12:03 09.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել դստեր՝ Արփիի հետ, կից նշել. «Գնում ենք Արցախ»: View this post on Instagram Գնում ենք Արցախ:) A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) on Nov 8, 2019 at 11:50pm PST
11:59 09.11.2019
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում: Այս մասին հայտնում է ESPN-ը: Ըստ աղբյուրի՝ 32-ամյա ուրուգվայցին ցանկանում է խաղալ ԱՄՆ-ում, «Բարսելոնան» իր հերթին պատրաստ է ընդառաջ գնալ ֆուտբոլիստին և անվճար բաց թողնել: Սուարեսի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Նշվում է, որ ուրուգվայցի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր […]
11:37 09.11.2019
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում անցկացվող ցույցերի ընթացքում մասնակիցները կրակի են մատնել Պեդրո դե Վալդիվիի անվան համալսարանը, գրում է 24 Horas-ը: Քաղաքի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 20 մարտական հաշվարկ: Հրդեհը մարելու ընթացքում մեկ հրշեջ վիրավորվել է: #AHORA #CBÑ trabaja en apoyo a @cbsantiago por tercera alarma de incendio #Santiago Cc […]
11:33 09.11.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի արևելքն ու արևմուտքը կենսամակարդակով կհավասարվեն առնվազն 50 տարի անց։ Նա համբերության կոչ է արել, գրում է Suddeutsche Zeitung-ը: Մերկելն ափսոսանք է հայտնել՝ նշելով, որ Բեռլինի պատի փլուզումից հետո այդ ամենը կարող էր ավելի արագ տեղի ունենալ: Մերկելի խոսքով՝ այդ հարցը գերմանական հասարակությունում սկսել են լայնորեն քննարկել՝ աշխարհում […]
11:26 09.11.2019
Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի գահակալման պատվին Տոկիոյի կայսերական պալատի առջև մեկնարկել է տոնական փառատոն: Դրան մասնակցում են ազգային պարայի, երաժշտական խմբեր: Տոնական միջոցառումներին մասնակցել կկարողանա 30 000 մարդ: Նրանցից 10 000-ը տոմսեր են ստացել համազգային վիճակախաղի ժամանակ, մյուս տոմսերն ուղարկվել են պատվավոր, հատուկ հյուրերին: Տոնական արարողությունները սկսվել են տեղական ժամանակով 13:00-ին: Նարուհիտոն կայսեր լիազորությունները ստանձնել […]
11:22 09.11.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ, որոնց կազմում էին Բելգիայի դաշնային եւ տարածաշրջանային խորհրդարանների անդամներ, հասարակական, քաղաքական և գիտամշակութային ոլորտների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
11:18 09.11.2019
Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը կրկնել է «Հիմնական բնազդ» ֆիլմի տեսարանը, գրում է Ria Novosti-ն: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սթոունը ստացել է «Տարվա կին» անվանակարգում GQ Men of the Year Awards-ի մրցանակը: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Նա նստել է աթոռին և, ոտքը ոտքին գցելով, հանդես եկել մոտիվացիոն մենախոսությամբ այն մասին, որ մարդ պետք […]
11:06 09.11.2019
Ռումինիայում շարունակվում է Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարը: Արագ շախմատի 9 պարտիաներից հետո Լևոն Արոնյանը երրորդ տեղում է: 18 հնարավորից նա վաստակել է 10 միավոր: Երեկ Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին և ոչ-ոքի խաղացել Անտոն Կորոբովի և Անիշ Գիրիի հետ: Այսoր և վաղը մասնակիցները կանցկացնեն կայծակնային շախմատի 18 պարտիա, որից հետո էլ կորոշվի մրցաշարի […]
10:59 09.11.2019
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից հայտնում են, որ ակցիայի ընթացքում հակաամերիկյան հայտարարություններ են արվում և կեղծ տեղեկատվություն է տարածվում։ Դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշության կոչ է անում՝ կապված ակցիաների հետ։ Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ Հիշեցնենք՝ And then we danced սկանդալային ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է Թբիլիսիի և Բաթումի կինոթատրոններում՝ նոյեմբերի 8-10-ը։ Ֆիլմը պատմում է երիտասարդ պարող […]
10:45 09.11.2019
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 16:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 20:25-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր:
10:30 09.11.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թրամփն առաջարկել է «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմ» եզրույթը Այս մասին հայտարարել է Էրդողանը` մեջբերելով իր և Թրամփի խոսակցությունը: Ի դեպ, Էրդողանը պատախանել է, որ երկու երկրները պատերազմի մեջ չեն եղել, այլ հայերին արտաքսել են Թուրքիայից: Ինչևիցե, Էրդողանը մեկնում է Վաշինգտոն: Երկկողմ օրակարգը Սիրիան է, քրդական հարցը, […]
10:17 09.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերին: Վարչապետը ողջունել է պարոն Գալլագերի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի մեր երկրի ու Վատիկանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ և հայ […]
10:07 09.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
10:00 09.11.2019
Հարավային Կորեայում ընթացող Սամբոյի աշխարհի առաջնության առաջին օրն անհաջող էր հայ մարզիկների համար: Նոյեմբերի 8-ին մրցագորգ էին դուրս եկել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ) մարտական սամբոյի առաջնությունոմ: Մեր տղաներից ոչ-ոք չկարողացավ մեդալ նվաճել: Համեմատաբար հաջող մասնակցություն ցուցաբերեց Տիգրան Կիրակոսյանը: Նա հասավ կիսաեզրափակիչ, […]
09:55 09.11.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Քյոլն»-ը հյուրընկալել էր «Հոֆենհայմ»-ին։ Առաջին կեսից հետո հաշիվը եղել է 1-0՝ հօգուտ տանտերերի։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը երկրորդ կեսի հենց սկզբից դուրս է եկել փոխարինման ու ամիջապես դարձել գոլի հեղինակ և հավասարեցրել հաշիվը: Ադամյանի ակումբը կարողացել է 98-րդ րոպեին նաև հաղթանակ կորզել: Ու դարձյալ դեր է խաղացել Ադամյանը: […]
09:46 09.11.2019
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:30-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Ա.) դուրս է եկել ճանապարհի […]
09:38 09.11.2019
Նոյեմբերի 9-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1 հա, Շահումյան գյուղում՝ 2500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
09:27 09.11.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին: Նախապես որոշված է եղել, որ ընտրությունները պետք է անցկացնել ապրիլի 1-ին, բայց Արցախում համարել են, որ Ապրիլյան պատերազմի տարելիցի նախօրեին ընտրություններ անցկացնելը վատ նշան է: Արցախի իշխանությունները հաշվի են առել նաև Հայաստանի փորձը, որտեղ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կազմակերպվեցին ապրիլի 2-ին, […]
09:13 09.11.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է նոյեմբերի 28-ը հատուկ քննչական ծառայողի օր նշելու որոշման նախագիծ: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նոյեմբերի 28-ը ՀՔԾ-ի հիմնադրման օրն է, և Հայաստանում արդեն նշվում է ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական […]
08:59 09.11.2019
«Տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ ավտոներկրողներից՝ կապված Գյումրու ավտոմաքսատան մոտ գոյացած հերթերի հետ: Պարզվում է՝ վարորդները մեքենան մաքսազերծելու համար ստիպված են լինում մեկ-երկու օր անցկացնել Գյումրիում, քնում են մեքենայում, հարազատի տանը կամ էլ հյուրանոցներում: Մեքենա ներկրողներից մի քանիսը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկարագրելով իրավիճակը, նշեցին նաև, որ տեղի գյումրեցիները գնում են […]
08:52 09.11.2019
Նյու Յորքի նախկին քաղաքապետ, 77-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը կպայքարի ԱՄՆ նախագահի աթոռի համար։ Նա ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր՝ Ալաբամա նահանգում կայանալիք փրայմերիզում Դեմոկրատական կուսակցությունից որպես թեկնածու գրանցվելու համար։ Ներկուսակցական ընտրությունները նշանակված են 2020 թվականի մարտի 3-ին, գրում է Bloomberg-ը։ Դրանց արդյունքում կընտրվեն 52 պատվիրակներ, որոնք Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում կհայտնեն առաջիկա նախագահական ընտրություններում Թրամփի մրցակցի […]
08:43 09.11.2019
Ճապոնուհիներին արգելում են աշխատավայրում ակնոց կրել։ Ընկերությունների ղեկավարները կարծում են, որ ակնոցը խանգարում է հաճախորդների հետ շփմանը, ստեղծում կնոջ սառը կերպար։ Կանայք բողոքում են և հայտնում խտրականության մասին։ Սոցցանցերի ճապոնական սեգմենտում թափ է առնում ըմբոստություն՝ արգելքի դեմ, հայտնում է ВВС-ն։ Նման սահմանափակումների են բախվում գործունեության տարբեր ոլորտներում ներգրավված կանայք։ Տղամարդկանց համար սահմանափակումներ չկան։ Ճապոնուհիները բարձրաձայնում […]
08:31 09.11.2019
Նոյեմբերի 9-ը կարևոր ամսաթիվ է Գերմանիայի պատմության մեջ։ Բեռլինում այսօր կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված երկիրը երկու մասի բաժանող Բեռլինյան պատի անկման 30-ամյակին։ Հիշատակի միջոցառում կանցկացվի նաև Բեռնաուեր շտրասեում գտնվող հուշահամալիրի մոտ։ Միջոցառումներին կմասնակցի երկրի ղեկավարությունը, այդ թվում նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Վիշեգրադյան խմբի երկրների առաջնորդները (Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Չեխիա)։ Միջոցառումները […]
08:16 09.11.2019
Նոյեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին՝ Սարդարապատ ընթանալի․ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով […]
08:10 09.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Մաշտոցի պող. 24, 28, 34, 36 շենքերը, Պուշկինի փ. 35, 42, 44, 46, 48 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարյան փ. 24Բ շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեձորի փողոցի սեփական տները և […]
00:00 09.11.2019
ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։ «Խոսքերն ավելորդ են»,- գրել է նա։ «Իմ մեծ հայկական ընտանիքը»,- նկարին կից գրել է նա։
23:55 08.11.2019
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամավճարները: Հարգելի համալսարանականներ, այն բանից հետո, երբ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը հուլիս ամսին արգելել էր ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին աշխատանքից ազատել թվով 29 աշխատողի, նա օգոստոս ամսից ապօրինաբար չէր փոխանցում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների […]
23:43 08.11.2019
Բազմանդամ ընտանիքներում սնունդն ավելի առողջարար է,քան այն ընտանիքներում որտեղ 1 կամ 2 երեխա է մեծանում, պարզել են գիտնականները: Նրանք ուսումնասիրել են մոտ 70 ընտանիքի սննդակարգ: 27 ընտանիքում եղել է 1 երեխա: Գիտնականներին հետաքրքրել է նաև երեխաների ֆիզիկական ակտիվության մակարդակը: Պարզվել է, որ եթե ընտանիքում 1 երեխա կա, մեծ է հավանականությունը, որ նա ավելորդ քաշ կհավաքի […]