Բոլոր լուրերը – Page 8490 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Մոսկվայում տաքսու վարորդը զբոսաշրջիկից 41 հազար ռուբլի է պահանջել

14:45 07.11.2019

Մոսկվայում տաքսու վարորդը զբոսաշրջիկից պատվերի համար վերցրել է 41 հազար ռուբլի, գրում է РИА Новости-ին՝ հղում անելով իրավապահներին: Նշվում է, որ տուժողը չի հիշել մեքենայի համարանիշները: Այս պահին իրավապահները չեն նշում տուժողի քաղաքացիությունը: Քննարկվում է դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու հանգամանքը:  

̰
Արոնյանն ընթանում է երկրորդ տեղում. Superbet Rapid & Blitz 2019

14:30 07.11.2019

Ռումինիայում ընթացող Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի երրորդ  տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Լի Քուանգ Լիեմի հետ: Արոնյանը 3 տուրից հետո ունի 4 միավոր և այժմ երկրորդ տեղում է: Հիշեցնենք, որ մասնակիցներն այս մրցաշարում անցկացնելու են 9 արագ շախմատի և 18 կայծակնային շախմատի պարտիա: Այսօր կկայանա ևս երեք տուր: Արոնյանը կմրցի […]

̰
Սենատոր Բոբ Մենենդեսը Թրամփին առաջարկել է չեղարկել Էրդողանին ուղարկված հրավերը

14:26 07.11.2019

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդենսը առաջարկել է չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, գրում է Ermenihaber-ը։ Էրդողանը պետք է ԱՄՆ այցելի նոյեմբերի 13-ին՝  Թրամփի հրավերով, սակայն նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ այցի նպատակահարմարությունը դեռ քննարկվում է և այն կարող է չեղարկվել։ Ներկայացուցիչների պալատում […]

̰
Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

14:19 07.11.2019

Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Երևան քաղաքի նոյեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`               19.70C (1998 թ.) […]

̰
Էրիկ Վարդանյանի հրաժեշտի խոսքերը երկրպագուներին

14:16 07.11.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը «Սոչիի» հետ պայմանագիր կնքելուց հետո սոցցանցի իր էջում դիմել է «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի երկրպագուներին: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին կարիերայիս ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար: Ձեր աջակցությունը շատ կարևոր է ինձ համար՝ թե՛ խաղադաշտում, և թե՛ խաղադաշտից դուրս։ Հաջողություն եմ մաղթում […]

̰
Կորուստ Ադրբեջանի ՊՍԾ-ում` Տավուշի ուղղությամբ. «Ռազմինֆո»

14:10 07.11.2019

Ըստ սոցկայքերի ադրբեջանական գրառումների՝ նոյեմբերի 6-ի երեկոյան Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Ասլանով Բաբեք Վալի օղլուն (Aslanov Babək Vəli oğlu), գրում է «Ռազմինֆո» կայքը: Դատելով հրապարակումների ոճից՝ Ասլանով Բաբեքը, ամենայն հավանականությամբ, մարտական կորուստ է: Զինծառայողի դին հիմա տեղափոխում են ծննդավայր՝ Խաչմազի շրջանի Մոլլաբուրհան գյուղ, որտեղ էլ հուղարկավորելու են: […]

̰
Ցխինվալը Թբիլիսիին մեղադրում է կրակ բացելու մեջ

14:06 07.11.2019

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե վրացական կողմից կրակ է բացվել, գրում է Aliq media-ն: «Նոյեմբերի 5-ին` ժամը 18:00-ին, Խաշուրիի շրջանի Կոբի գյուղից, որտեղ վրացական ոստիկանական հավելյալ ուժեր են կենտրոնացված, սահմանի ուղղությամբ անհայտ անձանց կողմից 10-15 անգամ կրակ է բացվել»,- ասվում է տեղական «Ռեսի» լրատվամիջոցի տարածած տեղեկատվության մեջ: Նույն տեղեկատվության […]

̰
Մշակույթի ոլորտում ինքնավարությունը ավելացնում ենք, ասում են՝ չէ´, մեզ իշխե´ք. Արայիկ Հարությունյան

14:04 07.11.2019

Բուհերից ոչ մեկը ոչ մի բան չի հանում: Այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` պարզաբանելով, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ նախկինում թմբկահարում էին, որ ազատություններն ու ինքնավարության աստիճանը քիչ է, իսկ հիմա դրա դեմ բողոքում են: «Մշակույթի ոլորտում ինքնավարությունը ավելացնում ենք, ասում են՝ չէ´, մեզ իշխե´ք, ասե´ք՝ […]

̰

14:01 07.11.2019

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մանկատների շրջանավարտներին բնակարանային աջակցության համար միջոցներ տրամադրելու որոշման նախագծին, հայտարարեց. «Տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի գործող այսօրվա համակարգերը հուսահատության համակարգեր են:  Քննադատությունները շատ ուշադիր պետք է լսենք, բայց նրանք, ովքեր պիտի ասեն՝ վայ, մեր աշխատատեղը կրճատում եք, այս ի՞նչ եք անում գիշերօթիկ հաստատության […]

̰
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

13:58 07.11.2019

Դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը:

̰
Գյուղատնտեսությունում ցավոտ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնելու․ Փաշինյան

13:54 07.11.2019

Որպեսզի գյուղատնտեսությունն արդյունավետ լինի, այն պետք է արդյունաբերականացված լինի, իսկ որպեսզի այդպիսին լինի, այն պետք է խոշորացվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ սա է կառավարության ընկալումը գյուղատնտեսության ոլորտում, և դրա համար դիտարկվում են տարբերակներ։ «Էդտեղ էլ մենք, ըստ ամենայնի, շատ լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնելու և ցավոտ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնելու։ Չգիտեմ դեռ՝ ինչքանով, […]

̰
Մանկատան շրջանավարտ 301 քաղաքացու 1.9 միլիարդ դրամ կտրամադրվի բնակարանի ձեռքբերման համար. վարչապետ

13:52 07.11.2019

Կառավարությունը 1.9 միլիարդ դրամ է տրամադրում մանկատների շրջանավարտներին, որպեսզի նրանք կարողանան բնակարան գնել։ Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայեցակարգային խնդիր է տեսնում այստեղ։ Նրա խոսքերով՝ պետությունը պետք է ունակ լիներ մանկատների սաներին տալ այնպիսի կրթություն, որ մանկատնից դուրս գալուց հետո նրանք երաշխավորված ու բարձր աշխատավարձով աշխատանք ունենային ՏՏ ոլորտում, իրենք իրենց միջոցներով կարողանային վարձել բնակարան, ապա […]

̰
Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում ամենահին կուսակցություններից մեկին. Արայիկ Հարությունյան

13:50 07.11.2019

«Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում, սա այդ իրավիճակը չէ»,- նոյեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ի պատասխան կառավարության դիմաց իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող դաշնակցական ուսանողների: Արայիկ Հարությունյանը նաև կոչ արեց արտերկրում գտնվող դաշնակներին տեր կանգնել այստեղի իրենց կուսակցությանը: «Այն […]

̰
Ե՞րբ կանցնեն բուն դատավարության փուլին. հարց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին

13:43 07.11.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ բուն դատավարության պրոցեսին ե՞րբ կհասնեն՝ հաշվի առնելով, որ անընդհատ միջնորդություններ են ներկայացնում: «Ես համոզված եմ, որ դատավոր Դանիբեկյանը չի կարդացել այն տողերը, որ նախորդ նիստում իրեն ներկայացրի: Ես վերջում գրել էի՝ մի մեղադրեք մեզ, որ փորձում ենք խոչընդոտել և ձգձգել դատական քննությունը, հակառակը, հենց […]

̰
2020-ից որևէ մանկատան սան տան համար հերթագրվելու հնարավորություն չի ունենալու

13:40 07.11.2019

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց մանկատների 300 շրջանավարտների բնակարանի ապահովման համար գումար հատկացնել, սակայն սա կլինի առաջին և վերջին անգամը։ Այս մասին հայտնի դարձավ կառավարության նիստի քննարկումից։ «Արձանագրենք, որ 2020 թվականից որևէ մանկատան սան հերթագրվելու հնարավորություն այլևս չի ունենալու, որովհետև այս կարգավորումն այլևս չի գործում»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը […]

̰
Դավիթ Տոնոյանը Վրաստանում հանդիպել է իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

13:38 07.11.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և մարտահրավերների վերաբերյալ: Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության […]

̰
Էստեղ չկա մեղադրանք, Գյուլնազ տատի հեքիաթի հետ չեմ կարող համեմատել. Քոչարյանի պաշտպան

13:30 07.11.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ են բողոքարկել դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ այսօր դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխելու մասին: Պաշտպանն ասաց, որ, միանշանակ, բողոքարկելու են այս որոշումը: Նա նաև նշեց՝ դատարանի որոշումն իր համար սպասելի էր, համոզված էր, որ դատարանը մերժելու է իրենց միջնորդությունը: «Էստեղ չկա […]

̰
Ջերմուկի զբոսաշրջային վայրերում հուշարձաններ են տեղադրվել

13:25 07.11.2019

Jermuk news-ը տեղեկացնում է, որ Ջերմուկի զբոսաշրջային վայրերում տեղադրվել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը, Ջերմուկի պատմությունը կերտողներից մեկի՝ Կիրիլ Սերգեևիչ Դրեպալոյի հուշարձանը, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրին, ինչպես նաև կոշիկ մաքրող մարդու՝ Պլատոնի հուշարձանը:

̰
Մարդկանց բանտային ռեժիմից տեղափոխում ենք մարդկային, ազատ կյանքի ռեժիմ․ Փաշինյանը՝ հաշմանդամների ծրագրի մասին

13:22 07.11.2019

Կառավարությունը նախատեսում է գումար հատկացնել մանկատների այն շրջանավարտներին, որոնք հաշմանդամության պատճառով մանկատների տարիքից դուրս գալուց հետո տեղափոխվում են այլ հատուկ կենտրոններ։ Նրանց այդ գումարը տրվելու է բնակարանի ձեռքբերման համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը բացատրեց, որ այս մարդիկ նախկինում չեն դիտարկվել որպես ինքնուրույն կյանք վարելու հնարավորություն ունեցող, ինչի պատճառով էլ մի հիմնարկից տեղափոխվել […]

̰
Արցախի հակամարտության հարցում ՌԴ դիրքորոշումը հայտնի է և անփոփոխ. Ադրբեջանում ՌԴ դեսպան

13:19 07.11.2019

Բաքվին դուր չի եկել Ղարաբաղի պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է՝ նախարարություն ներկայացած Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն ընդգծել է, որ հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և անփոփոխ: Ինչպես երեկ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը Բաքվում Ռուսաստանի դեսպանին կանչել էր ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել այն բանի համար, որ ռուսական […]

̰
6.3 մլն դրամ տալիս ենք և ասում ենք՝ կարող եք ձեռք բերել բնակարան․ Փաշինյանը՝ մանկատների շրջանավարտների մասին

13:17 07.11.2019

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց մանկատների 301 շրջանավարտների տալ վկայագրեր, որոնցով նրանք կարող են գնել բնակարաններ։ «Եվ նրանց ասում ենք հետևյալը՝ 6.3 միլիոն դրամ մենք ձեզ տալիս ենք, և դուք կարող եք ձեռք բերել բնակարան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շեշտեց՝ Կադաստրի կոմիտեն էլ կհաստատի, որ Հայաստանի շատ քաղաքներում հնարավոր է նման գնով բնակարաններ ձեռք բերել։ […]

̰
Արտոնություններ տա՞լ խոշոր ավտոներկրողներին. թեժ քննարկում ԱԺ հանձնաժողովում

13:16 07.11.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նախատեսված էր «Ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումը, սակայն մինչ այդ հանձնաժողովն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագծին: Նա առաջարկել է 3-7 տարեկան մեքենաներ ներկրողներին ազատել սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ից: Կառավարությունը դեմ է արտահայտվել, հարցի շուրջ թեժ քննարկում […]

̰

13:12 07.11.2019

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ հասարակության մեջ շարունակում է մնալ մի պատկերացում, որ պետք է իշխանությունից կամ իշխանությանը կցված մարդիկ լինեն, որոնք անցնեն և փողեր բաժանեն, բրինձ, ձեթ բաժանեն. «Էդ ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը հաղթահարելու համար, այլ աղքատության մեջ պահելու համար, որպեսզի հաջորդ ընտրություններում այդ մարդկանց նույն ձեթով ու բրնձով տանեն ընտրական տեղամասեր և […]

̰
Մանկատների շրջանավարտներին 6․3 մլն դրամ կտրվի բնակարան գնելու համար

13:11 07.11.2019

Հայաստանի մանկատների շուրջ 300 շրջանավարտներին կտրվեն 6․3 միլիոն դրամի պետական վկայագրեր բնակարան գնելու դեպքում այդ գումարներն օգտագործելու համար։ Այս մասին որոշումն այսօր ընդունեց կառավարությունը։ Ծրագրի 1․9 միլիարդ դրամ ֆինանսավորումը կտրվի կառավարության խնայված միջոցներից։ Այս գումարները կտրվեն 1991-2013 թվականների մանկատների շրջանավարտ դարձածներին, որոնք ունեն բնակարանի կարիք։ Նրանցից 218 մարդ դեռ բնակարան ստանալու հերթացուցակում է։ Մյուս 85 […]

̰
Կենտրոնի թաղապետի պաշտոնակատար է նշանակվել Ալեն Սիմոնյանի աները. Armtimes.com

13:09 07.11.2019

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մինչ այդ, Ձոնիկ Մարգարյանը զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ աշխատանքից ազատման դիմումը նոյեմբերի 1-ին ստորագրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Քաղաքապետարանից նաև հաստատել են […]

̰
Պետք է խիստ զգուշացվեն, որ որպես օգնություն տրված անասունները չմորթեն, վաճառեն․ Փաշինյան

13:08 07.11.2019

Կառավարության այսօրվա որոշումով 1000 նպաստառու ընտանիք կստանա անասուններ և խորհրդատվություն, որպեսզի աղքատությունից դուրս գա և մեկ տարի անց դուրս գա նաև նպաստ ստանալու համակարգից։ «Կարան լինեն դեպքեր, որ երբ այդ գլխաքանակը հայտնվի, օրինակ` մորթեն, վաճառեն և, ասենք, էդ պահին ինչ-որ նպատակի համար օգտագործեն։ Էդտեղ շատ խիստ վերահսկողական մեխանիզմներ են պետք, և շատ խիստ պետք է […]

̰
Հորիզոն 13.00

13:00 07.11.2019

̰

12:57 07.11.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ՀՀ-ում սակավագիտության և բացամտության պայքար է տեղի ունենում։ «Մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր են ներշնչում, օգտվում մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ են շրջանառության մեջ դնում։ Եթե որևէ մեկին թվում է՝ մեզ դրանով պիտի վախեցնեն, իրենք սխալվում են, որովհետև նախ` իրենք հանրությանը որևէ բան […]

̰
Արա Դարզին կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

12:53 07.11.2019

Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի  առողջապահության նախկին նախարար Արա Դարզին իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիան չի հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին: «The Guardian»-ում հրապարակված հոդվածում Արա Դարզին նշել է, որ ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը և մտահոգված է նման գործընթացի […]

̰
Ներկայացվել է ֆուտբոլի «Եվրո-2020» առաջնության պաշտոնական գնդակը

12:45 07.11.2019

Adidas ընկերությունը ներկայացրել է 2020 թվականի Եվրոպայի առաջնության պաշտոնական գնդակը: Այն ստացել է «Uniforia» անվանումը։ Այս բառը կազմված է երկու մասից՝  unity և euphoria ու նշանակում է միասնություն և էյֆորիա: Հիշեցնենք, որ «Եվրո-2020»-ը կանցկացվի 12 երկրների  12 քաղաքների 12 մարզադաշտերերում, հունիսի 12-ից հուլիսի 12-ը: Այդ քաղաքներն են Ամստերդամը, Բիլբաոն, Բուխարեստը, Բուդապեշտը, Կոպենհագենը, Դուբլինը, Գլազգոն, Լոնդոնը, […]

̰
BACK_TO_TOP