Բոլոր լուրերը – Page 8480 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Բոլոր լուրերը

Վերջին 1 ամսվա ընթացքում հակառակորդի խախտումներն առաջնագծում աճ են արձանագրել. Տ․ Աբրահամյան

21:23 09.11.2019

Վերջին մեկ ամսվա ընթացքում, հակառակորդի խախտումներն առաջնագծում աճ են արձանագրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Սա բավականին հստակ արտացոլված է ՊԲ շաբաթական կտրվածքով տրվող հաղորդագրություններում, իսկ իմ դեպքում, նաև նկատելի է շաբաթվա ընթացքում առաջնագիծ կատարած այցերիս ընթացքում։ Ճիշտ է՝ կրակոցները մեծամասամբ անկանոն բնույթի են, սակայն ակտիվ […]

̰
«Ջոկերը» կարող է դառնալ պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմը

21:10 09.11.2019

«Ջոկեր» ֆիլմը կարող է ստանալ կոմիքսների վրա հիմնված ամենաեկամբտաբեր ֆիլմի տիտղոսը, գրում է Forbes-ը: Այս պահին կինոերիզը համաշխարհային վարձույթում արդեն աշխատել է 953 միլիոն դոլար: Հայտնի է, որ դրամայի եկամուտներն աճելու են: Ենթադրվում է, որ հանգստյան օրերին «Ջոկեր»-ը ևս մի քանի միլիոն կաշխատի: Այսպիսով՝ եկամուտը կլինի 15․3 անգամ ավելի, քան արտադրական բյուջեն՝ 62․5 միլիոն դոլար: […]

̰
Google-ը դուդլ է պատրաստել Բեռլինի պատի անկման 30-ամյակի առթիվ

20:54 09.11.2019

Google որոնողական համակարգը այսօր Բեռլինի պատի անկման 30-ամյակի կապակցությամբ գլխավոր էջում փոխել է իր դուդլը` օրվա թեմատիկային համապատասխան: Դուդլը ստեղծել է նկարիչ Մաքս Գուտերը: Բեռլինի պատը գոյություն է ունեցել 28 տարի՝ 1961 թվականի օգոստոսի 13-ից մինչև 1989 թվականի նոյեմբերի 9-ը:

̰
Մարիամ Փաշինյանը եղբոր հետ լուսանկար է հրապարակել Արցախից

20:40 09.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Արցախում ծառայող իր եղբոր՝ Աշոտ Փաշինյանի հետ նոր լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտանիքով Արցախ  է մեկնել՝ մասնակցելու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանյաց միջոցառմանը մասնակցելու:

̰
Աբրահամ Խաշմանյանը հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի

20:27 09.11.2019

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին և 18-ին կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները։ Նախ սեփական հարկի տակ կընդունեն Հունաստանի ընտրանուն, ապա մրցակցի հարկի տակ ուժերը կչափեն Իտալիայի հավաքականի հետ։ Մեր ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրո-2020-ի վերջին տուրերի հանդիպումներին նախապատրաստվելու համար հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Գևորգ […]

̰
Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել. Փաշինյան

20:14 09.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախ գնալիս մի շատ ջերմ միջադեպ է տեղի ունեցել իրենց հետ։ «Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին: Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ […]

̰
Ի՞նչ օգտակար և վնասակար հատկություններ ունի մանդարինը

20:00 09.11.2019

Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան պատմել է մանդարինների օգտագործման օգուտի և վնասի մասին: Նա նաև հայտնել է, թե ում է մանդարինը հակացուցված, գրում է Gazeta-ն: «Մանդարինները օգտագործել ոչ միայն պետք է, այլև անհրաժեշտ: Նրանց մեջ կան մեծ քանակությամբ վիտամիններ, միկրո և մակրոտարրեր, հակաօքսիդանտներ: Մանդարինները հատկապես օգտակար են աշնանը և ձմռանը, երբ տարածված են վիրուսային հիվանդությունները»,- ասել է […]

̰
Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Լիբանանում. զրույց Անդրանիկ Դագեսյանի հետ

19:51 09.11.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում մտավորական Անդրանիկ Դագեսյանը խոսել է Լիբանանում տիրող վիճակի մասին: Նա նշել է, որ Բեյրութի մեջ կատարվելիքը կախված է դերակատարներից. «Սա վերջին 15 տարիների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների կարևոր վիճակն է, սա կուտակումն էր և ժայթքումն էր: Վերջին 15 տարիների ընթացքում նոր սերունդ առաջացավ, որը պայքարում է»: Մանրամասները` տեսանյութում:

̰
Սևանում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

19:45 09.11.2019

Սևան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Գեղարքունիքի մարզի Սևանի հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով նոյեմբերի 11-ից 13-ը ներառյալ, ժամը 10:00-ից 16:00-ն, հոսանքազրկվելու է Սևանի հեռուստակայանը:  

̰
Հին Երևանի վկայությունները` աղբի տակ. SHANTNEWS.am-ի անդրադարձը

19:38 09.11.2019

SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր այցելել է Մետաքսի նախկին կոմբինատի տարածք` փնտրելու «Հին Երևանը», ավելի ճիշտ այն, ինչ մնացել է հին քաղաքի ապամոնտաժված շինություններից: Կենցաղային տարատեսակ թափոններից մինչև մեքենաների կմախքներ: Դժվար է ասել` ավելի շատ ա՞ղբ կա, թե՞ հին պատմություն ունեցող քարե շինությունների քարեր: Մանրամասները` տեսանյութում:

̰
Երիտասարդը նիհարել է 240 կիլոգրամ, երբ իմացել է, որ շուտով կմահանա

19:30 09.11.2019

Մեթյու Հաուզերը, երբ իմացել է, որ իրեն մնացել է ապրել շուրջ կես տարի, նիհարել է 240 կգ, գրում է Mirror-ը: ԱՄՆ Վիրջինիա քաղաքի բնակիչը տառապել է ճարպակալմամբ: «Ես արդեն պատրաստվում էի թաղմանս, երբ որոշեցի փոխել սեփական կյանքս»,- խոստովանել է նա: Երիտասարդն այժմ հաճախում է մարզասրահ, ձեռք է բերում նոր ծանոթներ և ընկերներ:    

̰
Անաստասիա Վոլոչկովան կտրուկ փոխել է ոճը

19:14 09.11.2019

Ռուս հայտնի բալետապարուհի Անաստասիա Վոլոչկովան կտրուկ փոխել է սանրվածքը: Նա կտրել է երկար մազերը և նախապատվությունը տվել կարճ սանրվածքին: Սոցցանցերի իր էջերում նա տեղադրել է լուսանկար ու հետաքրքրվել, թե իր երկրպագուներն ինչ կարծիք ունեն իր նոր սանրվածքի վերաբերյալ: Նա նաև ընդգծել է, որ իր հետ աշխատել են պրոֆեսիոնալներ: Ինչպես երևում է մեկնաբանություններից, երկրպագուները հավանել են […]

̰
Ավստրալացի բռնցքամարտիկը մահացել է սպարինգի ժամանակ ստացած հարվածից

19:07 09.11.2019

Ավստրալացի 27-ամյա բռնցքամարտիկ Դուայթ Ռիչին մահացել է իր հայրենակից Մայքլ Զերաֆայի հետ սպարինգից հետո: Նշվում է, որ Ռիչին հարված է ստացել իրանին, ինչից հետո գնացել է դեպի իր անկյունը և կորցրել գիտակցությունը: Որոշ ժամանակ անց նա մահացել է: Բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում տարել էր 19 հաղթանակ և կրել 2 պարտություն:  

̰
Թրամփը ԱՄՆ պատմության մեջ «ամենամեծ ստի» հեղինակ է անվանել Դեմոկրատներին

19:05 09.11.2019

«Ամենամեծ սուտը» ԱՄՆ պատմության ընթացքում․ այսպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բնորոշել իր դեմ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սկսած արշավը, որով վերջիններս փորձում էին կասկածի տակ դնել 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները։ Խոսքը ԱՄՆ ընտրություններին ռուսական հաքերային մասնակցության, դրա հետևանքով Թրամփի հաղթանակի մասին պնդումներին է վերաբերում։ Այս պնդումները տարիներ տևած քննությունների արդյունքում այդպես էլ չհաստատվեցին, իսկ […]

̰
Խոհանոցային սպունգները 200 անգամ ավելի կեղտոտ են, քան զուգարանակոնքը. հետազոտություն

19:00 09.11.2019

Սպասքը լվանալու համար նախատեսված խոհանոցային սպունգը կարող է պարունակել վտանգավոր բակտերիաներ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությանը: «Խոհանոցային սպունգները բակտերիաների համար հիանալի ինկուբատորներ են, կարող են 200 անգամ ավելի կեղտոտ լինել, քան զուգարանակոնքը: Հետազոտողները հայտնաբերել են 362 տարբեր տեսակի բակտերիաներ, որոնք «ապրում են» խոհանոցային սպունգների մեջ»,- հայտնել են […]

̰
Մարալիկում վերաօծվել է վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցին

18:59 09.11.2019

Բարերարների ու համայնքային բյուջեի համատեղ ներդրումների արդյունքը Մարալիկում վերանորոգված եկեղեցին է: Ռուսաստանաբնակ մարալիկցիները ֆինանսավորել են 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը: 1902 թվականին կառուցված եկեղեցին ավելի քան 1 դար կիսաքանդ էր: Այսօր այն վերաօծվել է Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ: Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ են մարալիկցիները կապում իրենց քաղաքի պատմությունը: Եկեղեցու տեղում 2 դար առաջ Սուրբ […]

̰
Հորիզոն 18:00

18:48 09.11.2019

̰
Կանադայում սահմանափակվել է անգլերենի օգտագործումը

18:45 09.11.2019

Կանադայի Քվեբեկ նահանգում հանրային ծառայությունները կտրամադրվեն բացառապես ֆրանսերեն: Այս մասին հայտարարել է նահանգի վարչապետ Ֆրանսուա Լեգոլտը: «Եթե ձեր ծնողները գնացել են անգլալեզու դպրոց, ուրեմն դուք ունեք որոշակի իրավունքներ Քվեբեկում, և մենք դրանք կհարգենք: Եթե դուք նոր եք ներգաղթել, ապա մենք ձեզ հետ պետք է ֆրանսերեն խոսենք»,- ասել է Լեգոլտը: Նա հավելել է, որ այս որոշումը […]

̰
Անգլիացի այգեպանները, երբ առաջին անգամ տեսան, որ հոն եմ ուտում, վախեցան, թե կթունավորվեմ. Արմեն Սարգսյան

18:44 09.11.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը SHANTNEWS.am-ին պատմել է, թե ինչպես են Լոնդոնի այգեպանները զարմացել` համտեսելով հայկական հոնը: «Հայաստանից մասուրի թփեր տարա Լոնդոն և Լոնդոնից դուրս՝ մեր այգում, տնկեցինք թփերը, հոնի ծառը և փոքրիկ թթենիներ: Կլիմայական փոփոխությունների պատճառով էր երևի, միայն կարմիր թութը լավ աճեց ու հոնը: Անգլիացի այգեպանները, երբ առաջին անգամ տեսան, որ ես հոն եմ […]

̰
Մեր ոտքը խերով էր. Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել

18:37 09.11.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և հայտնել, որ Աշոտ Փիլիպոսյանի արշավախմբի հետ  մասնակցել է Տարոնիկ գյուղի դամբարանաշարքի պեղումներին: «Մեր ոտքը խերով էր` մեր թվարկությունից առաջ մի քանի հազարամյակի հետաքրքիր հնածոներ պեղվեցին»,- գրել է պատգամավորը:

̰
Գերմանացի վազորդուհին ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ մարզուհի

18:30 09.11.2019

Գերմանացի վազորդուհի Ալիսա Շմիդտը ավստրալական Busted Coverage պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ մարզուհի: Ալիսան ելույթ է ունենում 200, 400, 800 մետր, ինչպես նաև 4 անգամ 100 մ փոխանցումավազքում: Այս պահին մարզուհու գլխավոր նվաճումը մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալն է: Նոյեմբերի 8-ին Ալիսան դարձել է 21 տարեկան:

̰
Արծվաբերդի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

18:29 09.11.2019

Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է. առկա են ծխացող օջախներ, հայտնում են ԱԻՆ լրատվականից: Նոյեմբերի 9-ին` ժամը 09:30-ին, հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 41 փրկարար ծառայող: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 32 աշխատակից:

̰
Ասել եմ` դուք ամրացրեք, ինչ ուզում եք, արեք. Լևոն Վարդանյանը պնդում է, որ Արամի 23-ի շինությունը պետք է մայթից հեռու դրվի

18:21 09.11.2019

«Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչ փուլում է ծրագիրն ու ինչ աշխատանքներ են իրականացվում: Վարդանյանն անդրադարձել է նաև Արամի 23 շենքին: Լևոն Վարդանյանը պարբերաբար նշում է, որ նախատեսում է Արամի 23-ն ապամոնտաժել և վերականգնել ավելի խորքում՝ մայթից հեռու։ Հիշեցնենք, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի` Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանի […]

̰
Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի բնակիչները թույլ չեն տալիս շարունակել մայթերի ասֆալտապատումը

18:00 09.11.2019

Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի բնակիչները թույլ չեն տալիս ավարտին հասցնել մայթերի ասֆալտապատումը: Իսկ պատճառը 110 մետր քառակուսի տարածք զբաղեցնող չօգտագործվող տաղավարն է, որը տեղադրված է մայթին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Բնակիչները պահանջում են տաղավարը հեռացնել և հետո նոր շարունակել ասֆալտապատումը, իսկ շինարարը շտապում է իր գործն ավարտին հասցնել: Այսօր բնակիչները դարձյալ շինարարին արգելել […]

̰
Հորիզոն 18.00

18:00 09.11.2019

̰
ԱԺ հետնամասում փայտե տուն է այրվել. ազգությամբ ֆինն տանտերն այրվածքներ է ստացել

17:54 09.11.2019

«Սկզբում միայն ծուխն էր, հետո արդեն բոցը երևաց, մինչև Ազգային ժողովի տանիքը բարձրանում էր: Հետո ամբողջ տանիքով տարածվեց»,- ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին SHANTNEWS.am-ին պատմեց բնակիչներից մեկը: Կինն ասաց՝ այրված տունը ազգությամբ ֆինն մի տղամարդու էր պատկանում, նրա կինը հայ է: Հրդեհից տղամարդը տուժել է: «Նա, իրենց ավանդույթների համաձայն, ֆիննական փայտե տուն էր կառուցել, իսկ […]

̰
ԱԺ տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել

17:44 09.11.2019

Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ […]

̰
«Հարսանիք Շուշիում» օպերացիան սկսված է. Արմեն Գրիգորյանը լուսանկար է հրապարակել հարսնացուի հետ

17:37 09.11.2019

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր պսակադրվում է: Նա Շուշիի պարիսպի մոտից իր ապագա կնոջ հետ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է»: Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ` մասնակցելու հարսանիքին:

̰
Ես ինչ-որ մի բան սկսել եմ, ուրեմն ավարտելու եմ. ի՞նչ փուլում է «Հին Երևան» ծրագրի իրականացումը

17:34 09.11.2019

«Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչ փուլում է ծրագիրն ու ինչ աշխատանքներ են իրականացվում: Հիշեցնենք, որ խոսքն այն նախագծի մասին է, որը ներկայացվել է դեռևս 2005-ին, բայց մինչ օրս իրականացված չէ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ բաց երկնքի ու աղբակույտերի տակ, շարունակում են մնալ հին Երևանի ապամոնտաժված շինությունների քարերը: […]

̰
Նախագահը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին

17:22 09.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին: Նախագահ Սարգսյանը ողջունել է արքեպիսկոպոս Գալագերի այցը Հայաստան` գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ: Արքեպիսկոպոս Գալագերը Հայաստանի նախագահին իր տպավորություններն է փոխանցել այցից:  «Ուրախ […]

̰
BACK_TO_TOP