16:20 06.11.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է երկրի բնակիչներին գալիք Հոկտեմբերյան հեղափոխության օրվա կապակցությամբ՝ նշելով, որ բելառուսները կառուցել են ինքնիշխան պետություն՝ պահպանելով խորհրդային դարաշրջանի լավագույն արժեքները: Լուկաշենկոն անդրադարձել է նաև այսօրվա բելառուսական կյանքին. «Առաջին անգամ ստեղծվեց բելառուսական պետություն, որը գիտակցում էր մեր ժողովրդի ինքնորոշման օրինական իրավունքը, ինքնատիպ մշակույթի զարգացումը և ազգային միասնության ամրապնդումը: Մենք վերափոխեցինք մեր […]
16:16 06.11.2019
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստակամություն է հայտնել գլխավորել Մյունխենի «Բավարիան»: «Ինձ հետաքրքրում է աշխատանքը «Բավարիայում»: Մարզչական աշխատանքը դա իմ կյանքն է: Եվ բոլոր մարզիչները, որոնց դուք կհարցնեք, նույն կերպ կպատասխանեն: Ես կարոտում եմ այդ ժամանակները: Հաղթել խաղերում, նախապատրաստել թիմը և հաճույք ստանալ այդ գործընթացից, սա այն է, ինչ հիմա ինձ չի հերիքում: Ես […]
16:10 06.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի խումբ մասնակիցների, որոնց թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ: Ողջունելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երաժիշտներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար […]
16:00 06.11.2019
Նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը նոյեմբերի 6-ին մասնակցել է Բաթումում ընթացող Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային ամենամյա համաժողովին: Միջոցառման շրջանակներում Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով բանախոսությամբ:
15:58 06.11.2019
Ծաղկաձորում գտնվող Golden Palace հյուրանոցը, որ պետությանն էր նվիրել ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը, մինչև տարեվերջ իրացվելու է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։ Նրա խոսքերով՝ այդ ընթացքում կազմակերպվելու է աճուրդ, որի ժամանակ էլ նախատեսում են վաճառել հյուրանոցը։ Հավանական գնորդներ, ըստ Բաբայանի, արդեն կան, և […]
15:51 06.11.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ նշել է, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և բացի պետությունների միջև հարաբերություններից, հայ և հույն ժողովուրդները մեծ համակրանք ու եղբայրական զգացումներ ունեն իրար նկատմամբ, ինչը […]
15:48 06.11.2019
Հայաստանի Մ-21 հավաքականը «Եվրո-2021» ընտրական փուլի Իռլանդիայի և Իտալիայի հավաքականների հետ խաղերից առաջ նոյեմբերի 11-16-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 14-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ, իսկ 5 օր անց՝ արդեն Կատանիայում, կհյուրընկալվի Իտալիայի հասակակիցներին։ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ […]
15:40 06.11.2019
«Թուրքիայի և Ադրբեջանի իրավաբաններ ու փաստաբաններ» ներկայացող խումբը նախօրեին ստորագրահավաք է սկսել Change.org կայքում՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Կոնգրեսին։ Այս մասին հայտնում է Regionmonitor.com-ը: Կայքում տեղադրված տեքստում նշվում է, որ «Թուրքիայի և Ադրբեջանի իրավաբաններն ու փաստաբաններն իրենց մտահոգությունն ու ցավն են հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման, ինչպես նաև […]
15:40 06.11.2019
Մահացել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Կոնստանտին Սկրյաբինը, որը կանգնած է եղել գենոմային հետազոտությունների ակունքներում: Նա 71 տարեկան էր: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցչին: «Կոնստանտին Գեորգիևիչ Սկրյաբինը մահացել է երեկ երեկոյան»,- ասել է նա: Սկրյաբինը զբաղվում էր հետազոտական աշխատանքներով` կառուցվածքային և ֆունկցիոնալ գենոմիկայի, գենետիկական ճարտարագիտության ոլորտում: Սկրյաբինի մասնակցությամբ […]
15:36 06.11.2019
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քիչ առաջ կալանավորումից ազատ է արձակել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 28-ին:
15:35 06.11.2019
Վերջին երկու տարիներին երկրում վճռական փոփոխություններ անցկացնելու կողմնակից ռուսաստանցիները 42%-ից հասել են 59%-ի: Այդ մասին հայտնում է Ведомости թերթը: Հարցումների համաձայն՝ քաղաքացիների 31%-ը հույս ունի, որ փոքր փոփոխություններ կլինեն, իսկ 8%-ը չի ակնկալում որևէ փոփոխություն: Հարցվածների 53%-ը կարծում է, որ բարեփոխումները տեղի են ունենում միայն քաղաքական համակարգի լայնածավալ փոփոխության դեպքում: Առկա համակարգի պայմաններում փոփոխությունները հնարավոր […]
15:26 06.11.2019
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Հայտնի են դառնում Անատոլիայի (Արևմտյան Հայաստան) թաքնված հուշարձանները» նախագծի շրջանակում Նյու Յորքում Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես է բացել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում կազմակերպված ցուցահանդեսին ներկա են գտնվել Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոս Ալփեր Աքթաշը, Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, […]
15:19 06.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիին: ՄՃԽ ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունները և իրականացվող հետազոտությունները։ Նա նշել է, որ Միջազգային ճգնաժամային խումբը նախկին բարձրաստիճան դիվանագետների ու պետական պաշտոնյաների, հեղինակավոր փորձագետների ու վերլուծաբանների միավորող կառույց է, որը զբաղվում է հակամարտությունների ուսումնասիրմամբ, վերլուծում դրանց շուրջ զարգացումները և […]
15:13 06.11.2019
Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ, այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում, անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն: Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին […]
15:09 06.11.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է 100 տոկոս պետական բաժնետոմսեր ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող շենքի և հողամասի վարձակալության գործընթացը: Ուսումնասիրությունների լիարժեքությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալներ ու փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Արդյունքում պարզվել է, որ […]
14:55 06.11.2019
Թրամփի իմփիչմենթի գործում առանցքային վկա, Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը հանկարծակի փոխել է ցուցմունքը և հայտարարել, որ Վաշինգտոնը Ուկրաինային խոստացել է վերսկսել 391 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնությունը, եթե Ուկրաինայի ղեկավարությունը համաձայնի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու գործունեության հարցով հետաքննություն սկսել: ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը առաջին անգամ կոնգրեսում ցուցմունք տվել էր […]
14:48 06.11.2019
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը պատմել է 1996թ. նախագահական ընտրությունների մասին` նշելով, որ ինքն այդ ժամանակ եղել է քաղաքական հալածյալ: Այդ ժամանակ, ըստ Սադոյանի, իրենք հստակ իմացել են, որ հաղթել է Վազգեն Մանուկյանը, սակայն կեղծվել են ընտրության արդյունքները: «Այդ օրերին ինձ հալածեցին, իմ գարաժը վառեցին, ես դարձա քաղաքական հալածյալ»,- ասել է Սադոյանը` նշելով, որ ինքը […]
14:47 06.11.2019
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայոց լեզու ու Հայոց պատմություն առարկաները բուհական պարտադիր առարկաների ցանկից դուրս բերելու առաջարկին: Նա նշեց՝ առաջարկվում է, որ բուհում չլինեն պարտադիր առարկաներ: Գևորգյանն ընդգծեց՝ դպրոցում էլ չկան պարտադիր առարկաներ, օրինակ՝ Հայոց լեզուն, պատմությունը, մաթեմատիկան և մյուս առարկաներն ամրագրված են կառավարության ընդունած չափորոշիչներով, սակայն օրենքի ուժով […]
14:44 06.11.2019
ՀՀ ԿԳՄՍ գիտության պետական կոմիտեն պատրաստվում է Հայաստանում գործող գիտական ինստիտուտները բաժանել չորս կատեգորիայի և, ըստ այդմ, կազմակերպել դրանց ֆինանսավորումը: Չորրորդ կատեգորիայում հայտնված հաստատությունները կլինեն ոչ արդյունավետ աշխատողները, որոնք կմիավորվեն այլ հիմնարկների կամ կլուծարվեն, իսկ երրորդում հայտնվածներին կտրվի երեք տարի ժամանակ, որպեսզի հասնեն առաջին կամ երկրորդ կատեգորիայում հայտնված ինստիտուտներին: Իրավիճակը ներկայացվել է ԱԺ-ում Գիտության ֆինանսավորման […]
14:42 06.11.2019
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի շփվի Միացյալ Նահանգների հետ սիրիական նավթի հարցով, քանի որ այն Սիրիայի ժողովրդի ազգային գանձն է, որը պետք է տնօրինվի երկրի քաղաքացիների կողմից: Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն: «Մենք համոզված ենք, որ սիրիացի ժողովուրդը պետք է տնօրինի իր բնական պաշարները՝ ներառյալ նավթը»: Այսպիսով` նա մեկնաբանեց ԱՄՆ […]
14:40 06.11.2019
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը շտապ տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, հայտնում է Le Parisien-ը: 76-ամյա դերասանուհու ճշգրիտ ախտորոշումը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա հոսպիտալացվել է ծանր վիճակում: Այժմ բժիշկները հետազոտում են «Շերբուրգյան հովանոցներ»-ի աստղին:
14:39 06.11.2019
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իշխանության կողմից իրենց նկատմամբ հնչեցվող անգործության մեղադրանքները տեղին չեն, քանի որ իրենք տարիներ շարունակ, այդ թվում` 2018թ. ապրիլյան իրադարձություններից հետո պարբերաբար խորհուրդներ ու առաջարկություններ են ներկայացրել իշխանությանը: «11 հատ նամակ ենք ուղարկել իշխանությանը` տարբեր թեմաների վերաբերյալ առաջարկներ անելով, սակայն լռություն է եղել»,- ասել […]
14:32 06.11.2019
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ հանդիպել է Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները բուհական պարտադիր առարկաների ցանկից դուրս բերելու դեմ դժգոհող դասախոսներին, ասաց՝ իրեն հայտնել են մտահոգությունները և լուծման ուղիները: Ռեկտորի պաշտոնակատարը նախ հայտնեց՝ չի պատրաստվում որևէ մեկի կարծիքին կամ գործողություններին բռնանալ, ապա տեղեկացրեց՝ իրենք պայմանավորվել են հետևյալը. «Եղել է […]
14:31 06.11.2019
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը մամուլի ասուլիսի ժամանակ այսօր անդրադարձել է ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների մեղադրանքներին, թե Հանրային խորհուրդը չի գործում արդյունավետ: Սադոյանի խոսքերով` եթե իշխանությունը ուշադրություն չի դարձնում Հանրային խորհրդի առաջարկություններին, ինչպե՞ս կարող է այն արդյունավետ գործել: «Մենք բազմաթիվ խորհուրդներ ենք տվել իշխանությանը, որոնք իշխանությունը չի կատարել: Մենք խորհրդատվական մարմին ենք, այլ բան անելու […]
14:21 06.11.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցուցադրել է ռուսական ազգային երգով հանդես եկած ՌԴ Դումայի պատգամավոր Օլեգ Նիլովի կատարումը՝ նշելով, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն անցնում է ջերմ մթնոլորտում: https://www.facebook.com/marukyan.edmon/videos/527742048005678/
14:13 06.11.2019
«Եթե ժամանակավոր պաշտոնակատար է, անորոշություն է մտցնում աշխատանքում, բայց ավելի վտանգավոր է, որ այդ պաշտոնին նշանակվեն զուտ ժամկետի կամ արագության համար մարդիկ, որոնք այդ պաշտոնին չեն համապատասխանում»,- նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե արդյո՞ք վտանգավոր չէ, որ մի շարք կառույցներ մնացել են ԺՊ-ի հույսին, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն […]
14:08 06.11.2019
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» խմբի համակարգող, գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանն այսօր ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ կոշտ ելույթով հանդես եկավ՝ ուղղված իշխանություններին: «Մեկ բառով կարելի է ասել, որ մեր գիտությունը գտնվում է կոմայի մեջ և գնում է մահվան: Անկախացումից ի վեր պահվել է նվազագույն ֆինանսավորման, գոյատևմամբ ռեժիմում, արդյունքում ունենք գիտնականների թվի կրճատում, գիտության ծերացում, ենթակառուցվածքները մաշված […]
14:05 06.11.2019
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցեց Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո: Իր խոսքում ԱԳ նախարարը համապարփակ ներկայացրեց Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, Հայաստանում ծավալվող ժողովրդավարական բարեփոխումները, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Անդրադառնալով Հայաստանում […]
13:59 06.11.2019
«Որպես իշխանության ներկայացուցիչ, բնականաբար, հաճելի չէ նման բաներ լսելը, երբ կառավարող թիմի ներսում նախկին անդամը ներկաների հասցեին նման մեղադրանք է հնչեցնում: Ամեն դեպքում, սա ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ ու հասկանալ՝ ով է ճիշտ և ով սխալ»,- նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Սարհատ Պետրոսյանի այն […]