15:50 09.11.2019
Մեքսիկական Օախակա նահանգում ոստիկանության պարեկության վրա հարձակման հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 2-ը` վիրավորվել: Այդ մասին հայտնում է Reforma-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին` տեղի ժամանակով 18:00-ին (Երևանի ժամանակով 04:00-ին) Սան Վիսենտե Կոատլան գյուղում: Նահանգապետ Ալեխանդրո Մուրատը դատապարտել է հարձակումը և կոչ արել դատախազին հետաքննություն անցկացնել:
15:44 09.11.2019
Փոփ երգչուհի Նատաշա Կորոլյովայի ամուսինը՝ Սերգեյ Գլուշկոն, որն առավել հայտնի է Տարզան անունով, «Пятница с Региной» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ խանդում է կնոջը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ: Ինքը՝ Նատաշան, նման շրջադարձի չէր սպասում: Նա խոստովանել է, որ ամուսնու կողմից խանդի դրսևորումներ նկատել է, բայց չի մտածել, որ այն ուղղված է Ուկրաինայի նախագահին: Միաժամանակ, զույգը […]
15:42 09.11.2019
«Իսկ այսօր Շուշիում թեժ է լինելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դիջեյ Վակցինան՝ լուսանկար հրապարակելով: Նա, ամենայն հավանականությամբ, հրավիրված է Շուշի՝ մասնակցելու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ այսօր կայանալիք հարսանիքին: Արմեն Գրիգորյանի հարսնացուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանի զարմուհին է՝ Մանե Մինասյանը: Նա Հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակն է: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Գրիգորյանի հարսանիքին […]
15:36 09.11.2019
Արցախի Ասկերան շրջանի Ակնա (Աղդամ) քաղաքում 10-րդ դարի խաչքար են գտել: Հողագործության աշխատանք կատարելիս այն հայտնաբերել են Արթուր և Արա Հակոբյանները: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Հերկի հերթական աշխատանքների ժամանակ տրակտորի խոփը չի կարողացել հաղթահարել արգելքը: Արթուր Հակոբյանը, նկատելով, որ խոփը դեմ է առել խաչքարի, դադարեցրել է աշխատանքը․ խաչքարը դարեր շարունակ թաքնված է եղել բազմաշերտ […]
15:28 09.11.2019
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Առաջին հանձնաժողովում, որը զբաղվում է զինաթափման և միջազգային անվտանգության հարցերով, ընդունվել է Ռուսաստանի համահեղինակած նախագիծը, որով այդ ոլորտի առաջարկներ են ներկայացվում ՄԱԿ գլխավոր քարտուղարին։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Նախագծի մեջ նշվում է, որ այն միտված է միջազգային անվտանգության համակարգի իրավական հենքի՝ սպառազինությունների վերահսկման, զինաթափման և միջուկային զենքի չտարածման մասին բազմակողմ […]
15:25 09.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիին՝ Կամբոջայի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը Նորոդոմ Սիհամոնիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կամբոջայի ժողովրդին` առաջընթաց և բարօրություն:
15:17 09.11.2019
Կայացել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքը: Ստեղծման օրվանից հիմնադրամն օգնել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 18 տարեկան 240 երեխաների, նրանց բուժման համար հանգանակել ու տրամադրել շուրջ 270 մլն դրամ: Հերթական ընթրիքի նպատակն էր դոնորներին և գործունեության մեկ տարվա ընթացքում հիմնադրամի ծրագրերին աջակցած բարերարներին ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի մասին, ներկայացնել ապագա ծրագրերն […]
15:15 09.11.2019
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Բոսնիա և Հերցեգովինայի (նոյեմբերի 15-ին) և Հայաստանի (նոյեմբերի 18-ին) ընտրանիների հետ խաղերից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա՝ «Միլան», Ալեքս Մերետ՝ «Նապոլի», Սալվատորե Սիրիգու՝ «Տորինո», Պյերլուիջի Գոլինի՝ «Ատալանտա» Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի՝ «Լացիո», Էմերսոն՝ «Չելսի», Լեոնարդո Բոնուչի՝ «Յուվենտուս», Ջովանի Դի Լորենցո՝ «Նապոլի», Ալեսանդրո Ֆլորենցի, Ջանլուկա […]
15:02 09.11.2019
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերը Հհ ԱԳ փոխնախարար և ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՑԹԻ ֆեյսբուքյան էջից: Փոլ Ռիչարդ Գալլագերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
15:00 09.11.2019
Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հարաբերական կայունությունը։ Այս մասին «Մեդիամաքսին» տված բացառիկ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցությունների համար դրական մթնոլորտի ձևավորմանը։ Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունքներին, Լավրովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի մասին հարցն ամենադժվարներից է։ «ԵԱՀԿ […]
14:50 09.11.2019
«Եվրո-2020»-ի ընտրական փուլի վերջին` 9-րդ և 10-րդ տուրերում Հունաստանի ազգային հավաքականը կմրցի Հայաստանի (նոյեմբերի 15-ին) և Ֆինլանդիայի (նոյեմբերի 18-ին) ընտրանիների հետ: Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը խաղերից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Հույների գլխավոր մարզիչ հոլանդացի Ջոն վան Սխիպը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Վասիլիոս Բարկաս (ԱԵԿ), Ոդիսևս Վալխոդիմոս («Բենֆիկա», Պորտուգալիա), Ալեքսանդրոս Պասխալակիս […]
14:46 09.11.2019
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայլիյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատոր։ «Լավ նորություն։ 2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և կունենանք 2-րդ օպերատոր։ Վերջին ամիսներին անցկացված հանդիպումներն ու խորհրդատվությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի […]
14:44 09.11.2019
Իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իր կարծիքն է հայտել «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի միլանյան ակումբ վերադառնալու կապակցությամբ: Ավելի վաղ ՄԼՍ-ի ղեկավարությունը հաստատել է շվեդ հարձակվողի հավանական տրանսֆերը: «Իբրահիմովիչի ձեռքբերումը հիանալի քայլ կլիներ «Միլանի» համար: Նա դեռ կարող է փոփոխություն մտցնել Իտալիայում: Ես նրան լավ գիտեմ: Վստահ եմ, որ եթե Զլատանը վերադառնա […]
14:39 09.11.2019
Երեկ՝ նոյեմբերի 8-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 20:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 13-ամյա Ս. […]
14:29 09.11.2019
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզ է, Արայիկ Հարությունյանը թիրախավորված է։ Եթե նա վաղն առավոտյան հայտարարի, թե երկիրը կլոր է՝ էլի հայհոյվելու է։ Կարծում եմ, նա այս հանգամանքին հանգիստ պետք է վերաբերվի։ Խնդիրը խորքային չէ։ Մակերեսային է, պարզունակ ու կուսակցական։ […]
14:25 09.11.2019
Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 10-րդ տեղն է գրավել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Կարճ ու ազատ ծրագրերի համագումարում 23-ամյա գեղասահորդը հավաքել է 189.50 միավոր: Կարճ ծրագրից հետո Հայրապետյանը 13-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է չորրորդ արդյունքը: Տղամարդկանց մենասահքի մրցմանը մասնակցել է […]
14:20 09.11.2019
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի: Այս մասին հայտնել է IRNA-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի և 312 տուժածի մասին: Ստորերկրյա ցնցումների հետևանքով ավերվել էին բազմաթիվ շինությունները: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին, Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ […]
14:14 09.11.2019
Ben Bril Memorial մրցաշարում հայազգի բռնցքամարտիկ Ռաֆայել Հարությունյանը նվաճել է Հոլանդիայի չեմպիոնի կոչումը: Հարությունյանը, մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթել է Դամինա Լեոնարդու Յապուրային: Ռաֆայել Հարությունյանը ծնվել է 1988 թվականին Սպիտակում, հիմա բնակվում և մարզվում է Հոլանդիայի Դեն Բոշ քաղաքում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ելույթ է ունենում 2013 թվականից, կարիերայի ընթացքում տարել է 13 հաղթանակ, կրել 3 պարտություն:
14:08 09.11.2019
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մեդիամաքս»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական վիճակին, սիրիական հարցի կարգավորմանն ու մի շարք այլ թեմաների: Անդրադառնալով հարցին՝ հայ-ռուսական հարաբերություններում կա՞ն արդյոք հարցեր կամ թեմաներ, որոնք իսկապես անհանգստացնում են Ռուսաստանի ղեկավարությանը: «Իսկապես, 2018-ին ռուս-հայկական հարաբերությունները զարգանում էին Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին: Հարկ է նշել, որ ՀՀ նոր իշխանությունները՝ […]
14:03 09.11.2019
Ռուսական առաջին ալիքի «Ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում դուդուկի հուզիչ հնչյունների ներքո «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ» գեղեցիկ կատարմամբ ժյուրին գրավել է հայուհի Իննա Սայադյանը: Աղջիկը պատմել է, որ ինքը Վայքից է, բայց ապրում և սովորում է Ռուսաստանում: Իննա Սայադյանը 18 տարեկան է: Նրա հիասքանչ կատարումը ստիպել է, որ պտտվեն ժյուրիի 4 անդամներն էլ: Վալերի Սյուտկինն […]
14:00 09.11.2019
ՀՀ վարչապետ տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և մեջբերել իր ելույթից մի հատված. «Մենք ուզում ենք օգնել պետությանը՝ Հայաստանի երեխաների և մեծահասակների համար ստեղծելու բուժման այնպիսի՛ պայմաններ, այնպիսի՛ հոգեբանություն և մոտեցում, որ քաղցկեղն այլևս չընկալվի որպես դատավճիռ և ողբերգություն այն ընտանիքում, որի անդամներից որևէ մեկի մոտ հայտնաբերվել է: Այս մեկ տարվա […]
13:47 09.11.2019
Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու […]
13:44 09.11.2019
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը սկսել է ինսուլտից հետո վերականգնվել, գրում է Agence France-Presse-ը: Այս պահին դերասանուհին հանգստանում է և վերականգնում ուժերը: Նշվում է, որ Դենյովի բախտը բերել է, որ նրան հիվանդանոցում ժամանակին օգնություն են ցուցաբերել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասանուհին ինսուլտ է ստացել De son vivant ֆիլմի նկարահանումների ժամանակ:
13:36 09.11.2019
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց, որ Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ փոխանցել է Ֆրանցիսկոս պապի ողջուններն ու աղոթքները Հայաստանի զարգացման համար: Նա հայտնեց, որ իր այս այցը միտված է Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունների բարձր մակարդակի նշանավորմանը: Արքեպիսկոպոսը հիշատակեց Վատիկանի ղեկավարների այցերը […]
13:30 09.11.2019
Ավստրալիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանց հետևանքով արդեն զոհվել է 2, վիրավորվել՝ մոտ 30 մարդ: Եվս 7 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակի ուժգնության պատճառով փրկարար ծառայությունները չեն կարողանում հասնել ամենից շատ տուժած վայրերին: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշրջման աշխատանքներին խանգարում […]
13:20 09.11.2019
Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոյականի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել: «Ավինյանի խորհրդականը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է»,- ասել էր նա: Պետրոսյանն ասել էր, որ Էլոյանը «Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերն է»: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակներում Սարհատ Պետրոսյանն ասել էր, որ պետական կամ […]
13:10 09.11.2019
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ միջազգային հարցերում Հայաստանի և Վատիկանի հայացքները համընկնում են: Նա հայտնեց, որ երկու կողմերի օրակարգում են Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների և քրիստոնյաների շահերի պաշտպանությունը, քրիստոնեական արժեքների պահպանումը: Նախարարը նշեց նաև, որ Սուրբ Աթոռի ներկայացուցչին ներկայացրել […]
13:06 09.11.2019
Այն տունը, որտեղ բնակվել է հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Կիևում, լրջորեն տուժել է հրդեհի հետևանքով: Այս տանը Փարաջանովը ապրել է իր կնոջ՝ Սվետլանա Շչերբատյուկի հետ ամուսնության առաջին տարիներին: Լրջորեն տուժել են Փարաջանովի նկարները, արխիվը: Այս տանն է նկարահանվել «Փարաջանով՝ տոմս դեպի հավերժություն» տունը, տեղեկանում ենք «Ազատություն ռադիոկայան»-ի ուկրաինական ծառայության ֆեյսբուքյան էջից: Մանրամասները` տեսանյութում: