09:54 08.11.2019
Նոյեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 1 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1 հա, Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտ՝ 40 հա, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 3000 քմ, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր […]
09:47 08.11.2019
«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը մոտ մեկ տարի չի աշխատում, աշխատակիցների մի մասին հարկադիր պարապուրդի է մատնել, մյուս մասին էլ ազատել աշխատանքից, անցել է ռուսական կողմին՝ «ՎՏԲ» բանկին: «Իրատեսի» տեղեկություններով՝ ՎՏԲ բանկը գործարանը նվիրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանի փեսային: «Գործարքի գնի մասին […]
09:43 08.11.2019
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 02:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի թիվ 96 շենքի մոտակայքում գտնվող սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:15-ին, մարվել՝ 03:30-ին: «Լուէլ» սուպերմարկետի պահեստում (մոտ 20 […]
09:36 08.11.2019
«Իրատես» թերթը գրում է․ «Ասում են, թե իշխանությունները «մեծ մեղրամիսների» մեջ են այն գործարարների հետ, որոնք իրենց անվերապահ ընդունում են։ Օրերս հանրությունը «երկուսը՝ մեկում» նման մի միջոցառման ականատեսը եղավ «Սարտեքս» ընկերության ֆաբրիկայի բացման ժամանակ, որը դե յուրե պատկանում է ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանին, իսկ գործարանը դե ֆակտո աշխատեցնում է նույնքան ոչ անհայտ, ինչ-որ փուլում քրեական […]
09:26 08.11.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե ինչ օրակարգով է վարչապետը հանդիպելու Հռոմի պապի հետ: Կարապետյանը, չհեքելով հանդիպման մասին տեղեկությունը, ասաց. «Վարչապետի այցերի […]
09:24 08.11.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2008 թվականի փետրվարի 19-ին հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ զոհված 10 անձանց իրավահաջորդներին տրվել է փոխատուցում 30-ական մլն դրամ: Եվս 6 անձ ճանաչվել է ծանր մարմնական վնասվածք ստացած, որոնց, ըստ օրենքի, վճարվել է 15-ական մլն դրամ, […]
09:20 08.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորք Մարաշ վարչական շրջանի՝ Նորքի այգիների փ. 135/6, 202, 222, 272/10, 243, 247 սեփական տները, Արմենակյան փ. 61-65 սեփական տները, Նորքի 10փ. 9 սեփական տունը, Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մասնաշենքը, Նորք Մարաշ վարչական […]
09:12 08.11.2019
Նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Ագարակ գյուղում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, անհանգստացնում գյուղացիներին, երբեմն էլ ավտոմեքենան վարում մարդկանց ուղղությամբ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝օպերատիվ խմբերը, արագ հասնելով Ագարակ գյուղ, այնտեղից ոստիկանության Աշտարակի բաժին […]
09:00 08.11.2019
Նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: […]
08:56 08.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է World Travel Market-ի հրապարակմամբ՝ կից գրելով․ Ուրախ եմ արձանագրել, որ ավելի ու ավելի շատ համաշխարհային վարկանիշերում է Հայաստանը նշվում որպես 2020 թվականի ամենացանկալի և ամենապոպուլյար տուրիստական ուղղություն: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2457663137887400?__xts__[0]=68.ARC9Gcb1yz6jSvLlzXjrcRX4zT393PfKpTrwYxgdhyAMh9RYntJKmH_xfL8SuLvQ9SD4s1NmHawjvGZEoqTAYaVEHSoqvysexz81uWAB5md1FddIe02EnJI-8cPv6hRa3bBDSD5Wk2Wtq0Hv6ysq2TbumvuHj50eC1ayyyCl-lRSBGSuVUwSHmCddwHIT8ksU-4OwJLQTgYVmNQuOVznXzha6UG_uQHk9PYrFL4-Jhp7T8_8wOZo5Gux84ZNtzyQp19C6L3jBmJlgY3wGEaong8RIJXfBdQNfshkKWJETS-ZQgUj9RE8ln9R-a8sCmbeg01DoP7TFCV2ZBFtPXZT1_OgeWFN&__tn__=-R
08:50 08.11.2019
Ֆինլանդիայի ափերին արտասովոր երևույթ է արձանագրվել: Հազարավոր ձվաձև սառցե գնդեր ծածկել են Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ընկած Հայլուոտո կղզին: Սառցե գնդերը տարբեր չափսերի են: Մի մասը թենիսի գնդակի չափսի է: Կան նաև շուրջ մեկ մետր տրամագծով սառցե գոյացություններ: Փորձագետները ենթադրում են, որ սառցե գնդերը քամու և ծովի ջրի փոխազդեցության արդյունք են:
08:40 08.11.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Տևական ժամանակ է՝ ընդդիմությունը չի կարողանում Հաշվեքննիչ պալատի թեկնածու ներկայացնել։ Դեռևս հոկտեմբերի 8-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում մերժվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածուն՝ Կարեն Սարգսյանը, դրանից հետո ԼՀԿ-ականներին չի հաջողվում նոր թեկնածու ներկայացնել։ Մարդիկ չեն համաձայնում, ասելով՝ «աշխատավարձը ցածր է»։ Բացի այդ, մտավախություն ունեն, որ ՔՊ-ական մեծամասնություն ունեցող […]
08:29 08.11.2019
Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը ծավալուն հոդված է գրել Ջուղայի հայկական խաչքարների ոչնչացման մասին: Հոդվածի հեղինակը նշում է, որ Արաքս գետի երկայնքով ձգվող 16-րդ դարի հազարավոր խաչքարեր «հսկում էին» հայկական միջնադարյան գերեզմանատունը։ Տուժելով երկրաշարժերից, պատերազմից և վանդալիզմից ՝ մինչև 20-րդ դարի կեսերը, այնուամենայնիվ, հազարավոր խաչքարեր են կանգուն եղել: Բայց այժմ ոչ մի խաչքար կանգնուն չէ: […]
08:18 08.11.2019
Louis Vuitton նորաձևության տան հիմնադրի ծոռան որդին՝ հայտնի մոդելավորող Պատրիկ-Լուի Վիտոնը, մահացել է։ Նա մահկանացուն կնքել է Ֆրանսիայում, 68 տարեկանում։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունն իր ինստագրամյան էջում։ «Խորին վշտով հայտնում ենք Պատրիկ-Լուի Վիտոնի մահվան մասին»,-ասված է հաղորդագրությունում։ Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։ Պատրիկ-Լուի Վիտոնը սկսել է նորաձևության տանն աշխատել 1973 թվականին՝ 22 […]
08:09 08.11.2019
Համաշխարհային պարտքը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, հասել է ռեկորդային՝ 188 տրիլիոն դոլարի նշագծին, ինչը կազմում է համաշխարհային արտադրության մոտ 230 տոկոսը։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան՝ Վաշինգտոնում Ժակ Փոլակի անվան ամենամյա XX-րդ համաժողովի բացմանը։ Համաշխարհային պարտքի մոտ 2/3-ը բաժին է ընկնում մասնավոր ոլորտին, իսկ ինչ վերաբերում է զարգացած […]
00:39 08.11.2019
«Վուլվերհեմփթոն» ակումբի իսպանացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը Եվրոպա լիգայի խմբային փուլի խաղում ոչ միտումնավոր վնասվածք է հասցրել «Սլովան» ակումբի պաշտպան Կենան Բայրիչին: Նա հարվածը ստանալուց հետո կորցրել է գիտակցությունը: Մոտ 10 րոպե նրան օգնություն են ցուցաբերել։ Պաշտպանին դաշտից դուրս են բերել պատգարակով և անմիջապես հոսպիտալացրել են։ Ավելի ուշ ակումբի մարզիչը հայտնել է, որ ֆուտբոլիստը թիմի հետ […]
00:00 08.11.2019
Քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Այսօր Հանրային խորհրդի նիստում իմ երկու հարգարժան գործընկերները՝ Բաբկեն Պապոյանն ու Կարեն Զադոյանը հանդես եկան անակնկալ նախնական հայտարարությամբ՝ վաղվանից Հանրային խորհրդում իրենց անդամությունը դադարեցնելու վերաբերյալ, ինչը վաղն ավելի հանգամանորեն կներկայանեն նշանակող մարմնին՝ կառավարությանը։ Քանի որ ես շատ ավելի վաղ էի հանդես եկել ելույթով, […]
23:51 07.11.2019
Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի գուլպաներն աճուրդով վաճառքի կհանվեն: Այս մասին հայտնում է Life.ru-ն: Ջեքսոնն այդ գուլպաներով է եղել իր առաջին լուսնային քայլվածքի ժամանակ: Գուլպաները գնահատվել են 2 մլն դոլար: Գուլպաների դիզայները Բիլլի Ուիթենն է: Դրանց մեկնարկային գինը 100 հազար դոլար է, սակայն մասնագետները կարծում են, որ այն կարող է վաճառվել 1-2 միլիոն դոլարով: Աճուրդը կկայանա նոյեմբերի […]
23:48 07.11.2019
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի Instagram-ի էջում հայտնվել է նրա լուսանկար ամուսնու՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշովի հետ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Նշվում է, որ կայացել է Չերնիշովի և գեղասահորդուհի Տատյանա Նավկայի մասնակցությամբ բեմադրված առաջին սառցե շոուն՝ «Ալվան ծաղիկը»: Զավորոտնյուկի ընտանիքը մաղթել է, որ հանդիսատեսի կողմից ներկայացումը ջերմ ընդունելության արժանանա: «Մեր ողջ ընտանիքի անունից մաղթում ենք հարթ սառույց, […]
23:41 07.11.2019
Եպիսկոպոս Իասոն Իամալաիձեին Թբիլիսիի տանը մահացած են գտել: Նա Սինոդի նախկին անդամ Քրիստեփոր Իամալաիձեի որդին է: Հոգևորականը ծառայել է Հունաստանի թեմում: Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն` հարուցվել է քրեական գործ ՔՕ 115-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել):
23:25 07.11.2019
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկել են կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից նախագծերի փաթեթը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «ԱԺ տնտեսական […]
23:24 07.11.2019
Ջեյմս Բոնդի ֆիլմերի պաստառների ամենամեծ հավաքածուն Անգլիայի Prop Store աճուրդում վաճառվել է 292 հազար դոլարով, գրում է Daily Mail-ը: Ռիկմանսուորտ քաղաքում վաճառքի է հանվել մոտ 500 պատառ, որի վրա պատկերված են եղել դերասաններ: Ամենաթանկը վաճառվել է 1965 թ-ի «Шаровая молния» ֆիլմի պաստառների հավաքածուն. այս վաճառվել է 16 հազար դոլարով: Առևտրային տան ղեկավար Սթիվեն Լեյնը նշել […]
23:15 07.11.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և Քննչական կոմիտեին՝ ԵՊՀ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: «ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումների թեմայով ինձ նամակներ գրող սիրելի՛ քաղաքացիներ, զեկուցում եմ՝ Օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ […]
23:13 07.11.2019
Գերմանիայի խոշորագույն ավիաընկերության աշխատակիցները պահանջում են ավելի բարձր աշխատավարձ, աշխատանքային պայմանների բարելավում և կենսաթոշակի անցնելու ավելի լավ պայմաններ:
23:06 07.11.2019
Հոգեբանները որոշել են՝ հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից Անգելինան ու Կրիստինան հանցանքի պահին հոգեբանական շեղումներ են ունեցել, կրտսեր քույրը՝ Մարիան, աֆֆեկտի վիճակում չէր և ամբողջովին գիտակցում էր իր գործողությունները: Այս մասին պարզ է դարձել փորձագիտական եզրակացությունից: Մարիա Խաչատուրյանը նախքան դանակով հարված հասցնելը որևէ հոգեկան խնդիր չի ունեցել, աֆֆեկտի վիճակում չի եղել, որևէ այլ հոգեկան […]
23:00 07.11.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ասֆալտապատող կազմակերպություններից մեկի սեփականատերն ուզում է իր կողմից նվեր անի համայնքին՝ ասֆալտապատելով որոշ տարածքներ։ «Այս անգամ լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար: Սիրելի նոյեմբերյանցիներ, ասֆալտապատող կազմակերպություններից մեկի սեփականատերը լավ լուր հայտնեց, որ ուզում է (ոչ առաջին անգամ է նման բան անում) իր կողմից նվեր […]
22:58 07.11.2019
Հայտնի ռուս երգչուհի Սաթի Կազանովան ամուսնու հետ այցելել է Հայաստան և կիսվել իր տպավորություններով ՝ Instagram-ում լուսանկարներ հրապարակելով: Մի լուսանկարում Կազանովան Երևանի Մատենադարան թանգարան-ինստիտուտի ֆոնին է, մյուսում Խոր Վիրապի հին հայկական վանքն է Արարատ լեռան ֆոնին: Երգչուհին ժամանել է Հայաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված բարեգործական համերգին: «Ամոթ է ասել, որ […]
22:50 07.11.2019
Մակրոնը նաև եվրոպական երկրներին նախազգուշացրել է, որ Դաշինքն ամուր պահելու գործում իրենք այլևս չեն կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա:
22:47 07.11.2019
Գյումրիի «Թռչունյան տուն» երեխաների խնամքի կենտրոնը ֆինանսական խնդիրների ու կուտակած պարտքերի պատճառով կարող է լուծարվել։ Բարեգործական հիմունքներով գործող հաստատության ֆինանսավորումը հինգ ամիս առաջ դադարեցվել է: Կենտրոնին ֆինանսավորում են սփյուռքահայ բարերարները: Խնամքի հաստատությունը Մայր Աթոռի հաշվեկշռում է, որը ֆինանսավորման նոր աղբյուրներ է փնտրում: Մանրամասները՝ տեսանյութում։