19:00 07.11.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի նախօրեին, Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնելու է «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը: Ազգային պատկերասրահի կողմից Հայաստանի ազգային արխիվների և «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվելու են Մարտիրոս Սարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Սարգիս Մուրադյանի, Սուրեն Սաֆարյանի, Մարիամ Ասլամազյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Արա Բեքարյանի և […]
18:59 07.11.2019
«The Village Беларусь» պարբերականը հրապարակել է նվերների ցանկը, որոնք ստացել է Ալեքսանդր Լուկաշենկոյի տղան՝ Նիկոլայը, տարբեր երկրների բարձրաստիճան անձանցից: Նշվում է, որ Լուկաշենկոյի տղան միանգամից 2 նվեր է ստացել հայ գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանից: «2010-ին Լուկաշենկոն այցելել է Հայաստան, որտեղ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, որը նրա տղային կոնյակի տակառ է նվիրել և այն կնքել […]
18:59 07.11.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Դանիել Մխեյանին և Արմինե Մելիքսեթյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Արմեն Սարգսյանը հրամանագրերը ստորագրել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-167 և […]
18:50 07.11.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել գործակալության գլխավոր և առաջատար մասնագետներին: 2018թ. հուլիսին Արմավիրի մարզի բնակիչներից հաղորդումներ են ստացվել Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից գումարներ պահանջելու վերաբերյալ: Հաշվի […]
18:48 07.11.2019
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հունից դուրս եկավ: Լրագրողներից մեկը նրան հարցրեց` արդյոք այսօր բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվա՞ծ են: Երբ Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան տվեց, լրագրողը հարցրեց` այդ դեպքում ինչո՞ւ է ինքը պատգամավոր: «Աղջի´կ ջան, ես բիզնեսմեն չեմ, դու ի՞նչ ես ավարտել,- Ծառուկյանը պատասխան հարց ուղղեց լրագրողին, իսկ հնչած պատասխանին, որ […]
18:38 07.11.2019
ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ գործող կանոնակարգի` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի կարող ունենալ գլխավոր մարզիչ` առանց գործկոմի հաստատման, և գործկոմի նիստը հենց դրա մասին էր: Նա նաև հավելեց, որ գործկոմի մի շարք անդամներ չեն կարողացել ներկա գտնվել այսօրվա նիստին, քանի որ նիստի հրավիրման եռօրյա ժամկետը չէր պահպանվել: Մանրամասները` […]
18:35 07.11.2019
Բյուջեի ծրագիրն ուղարկվել է փորձագետներին, ովքեր կծանոթանան ծրագրին, կքննարկեն, և երկուշաբթի խորհրդարանում ԲՀԿ առաջնորդը իր տեսակետն ու մոտեցումները կհայտնի Ազգային ժողովում: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին ասաց հենց ինքը՝ ԲՀԿ առաջնորդը: Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, ապա, ըստ Գագիկ Ծառուկյանի, այն դեռևս թափ չի հավաքել: «Ծառուկյանը էսօր ոչ թե անգիր ա արել տողերը, ուզում ա […]
18:23 07.11.2019
«Եթե գյուղը չունի մանկապարտեզ, իսկ գյուղապետն ունի ապարանքներ, ուրեմն այդտեղ մի բան այն չէ»,- այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա նշեց, որ իրենց համար առաջնահերթությունների ցանկում է մանկապարտեզների և մշակույթի տների առկայությունը Կոտայքի մարզի բոլոր համայնքներում: «Այս պահին սուբվենցիոն ծրագրերով 2 համայնքում 10 մանկապարտեզ է կառուցվում»,- ասաց մարզպետը: Ինչ […]
18:18 07.11.2019
Հրաձգային զենքի տիրապետման գործնական հմտությունների կատարելագործման և զինծառայողների կրակային պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով նոյեմբերի 6-ին Հայաստանի Զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել են մարտական հրաձգության ցուցադրական պարապմունքներ՝ գիշերային պայմաններում: Զինծառայողները հրաձգային զենքով կատարել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ՝ մարտավարական բարդ պայմաններում խոցելով հակառակորդի պայմանական թիրախները:
18:17 07.11.2019
Ընթացիկ տարվա սկզբից մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ Վրաստանի պետական սահմանը հատելու մերժման 21 975 փաստ է արձանագրվել: Ներքին գործերի նախարարության տվյալներով` երկիր չեն թողել Իրանի 9272 և Հնդկաստանի 4238 քաղաքացու: Առաջին հնգյակում են Ադրբեջանը (1607), Թուրքիան (1231) և Ռուսաստանը (949): Վրաստան մուտքն արգելել են նաև Հայաստանի 507 քաղաքացու: Ցանկը շարունակում են նախկին խորհրդային, ինչպես նաև […]
18:14 07.11.2019
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դեմ չէ, որ «գողական» ենթամշակույթին վերջ դրվի Հայաստանում, բայց տեսնում է նաև այլ հարցեր, որոնք նույնքան ջանասեր լուծում են պահանջում։ Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում քննարկման ժամանակ։ «Լավ կլինի, որ նույն ջանասիրությամբ Հայաստանում պատժեք ոստիկանության բաժանմունք մտնող, ոստիկանին մարմնական վնասվածք հասցնող և էսօր ազատության մեջ ման եկող տրանսգենդերներին»,- ասաց […]
18:10 07.11.2019
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ղեկավարի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակմանը հետևած կրքերի բորբոքումը զուտ աղմուկ բարձրացնելու փորձ է համարում: «Քաղաքական դրդապատճառներ չեմ տեսնում, տեսնում եմ հետաքրքրություն՝ աղմուկ բարձրացնելու: Ցանկացած քայլ, որ արվում է ընդդեմ ֆուտբոլի, չի արվում ընդդեմ Վանեցյանի, արվում է հայկական ֆուտբոլի դեմ: Ցանկացած ոտնձգություն հայկական ֆուտբոլի դեմ անթույլատրելի է»,- ասաց […]
18:01 07.11.2019
«Որևէ խնդիր չի եղել, երկրաշարժ չի եղել, ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ, և այդ հարցի վրա շատ սևեռվեց հասարակության ուշադրությունը»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված թեժ քննարկումների մասին: Վանեցյանը նշեց՝ եղել է պարզ իրավական կազուս, որի համար ֆեդերացիայում նշանակվել […]
17:56 07.11.2019
Ազգային ժողովում «Քրեական հեղինակությունների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ասաց, որ որոնում է կատարել «քրեական հեղինակություն» բառերով և սկսեց կարդալ մարդկանց անուններ, որոնք համացանցում հիշատակվել են որպես այդպիսին։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին վրդովեցրեց այդ անձանց անունները հնչեցնելը։ «Google-ի նյութը ուզում եք դնեք օրինագծի մե՞ջ»,- ասաց նա։
17:46 07.11.2019
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Արծվիկ Մինասյանին հարցաքննության հրավիրելու կապակցությամբ: «Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է […]
17:43 07.11.2019
«Մոլախաղերը սպանում են». այս կարգախոսով Բաթումում բողոքի ակցիա է տեղի ունեցել, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ցուցարարները միացել են ազարտային խաղերի դեմ քարոզարշավին: Նրանք պահանջել են երկրի տարածքում արգելել ազարտային խաղերի հեռուստատեսային գովազդներն ու գովազդային վահանակները: Քարոզարշավի անդամները նաև պահանջել են սահմանափակել մինչև 25 տարեկան երիտասարդների համար խաղերը՝ սկսելով ստորագրահավաքներ: Նրանց հայտարարությամբ` կառավարությունը պետք է մշակի […]
17:37 07.11.2019
Հայաստանին Հանրային խորհուրդ պե՞տք է, թե՞ ոչ։ Սա Հանրային խորհրդի այսօրվա նիստի առանցքային հարցն է: Հանրային խորհրդի անդամները վստահ են, որ այն անհրաժեշտ է, առավել ևս, որ նախատեսված է նաև Սահմանադրությամբ: Անդամներից Բաբկեն Պիպոյանն էլ պատրաստվում է հրաժարվել իր անդամությունից, եթե իր խորհուրդը կառավարությանը հետաքրքիր չէ: Մանրամասները` տեսանյութում:
17:35 07.11.2019
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:18-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցին հարակից լանջին այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մեկհարկանի տուն (56 քմ). տուժածներ չկան: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի […]
17:26 07.11.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շարունակվում են ապօրինի տաղավարների ու կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը Կենտրոն վ/շ վարչակազմի աշխատակիցների հետ միասին այս օրերին շարունակում են ապօրինի տաղավարների ու կրպակների ապամոնտաժման աշխատանքները:
17:22 07.11.2019
ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին: ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել հրատարակչության գործունեությունը՝ նշելով, որ գիտելիքի ձեռքբերմանն ուղղված նման աշխատանքը հզոր միջոց է երկիրը զարգացման տանելու համար: «Հրաշք է, ինչ-որ անում եք: Ամեն անգամ, երբ այցելում եմ այլ երկիր, անպայման լինում եմ տեղի […]
17:17 07.11.2019
Թերթերում մեղադրանքներ եղան, թե ինչու Հանրային խորհուրդը չի քննարկում Արցախի հարցը, անկեղծ ասած, ես քիչ բան եմ տեսնում այդտեղ քննարկելու: Այդ մասին այսօր Հանրային խորհրդում հրավիրված նիստին հայտարարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ «Մինչև մեզ չներկայացվի տարբերակ, որը պետք է քննարկել, անշնորհակալ գործ կլինի և վնասակար մեր պետության համար։ Բանակցությունները եղել են բավական ճկուն, ամբողջ […]
17:06 07.11.2019
«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն ու «Սաքաերոնավիգացիան» Հայաստանի օդանավային ծառայություններ մատուցող կազմակերպության (ARMATS) հետ միասին սկսում են Հարավային Կովկասում կարևորագույն նախագիծ`Վրաստանի և Հայաստանի միջև ազատ օդային ուղիների արմատավորում»,- այս մասին լրատվությունը տարածել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը, հայտնում է «Ալիք մեդիան»: Գերատեսչության հաղորդմամբ` Վրաստանն ու Հայաստանն ազատ օդային ուղիների նախագծի վրա աշխատանքը սկսել էին 2017 […]
17:00 07.11.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցուպատասխանն Ադրբեջանի պատվիրակի հետ՝ կից հետևյալ գրառումն անելով. «Ես քննադատել էի արտգործնախարարի BBC Hard Talk հաղորդման հարցազրույցը: Դիտելով նախարարի հարց ու պատասխանը Ադրբեջանի պատվիրակի հետ՝ պետք է ասեմ, որ նախարար Մնացականյանն այս անգամ բավականին լավ պատասխանեց և, ըստ […]
16:55 07.11.2019
«Ես էն մարդկանցից եմ, որ աշխատանքից միայն ուղիղ տուն չեմ գնում, երբեմն էլ տնից միայն ուղիղ աշխատանքի չեմ գալիս։ Այսինքն` շփվում եմ տարբեր կատեգորիայի… Ես չեմ լսել էս վերջին տարիներին, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական աշխարհի մարդիկ տենց անհանգստություն ներկայացնեն, որ քրեական աշխարհը ինչ-որ անհանգստություն հարուցի մեր երկրում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Գևորգ […]
16:45 07.11.2019
Ազգային ժողովում «Քրեական ենթամշակույթի քրեականացման մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ խնդիր է տեսնում իրավական որոշակիության տեսանկյունից։ Նրա խոսքերով՝ այս կարգավորումների ընդունման դեպքում նույնիսկ վեճեր լուծող փաստաբանի գործողությունները կընկնեն «օրենքով գողի» հոդվածի տակ։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:43 07.11.2019
«Մեր երկրի առաջընթացի խոչընդոտները քրեական հեղինակություննե՞րն են»,- սա էր պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջին հարցը արդարադատության նախարարին, երբ վերջինս Ազգային ժողովում ներկայացրեց քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրենքի նախագիծը։ Պետրոսյանը, ըստ իր խոսքերի, չի տեսնում նախագծում այն բնորոշումները, որոնք որոշում են՝ մարդը քրեական հեղինակություն է, թե ոչ։ Մանրամասները՝ տեսանյութում: