Բոլոր լուրերը – Page 8485 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Ավարտվել է մոր կողմից 7-ամյա դստերը խեղդամահ անելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

13:05 08.11.2019

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 21-ին ահազանգ էր ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 16:00-ից 18:00-ն ընկած […]

̰
Դեզինֆեկցիոն նյութից 11 մարդ է թունավորվել ԱՄՆ ռեստորաններից մեկում․ կա զոհ

13:02 08.11.2019

Զանգվածային թունավորում է տեղի ունեցել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բեռլինգտոն քաղաքում։ Ռեստորանի հաճախորդներից 11 մարդ է թունավորվել «Super 8» նյութից։ 1 մարդ մահացել է, ևս 10 մարդ թունավորված է։ Այս նյութը, ինչպես հայտնում է ամերիկյան մամուլը, օգտագործվում է դեզինֆեկցիա իրականացնելու համար։ Այն օգտագործել են աշխատանքային օրվա վերջում՝ տարածքը մաքրելիս։ Տարածքը մաքրող աշխատակիցներից մեկը վատ է զգացել […]

̰
Հորիզոն 13.00

13:00 08.11.2019

̰
Թուրք զինվորականները մասնակցելու են սիրիական Ղամիշլիում ՌԴ պարեկությանը

12:57 08.11.2019

Ռուսաստանը և Թուրքիան համատեղ են իրականացնելու Սիրիայի Ղամիշլի շրջանում թուրք-սիրիական սահմանի մոտակայքում պարեկությունը։ Սա արդեն երրորդ նման երթուղին է, որով երկու պետությունները հսկողություն են իրականացնելու։ Այս մասին հայտնում է ռուսական կողմը։ Երթուղում պարեկություն է անելու ռուսական և թուրքական կողմերի 24 զինծառայող։ Երկու կողմն էլ դրա համար տրամադրելու են իրենց ուժայիններին պատկանող զրահատեխնիկա, որը նաև զինված […]

̰
Հայաստանից արտագաղթը նվազել է

12:54 08.11.2019

Հայաստանի Միգրացիոն ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2019թ. 9 ամիսների տվյալների համաձայն՝ սահմանահատումների սալդոն կազմել է -9857 2018թ. այդ թիվը կազմել է -15695, 2017-ին՝ -53,912, իսկ 2016-ին՝ -86,694. ցուցանիշը 2016-ի համեմատ բարելավվել է 88,6 %-ով , ՀՀ քաղաքացիների սահմանահատումները կազմել են -35549, 2018-ին՝ -42,182, 2017թ-ին՝ -75,015, 2016-ին՝-98,902. 2016-ի համեմատ ցուցանիշը բարելավել է 64 %-ով […]

̰
Չինարիում այս տարի թզի ու արքայախնձորի առատ բերք են ունեցել

12:50 08.11.2019

Չինարիում այս տարի ծնվել է 7 երեխա, 8-րդն էլ շուտով կծնվի: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը: Նա նաև տեղեկացրեց՝ այս տարի առատ բերք են ունեցել: «Այս տարի թզի ու արքայախնձորի լավ բերք ենք ունեցել ու մեծ ծավալով արտահանել, թզի կիլոգրամը 800 դրամով ենք արտահանել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ աշխատանքային […]

̰
Կստեղծվի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության բարելավման հարցերով համատեղ աշխատանքային խումբ

12:46 08.11.2019

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ: Զրուցակիցները քննարկել են մինչև 2024 թվականը կոնցեսիոն պայմանագրով նախատեսվող ներդրումների ծավալների ավելացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանը, ինչպես նաև շարժակազմերի նորացմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության […]

̰
Ասիան Եվրոպային միացնող առաջին գնացքը ճանապարհ է ընկել

12:40 08.11.2019

Չինաստանից դեպի Եվրոպա է մեկնում բեռնատար առաջին գնացքը: Այն արդեն անցել է Բոսֆորի նեղուցում գտնվող ստորգետնյա թունելով: Չինական երկաթուղիներին պատկանող գնացքը գալիս է չինական Շիան քաղաքից: Երթուղին անցնում է Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, ապա մուտք գործում Եվրոպա և անցնելով եվրոպական մի քանի երկրներ` հասնում է Չեխիա: Գնացքը վերջնակետ կհասնի 12 օրում՝ անցնելով 11,5 հազար կմ: […]

̰
Ջրօգտագործող ընկերությունների ղեկավարները պետք է ունենան որոշակի կրթական մակարդակ. քննարկում ԱԺ-ում

12:37 08.11.2019

Կառավարությունն առաջարկում է ջրի ազգային խորհուրդը լուծարել և լիազորությունները փոխանցել լիազոր մարմնին, այսինքն՝ Շրջակա միջավայրի նախարարությանը: Հարցն այսօր ներկայացվել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Երկրորդ ընթերցման ներկայացվող նախագծին կողմ են քվեարկել: Բացի սրանից, հանձնաժողովում քննարկվել են ջրային ոլորտի կարգավորմանը վերաբերող մի քանի օրինագծեր ևս: Դրանցից մեկն էլ ԱԺ […]

̰
Ryanair-ն առաջարկում է 2020թ. «սիրառատ փետրվարն» անցկացնել Երևանում

12:36 08.11.2019

Զբոսաշրջության կոմիտեն իր էջում հայտնել է, որ 2020թ. փետրվարը Ryanair-ը նվիրում է Երևանին: 2020թ. նոր ուղղությունների ցանկում Ryanair-ը ընդգրկել է Հայաստանը` առաջարկելով «սիրառատ փետրվարն» անցկացնել «վարդագույն քաղաքում»: Հիշեցնենք, որ եվրոպական ամենամեծ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը հունվարի 14-ից սկում է թռիչքներ իրականացնել Երևանից դեպի Հռոմ, Միլան և հակառակ ուղղություններով:

̰
ՊՎԾ-ն ուսումնասիրություն է անցկացնում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության նկատմամբ

12:30 08.11.2019

Պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ։ Ուսումնասիրության առարկա են դարձվելու 2018 թվականի մայիս ամսից սկսած նախաձեռնված ներդրումային գործընթացները։ Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ովքեր ներդրումների նախաձեռնման, իրականացման որևէ փուլում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարման համակարգի այլ օղակների […]

̰
Շարունակվում են Տիգրան Ավինյանի հանդիպումները Չինաստանում

12:25 08.11.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի ընթացքում հանդիպել է հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից «Հայտերա Քոմյունիքեյշնզ» ընկերության գործադիր փոխնախագահ Ելին Ցզյանի հետ։ Քննարկվել են հանրային անվտանգության, մասնավորապես՝ ոստիկանության համակարգի բարեփոխումների շրջանակներում համագործակցության հնարավորությունները։

̰
Արմեն Սարգսյանը Չինարիի փոքրիկներին Ամանորին հրավիրել է նախագահական նստավայր

12:20 08.11.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում է: Նախագահի այցի առաջին կետը Չինարին էր: Այստեղ ՀՀ նախագահի հետ հանդիպման էին եկել նաև փոքրիկները: Չինարիում ապրող երեխաներին Արմեն Սարգսյանը Ամանորին հրավիրել է նախագահական նստավայր: Արմեն Սարգսյանին ուղեկցում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

̰
Չինաստանը սկսել է մշակել 6G

12:00 08.11.2019

Չինաստանում պաշտոնապես սկսել են 6-րդ սերնդի հեռահաղորդակցական տեխնոլոգիաների մշակման աշխատանքները, գրում է Reuters-ը: Ստեղծվել է հատուկ խումբ, որը զբաղվում է 6G ցանցի մշակմամբ: Այդ ամենը սկսվել է այն բանից հետո, երբ որոշվել է ողջ երկրով մեկ տարածել 5G-ն: Աշխարհի երկրները ձգտում են ստեղծել ինտերնետ կապ, որը 20 անգամ ավելի արագ կլինի, քան 4G-ն:  

̰
Գրավին առնչվող օրենսդրությունը վտանգում է անձի անձնական ազատության իրավունքը․ ՄԻՊ

11:58 08.11.2019

ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ գրավին առնչվող օրենսդրությունը վտանգում է անձի անձնական ազատության իրավունքը․ ՍԴ որոշման հիմքում դրվել է նաև Պաշտպանի հատուկ դիրքորոշումը: Սահմանադրական դատարանի հետ ձևավորված համագործակցության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հատուկ դիրքորոշում՝ գրավի օրենսդրական կարգավորումների և պրակտիկայի վերաբերյալ։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վճռաբեկ դատարանի դիմումով վիճարկվող […]

̰
Երևանում ցեղասպանության մասին Հունաստանի նախագահի հայտարարությունը զայրացրել է Թուրքիային

11:51 08.11.2019

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հայտարարությանը, որն արվել էր վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ «Տեսնում ենք, որ Հունաստանը շարունակում է մնալ Թուրքիայի դեմ թշնամական տրամադրված շրջանակներում և աջակցել այդ շրջանակների՝ մեր երկրի դեմ արտահայտվող տեսակետներին և դիրքորոշումներին»,- նշել է Աքսոյը։ […]

̰
Իրանը Հայաստանի համար կարևորագույն պետություն է և կարևորագույն գործընկեր. Ռուբեն Ռուբինյան

11:47 08.11.2019

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար կարևորագույն պետություն է և կարևորագույն գործընկեր: Այս համատեքստում […]

̰
Օրենքով «հայոց լեզու» առարկայի պարտադիր չլինելը կարող է օգտագործվել ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակներով․ Սմբատ Գոգյան

11:44 08.11.2019

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում պատասխանատվություն ստանձնելը չի խրախուսվել. «Մարդիկ ցանկանում են ունենալ ընտրելու հնարավորություն, սակայն հիմնականում խուսափում են ընտրել։ Ընտրությունը ենթադրում է նաև պատասխանատվություն, իսկ Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում պատասխանատվություն ստանձնելը չի խրախուսվել։ Օրենքով «հայոց լեզու» առարկայի պարտադիր չլինելը կարող է օգտագործվել […]

̰
Տիգրան Կիրակոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. Սամբոյի աշխարհի առաջնություն

11:38 08.11.2019

Հարավային Կորեայում մեկնարկած Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 11 ներկայացուցիչ: Այսօր մարզական սամբոյի մրցաշարում գորգ են դուրս եկել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ), իսկ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) հանդես կգա մարտական սամբոյի մրցաշարում: Տիգրան Կիրակոսյանը 1/8 եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Նասիմ Ումբաևին, ապա մոնղոլ ըմբիշ Գենենդերամին, իսկ […]

̰
Այս հոկտեմբերին «Զվարթնոց»-ում, նախորդ հոկտեմբերի համեմատ, ուղևորահոսքն աճել է 14.6 տոկոսով

11:34 08.11.2019

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 298,300 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.6 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը: 2019թ. հոկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 14.6 տոկոսով: Եթե 2018թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 249,857 ուղևոր, ապա 2019թ. […]

̰
Ուղիղ մեկ տարի առաջ նախընտրական եռուզեռ էր. Էդմոն Մարուքյան

11:27 08.11.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 2018-ի նոյեմբերի 8-ին հրապարակած լուսանկարը՝ հիշեցնելով. «Ուղիղ մեկ տարի առաջ նախընտրական եռուզեռ էր»: Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Էդմոն Մարուքյանը գլխավորում էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը:

̰
Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի փոխդեսպանի հետ. առաջարկվել է փրկարարարական ուժեր ուղարկել երկրաշարժի գոտի

11:22 08.11.2019

Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ և խնդրել է իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում: Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է փրկարարական ուժեր գործուղել […]

̰
Տղաները պատրաստվում են հերթափոխի. Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել

11:20 08.11.2019

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. ««Նռանե» մարտական դիրք։ Այսօր տղաները պատրաստվում են հերթափոխի, մաքրություն են անում և ահա այսքան ավելացած սնունդ թողնում են նոր հերթափոխին։ Դիրքի ավագ Արա Կարապետյանը պրոֆեսիոնալ սերժանտ է։ Եզակի կայացած հրամանատար, վաշտի հրամանատարի մակարդակի ղեկավար։ Հստակ տիրապետում է իրավիճակին, ցանկացած հարց ինքնուրույն լուծում»:

̰
Վեհ կրթամշակութային հարցեր ենք քննարկում, մինչդեռ մարզերում տարրական խնդիրներ չեն լուծվում․ Թագուհի Թովմասյան

11:19 08.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վեհ կրթամշակութային հարցեր ենք քննարկում, մինչդեռ մարզերում տարրական խնդիրներ չեն լուծվում. Ուսուցիչները չեն կարողանում դպրոց հասնել։ Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ կիսվել ձեզ հետ մի խնդրով. ինձ են դիմել Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքի մի խումբ ուսուցիչներ, որոնք ահազանգում են, որ համայնքին սպասարկող և յուրաքանչյուր […]

̰
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է

11:13 08.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահ Սարգսյանը կայցելի սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Նավուր համայնքներ, այնուհետև Իջևանում կհյուրընկալվի Երևանի պետական համալսարանի մասնաճյուղում, կլինի մարզի արտադրական ձեռնարկություններում:

̰
Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում պետությանը պատճառվել է ավելի քան 476 մլն դրամի վնաս․ նախկին տնօրենը հետախուզվում է

11:03 08.11.2019

2019թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Ծաղկաձորի ճոպանուղու գործունեության  և այն շահագործող ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ իրականացված մեծածավալ ուսումնասիրության արդյունքում վարչության դատախազի կողմից որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի և 184-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու և այն նախաքննություն կատարելու համար ՊԵԿ քննչական […]

̰
Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ Սենատին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

10:52 08.11.2019

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում ունեցած իր ելույթում քննադատել է Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա և, ընդհանրապես, տարածաշրջանային անթույլատրելի վարքագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։ Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ Սենատը պետք է ընդունի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին: Ռոբերտ Մենենդեսը հիշեցրել է […]

̰
Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից գնացքներ կմեկնեն Ղրիմ

10:43 08.11.2019

Արդեն դեկտեմբերից Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից գնացքներ կմեկնեն Ղրիմ: Ուղևորության ժամանակը Մոսկվայից մինչև Սիմֆերոպոլ կազմում է 33 ժամ: Սա Ղրիմը Ռուսաստանի հետ միավորվելուց հետո հաղորդակցական ինտեգրման առաջին խոշոր քայլն է: Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի հետ միավորվելու որոշում կայացրեց 2014 թ-ին՝ Ուկրաինայում ԵՄ -ի հետ ասոցացման գործընթացի մեկնարկից ու Կիևում ռազմական գործողությունների իրականացումից հետո: Դրա հետևանքով […]

̰
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներին

10:29 08.11.2019

Հենրիխ Մխիթարյանը, որը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել վնասվածքից, խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի վերջին, հաղորդում է RomaNews պարբերականը: Սա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի ավագը չի մասնակցի Եվրո-2020-ի ընտրական փուլի եզրափակիչ՝ Հայաստան- Հունաստան և Իտալիա-Հայաստան հանդիպումներին, որոնք կկայանան՝ համապատասխանաբար նոյեմբերի 15-ին և 18-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Եվրոպայի լիգայի […]

̰
Անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

10:25 08.11.2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար ✅2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։ Մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին` […]

̰
BACK_TO_TOP