20:34 08.11.2019
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, հանդիպել դասախոսների և ուսանողների հետ: Նախագահ Սարգսյանը զրուցել է ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև փոխանցել մարզի սահմանամերձ համայքներ այցելությունից իր տպավորությունները: Նա նաև իր խորհուրդներն է փոխանցել երիտասարդներին՝ հորդորելով կրթության համար նախատեսված իրենց […]
20:33 08.11.2019
Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Ստեփանակերտում և Վանաձորում անցկացված մշակութային բազմաշերտ միջոցառումներից հետո այսօրվանից Գյումրիում մեկնարկեցին «Երևանի մշակութային օրերը Գյումրիում» եռօրյա միջոցառումները, որոնք անցկացվում են Երևանի քաղաքապետարանի նախաձեռբությամբ։ Նախ Գյումրիի քաղաքապետարանում ճանաչողական հանդիպում ունեցան մայրաքաղաքի և Գյումրիի տարբեր խմբակցությունները ներկայացնող ավագանու անդամները,ապա՝ Գյումրու Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում «Անխելք մարդը» ներկայացմամբ հանդես եկավ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական […]
20:16 08.11.2019
Մոսկվայի հարկային ծառայությունը Անաստասիա Զավորոտնյուկին պարտքերի հաշիվ է ներկայացրել, հայտնում է Mash-ը: Ենթադրվում է, որ Մոսկվայի հարկային ծառայությունը մտադիր է «Իմ հիասքանչ դայակի» աստղից բռնագանձել 24 հազար ռուբլի, որը դերասանուհին պարտք է Մոսկվայի կենտրոնում ունեցած բնակարանի գույքահարկը չվճարելու համար: Այժմ Անաստասիա Զավորոտնյուկը շարունակում է պայքարը ծանր հիվանդության դեմ: Ընտանիքը չի բացահայտել դերասանուհու ճշգրիտ ախտորոշումը, բայց […]
20:10 08.11.2019
«Ֆենոմեն, հիվանդություն, թե՞ ․․․». այս խորագրով գրառում է արել ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը: «Վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած երևույթը քննարկումների առիթ հանդիսացավ և, իհարկե, մասնագիտական կարծիքների բախման հետաքրքիր թեմա առաջացրեց: Հետաքրքրությունը հասավ մինչև ռուսական Առաջին ալիքի` Ելենա Մալիշևայի «Жить Здорово» հաղորդաշար: Պատրաստվեց հատուկ հաղորդում՝ հետազոտություններով, հատուկ փորձաքննությամբ: Հայաստանից, որպես էքսպերտ մասնագետ հրավիրվեց Շենգավիթ ԲԿ-ի Տեսողության լազերային […]
20:00 08.11.2019
Շիրակի մարզում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկը 2004 թվականին է սահմանվել, որը մոտ 2500 հուշարձան է ընդգրկում: Բայց այդ ցանկը կազմելուց հետո, մասնագետները բազմաթիվ հազվագյուտ կառույցներ են հայտնաբերել մարզում, որոնք ևս իրենց պատմաճարտարապետական նշանակությամբ արժանի են դասվելու պահպանվող հուշարձանների շարքում: Նման կառույցներից մեկի շուրջ օրեր առաջ քննարկումներ ծավալվեցին համացանցում: Խոսքը Առափի գյուղի մոտ […]
19:56 08.11.2019
Նոյեմբերի լույս 7-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի արարատի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատ քաղաքում՝ մտերմուհու կողմից դանակահարվելու հետևանքով։ 51-ամյա կինը հրավիրվեց ոստիկանություն […]
19:43 08.11.2019
Ճարտարապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է կոմիտեի լիազորությունների մասին: «Կադաստրի այն մասը, որը շատ թույլ էր, առնչվում է ոչ միայն քաղաքաշինության, այլև տարածքային կառավարման հետ, էկոնոմիկայի, տրանսպորտի, բնապահպանության հետ: Տարածական տվյալները ֆունդամենտալ տվյալներն են, որոնցով հասկանում ենք՝ ինչ ունենք և ինչ չունենք: Ինձ, որպես քաղաքացի ու […]
19:30 08.11.2019
Ամերիկացի մոդել, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բյութի-հավելվածից 10 մլն դոլար է պահանջում. Sweet Cam ծառայությունը, թույլտվություն ստացած չլինելով հանդերձ, օգտագործել է ռեփեր Քանյե Ուեսթի կնոջ լուսանկարը: Քարդաշյանը դատի է տվել iHandy ընկերությանը, որին էլ պատկանում է Sweet Cam հավելվածը: Քիմ Քարդաշյանը վերոնշյալ գումարը պահանջում է հավելվածի առաջխաղացման նպատակով առանց թույլտվության իր լուսանկարն օգտագործելու համար: Խոսքը այն […]
19:17 08.11.2019
Նոյեմբերի լույս 7-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատ քաղաքում՝ մտերմուհու կողմից դանակահարվելու հետևանքով։ 51-ամյա կինը հրավիրվեց ոստիկանություն ու խոստովանեց […]
19:15 08.11.2019
Հույն Մելպոմենի Դինեն եղել է ընդամենը 14 տարեկան, երբ ինքը և իր քույրերը նացիստների ձեռքից փրկել են հրեական ընտանիքի անդամներին, գրում է DW-ն: Այժմ` 75 տարի անց, տարեց կինը հանդիպել է այն մարդկանց, որոնց փրկել է տասնյակ տարիներ առաջ: Մանրամասները` տեսանյութում:
19:08 08.11.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ստացված գրության հիման վրա կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573․733․000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145․000․000 […]
19:05 08.11.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրվող դասագրքերի գումարի զեղչման կարգը: Յուրաքանչյուր դպրոցի 5-12-րդ դասարանների սովորողների թվաքանակի 10 տոկոսի չափով պետբյուջեից սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների դասագրքերի գումարի զեղչման կամ հատուցման նպատակով հատկացվում է գումար, որը բաշխվում է սոցիալապես անապահով սովորողների միջև: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի N 752-Ն /21.08.2009թ./ հրամանով […]
19:00 08.11.2019
Ռուսական Лиза.ру կանանց առցանց ամսագիրը կազմել է ռուսաստանցի 5 ամուրիների ցանկը, որոնց համար «կանայք պատրաստ են հերթ կանգնել»: Ցուցակում ներկայացված են երիտասարդ, հարուստ և խոստումնալից այն տղամարդիկ, որոնք դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Հնգյակում է հայտնվել նաև Ресо-Гарантия ընկերության միլիոնատեր ղեկավարի՝ ծագումով հայ Սերգեյ Սարկիսովի 24-ամյա որդին՝ Սերգեյ Սարկիսով կրտսերը: «Ինձ դեռևս բախտ չի […]
18:55 08.11.2019
«911» ծառայություն նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում […]
18:50 08.11.2019
Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի ռազմագիտության դասարանն այսուհետ կկրի լեռնուտցի Նարեկ Հարությունյանի անունը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Նարեկը զոհվել է 2017 թվականի ապրիլի 24-ին՝ Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում՝ թշնամու դավադիր գնդակից։ Այսօր հերոս լեռնուտցու հիշատակին դպրոցի աշակերտները միջոցառում են կազմակերպել, որին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետը ողջունել է […]
18:47 08.11.2019
Քիմ Քարդաշյանի քույրը` Քայլի Ջենները, իր ինստագրամյան էջում հրապարակել է իր մեկամյա դստեր` Սթորմի Ուեբսթերի լուսանկարը, որտեղ երեխան կրում է հելոուինյան հանդերձ: Քայլին իր աղջկան հագցրել է Versace-ի զգեստ, երեխան կեղծամով է: Այդպիսի տեսքով էր այս տարի Քայլին ներկայացել Նյու Յորքում: Սթորմիի նկարը «Ինստագրամում» արժանացել է 9,5 միլիոն հավանության: Ավելի վաղ հայտնել էինք, որ Քայլի […]
18:43 08.11.2019
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների սերտ համագործակցության կարևորությունը: «Սա արդեն մեր հերթական հանդիպումն է ընթացիկ տարում, ինչը հաստատում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության […]
18:40 08.11.2019
Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում տեղի ունեցած ռազմավարական զորավարժություններին պատշաճ մասնակցություն ունենալու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով։ Շնորհավորական խոսքով հանդես եկան ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Իրենց ելույթներում Արման […]
18:35 08.11.2019
Նոյեմբերի 8-ին` ժամը 14:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի 4 հասցեում գտնվող դռների արտադրամասում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Վերջինս, ինչպես նաև երեք մարտական հաշվարկ անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել […]
18:31 08.11.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում տեղի է ունեցել նոր մանկապարտեզի հիմնարկեքի արարողությունը: Ծրագրի արժեքը 125.4 մլն դրամ է, որի 50%-ի ֆինանսավորումը իրականացվում է կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում, իսկ մյուս 50%-ը՝ համայնք-մասնավոր հատվածի համագործակցությամբ: Կոտայքի մարզում սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է 10 մանկապարտեզ, որոնցից 3-ը՝ զրոյից, […]
18:25 08.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել պատգամավորներ Լիլիթ Մակունցի, Հարություն Բաբայանի և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ: «Երևանի օրերը Գյումրիում»,- գրել է նա:
18:20 08.11.2019
Այսօր Հայաստանում չարորակ ուռուցքների դեմ պայքարի նոր կենտրոն է բացվել: Կենտրոնի բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում:
18:13 08.11.2019
Ադրբեջանի նախագահի կին և միաժամանակ երկրի առաջին փոխնախագահի կողմից ղեկավարվող հիմնադրամը իր վրա է վերցրել վրաերթի ենթարկված ընդդիմադիր գործիչ Օգթայ Գյուլալիևի ապաքինման ծախսերը։ Սա կասկածի առիթ է տվել ընդդիմադիր այլ գործիչներին։ Ditord.am-ը հայտնում է, որ «Լրտեսների գործով» զբաղվող իրավապաշտպանը հոկտեմբերի 29-ին վրաերթի է ենթարկվել Բաքվում, երբ սահմանված տեղով թույլատրելի պահին անցնելիս է եղել փողոցը։ Հաջորդ […]
18:10 08.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել նոր՝ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ չարորակ ուռուցքների ախտորոշումը և բուժումը: Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ: Վարչապետը […]
18:03 08.11.2019
Վրաստանի ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանի նիստին է ներկայացել ազգային ուտեստով` խինկալիով: Վրաստանի խորհրդարանի համար աննախադեպ այս իրադարձությունն ունի իր նախապատմությունը: Խորհրդարանում բավական երկար ժամանակ է՝ քննարկվում է Գերագույն դատարանի դատավորների թեկնածությունը: Բուռն է ընթացել հատկապես գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեի թեկնածության քննարկումը: Խորհրդարանական ընդդիմությունը նրան կասկածել է կեղծ դիպլոմ ունենալու մեջ և պահանջել է ներկայացնել համակուրսեցիներից մի […]
17:51 08.11.2019
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, շուտով կարող է ընդունել օրենք, որի հիման վրա բլոգերները կարող են դասակարգվել որպես օտարազգի գործակալներ։ Սա վերաբերելու է բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ են տարածում անսահմանափակ օգտվողների համար։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական մամուլին։ Այդպիսի կարգավիճակ չստանալու համար, ըստ երկրորդ ընթերցմանը մոտեցող օրենքի նախագծի, պետք է բլոգերները գրանցվեն երկրի […]
17:40 08.11.2019
Թբիլիսիի և Բաթումի բոլոր կինոթատրոններում, որտեղ պետք է կայանա «Եվ մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերան, մոբիլիզացված է ոստիկանություն, հայտնում է 1tv.ge-ն: Թբիլիսիի «Ամիրան» և «Գալերիա Թբիլիսիի» կինոթատրոնների շենքում մոնտաժել են «դետեկտորներ», որտեղ կստուգեն կինոթատրոն մուտք գործող անձանց: Ծագումով վրացի շվեդ ռեժիսոր Լևան Ակինի «Եվ մենք պարեցինք» (And Then We Danced) ֆիլմի պրեմիերան Վրաստանում կայանալու է այսօր` […]