Բոլոր լուրերը – Page 8489 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակում. Քննչական կոմիտե

16:38 07.11.2019

ՀՀ քննչական կոմիտեից SHANTNEWS.am-ին տեղեկացնում են. «Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակում հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

̰
Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակում ենք ոչ այլ ինչ, քան քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ. Red Eagles ֆան ակումբ

16:37 07.11.2019

Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբը հայտարարությամբ է հանդես եկել։ «Հարգելի ֆուտբոլասերներ` հետևելով հայկական ֆուտբոլում տեղի ունեցող գործընթացներին, արատավոր դրսևորումներին և բացասական զարգացումներին, մինչ այժմ բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունների մասին։ Ցավոք, ոչ միայն իրավիճակը չշտկվեց, այլև ստանում է էլ ավելի բացասական երանգներ, քանի որ փորձ է արվում քաղաքականացնել ֆուտբոլը։ Մասնավորապես, ՀՖՖ գործկոմի անդամ, քաղաքական […]

̰
Ռուբեն Սահակյանը իրավական ոչ կոմպետենտության հերթական «մաստեր կլասն» է ցուցադրել. Գոռ Աբրահամյան

16:27 07.11.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի հայտարարություններին: Վերջինս անդրադարձել էր ՀՀ գլխավոր դատախազի՝ դասային աստիճան ստանալուն, տարակուսանք հայտնել այդ առթիվ: «Լրագրողներին տված ճեպազրույցում այսօր իրավական ոչ կոմպետենտության հերթական «մաստեր կլասն» է ցուցադրել փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ զգացմունքային զեղումներով անհեթեթ դատողություններ շռայլելով ՀՀ գլխավոր […]

̰
Արթուր Վանեցյանի գործողություններն անընդունելի են. Արսեն Թորոսյան

16:19 07.11.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում այսօր անդրադարձել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի դեմ հնչող մեղադրանքներին, թե նա հավաքականի գլխավոր մարզչին նշանակել է առանց համաձայնեցնելու գործադիր կոմիտեի հետ: Լինելով Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ՝ Արսեն Թորոսյանը ևս դժգոհություն է հայտնել Արթուր Վանեցյանից՝ շեշտելով, որ նրա գործողություններն իր համար անընդունելի են: Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը Հայաստանի […]

̰
Տուժողները պետք է տեղյակ լինեն դատապարտյալի ներման մասին. Նաիրա Զոհրաբյան

16:02 07.11.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է իր և Վահե  Էնֆիաջյանի հեղինակած «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանություն: Ներկայումս գործող օրենքով նրանք զրկված են ներման խնդրագրի ժամանակ իրենց դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունից և անգամ տեղյակ […]

̰
Ազգային ժողով է ներկայացվել «օրենքով գողերի» դեմ քրեական պատժի մասին օրենքի նախագիծը

16:01 07.11.2019

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկման է ներկայացվել քրեական ենթամշակույթի՝ «գողական աշխարհի» գործունեության համար քրեական պատիժ սահմանող օրենքը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանձնաժողովին ներկայացրեց, թե ովքեր և ինչի համար են պատասխանատվություն կրելու քրեական ենթամշակույթի անդամ դառնալիս, դրա խմբավորումների մեջ անդամագրվելիս և նույնիսկ քրեական հեղինակություններին դիմելիս։  

̰
ԻՊ-ը մտադիր է եղել Աֆղանստանից ընդլայնվել դեպի ԱՊՀ երկրներ. Բորտնիկով

16:00 07.11.2019

Ռուսաստանի հատուկ ծառայությունները Աֆղանստանում գրանցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ստորաբաժանումների գործունեության ակտիվացումը, ինչը կարող է նպաստել դրա ընդլայնմանը դեպի ԱՊՀ երկրներ: Այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում, հաղորդում է Интерфакс-ը: Նա նաև նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ […]

̰
Իջևանի ոստիկանները փայտածուխի արտադրամասում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

15:59 07.11.2019

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, այցելել են Սևքար գյուղի վարչական տարածքում գտնվող փայտածուխի արտադրամաս, որտեղ հայտնաբերել են մոտ 8 խորանարդ մետր փայտանյութ, ինչպես և 6 հատ փայտածուխ պատրաստելու տարրա, որոնց մեջ առկա էր մոտ 50 պարկի փայտածուխ։ Արտադրամասի տերը, որը Սևքար գյուղի 69-ամյա բնակիչ է, հայտնաբերվածի օրինականությունը […]

̰
Արծվիկ Մինասյանը կանչվել է քննչական մարմին

15:58 07.11.2019

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։ SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ-ից պարզաբանեցին, որ Արծվիկ Մինասյանը չի հրավիրվել ՀՔԾ:

̰
Դեմոկրատների հաղթանակի դեպքում կլինի աննախադեպ ճգնաժամ. Թրամփ

15:50 07.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը կկանգնի տնտեսական ճգնաժամի առջև, եթե Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչը հաղթի 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ամերիկացի առաջնորդի խոսքերով՝ դեմոկրատները ճնշում են դժգոհներին, զրպարտում են անմեղներին, ինչպես նաև ոչնչացնում են իրավական չափորոշիչները: «Ամերիկան ​​փոխակերպելու իրենց ձգտումներում դեմոկրատները դառնում են առավել տոտալիտար»,- ասել է Թրամփը: […]

̰
Զոհրաբյանը հանեց իր նախագիծը՝ հօգուտ կառավարության առաջարկության քննարկման

15:48 07.11.2019

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մշակել է օրենսդրական փոփոխություն, որի հիման վրա դատապարտյալներին ներում շնորհելու քննարկումների մասին անպայման պետք է տեղեկացվեն դատապարտյալների արարքներից տուժողները։ Դրանից բացի, նրա առաջարկի բովանդակությունն այն է, որ վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում հայտնված թեմաները վկայում են, որ ներումների գործընթացի վերաբերյալ կա հստակ հետաքրքրություն, հետևաբար, այդ գործընթացը պետք է ավելի թափանցիկ լինի։ […]

̰
ԱՊՀ տարածքում հայտնաբերվել է 13 ահաբեկչական ցանց. Ալեքսանդր Բորտնիկով

15:42 07.11.2019

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ասել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունները 2019 թվականին հայտնաբերել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 13 ցանցերի գործունեությունը և ձերբակալել 138 գրոհայինների: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Այս մասին Բորտնիկովն ասել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում: Բացի […]

̰
Լոռու Դենդրոպարկ տանող ավտոճանապարհը հիմնանորոգվել է

15:40 07.11.2019

Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են,  որ Լոռու Դենդրոպարկ տանող 3 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգվել է: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հաբիբն ուրախացել է, որ Ռոնալդուն, որին ինքը երկրպագում է, գոլ չի խփել ռուսական ակումբին

15:37 07.11.2019

Խառը մենամարտերի մարզիկ, UFC բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագամեդովը ներկա է եղել «Լոկոմոտիվ»-«Յուվենթուս» խաղին: Բանն այն է, որ Հաբիբը, ոչ միայն մոսկովյան ակումբի, այլև Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուն է: Խաղադաշտում հավասար պայքար է ընթացել, բայց խաղի վերջին վայրկյաններին «Յուվենթուս»-ը առաջ է անցել և հաղթել 2-1 հաշվով: Հաբիբը խաղից հետո ասել է, թե չի մտածել, որ ռուսական թիմն […]

̰
Սիրով հրավիրում ենք Գյումրի՝ մասնակցելու Երևանի օրերին. Երևանի քաղաքապետարան

15:32 07.11.2019

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիներին սիրով հրավիրում են Գյումրի՝ մասնակցելու Երևանի օրերին. «Սիրով հրավիրում ենք Գյումրի՝ մասնակցելու Երևանի օրերին՝ հետևյալ ժամանակացույցով»:

̰
Ինչո՞ւ է ծխախոտի օգտագործման հետևանքով վնասի նվազեցման մասին օրինագիծը քննարկվում տնտեսական հարցերի հանձնաժողովում

15:30 07.11.2019

«Ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը այսօր քննարկվել է խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծի վերաբերյալ հնչել են բազմաթիվ առարկություններ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տոկիո-2020-ից առաջ ՄՕԿ-ն ուժեղացնում է դոպինգի դեմ պայքարը

15:30 07.11.2019

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համաժողովին, որն անցկացվել է Լեհաստանի Կրակովիցե քաղաքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Բախի խոսքերով՝ ՄՕԿ-ը մտադիր է մեծ գումարներ ներդնել դոպինգի դեմ պայքարի համար: «Միջազգային ֆեդերացիաներին ու ազգային հակադոպինգային կազմակերպություններին լրացուցիչ տարածքներ են հարկավոր դոպինգ-ստուգումները պահպանելու համար: ՄՕԿ-ը պատրաստ է […]

̰
Վերին Դվին համայնքում  բացվել է «Մարգանիթա» մանկապարտեզը

15:27 07.11.2019

Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արարատի մարզի Վերին Դվին համայնքում Ասորական եկեղեցու բարեգործական հիմնադրամի (ACERO) ֆինանսավորմամբ բացվել է «Մարգանիթա» մանկապարտեզը: 658 քառակուսի մետր տարածքով մանկապարտեզը երկհարկանի է, կրթական այս օջախը պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 120 երեխայի: Մանկապարտեզ այցելելու համար այս պահին Վերին Դվինից և հարակից համայնքներից գրանցվել է 50 […]

̰
Զարեհ Սինանյանը այցելել է Կոտայքի մարզ

15:26 07.11.2019

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի մարզերը Սփյուռքի տարբեր համայնքներին հասանելի դարձնելու հեռանկարով՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մարզային հաջորդ այցը դեպի Կոտայք էր: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի զարգացման ծրագրերը, ներդրումային հնարավորությունները տուրիզմի, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերության ոլորտներում: Նա կարևորել է նաև Սփյուռքի և Հայաստանի մարզերի միջև միջհամայնքային կապերի հաստատումը: […]

̰
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով ձերբակալվել է ծառայակիցը

15:22 07.11.2019

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով՝ Է. Հարությունյանին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ ՀՀ Քրեական  օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, […]

̰
ՀՀ քաղաքացուն ձերբակալել են ինքնաթիռում ծխելու համար

15:17 07.11.2019

Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանում Մոսկվայից ժամանած չվերթի ուղևորի են ձերբակալել, որը ՀՀ քաղաքացի է։ Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ուղևորին ձերբակալելու պատճառը ծխելն է եղել: «ՀՀ քաղաքացին էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել»,- տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Կալինինգրադյան լրատվամիջոցներն էլ հաղորդում են՝ ձերբակալվածը Սոչիի բնակիչ է: Նրան տեղափոխել են հերթապահ մաս, կազմվել է վարչական արձանագրություն:

̰
«Ռեալի» երիտասարդ հարձակվողը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է գրանցել

15:12 07.11.2019

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 6-0 հաշվով ջախջախեց «Գալաթասարային»: Այդ խաղում «Արքայական» ակումբի երիտասարդ հարձակվող Ռոդրիգոն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է գրանցել՝ դառնալով մրցաշարի պատմության մեջ ամենաարագ դուբլի հեղինակ: Դրա համար նրանից պահանջվել է 6 րոպե 4 վայրկյան: Ռոդրիգոն նաև դարձել է մրցաշարում գոլ խփած ամենաերիտասարդ բրազիլացին, նա 18 տարեկան է: Թուրքական ակումբի […]

̰
ԴիՋեյ Վակցինան դատի է տվել Կենդանաբանական այգու տնօրենին

15:07 07.11.2019

Արուսյակ Մկրտչյանը՝ նույն ինքը ԴիՋեյ Վակցինան, դատի է տվել Ռուբեն Խաչատրյանին, որը դեռևս Կենդանաբանական այգու տնօրենն է: Նա բնակության վայր սահմանելու, ալիմենտ բռնագանձելու պահանջներ է ներկայացնում Ռուբեն Խաչատրյանին: Analitik.am-ի հետ զրույցում ԴիՋեյ Վակցինան ասել է, որ Ռուբեն Խաչատրյանի հետ համատեղ բնակվել են 4 տարուց մի փոքր ավելի, ունեն համատեղ երեխա. «Ես պարզապես պահանջում եմ հայրական […]

̰
Քրիստիան Բեյլը դերի համար 18 կիլոգրամ քաշ է գցել

15:05 07.11.2019

Հայտնի հոլիվուդյան դերասան Քրիստիան Բեյլը դերի համար մի քանի ամսում նիհարել է 18 կիլոգրամով, գրում է  Variety-ն: Բեյլր նոր «Ford-ն ընդդեմ Ferrari-ի» ֆիլմում խաղալու է ավտոարշավորդի դեր: Դերասանն իր հարցազրույցում նշել է, որ նա դժվարությամբ էր մտնում մեքենան: Դրանից առաջ նկարահանված «Իշխանություն» ֆիլմի համար դերասանը քաշ էր հավաքել: Բեյլը նշել է, որ մրցավազքային մեքենաները շատ […]

̰
Թուրքիան հայտարարել է Ալ-Բաղդադիի երեխայի ձերբակալության մասին

15:03 07.11.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի երեխային: Այս մասին հաղորդել է ТАСС-ը հինգշաբթի՝ նոյեմբերի 7-ին: «ԴՆԹ թեստը հաստատեց, որ նա Ալ-Բաղդադիի երեխան է»,- ասել է Էրդողանը: Մինչ այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ձերբակալվել են Աբու Բաքր ալ-Բաղդադիի «երկնիշ թվով» […]

̰
Հորիզոն 15.00

15:00 07.11.2019

̰
54-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

15:00 07.11.2019

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 54-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու վայրը իմացողներին խորհուրդ է տրվում զանգահարել հետևյալ համարներով: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ռուսական գազը ինչքան ուզում է, թող թանկանա, մենք Իրանից անվճար տաք հոսանքներ կներկրենք․ Սուրենյանի հումորային գրառումը

14:58 07.11.2019

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը  ֆեյսբուքյան իր էջում հումորային գրառում է արել. «Ռուսական գազը ինչքան ուզում է, թող թանկանա, մենք Իրանից անվճար տաք հոսանքներ կներկրենք»:

̰
Մոսկվայում ահազանգ է ստացվել, որ ոստիկանության շենքն ականապատված է

14:53 07.11.2019

Մոսկվայի բնակիչներից մեկը հարբել է, զանգահարել իրավապահ մարմիններին և նշել, որ ականապատել է Մոսկվայի ոստիկանության շենքը, գրում է Life-ը: Համապատասխան ստուգումներից հետո շենքում ականներ չեն հայտնաբերվել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին: Տղամարդը եղել է հարբած վիճակում և չի կարողացել բացատրել իր արարքի պատճառները: Տղամարդուն սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում, այս պահին նա երկրից […]

̰
ՀՀ-ում անոմալ տաք եղանակի պատճառն օվկիանոսի ջրի ջերմաստիճանի նորմայից բարձր լինելն է. Սուրենյան

14:52 07.11.2019

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր հանրապետությունում անոմալ տաք և չոր հոկտեմբերի և նոյեմբերի գլխավոր պատճառը Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի արևմտյան ափերի մոտ Բենգալական սառը օվկիանոսային հոսանքի թուլացումն է, ինչի արդյունքում այդ հատվածում օվկիանոսի ջրի ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 5-6 աստիճանով»։

̰
BACK_TO_TOP