Բոլոր լուրերը – Page 8478 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

2020-ին մեծ անելիք կա մանկապարտեզների վերանորոգման հարցում. Տիգրան Վիրաբյան

20:12 10.11.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել է կրթամշակութային ու սպորտային հաստատություններում աշխատավարձների աճի, մանկապարտեզներում նոր խմբերի ու բյուջե 2020-ում նորությունների մասին։

̰
Տարվա նոր բառակապակցությունները՝  ըստ բրիտանացիների

19:50 10.11.2019

Անգլերենի բացատրական բառարանում նշվել է, թե որն է տարվա բառակապակցությունը, այսինքն այն բառակապակցությունը, որն ամենահաճախն  է  օգտագործվել մեր երկրի բնակիչների կողմից համացանցում:  Climate strike / կլիմայական  գործադուլ բառակապակցությունն առաջին անգամ հնչել է 2015 թվականին Փարիզում կլիմայի փոփոխության մասին կոնֆերանսում: 2019 թվականին այդ  բառակապակցությունը 100 անգամ ավելի հաճախ է հնչել, գրել է Mirror-ը: Բառարանում ավելացվել են […]

̰
«Երևան մոլի» մոտ Porsche Cayenne-ը բախվել է մոտոցիկլին. Կա մեկ տուժած

19:45 10.11.2019

Նոյեմբերի 10-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 17:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլի» հարևանությամբ գտնվող վերգետնյա անցման տակ բախվել են Երևանի բնակիչներ, 51-ամյա Գեղամ Զաքարյանի վարած Porsche Cayenne մակնիշի 33 TS 314 համարանիշի և 39-ամյա Գրիգոր Ավետիսյանի վարած Suzuki մակնիշի AC 313 համարանիշի մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել […]

̰
Երգչուհի Մայլի Սայրուսի ձայնալարերը վիրահատել են

19:36 10.11.2019

Երգչուհի Մայլի Սայրուսը ձայնալարերի վիրահատություն է տարել, և առաջիկա մի քանի շաբաթները չեն կարողանա երգել, հայտնում է People-ը: Այժմ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նախորդ հոսպիտալացման ժամանակ՝ հոկտեմբերին, երգչուհին խնդիր է ունեցել իր ձայնալարերի հետ: Սայրուսը, որը վերջին անգամ հանդես է եկել սեպտեմբերին, առողջական վիճակի պատճառով ստիպված էր դադարեցնել նոր երգեր ձայնագրելու աշխատանքները:

̰
Չինաստանի Լուսնային ծրագիրը ընդամենը նախապատրաստություն է Մարս թռիչքների համար

19:28 10.11.2019

Չինաստանի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են, որ Մարս թռիչքներ կազմակերպելու մտադրություններ ունեն։ Դրա համար նրանք նա ուզում են յուրացնել դեպի Լուսին թռիչքները։ Այս մասին չինական մամուլին հայտնել են Չինաստանի օդատիեզերական կազմակերպությունից։ «Մենք Լուսնի վրա կկառուցենք բազաներ՝ գիտական փորձարկումներ անելու, մարդու կենսական տարածքի ընդլայնման համար, ինչպես նաև Երկրագնդի արբանյակից անդին՝ հեռավոր տիեզերք թռիչքներ կատարելու համար փորձ […]

̰
ՀՌԱԿ-ը նոր կերկայացուցիչ ունի՝ ի դեմս Հրաչյա Կարապետյանի

19:13 10.11.2019

Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցությունը (ՀՌԱԿ) այսօր Երևանում համաժողովի ավարտին որպես նոր ներկայացուցիչ ընտրել է Հրաչյա Կարապետյանին: Նշենք, որ մասնագիտությամբ ճարտարագետ Հրաչյա Կարապետյանը փոխարինելու է Հակոբ Ավետիքյանին («Ազգ»-ի գլխավոր խմբագիր):

̰
Այսօր Երևանի կենդանաբանական այգու բնակիչ Թայֆուն գետաձիու ծնունդն է

19:04 10.11.2019

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում նշված է, որ այգու բնակիչ Թայֆուն գետաձին այսօր դարձել է 11 տարեկան:  «Այգու աշխատակիցները հատուկ անակնկալ են պատրաստել Թայֆունի համար. մեր գետաձիու 11-ամյակը նշվել է մեծ խանդավառությամբ ու ջերմությամբ լի մթնոլորտում: Այգու հոգատար թիմը, և հատկապես Թայֆունի խնամող Ալլան, ջանք ու եռանդ չեն խնայում կենդանու ամեն օրը բարեկեցիկ դարձնելու համար, […]

̰
Ֆրանսիան հայտարարել է կլիմայական արտակարգ իրավիճակի մասին

18:44 10.11.2019

Ֆրանսիայում, շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին, ուժի մեջ է մտել «Էներգետիկայի և կլիմայի մասին» օրենքը, որով հայտարարվել է էկոլոգիական և կլիմայական արտակարգ իրավիճակ: Այս մասին հայտնում է DW-ն: Օրենքի համաձայն՝ Ֆրանսիայի իշխանությունները մինչև 2030 թվականը պետք է կրճատեն արդյունահանվող վառելիքի գործածումը 40%-ով և մինչև 2022 թվականը փակեն երկրի բոլոր ածխային կայանները: Միևնույն ժամանակ, 2025-ին միջուկային էներգետիկայի […]

̰
Շամպայնը նպաստում է երկարակեցությա՞նը

18:28 10.11.2019

Բրիտանուհի Դորոթի Ֆլաուերսը, որ արդեն 108 տարեկան է, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը, հայտնում է The Independent-ը: Կինն ապրում է անգլիական Հարրոգեյթ քաղաքի ծերանոցում: Նա խոստովանել է, որ ամբողջ կյանքում սիրել է շամպայն և երբեք չի խմել մեկ այլ ըմպելիք: Կինը հավատում է, որ հենց շամպայնին է պարտական ​​իր երկար կյանքի համար: Ծերանոցի հարևանները հաստատել […]

̰
Երևանի մարզչական շտաբը հրաժարական է տվել

18:05 10.11.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Երևանը» 2-7 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային», հայտնում է armsport.am-ը: Խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ «Երևանի» գլխավոր մարզիչ Կալդաս դե Օլիվեյրան հայտարարել է, որ հրաժարական է տալիս զբաղեցրած պաշտոնից։ Նրա հետ թիմից հեռանալու են նաև մարզչական շտաբի մյուս անդամները։ Կալդաս դե Օլիվեյրան մարզում է «Երևանը» 2019 թվականի հոկտեմբերի 4-ից։ Նրա գլխավորությամբ […]

̰
Նիկոլ Փաշինյանը չի հասկացել, թե «դժվար մաս» ասելով Եղեգնաձորի քաղաքապետն ինչ նկատի ունի

17:53 10.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եղեգնաձորի այս լուսավորության ծրագրի իրականացման մասով համարյա ոչ մի բան արված չի, քաղաքապետն ասում է՝ դժվար մասը արել ենք: Հումորով քաղաքապետ: Մնում է պարզենք «դժվար մաս» ասելով ինչ նկատի ուներ»:

̰
Մերկելը հայտարարել է զինատեսակների նոր համակարգերի մշակման մասին

17:44 10.11.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եվրոպական երկրներին կոչ է արել մշակել նոր զինատեսակներ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ կանցլերի, «Ուկրաինայում հակամարտությունը և Ղրիմի բռնակցումը» խորացրել են պաշտպանության և համագործակցության խնդիրը ռազմական դաշինքների՝ հատկապես ՆԱՏՕ-ի շրջանակներում: Մերկելը նշել է, որ Գերմանիան և Ֆրանսիան գտնվում են այդ խնդրի կիզակետոում և հավելել, որ ապագայում Գերմանիան կզարգացնի զենքի […]

̰
Սիրիայում վերսկսվել են մարտերը թուրքական ուժերի և քրդերի միջև

17:30 10.11.2019

Սիրիայի հյուսիսում վերսկսվել են ռազմական գործողությունները Անկարայի դաշնակիցների և սիրիացի քրդական զինյալների միջև: Այդ մասին հայտնում է The National-ը: «Լայնածավալ բախումներ են սկսվել սիրիական ռեժիմի ուժերի և Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմնակից զինյալների միջև»,-ասվում է հայտարարության մեջ: Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի է ունեցել հրադադարի 8 խախտում, որոնք կատարվել են սիրիական քրդերի […]

̰
Ասադը հայտնել է արևմուտքի կողմից սիրիացիների վրա ազդելու փորձերի մասին

17:16 10.11.2019

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոսել է սիրիացիների վրա ազդելու արևմտյան երկրների փորձերի մասին: Այս մասին հայտնում է RT-ն: Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ Արևմուտքը ցանկացել է սիրիացիներին տրամադրել իրենց կառավարության դեմ: «Բայց դա տեղի չի ունեցել: Ակնկալվում էր, որ նրանք կաջակցեն ահաբեկիչներին, այսպես կոչված, չափավոր ապստամբներին, «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության «հրեշտակներին»,-ասել է Ասադը: Նա նշել է, որ […]

̰
Համաներմամբ ազատ արձակված, նախկինում երեք անգամ դատապարտված տղամարդը «կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

17:10 10.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Գիշերը ժամը 03։10-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, […]

̰
Պանդայի փափլիկ ձագը վազում է տեսախցիկի ետևից

17:03 10.11.2019

The Sun‏-ը ներկայացրել է տեսանյութ, որտեղ պանդայի փամփլիկ ձագուկն անվերջ հետապնդում է տեսախցիկը: Պանդայի ձագը լի է էներգիայով և վազում է տերևներով լի վայրով: This adorable panda cub can’t stop chasing the camera pic.twitter.com/O8Ufan93P6 — The Sun (@TheSun) November 8, 2019

̰
Նիկոլ Փաշինյանը Եղեգնաձորում սուբվենցիոն ծրագրերից դժգոհ է մնացել

16:53 10.11.2019

«Շարունակում ենք շրջայցը Վայոց ձորում. հասանք Եղեգնաձոր։ Սուբվենցիոն ծրագրերն այստեղ վատ վիճակում գտանք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
«Քամուց քշվածները» ֆիլմը հայտնվել է մեղուների կինոթատրոնում

16:44 10.11.2019

Մյունխենում իրականացվում է մի ծրագիր, որտեղ մեղուները կարող են ֆիլմ դիտել: Ծրագիրը կոչվում է «Քամուց քշվածները»: Կինոթատրոնը ստեղծվել է հատուկ մեղուների համար: Առաջին սեանսը կայացել է հոկտեմբերի վերջին: Ինչպես հայտնում է «dpa» գործակալությունը, հեղինակը 33-ամյա ուսանող Վաուտեր Վիրտն է: Նա որոշել է իր այս քայլով շնորհակալություն հայտնել ջանասեր մեղուներին: «Մենք մեղուներին պարտական ենք ոչ միայն […]

̰
Ծաղկաձորում ՀՀԿ աշխատաժողովին ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը

16:30 10.11.2019

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈւԾՈւՄՆԵՐ» աշխատաժողովը, որն իրականացվել է «ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ» հիմնադրամի աջակցությամբ, հայտնում է ՀՀԿ-ի կայքը։ Աշխատաժողովը համախմբել էր ՀՀԿ տարբեր կառույցների ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ, Հայաստանը Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մասնակիցները քննարկել […]

̰
Մխիթարյանի անունը չկա «Ռոմա»-ի հայտացուցակում

16:21 10.11.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ բացակայում է «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակից, հայտնում է «Արմենպրեսը»: Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Պարմա»-ի դեմ խաղից առաջ «գայլերը» ներկայացրել են ընդհանուր հայտացուցակը, որտեղ բացակայում է Մխիթարյանի անունը: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Վայքում է

16:15 10.11.2019

«Գորիսից ժամանեցի Վայք»: Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է:

̰
Բժիշկները բացահայտել են լյարդի քաղցկեղի նախանշանները

15:59 10.11.2019

Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտման կենտրոնի մասնագետները եկել են այն եզրակացության, որ ուտելու ընթացքում շատ արագ հագենալը կարող է հուշել լյարդի քաղցկեղի զարգացման մասին: Գիտնականների խոսքերով՝ լյարդի ներսում ուռուցքի առկայության դեպքում բարձրանում է մարդու զարկերակային ճնշումը, և արյունը զարկերակներից մղվում է դեպի որովայնի հատված, ինչն էլ հագեցած լինելու կեղծ զգացողություն է առաջացնում: Լյարդի քաղցկեղի մյուս նախանշաններն […]

̰
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի

15:45 10.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Արայիկ Հարությունյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

15:32 10.11.2019

Այսօր Շուշիում կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը, հայտնում է artsakhpress.am-ը: Համագումարին ներկայացվել են «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Օրակարգում ընդգրկված էր նաև Արցախի Հանրապետության 2020 թվականին հերթական նախագահական ընտրության համար նախագահի թեկնածուի առաջադրման, առաջադրված թեկնածուի կողմից ծրագրերի ներկայացման, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի ընտրությանը վերաբերող հարցերը: Իր խոսքում «Ազատ Հայրենիք» կուսակցության համահիմնադիր […]

̰
Բերմուդյան եռանկյունու առեղծվածը

15:23 10.11.2019

Գիտնականները շարունակում են հետազոտել Բերմուդան եռանկյունին՝ պարզելու այդ անոմալ գոտու գաղտնիքները: Հավաքվող նյութը, նրանց կարծիքով, հնարավորություն կտա բացահայտել այդ տարածքի առեղծվածը: Առայժմ գիտնականներին հաջողվել է պարզել, որ Բերմուդյան եռանկյունին գտնվում է 5 տարբեր բարդ ռելիեֆների շրջանում: Ջրի շրջանառությունն այդ  գոտում, կապված բարդ ռելիեֆի հետ, տարբեր է: Գիտնականները գտել են 150 մետրանոց լեռներ ու հարթավայրեր, որոնք […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին

15:10 10.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի նախագահի հետ Գորիսում հարգանքի տուրք ենք մատուցում Հայրենական Մեծ պատերազմի զոհերին»:

̰
Հորիզոն 15.00

15:00 10.11.2019

̰
Իրանում հայտնաբերվել է խոշոր նավթային հանքավայր

15:00 10.11.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է երկրի հարավում նավթային նոր հանքավայրի հայտնաբերման մասին. ենթադրվում է, որ այնտեղից կարելի է արդյունահանել 50 միլիարդ բարել նավթ: Այդ մասին հայտնում է AP News-ը: Նավթի նոր հանքավայրը Ահվազում գտնվող 65 միլիարդ բարել պարունակող հանքավայրից հետո կարող է դառնալ Իրանում երկրորդ խոշորը: Ռոհանին նման հայտարարություն է արել՝  կապված ԱՄՆ-ի կոշտ […]

̰
«Եկել եմ Գարիկ Սարգսյանի համար հարմար մի բան ընտրեմ». Հրաչյա Հակոբյան

14:41 10.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե գնացել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համար կոկորդիլոս ընտրելու:

̰
Մահացել է The Beatles-ի ալբոմների շապիկների հեղինակ Ռոբերտ Ֆրիմանը

14:26 10.11.2019

82 տարեկան հասակում մահացել է The Beatles-ի լուսանկարիչ Ռոբերտ Ֆրիմանը: Նա ստեղծել է հայտնի խմբի With The Beatles, A Hard Day’s Night, Beatles For Sale, Help! և Rubber Soul ալբոմների շապիկները: Դրանք դեռ երկար ժամանակ սիրելի կմնան, կքննարկվեն, կգնահատվեն, և կշարունակեն ոգեշնչել այլ լուսանկարիչների: With The Beatles ալբոմի կիսափակ դեմքերով խմբի անդամների սև ու սպիտակ […]

̰
BACK_TO_TOP