Բոլոր լուրերը – Page 8487 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Բելառուսական ԶԼՄ-ները գրել են Լուկաշենկոյի ծանր հիվանդության մասին

22:41 07.11.2019

Բելառուսական ԶԼՄ-ները լուրեր են տարածել՝ իբր Ալեքսանդր Լուկաշենկոն ծանր հիվանդ է: Հղում անելով անանուն աղբյուրին՝ լրատվամիջոցները գրում են, որ արդեն 4 օր է՝ Լուկաշենկոն գտնվում է Աբու Դաբիի էլիտար կլինիկաներից մեկում: Պաշտոնական աղբյուրները լուրն առայժմ չեն հաստատում: Հայտնի է, սակայն, որ մի քանի օր առաջ Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցը եղել […]

̰ ̰
Երևանում կայացավ հայ-ռուսական ֆիլմի պրեմիերա

22:34 07.11.2019

«Մոսկվա»  կինոթատրոնում տեղի է ունեցել «Քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Այն առաջին անգամ ցուցադրվել է ապրիլին՝ Մոսկվայի միջազգային 41-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրում: Ֆիլմում ներգրավված են հայ, ռուս և վրացի դերասանները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լեդի Գագան պատմել է Բրեդլի Կուպերի հետ իր հարաբերությունների մասին

22:22 07.11.2019

Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Լեդի Գագան պատմել է դերասան Բրեդլի Կուպերի հետ իր սիրավեպի մասին, գրում է Elle-ը: Դերասանուհին նշել է, որ իր և Բրեդլիի ինտիմ հարաբերությունները խաղ են եղել: Գագան մամուլին անվանել է հիմար: Նա ասել է, որ ինքը և Բրեդլին ստեղծել է սիրային պատմություն և ստիպել է որ մարդիկ դրան հավատան: Լեդի Գագան […]

̰
Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը

22:18 07.11.2019

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը անդրադարձել է Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հավանականության հարցին, գրում է Ermenihaber-ը: Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը Մաասը բնութագրել է որպես միջազգային իրավունքը խախտող օկուպացիա։ Նա տեղեկացրել է, որ Անկարա կատարած այցի ընթացքում ինքը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին կոչ է արել Սիրայից հեռացնել թուրքական զինուժը։ Մաասը տեղեկացրել է […]

̰
Անձնագրային ծառայությունում վճարման անդորրագրի փոխարեն կանխիկ գումար պահանջելու դեպքում ահազանգել

22:09 07.11.2019

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անձնագրային ծառայությունում վճարման անդորրագրի փոխարեն կանխիկ գումար պահանջվելու դեպքում, նույնիսկ եթե գումարի չափը համապատասխանում է պետական տուրքի վճարման չափին (այսինքն, սահմանվածից ավելи գումար չի պահանջվում) ԽՆԴՐՈՒՄ ԵՄ –դիմել անձնագրային և վիզաների վարչություն, –կարող եք նաև անձնական նամակ ուղարկել իմ կամ Անձնագրային և վիզաների […]

̰
Հորիզոն 22.00

22:00 07.11.2019

̰
Արոնյան-Մամեդյարով՝ ոչ-ոքի. Superbet Rapid & Blitz 2019

21:59 07.11.2019

Ռումինիայում ընթացող Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի վեցերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ: 6 տուրից հտո Արոնյոնը ունի 6 միավոր և գտնվում է 5-րդ հորիզոնականում: Վաղը նա կմրցի Կորոբովի, Գիրիի և Ուեսլի Սոի հետ: Այնուհետ շախմատիստները երկու օրվա ընթացքում կխաղան 18 կայծակնային շախմատի պարտիա:

̰
ՀՀ և Վրաստանի օդային տարածքում ներդրվել է միասնական «Մայրուղիներից ազատ Հարավկովկասյան օդային տարածք» հայեցակարգ

21:47 07.11.2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 7-ից ՀՀ և Վրաստանի օդային տարածքում ներդրվել է միասնական «Մայրուղիներից ազատ Հարավկովկասյան օդային տարածք» հայեցակարգ, որը թույլ է տալիս իրականացնել թռիչքներ 195 թռիչքային մակարդակից (FL 195) բարձր, շուրջօրյա Հայաստան-Վրաստան օդային սահմանի հատման պարզեցված գործընթացներով։ Սույն հայեցակարգի շրջանակներում կանխատեսվում է, որ հայեցակարգից կօգտվեն օրական 125, իսկ տարեկան՝ […]

̰
Ջոլին հեռանում է ԱՄՆ-ից

21:40 07.11.2019

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին երեխաների՝ չափահաս դառնալուց հետո մտադիր է հեռանալ ԱՄՆ-ից, այդ մասին նա պատմել է Harper’s Bazaar-ին տված հարցազրույցում: «Ես  ուզում եմ ապրել ուրիշ երկրում, երբ երեխաներս դառնան 18 տարեկան: Այժմ ես պարտավոր եմ լինել այնտեղ, որտեղ նրանց հայրն է՝ Բրեդ Փիթը »,- ասել է  դերասանուհին:  Ջոլին չի ասել, թե կոնկրետ ուր է […]

̰
Իտալական քաղաքներից մեկում բնակիչների թիվն ավելացնելու համար անվճար բնակարաններ են հատկացնում

21:30 07.11.2019

Սիցիլիական Կամմարատա քաղաքի իշխանությունները բնակիչների թիվն ավելացնելու հույսով փորձելու են անվճար բնակարաններ առաջարկել:  Կամմարատան Պալերմոից ընդամենը 1․5 ժամվա ճանապարհ է բաժանում: Այստեղ ապրում է 6 հազար բնակիչ: Տարիների ընթացքում քաղաքի բնակչության թիվը անընդհատ նվազել է, երիտասարդները մեկնել են այլ շրջաններ: Քաղաքագլուխ Վինչենցո Ջամբրոնեն հայտարարել է, որ չի ուզում հարուստ պատմություն ունեցող քաղաքը վերանա և առաջարկում […]

̰
Տավարի եփած գլխի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս, ականջակալ և սպիտակավուն, մածուցիկ, կասկածելի զանգված

21:27 07.11.2019

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 16:00-ի սահմաններում հիմնարկի արևելյան հատվածում՝ դիտաշտարակների միջնամասում, հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 27 գր քաշով զանգված և ծանրությունն ապահովելու համար նախատեսված օվալաձև քար ու 2 հեղյուս: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը:   […]

̰
Հայաստանը կմասնակցի 2020-ի «Միջազգային բանակային խաղերին»

21:19 07.11.2019

Մոսկվայում է գտնվում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը: Այցը կազմակերպվել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի ամփոփման և 2020թ.-ին կայանալիք խաղերի պլանավորման ու նախապատրաստման համաժողովին, մրցաշարի միջազգային կազմակերպչական կոմիտեի խորհրդի նիստին, գլխավոր մրցավարական հանձնաժողովի սեմինարին, ինչպես նաև մրցաշարի անցկացման կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների […]

̰ ̰
Ռուսական ընկերությունը Հայաստանում կկառուցի էկո գյուղ

21:13 07.11.2019

Ներդրումային ագրարային ֆոնդը, որը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի ձեռներեցների կողմից, նախատեսում է բացել էկո առողջարաններ Ռուսաստանի Նովգորոդի շրջանում և Հայաստանում: «Հայաստանում խոսքը Սևանա լճի մոտ գտնվող Ծովազարդ գյուղի մերձակայքում 20 հա տարածքի մասին է, որտեղ ընկերությունն աճեցնում է խաղող և մրգեր: Այստեղ նախատեսվում է կառուցել էկո-գյուղ 10 տնակներով, 100-150 մարդու համար, ինչպես նաև սպա համալիր»,- […]

̰
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է հարցաքննության մանրամասները

20:55 07.11.2019

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանին այսօր՝ նոյեմբերի 7-ին, կանչել էին հարցաքննության: Նրան վերջին 6 ամսում տարբեր գործերով արդեն 5-րդ անգամ են հարցաքննության կանչում: Yerkir.am-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանն անդրադարձել է հարցաքննության մանրամասներին․ ««Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ընկերության տնօրենը, որ ազատվել էր իմ հրամանով 2017 թ փետրվարի 21-ին, հաղորդում էր տվել, որ ես, իբրև թե՝ իրեն […]

̰
Ազատությունից զրկելու առաջին պահից պետք է կիրառվեն բոլոր երաշխիքները` անկախ վարույթի տեսակից. բարձրաստիճան քննարկումներ Ստրասբուրգում

20:45 07.11.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 4-6-ը Ստրասբուրգում  մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի  30-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումներին: Քննարկումներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն իր ելույթում խոսել է Հայաստանում ձերբակալված անձանց պահման վայրերում իրավունքների ապահովման վիճակի մասին: «Ազատությունից զրկելը գործի է […]

̰
Սոչին և Ջերմուկը կարող են դառնալ եղբայր քաղաքներ

20:39 07.11.2019

ՌԴ Սոչի քաղաքում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը քաղաքային իշխանություններին առաջարկել է Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկի` Ջերմուկի հետ համագործակցության ծրագիր իրականացնել: Մասնավորապես՝ հյուպատոսը առաջարկել է Սոչի և Ջերմուկ քաղաքները դարձնել եղբայր քաղաքներ: Հյուպատոսն առաջարկել է նաև Սոչիի և Երևանի համալսարանների ուսանողների փոխանակում իրականացնել: Այս մասին հաղորդել է Սոչիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Տեղեկանքում նաև մանրամասն ներկայացվել է […]

̰
Հնդկաստանում տղամարդը  41 ձու է կերել և մահացել

20:33 07.11.2019

Հնդկաստանի բնակիչ 42-ամյա Սուբխաշ Յադավը գրազ է եկել իր ընկերոջ հետ, որ կուտի 50 ձու, սակայն 41-րդ-ն ուտելիս մահացել է, գրում է Gulf News-ը: Հաղթողը պետք է ստանար մոտ մոտ 14000 դրամ։ Նշվում է, որ 41-րդ ձուն ուտելուց հետո տղամարդը կորցրել է գիտակցությունը և մահացել: Բժիշկները նշել են, որ Յադավը մահացել է բարդացումներից:    

̰
ՀՀ ԶՈՒ հրետանին խոցել է պայմանական հակառակորդի զբաղեցրած բարձունքները և հենակետերը․ զորավարժություն

20:24 07.11.2019

Նոյեմբերի 4-6-ը Հայաստանի զինված ուժերի 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն: Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային դիվիզիոնը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի, բացազատվել նախանշված տեղանքում: Ստանալով մարտական առաջադրանքը՝ հրետանային ստորաբաժանումները համազարկերով խոցել են պայմանական հակառակորդի զբաղեցրած բարձունքները և հենակետերը:

̰
Ազատ Դեմոկրատները հյուրընկալել են Հայաստանում ԱՄՆ դեսպանին

20:10 07.11.2019

Ազատ Դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին: Այս մասին հայտնում են կուսակցությունից: Հանդիպմանը մասնակցել են Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը, ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Մերի Ալեքսանդրը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններ […]

̰
Իրանական միջուկային գործարքը. ի՞նչ է դա և ի՞նչ ճանապարհ է անցել

20:00 07.11.2019

Այսօր Վիեննայում արտահերթ նիստ է գումարելու Ատոմային Էներգիայի Միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): Օրակարգում Իրանի միջուկային ծրագիրն է: Հիշեցնենք՝ Իրանը հայտարարում է, որ Ֆորդոյի ստորգետնյա միջուկային գործարանում սկսում է ուրանի հարստացումը, ինչպես շեշտում են՝ բացառապես խաղաղ նպատակով: ԱԷՄԳ ներկայացուցիչները գտնվում են Իրանում և Վիեննայի գրասենյակ են փոխանցելու այն բոլոր տեղեկությունները, որ կստանան Իրանից: Այս ամենը նշանակում է, […]

̰
Արոնյանը պարտվեց Անանդին. Superbet Rapid & Blitz 2019

19:52 07.11.2019

Ռումինիայում ընթացող Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտվեց Վիշվանաթան Անանդին: Արոնյանը 5 տուրից հետո կտրուկ նահանջեց և ունի 5 միավոր: Այսօր վերջին հանդիպումը Արոնյանը սպիտակներով կանցկացնի Մամեդյարովի հետ:

̰
Երևանյան բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

19:50 07.11.2019

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:39-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Եղիշե Դ.-ի (ծնված […]

̰
Ո՞ւր են անհետացել դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի միլիոնները․ նոր մանրամասներ

19:43 07.11.2019

Ժամանակ կար խորհելու մեկ այլ խնդրի մասին, որը պարբերաբար բարձրացնում է, այսպես կոչված, «տուժած» կողմը և, համապատասխանաբար, լրագրողական հանրությունը այդ հարցն ուղղում է մեզ: Սա հարց է որոշակի «միլիոնների» մասին, որոնք ենթադրաբար անհետացել էին Միխայիլ Խաչատուրյանի հաշվից, և աղջիկներն, իբր, ներգրավված էին դրանում: Տուժածների կողմից այս հարցը «շպրտվել» է հետաքննության հենց սկզբից, մի քանի անգամ: […]

̰
Բրիտանիայում տղամարդ է ձերբակալվել ապօրինի ներգաղթյալներ տեղափոխելու համար

19:30 07.11.2019

Մեծ Բրիտանիայում իրավապահ մարմինները ձերբակալել են տղամարդու, որին կասկածում են 15 ներգաղթյալի ապօրինի մուտքին օժանդակելու մեջ: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Նշվում է, որ իրավապահները հաղորդում են ստացել «բեռնատարի ներգրավմամբ ապօրինի գործունեության մասին»: Դեպքի վայրում՝ տրանսպորտային միջոցի հետնամասում հայտնաբերել են 15 հոգու: Նախնական տեղեկություններով՝ նրանք բոլորը չափահաս են: Բուժզննությունից հետո նրանցից մեկը հոսպիտալացվել է: Ոստիկանությունից […]

̰
Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրենի հետ

19:14 07.11.2019

ԱՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Նոյեմբերի 7-ին Բակո Սահակյանը Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը […]

̰
Արոնյանը դարձյալ ոչ-ոքի խաղաց. Rapid & Blitz 2019

19:12 07.11.2019

Ռումինիայում ընթացող Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի  չորրորդ  տուրում Լևոն Արոնյանը սպիտակ  խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Վլադիսլավ Արտեմևի հետ: Արոնյանը 4 տուրից հետո ունի 5 միավոր և առայժմ երկրորդ տեղում է: Հիշեցնենք, որ մասնակիցներն այս մրցաշարում անցկացնելու են 9 արագ շախմատի և 18 կայծակնային շախմատի պարտիա:  Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 150 000 […]

̰
ՀՖՖ գործկոմը քվեարկեց Աբրահամ Խաշմանյանի նշանակման օգտին

19:08 07.11.2019

Նոյեմբերի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, նիստի օրակարգում էր միայն մեկ հարց՝ Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Նիստին ներկա էին ՀՖՖ գործկոմի անդամներից 13-ը, որոնք միաձայն քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման օգտին: Ազգային […]

̰
Christie’s-ը կես միլիոն ֆունտ սթեռլինգով աճուրդի է հանել Այվազովսկու կտավը

19:07 07.11.2019

Christie’s աճուրդի տունը Լոնդոնում վաճառքի է հանելու Հովհաննես Այվազովսկու կտավը, հայտնում է Interfax-ը: Կտավը վաճառքի է հանվելու «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» աճուրդի շրջանակում: Լոնդոնի աճուրդի կարևորագույն նմուշները նոյեմբերի 8-10 կցուցադրվեն Մոսկվայում, որոնց թվում` Հովհաննես Այվազովսկու կտավը: Աճուրդի է հանվելու Այվազովսկու` 1873թ. ստեղծված «Մայրամուտը Իսկյայում» կտավը, որտեղ նկարիչը պատկերել է իր սիրելի վայրերից մեկը: Այվազովսկու նկարը գնահատվում […]

̰
BACK_TO_TOP