12:20 10.11.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը: Քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի […]
12:10 10.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ շրջում է Գորիսում՝ ծանոթանալով քաղաքի շինարարական աշխատանքներին: Նա ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Գորիսը կունենա եւս մեկ թաղային մարզադպրոց. աշխատանքները՝ կառավարության համաֆինանսավորմամբ ընթանում են ողջ թափով:
12:09 10.11.2019
Նոյեմբերի 9-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ 28 հա, Շիրակի մարզի Սարապատ գյուղում՝ 150 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 200 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 600 քմ, Թալին-Երևան ավտոճանապարհին՝ 3000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
11:53 10.11.2019
Նոյեմբերի 10-ին, ժամը 00:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Խաչատուր Գ., ծնված 1980 թ.) […]
11:49 10.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ուղիղ եթերում է: Զրուցում է տեղացիների հետ: «Եկել եմ Գորիս՝ ծանոթանալու սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին» ,-նշել է նա:
11:40 10.11.2019
BuzzFeed պորտալը ներկայացրել է տասնամյակի լավագույն 50 տեսահոլովակները: Վարկանշային աղյուսակը հայտնվել է պորտալի պաշտոնական կայքում: Մասնագետներն ընտրել են յուրաքանչյուր տարվա լավագույն երաժշտական տեսահոլովակները՝ սկսած 2010 թվականից: 2010-ի լավագույն տեսահոլովակների շարքում հայտնվել է Ադելի Rolling in the Deep տեսահոլովակը: Նա հավաքել է 1,6 միլիարդ դիտում: Gotye-ի 1,2 միլիարդ դիտումներով Somebody That I Used To […]
11:31 10.11.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառմանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը: Իր ելույթում Նախագահը ողջունել է ներկաներին, փոխանցել Արցախի ժողովրդի ամենաջերմ բարեմաղթանքները, կարեւորել այսպիսի միջոցառումների անցկացումը եւ նշել, որ սա մի հարթակ է՝ քննարկելու համազգային եւ միջազգային զարգացումները, ծանոթանալու տարբեր […]
11:28 10.11.2019
Ռումինիայում ավարտին է մոտենում Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարը: Արագ շախմատի 9 պարտիաներից հետո շախմատիստները կայծակնային շախմատի 9-ական պարտիա են անցկացրել: Լևոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին և Վլադիսլավ Արտեմևին, իսկ Անիշ Գիրիի, Անտոն Կորոբովի, Վիշվանաթան Անանդի, Լի Քուանգ Լիեմի, Շահրիյար Մամեդյարովի, Ֆաբիանո Կարուանայի և Սերգեյ Կարյակինի հետ ոչ-ոքի է խաղացել: Արոնյանն ունի 15,5 […]
11:24 10.11.2019
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Էդուարդ Սահակյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 8-ին Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի՝ Սարդարապատ գյուղի վարչական տարածքում իր վարած ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո, հայտնում է shamshyan.com-ը։ Պարզվել է, որ նա ծառայում էր Ոստիկանության Զորքերի N զորամասի հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի 1-ին վաշտում՝ որպես ավագ։ Ինչպես […]
11:15 10.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով «Արցախի արևածագը»:
11:07 10.11.2019
Օկլահոմայում անցկացվել է Bellator 233 մրցաշարը, որի ժամանակ սարսափելի նոկաուտ է գրանցվել: Քրիստիան Էդվարդսը մրցել է Սեզար Բեննետի հետ։ Մենամարտի արդեն 16-րդ վայրկյանին Էդվարդսը ձախ ոտքով այնպիսի հուժկու հարված է հասցրել մրցակցի ծնոտին, որ վերջինս կորցրել է գիտակցությունը և հայտնվել խորը նոկաուտի մեջ:
11:00 10.11.2019
Այրվել են Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքի (3000 քմ) 1000 քմ հատվածը, ջերմահարվել՝ 500 քմ, ինչպես նաև ամբողջությամբ այրվել է կից երկհարկանի փայտյա տունը (56 քմ): Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել երկհարկանի փայտյա տան բնակիչ Իկկա Ռոնկաինեն (ծնված 1949 թ.). վերջինս հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել […]
10:54 10.11.2019
Հարավային Կորեայում ընթացող Սամբոյի աշխարհի առաջնության երկրորդ օրը նույնպես անհաջող էր հայ մարզիկների համար: Երկրորդ օրը պայքարի մեջ էին մտել կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը, իսկ մարզական սամբոյի մրցաշարում՝ Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) ու Էդիկ Պետրոսյանը (100 կգ): Բալասանյանը, Մխիթարյանը և Պետրոսյանը պարտվեցին հենց առաջին գոտեմարտերում, […]
10:48 10.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23.3 տոկոսով, կամ՝ 7261 հատ վարկով: «Սա նշանակում է, որ 7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել: Սա դեռ այն պայմաններում, երբ զինվորականներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը չէր […]
10:32 10.11.2019
Անգլիայի Քենթի կոմսության Լարքֆիլդ գյուղի մի բնակչուհի խոսել է այն մասին, թե ինչպես է ամոթից ելնելով նիհարել 70 կիլոգրամով: Այս մասին գրում է Daily Mirror-ը: Երիտասարդ տարիներին Նիկոլա Ուելլսը տառապել է ալկոհոլիզմից: 31 տարեկանում նրան հաջողվել է հրաժարվել խմիչքից, բայց կնոջ մոտ հայտնվել է նոր վատ սովորություն. նա սկսել է օգտագործել արագ սնունդ: Կինն ամեն […]
10:16 10.11.2019
ՀՀ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ ՏԻՄ օրվա առթիվ ուղերձը. «Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ՀՀ-ում ՏԻՄ համակարգի ստեղծման 23 ամյակի առթիվ: Ցանկացած ժողովրդավարական պետություն ուժեղ է իր կայացած համայնքներով: Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր մարտահրավերներն ունի, և այժմ մեր ՏԻՄ-երի համար կարևոր շրջան է իրենց գործունակությունն ի ցույց […]
10:01 10.11.2019
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են […]
00:00 10.11.2019
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, էս ինչքան փող են կերել տարիներ շարունակ ասֆալտի վրա, էլ չասեմ, թե քանի մարդու գլուխ են կերել էդ փոսերի պատճառով։ Էս վերջին ամիսներին մի քանի հազար կիլոմետր տարբեր ուղղություններով քշել եմ Հայաստանով։ Ամեն տեղ կամ հրաշք ասֆալտ ա, կամ վերանորոգման աշխատանքներ են եռում։ Ու էդ […]
23:58 09.11.2019
DJ Vakcina-ն ինսթագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Նա գրել է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին DJ-ություն է անում։ «Հարսանիքի ամենակարևոր հյուրը։ Շարունակում եմ DJ-ություն անել Արմենի և Մանեի սուպեր ժամանակակից հարսանիքին՝ երեկոն դեռ շատ եմ թեժացնելու»,- գրել է նա։
23:45 09.11.2019
Այսօր` նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Կարեն Հարությունյանը` իր վարած Nissan մակնիշի 35 NG 652 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա 70/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, միջին տարիքի տղամարդ հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և […]
23:36 09.11.2019
Հնդկաստանի Վադոդարա քաղաքում կոկորդիլոսը մտել է բնակելի տներից մեկի զուգարանը: Տան բնակիչներն անսովոր ձայներ են լսել զուգարանից, մտածել են, թե այնտեղ կատու է մտել, բայց բացել ու կոկորդիլոս են տեսել: Ընտանիքն անմիջապես դիմել է «Վայրի կենդանիների փրկության հիմնադրամ»: Մասնագետներին մեկ ժամից ավելի է պահանջվել կոկորդիլոսին բռնելու համար: Նրանք խոստովանել են, որ դա բավականին բարդ գործ […]
23:28 09.11.2019
Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը Fast Company Innovation Festival-ի ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է՝ փոխի անունը՝ դառնալով Christian Genius Billionaire Kanye West (Միլիարդատեր քրիստոնյա հանճար Քանյե Ուեսթ): Այս մասին հայտնել է CNN-ը: «Մարդիկ ասում են, որ հիմարություն է ինքդ քեզ միլիարդատեր կոչելը, ես կարող եմ օրինական կերպով մեկ տարով փոխել անունս՝ Միլիարդատեր քրիստոնյա հանճար […]
23:13 09.11.2019
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի մասին և կոչ է արել ժողովրդին համախմբվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Եղբայրներ և քույրեր, մեր ժողովրդավարությունը պետական հեղաշրջման փորձերի պատճառով վտանգի տակ է գտնվում, որոնք փորձում են իրականացնել բռնության պատրաստ խմբերը: Նրանք հարձակում են գործում սահմանադրական կարգի վրա: Ի դեմս միջազգային հանրության՝ […]
23:03 09.11.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքից լուսանկար է հրապարակել և կից գրել. «Հայացք մը, Հարսանիք Շուշիում»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս այսօր ընտանիքով Արցախ է մեկնել՝ մասնակցելու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանյաց միջոցառմանը մասնակցելու:
23:02 09.11.2019
Շիրակի պետական համալսարանի քոլեջն այս տարի նշում է հիմնադրման 95-ամյակը, ինչի կապակցությամբ կրթական հաստատությունը միջոցառումների շարք է նախատեսել: Դրանցից մեկն անցկացվել է Գյումրու Կենտրոնական հրապարակում: Նախադպրոցական բաժնի 3-րդ կուրսի ուսանողներն ուսումնասիրություններ են կատարել օրորոցային երգերի թեմայով ու եկել այն եզրակացության, որ երաժշտական այս ժանրը մոռացվում է: Ֆլեշմոբի ժամանակ Գյումրու Կենտրոնական հրապարակում 2 ժամ հնչել են […]
22:50 09.11.2019
Գրեթե մեկ միլիոն հաննիբալ- մրջյունների մի բանակ, որը տարիներ շարունակ բանտարկված է եղել Լեհաստանում լքված խորհրդային բունկերում, ազատվել է: Այդ մասին հայտնում է Newsweek- ը: Այդ մրջյունները վերջին տարիներին ուսումնասիրում էին լեհ գիտնականների խումբը: Խումբը ղեկավարել է Վեչիչ Չեխովսկին, որը Կենդանաբանության ինստիտուտի թանգարանից է և աշխատել է նաև Լեհաստանի գիտությունների ակադեմիայում 2013-ին: Այդ ուսումնասիրությունների ժամանակ […]
22:36 09.11.2019
Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են երկկողմանի կպչուն ժապավեն, որը կկարողանա վիրահատությունից հետո միացնել կտրված հյուսվածքները: Հատկանշականն այն է, որ այս ժապավենը մասնագետները մշակել են` ուսումնասիրելով սարդերի հատուկ կպչուն նյութը: Հենց այդ նյութի միջոցով են սարդերը բռնում զոհին: Նյութը յուրահատուկ հատկություն ունի, այն վայրկյանների ընթացքում կլանում է ջուրը, հեղուկը: Ժապավենը փորձարկվել է մարդու լյարդի, աղիների, […]
22:26 09.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական […]
22:13 09.11.2019
Չիկագոյի համալսարանի հետազոտողները հայտարարել են Անտարկտիկայում ծովային սառույցի ծավալի մեծացման վտանգների մասին: Այդ մասին գրում է Nature Geoscience-ը: Գիտնականները հիշեցրել են, որ Երկիրն արդեն մի քանի սառցե դարաշրջան է ապրել, և այժմ ընդմիջում է, որը մոտենում է ավարտին։ Թե ինչն է հաջորդ սառեցման հիմնական պատճառը, նրանք դեռ չեն կարողացել հաստատ ասել: Սակայն երկրաֆիզիկոսները ենթադրում են, […]