16:59 08.11.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին Կապանի համայնքապետարանի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և «Եվրովերելակ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով նշված ՍՊԸ-ն պետք է իրականացներ Կապանի բազմաբնակարան շենքերի […]
16:56 08.11.2019
Թբիլիսիի ու Բաթումի մի քանի կինոթատրոններում այսօր` ժ. 19.00-ին, կայանալու է աղմկահարույց «Իսկ հետո մենք պարեցինք» (And Then We Danced) վրաց-շվեդական համատեղ արտադրության ֆիլմի պրեմիերան: Նույնասեռական զույգի սիրո մասին պատմող ֆիլմը հակասական արձագանք է ստացել Վրաստանում: Ֆիլմի տոմսերը սպառվել են ցուցադրությունից 4 օր առաջ, սակայն հասարակական մի շարք կազմակերպություններ մտադիր են ցանկացած գնով արգելել ֆիլմի […]
16:36 08.11.2019
Հարավային Կորեայում ընթացող Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց հարավկորեացի Շին Ջանյոնգին: Տիգրան Կիրակոսյանը 1/8 եզրափակչում հաղթել էր ադրբեջանցի Նասիմ Ումբաևին, ապա 1/4 եզրափակչում մոնղոլ ըմբիշ Գենենդերամին, իսկ 1/2 եզրափակչում պարտվել էր ղազախ Բոլատբեկ Ռաիմկուլովին: Այսօր ավելի վաղ իրենց առաջին գոտեմարտերում պարտություններ էին կրել Ռաֆիկ Մանուկյանը (68 […]
16:35 08.11.2019
Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի աշխատակիցները հերթական ծանուցումն են ստացել, համաձայն որի` դեկտեմբերի 15-ից ազատվում են աշխատանքից: Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատակիցներն առաջին ծանուցումն էին ստացել, որը բուժաշխատողները հրաժարվել էին ստորագրել: Երեկ աշխատակիցները կառավարության որոշման դեմ բողոքի հերթական ակցիան են անցկացրել: Ըստ որոշման` մինչև տարեվերջ լուծարվելու են մարզային երկու և մայրաքաղաքում գործող տուբերկուլյոզային դիսպանսերները, իսկ […]
16:26 08.11.2019
Քիմ, Քորթնի և Քլոյե Քարդաշյանները ներկայացրել են միասնական ուժերով ստեղծված Diamonds Collection օծանելիքի հավաքածուն: Այն կներկայանա KKW Fragrance բրենդի ներքո: Հավաքածուն բաղկացած է 3 օծանելիքից, որոնք հիշեցնում են ադամանդի տարբեր գույները՝ Yellow, որն ունի վանիլի բույր, Diamond-ը` ծաղկային բույրով և Pink-ը, որը ևս ծաղկային բույր ունի: https://www.instagram.com/p/B4NopV3n7Q9/?utm_source=ig_web_copy_link Diamonds Collection-ի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 8-ից, դրա 30 […]
16:20 08.11.2019
Շիրակի պետական համալսարանը նշում է հիմնադրման 85-ամյակը։ 1934 թվականին Լենինականում երեկոյան քառամյա կրթակարգով հիմնադրված ինստիտուտն առաջին ուսումնական տարում ունեցել է 4 բաժին, 100 ուսանող ու 16 դասախոս։ Այսօր մասնագիտությունների թիվը հասնում է 30-ի։ Հիմնադրման 85-ամյակի առիթով բուհում մեկնարկել է երկօրյա գիտաժողով ու թեմատիկ քննարկումներ, որտեղ զեկույցներով հանդես կգան հեղինակավոր պրոֆեսորներ ու դոկտորներ։ Բուհի հոբելյանի առիթով […]
16:12 08.11.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքող ցուցարարներն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նրան տվեցին Երևանի մետրոյի ժետոն ու խնդրեցին փոխանցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի նա մետրոյով շրջի ու ծանոթանա՝ ինչ են իր մասին մտածում։ Փաշինյանի հարցին՝ իսկ ի՞նչ է մտածում հասարակությունը նրա մասին, ցուցարարները պատասխանեցին, որ իրենք արդեն ներկայացրել են այդ դժգոհությունները։ Ըստ […]
16:10 08.11.2019
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել «Հայապակի» ՓԲ ընկերության օտարման, սնանկության գործընթացը հանցավոր սխեմաների և խարդախությամբ միջոցով իրականացնելու, խաբեությամբ ընկերության գույքը հափշտակելու վերաբերյալ: Մասնավորապես, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված հսկայածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել […]
16:02 08.11.2019
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ (դեսպան) Ջեյմս Գիլմորը Արցախյան հակամարտության համատեքստում մտահոգություն է հայտնել շփման գծում վերջին շրջանում եղած զոհերի կապակցությամբ։ Դա, ըստ նրա, բերում է տեղում և մայրաքաղաքներում լարվածության աճի, և որպես հետևանք՝ անվստահության և թշնամության աճի։ Միաժամանակ, դեսպանը հուսադրող է համարել երկու երկրների առաջնորդների և ԱԳ նախարարների հանդիպումները, որոնք, ըստ նրա, կարող են դրական […]
16:00 08.11.2019
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայայի փաստաբան Սերգեյ Ժորինը խոսել է երգչուհու և նրա հինգերորդ ամուսնու ամուսնալուծության մասին, գրում է Gazeta-ն: Ժորինը նշել է, որ նրանք դերասանուհու հետ դատական հայց են ներկայացրել և պահանջել դատարանից ամուսնությունը համարել ձևական: Ժորինը հաստատել է, որ դատարանին ներկայացվել են ապացույցներ առ այն, որ Լոլիտայի ամուսինը նրանց ամուսնության ընթացքում ապրել է այլ կնոջ […]
15:56 08.11.2019
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ»,- […]
15:50 08.11.2019
Նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալին այցի եկած հարազատի կողմից փոխանցվող հանձնուքի՝ եփած տավարի գլխի (ժողովրդի լեզվով ասած՝ քյալայի) բերանի մեջ հայտնաբերել էին բջջային հեռախոս, իսկ աչքի միջից՝ գործարանային համարի բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, գանգուղեղի միջից՝ «Ալկատել» գրառմամբ բջջային հեռախոսի […]
15:48 08.11.2019
Նյու Յորքի նախկին քաղաքապետ և միլիարդատեր Մայքլ Բլումբերգը մտադիր է առաջադրվել 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում: Նա հայտարարել է, թե այժմյան թեկնածուներից որևէ մեկը ի վիճակի չէ նախագահական ընտրություններում հաղթել Դոնալդ Թրամփին, ուստի ինքն է մտադիր մրցապայքարի մեջ մտնել: Նա այս շաբաթ կներկայացվի Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրարշավի նախնական ընտրություններին մասնակցելու համար: Այժմ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու […]
15:43 08.11.2019
Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն այսօր հյուրընկալել է բժշկի, ով իր նախաձեռնությամբ ցանկություն է հայտնել հանձնաժողով ներկայանալ և որոշ մանրամասներ հաղորդել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ավելի կարևոր բան ասեմ, որ մենք ստացել ենք էլի շատ կարևոր տեղեկություն ՊՆ կողմից, մեր կողմից պահանջված և նախարարի կողմից ուղարկվել […]
15:31 08.11.2019
Արդեն մի քանի օր է, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանին ու նրա միակ խնամակալը համարվող՝ Լենա Բադալյանի տանը, գրում է SHAMSHYAN.com-ը: Հարկադիր կատարողները քանի օր է, այցելում են 83-ամյա տատիկի տուն և պահանջում, որպեսզի նա տունը լքի, մինչդեռ Բադալյանները հայտարարում են, որ մի խումբ պաշտոնյաներ իրենց […]
15:28 08.11.2019
ՀՀ-ում հաշվառված է 670 հանքավայր, որից 30-ը` մետաղական: Այսօր ԱԺ-ում մետաղական հանքարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացվել են մետաղական հանքերը: Նիստը նախագահող Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է, թե ինչպես են բաշխվում 30 մետաղական հանքերը. «7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային, 1 ալյումինային մետաղական հանքավայրեր, և ՀՀ-ն մետաղական հանքավայրերի պաշարներով առաջատար […]
15:26 08.11.2019
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մյասնիկյանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանքներ են առաջադրվել, որոնցից երկուսը համայնքի ներկա և նախկին ղեկավարներն են, իսկ երրորդը՝ համայնքի աշխատակազմի քարտուղարը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Այսպես՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի […]
15:21 08.11.2019
Ամերիկյան խոշորագույն սոցցանցը ապահովելու է ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունների մասնակիցների անվտանգությունը հատուկ Facebook Protect համակարգի ներդրմամբ։ Դա թույլ է տալու ապահովել ոչ միայն թեկնածուների, այլև նրանց նախընտրական շտաբների անդամների ցանցային անվտանգությունը։ Մինչև 2020 թվականին անցկացվելիք ընտրությունները Facebook-ը ստանալու է այդ մարդկանց ցուցակները։ Եթե նրանցից մեկի վրա հարձակում լինի, ապա համակարգը խիստ միջոցներ է սահմանելու՝ նույն […]
15:20 08.11.2019
Ամիսներ առաջ ռուս հայտնի դերասան Մարատ Բաշարովը ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերում խոստովանել է, որ անչափ սիրում է Հայաստանը և կցանկանար այստեղ մի որոշ ժամանակ ապրել: Այսօր նա կրկին Հայաստանում է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա բացահայտել է, թե ինչն է հատկապես իրեն դուր գալիս Հայաստանում: «Ախր դուք էլ լավ գիտեք, թե ինչքան հաճելի է այստեղ»,- ասաց […]
15:14 08.11.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրով տեղեկացնում եմ, որ քիչ առաջ պաշտոնապես առաջադրել ենք Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: ԿԿՀ անդամներն ընտրվում են ԱԺ կողմից փակ գաղտնի քվեարկության միջոցով: Հայկուհի Հարությունյանը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան և փորձագետ, ով 2013 թվականից […]
15:12 08.11.2019
«Այն մարդը, ում մասին խոսում եք, եռակի չեմպիոն է, մարդ է, որի պատվին 3 անգամ ՀՀ դրոշը բարձրացվել է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԳՆ-ի մոտ ցույց անող երիտասարդներին, որոնք բողոքում են Մել (Մելինե) Դալուզյանի մասին նկարվող ֆիլմի համար պետբյուջեից տրվող ֆինանսավորումից: Փաշինյանն ասաց, որ ոչ թե արդարացնում է Դալուզյանի կողմից ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը, այլ […]
15:10 08.11.2019
Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Ֆլամանական խորհրդարանում: Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խմբի անդամների և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Ֆլամանական խորհրդարանում։ Ֆլամանական խորհրդարանի ութ անդամներ, այդ թվում բելգիացի սենատորներ մասնակցել են հանդիպմանը, որին ներկա էին նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, […]
15:08 08.11.2019
Այսօր առավոտյան` ժամը 10։30-ի սահմաններում, Ամասիայի հրշեջ-փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարապատ համայնքի Արփենի բնակավայրում խոտի դեզ է այրվում։ Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարներին հրդեհաշիջման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար օգնության են հասել ևս երկու մարտական հաշվարկ ՝ Ամասիայից և Աշոցքից, բայց գյուղի բնակիչներ Հովհաննես և Զորիկ Միքայելյանների տնտեսությանը պատկանող 2000 հակ անասնակերը փրկել չի հաջողվել, […]
15:08 08.11.2019
«Մենք պետք է կարողանանք ժամանակակից աշխարհում ունենալ մեր տեղը, ժամանակակից աշխարհում ունենալ մեր ինքնությունը, պաշտպանել, պահպանել, զարգացնել մեր ինքնությունը»,- այս մասին այսօր ԱԳՆ-ում դիվանագետների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դա ասելիս ինքը նկատի ունի Հայաստանի հազարամյա պատմության այն ժամանակները, երբ հայերը եղել են աշխարհի մաս, ոչ թե եղել են դրա լուսանցքում, բայց […]
15:04 08.11.2019
Երկարատև հետազոտությունների արդյունքում ամերիկյան գիտնականների խումբը, Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ, կարողացել է չափել պրոտոնի շառավիղը: Ըստ ներկայացված տվյալների` պրոտոնի շառավիղը կազմում է 0,831 ֆեմտոմետր: Այսօրվա դրությամբ սա համարվում է պրոտոնի շառավղի ամենաճշգրիտ չափը: Նախորդ չափման ցուցանիշը հավասար էր 0,88 ֆեմտոմետրի: «Մենք ուրախ ենք, որ տարիների քրտնաջան աշխատանքը պտուղներ տվեց, որոնք կօգնեն լուծել այսպես կոչվող «պրոտոնային շառավղի […]
14:57 08.11.2019
Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ճշգրտել՝ Հայաստանն ինչ պահանջներ է դնում դիվանագիտական ծառայությունից, Հայաստանի դիվանագետներից։ Այս մասին այսօր ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ հիմա դիվանագիտությամբ զբաղվում են բոլոր պետական կառույցները, ընդհուպ մինչև քաղաքապետարանները և գյուղապետարանները։ Եվ դիվանագիտական համայնքի համար, ըստ Փաշինյանի, հիմա նոր պայմաններ են և նոր առաքելություն։ «Իմ համոզումն այն […]
14:56 08.11.2019
Հայաստանի ու հայերի մասին տպավորություններով SHANTNEWS.am-ի հետ կիսվել է հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի մոնտաժողը՝ Սվետոլիկ Զայցը: Նշենք, որ Զայցը Կուստուրիցայի հետ աշխատում է արդեն 30 տարի: «Առաջին անգամ, որ եկա Երևան, անմիջապես սիրահարվեցի ձեր քաղաքին: Ինձ անչափ դուր է գալիս նռան գույնը, տուֆի գույնը: Մարդիկ էլ շատ սրտաբաց են, ջերմ: Դուք շատ նման եք […]
14:52 08.11.2019
Սանկտ Պետերբուրգում 92 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս գիտնական, տեսական հնագիտության հիմնադիր Լև Քլեյնը: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ վկայակոչելով քաղաքային խորհրդարանի պատգամավոր Բորիս Վիշնևսկուն: Լև Քլեյնը ծնվել է Վիտեբսկում՝ 1927 թվականի հուլիսի 1-ին: 1951 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որից հետո դասավանդել է նույն համալսարանում: 1994-ին դարձել […]
14:45 08.11.2019
Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արփի լիճը չի ցամաքել, նոյեմբերի 20-ից կվերսկսվի ջրի կուտակումը։ Հայկական բնապահպանական ճակատը տեղեկություն էր տարածել, որ «Արփի լիճը ցամաքել է» և այդ «փաստով» պայմանավորված, մտահոգություն էր հայտնել։ Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ մտահոգության առիթ չկա, քանի որ լճի մակարդակն իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ […]