձրանա 10 տոկոսով

11:12 11.11.2019

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացվել են հաշվարկներ և ներկայացվել են 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկներ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ ներկայացված առաջարկի՝ ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով։ Նրանցից 300-ը բժիշկներ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին

11:07 11.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին ՀՀ վարչապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով իրենց հանդիպումը: Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունները, խոսել է երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման, նաև ՀՀ-ՌԴ տնտեսական հարաբերություններում գրանցվող առաջընթացի մասին:

̰
3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով

11:04 11.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով` 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Հրամանի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում: Ըստ այդմ՝ 2020 թ. ՀՀ պետական բյուջեի […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 380 դեպք, որից 218-ը՝ արտակարգ

11:00 11.11.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 4-ից 10-ը գրանցվել է 380 դեպք, որից 218-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 141 կենցաղային կանչ, 117 հրդեհի ահազանգ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 3 դեպք, որից […]

̰
Առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստեր՝ Հայաստանի նկարիչների միությունում. հարուցվել է քրգործ

10:50 11.11.2019

«Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018թթ․ հաշվետությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարվել է այդ կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով […]

̰
Ռուսական C-400-ների պատճառով ԱՄՆ-ն կրկին սպառնացել է Թուրքիային

10:40 11.11.2019

Օ’Բրայենը նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի նախաշեմին:

̰
Հրազդան կիրճում մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

10:33 11.11.2019

Նոյեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Պետրոս Չիչյովն՝ իր վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Հրազդան գետի «ղամիշների» մեջ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

10:28 11.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի նախագահին

10:24 11.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի Հանրապետության նախագահ Ժուաո Լոուրենսուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել երկկողմ քաղաքական և տնտեսական օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով։ Հանրապետության նախագահը Ժուաո Լոուրենսուին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Անգոլայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

̰
BACK_TO_TOP