Բոլոր լուրերը – Page 8491 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC

Բոլոր լուրերը

Էրդողանը հաստատել է ԱՄՆ նախատեսվող այցը

10:50 07.11.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում` տարածաշրջանային զարգացումները: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հաստատել է նոյեմբերի 13-ին նախատեսվող այցն ԱՄՆ և այս մասին գրառում է կատարել Twitter-ում: Նա հույս է հայտնել, որ նոյեմբերի 13-ին կայանալիք […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

10:43 07.11.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

̰
Հարկերից խուսափում, խուլիգանություն, յուրացում․ 1 օրում հանցագործության 62 դեպք է բացահայտվել

10:30 07.11.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու` 5, յուրացման կամ վատնման՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, հարկերից խուսափելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, պաշտոնեական կեղծիքի կամ […]

̰
Ըստ զեկույցի՝ Հայաստանում կանայք բավարար պաշտպանված չեն․ VOA

10:23 07.11.2019

Ըստ Ջորջթաուն ինստիտուտի կողմից կանանց կարգավիճակը հետազոտող զեկույցի՝ Հայաստանը 2019-ին առաջընթաց է գրանցել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Կանանց խաղաղության ու անվտանգության մասին Ջորջթաուն ինստիտուտի կողմից իրականացված ամենամյա հետազոտությունը գնահատում է աշխարհի բոլոր երկրներում կանանց կարգավիճակը՝ հասարակության մեջ ներգրավվածության, հավասար իրավունքների և անվտանգության տեսակետից: Հետազոտության համաձայն՝ Հայաստանում հաջողվել է անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ավելի քան կրկնապատկել […]

̰
Հաջորդ շաբաթ տեղի կունենան Թրամփի իմփիչմենթի հարցով առաջին հանրային լսումները

10:11 07.11.2019

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները հայտարարել են, որ հաջորդ շաբաթ տեղի կունենան երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով առաջին հանրային լսումները: Դրանք կհեռարձակվեն ուղիղ եթերով: Մինչ այս, օրենսդիրները վկաների ցուցմունքները լսում էին փակ դռների հետևում: Հանրային լսումների ընթացքում առաջինը վկայություն կտան ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաները, այդ թվում՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բիլ Թեյլորը: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի […]

̰
Բրիջիտ Բարդոն դատապարտել է շուն ուտող ֆրանսիացիներին

09:57 07.11.2019

Դերասանուհի Բրիջիտ Բարդոն դատապարտել է Ֆրանսիական Պոլինեզիայում սննդում շան մսի օգտագործման պրակտիկան։ Ինչպես հայտնում է France Info-ն, նա բաց նամակով դիմել է Ֆրանսիայի անդրծովյա տարածքների իշխանություններին։ 85-ամյա դերասանուհին նման գործողություններն անվանել է «անթույլատրելի և ամոթալի»։ «Եթե իշխանությունները չեն ցանկանում հանցակից լինել, ապա չեն կարող դա անտեսել»,-նշել է Բարդոն։ Կենդանիների իրավունքների շատ պաշտպաններ հաստատում են, որ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 16 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:46 07.11.2019

Նոյեմբերի 6-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում՝ 15 հա, Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում՝ մոտ 1 հա, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ 200 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰

09:35 07.11.2019

̰
Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել 3 մեքենաներ․ կա տուժած

09:34 07.11.2019

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 21։14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2105» (վարորդ՝ Միքայել Ղ., […]

̰
Իշխանասար գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք

09:31 07.11.2019

Նոյեմբերի 6-ին, ժամը 18։24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վերջնամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:20-ին, մարվել՝ 20:32-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք:

̰
Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

09:21 07.11.2019

Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Նոյեմբերի 7-ին՝ ժամը 06:25-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 հրշեջ-փրկարար, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության Ներքին Կարմիր Աղբյուրի հենակետից 10, Այգեպարի հենակետից՝ 10, Չինարիի հենակետից՝ 14, Մովսեսի հենակետից՝ […]

̰
Ինքնաթիռի առևանգման մասին տագնապի կեղծ ազդանշանը խուճապ է առաջացրել Ամստերդամի օդանավակայանում

09:12 07.11.2019

Ինքնաթիռի առևանգման մասին տագնապի ազդանշանը գիշերը խուճապ էր առաջացրել Ամստերդամի օդանավակայանում։ Սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ ու տեսանյութեր «Սխիպհոլ» օդանավակայանից, որտեղ թռիչքուղու վրա կանգնած ինքնաթիռներից մեկում առաջացել էր «կասկածելի իրավիճակ»։ Հետաքննությամբ զբաղվել է Նիդերլանդների ռազմական ոստիկանությունը։ Օդանավակայանի որոշ հատվածներում տեղաշարժը սահմանափակվել էր, ոստիկանությունը պարեկություն էր սահմանել։ Տեղեկություններ էին տարածվել, թե զինված անձինք զավթել են ինքնաթիռը։ Ավելի […]

̰
Հարձակում Բուրկինա-Ֆասոյում․ կա 37 զոհ

08:57 07.11.2019

Բուրկինա-Ֆասոյում լեռնաարդյունահանող ընկերության շարասյան վրա կատարված հարձակման հետևանքով զոհել է 37 մարդ, ևս 60-ը՝ ստացել վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Faso պորտալը։ Հաղորդվում է, որ անհայտ անձիքն հարձակվել են շարասյան վրա երկրի արևելյան Բունգու շրջանում գտնվող հանքում։ 5 ավտոբուսից կազմված շարասյանն ուղեկցել են զինվորականները։ Ավտոբուսներում գտնվել են կանադական SEMAFO ընկերության աշխատակիցներ, ինչպես նաև կապալառուներ և […]

̰
Լոնդոնում ներկայացման ժամանակ դահլիճի առաստաղի մի հատված փլուզվել է

08:45 07.11.2019

Լոնդոնում ներկայացման ժամանակ թատրոնի դահլիճի առաստաղի մի հատված փլուզվել է։ Հանդիսատեսի շրջանում կան տուժածներ։ Նրանց մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Դահլիճում գտնվողները տարհանվել են։ Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Պիկադիլի թատրոնում՝ «Վաճառականի մահը» ներկայացման ժամանակ, որում գլխավոր դերով հանդես էր գալիս ամերիկացի դերասան Ուենդել Փիրսը։ Թատրոնի շենքը կառուցվել է 91 տարի առաջ։ Ականատեսների խոսքով՝ մինչ […]

̰
Գորիսի որոշ հասցեներում ջրամատակարարումը 6 ժամով կդադարեցվի

08:36 07.11.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝  ս․թ․ նոյեմբերի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 16։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խանզադյան, Սևյան, Արզումանյան, Ավանգարդ փողոցների, Արցախյան խճուղու, Սարյան նրբանցքի, Վանքի Տափ 1, 2, 5, 7, 11, 15 և Ավանգարդ 5-րդ թաղամասի 9-16 հասցեների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]

̰
Արմեն Գրիգորյանի հարսանիքը կանցկացվի Շուշիում․ «Հրապարակ»

08:28 07.11.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլև՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Ղուլյանը, Բակո Սահակյանը։ Արցախից մեզ փոխանցեցին, որ նախագահը ներկա չի լինի հարսանիքին․ «Պլանավորած հանդիպում ունի, բացակայում է երկրից»։ […]

̰
Փոխնախարարի հետ կոնֆլիկտի պատճառով Արտակ Ասատրյանն ազատման դիմում է գրել․ «Հրապարակ»

08:19 07.11.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը, որը մի քանի ամիս առաջ նշանակվել էր նախարարության աշխատակազմի ղեկավար, մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել է իրերն ու հեռացել նախարարությունից: Պատճառը, մեր տեղեկություններով, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտն է: Ասատրյանից բացի, «առաջարկել» են դիմում գրել-գնալ նաև երկարամյա աշխատակից Կարեն Հակոբյանին, որը […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:11 07.11.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորք Մարաշ՝ Նորքի այգիների փ. 250, 250/3, 269, 293 սեփական տներ, Արմենակյան փ. 6-10, 71-75, 232, 121-235 սեփական տները, “Ջրային Հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի” ինստիտուտը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, 11։00-16։00 Շերամի փ. 33, […]

̰
Հայտնաբերվել է անհերքելի ապացույց, որ իշխանության վերնախավում գործում են սատանիստական խմբակներ․ Փաշինյան

00:22 07.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան  իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Հայտնաբերվել է անհերքելի ապացույց, որ իշխանության վերնախավում գործում են սատանիստական խմբակներ: Մանրամասները՝ ավելի ուշ»: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և կատակել․ «Տարածեք քանի չեն ջնջել. տեսեք և համոզվեք»:

̰
Փաշինյանի սելֆին Jay Kay-ի հետ

00:10 07.11.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ներկա է գտնվել Jamiroquai խմբի համերգին։ Փաշինյանը սելֆի է հրապարակել Jay Kay-ի հետ։

̰
Ջոլին ցույց է տվել մերկ մարմինն ու դժգոհել Բրեդ Փիթից

23:59 06.11.2019

Վերջերս Անջելինա Ջոլիի հետ հարցազրույց էր հրապարակվել հայտնի Harper’s Bazaar ամսագրում: Դրանում 44-ամյա հոլիվուդյան դերասանուհին անկեղծորեն խոսել է իր կյանքի վերջին տարիների մասին և թե որքան դժվար էր նրա համար Բրեդ Փիթի հետ բաժանումը: Ամսագրի շապիկին աստղը հայտնվել է էքստրավագանտ ձևով`ամբողջովին մերկ, միայն թեթև դիմահարդարմամբ և թափանցիկ վարագույրով ծածկված` բացարձակապես ոչինչ չթաքցնելով: Այսպիսով՝ դերասանուհին որոշել […]

̰
Եթե ինտերնետը շատ լուրջ սահմանափակումներով լիներ, կարող է հեղափոխությունը չիրականանար. Մարտիրոսյան

23:57 06.11.2019

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի Համացանցի ազատության զեկույցը: Համացանցի ազատությամբ աշխարհում 8-րդն ենք, Ֆրանսիայից առաջ և Միացյալ Նահանգներից հետո: Արդյո՞ք մենք Ֆրանսիայից ինչ-որ առումով ավելի ժողովրդավար երկիր ենք: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանին: «Ֆրանսիայի հետ նույն դիրքում ենք, այսինքն՝ բալերով նույնն ենք, ուղղակի մի […]

̰
Թրամփը զիջում է դեմոկրատներին

23:50 06.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններից մեկ տարի հետո ժողովրդականությամբ զիջում է Դեմոկրատական ​​կուսակցության հինգ ներկայացուցիչների, որոնք հայտարարել են իրենց մասնակցությունը նախագահական մրցավազքին: Այդ մասին ասվել է Langer Research Associates հետազոտական ​​ասոցիացիայի կողմից՝ ABC News-ի և «Վաշինգտոն փոստ» թերթի անցկացրած հարցման արդյունքում: Եթե ​​ընտրություններն անցկացվեին այսօր, և Թրամփի մրցակիցը լիներ դեմոկրատ Ջո Բայդենը, ապա գրանցված […]

̰
Գիտնականները բացահայտել են, որ ծխողները կրկնակի անգամ շատ են տառապում շիզոֆրենիայով

23:45 06.11.2019

 Բրկտանական գիտնականները, ուսումնասիրելով շուրջ 450 հազար մարդկանց անալիզների տվյալները, եկել են այն եզրակացության, որ ծխելը կրկնակի ավելացնելում է դեպրեսիաների և շիզոֆրենիայի ռիսկը:  Հոդվածը տպագրվել է բժշկական հայտնի Psychological Medicine ամսագրում: Գիտնականները պարզել են, որ չծխող բրիտանացիները դարձել են շիզոֆրենիկներ 2,27 անգամ պակաս, քան ծխողները, ինչպես նաև 1.99 անգամ ավելի քիչ են տառապել դեպրեսիաներից: Մասնագետները կարողացել […]

̰
̰
Թոշակառուն մահացել է ջրազրկումից՝ մոլորվելով առևտրի կենտրոնում

23:22 06.11.2019

Սիդնեյում տարեց մի քաղաքացի մնացել է առևտրի կենտրոնում և մահացել ջրազրկումից: Այդ մասին հայտնում է The Guardian-ը: Դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ, բայց հայտնի է դարձել միայն հիմա: Կնոջ հետ 71-ամյա Բեռնար Գորն այցելել է իր դստերը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Մինչ տղամարդը սպասում էր իր հարազատներին, նա որոշել է շրջել առևտրի կենտրոնում: Թոշակառուն […]

̰
Իրանն արդեն 3 անգամ նախազգուշացրել էր միջուկային ծրագիրը վերսկսելու մասին․ Իսրայելյան

23:09 06.11.2019

Այսօրվանից Իրանը կսկսի ուրանի՝ մինչև 5 տոկոս հարստացումը։ Այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Մինչ այս, միջուկային խնդրի շուրջ համաձայնությամբ ուրանի վերամշակման գործընթացը սահմանափակվել էր 2 տոկոս հարստացմամբ։ Նրա խոսքով՝ գործընթացը կկատարվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների ներկայությամբ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դուրս էր եկել միջուկային գործարքից, […]

̰
Պարզվեց սխալվել էի՝ էստեղ մի կեսը սատանա են, մյուս կեսը՝ սատանիստ :) Փաշինյան

23:08 06.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Jamiroquai խմբի համերգից և կից գրել. «Պարզվեց սխալվել էի՝ էստեղ մի կեսը սատանա են, մյուս կեսը սատանիստ:))))»:

̰
Մալայզիայում տղամարդը հղի կատվին սպանելու համար բանտում կանցկացնի մոտ 3 տարի

22:52 06.11.2019

Մալայզիայում հղի կատվին սպանելու համար 42 տարեկան տղամարդուն դատապարտել են 34 ամսվա ազատազրկման: Բացի դրանից՝ նա պետք է մոտ 10 հազար դոլարին համարժեք տուգանք վճարի իր արարքի համար: Դեպքը տեղի է ունեցել Մալայզիայի հագուստի մաքրման ծառայություններից մեկում: Սրահներից մեկի անվտանգության տեսախցիկների միջոցով բացահայտվել է, որ տղամարդը սենյակում գտնվող կատվին վերցրել և նետել է չորացման սարքի […]

̰
Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Jamiroquai խմբի համերգին

22:37 06.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել բրիտանական հայտնի Jamiroquai խմբի համերգին։ Այն կազմակերպվել է Silk Note փառատոնի շրջանակում։ Փառատոնի նախաձեռնողներից է «Իմ քայլը» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է։

̰
BACK_TO_TOP