Բոլոր լուրերը – Page 8502 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը

14:47 03.11.2019

Նոյեմբերի 2-ին Երևանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերել են նույն օրը Երևանում կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան եղել է Audi, ու պարզելով նրա բնակության վայրը՝ մեկնել […]

̰
Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

14:32 03.11.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում  պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ: Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցավ Գոռի առավելությամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին: Այսպիսով՝ Գոռ Երիցյանը […]

̰
Բրիտանուհուն հուղարկավորել են թեյի տուփի տեսքով դագաղի մեջ

14:27 03.11.2019

Բրիտանուհուն հուղարկավորել են թեյի տուփի տեսքով դագաղի մեջ, գրում է Metro–ն: Կինը շատ է սիրել թեյ խմել: Նա մահանալուց առաջ խնդրել է, որ իրեն հուղարկավորեն թեյի տեսքով դագաղի մեջ: Կնոջ հարազատները նշել են, որ նա հումորի մեծ զգացում է ունեցել: Հանգուցյալի դուստրը նշել է, որ կինը օրական 30-40 բաժակ թեյ է խմել:    

̰
Էդմեն Շահբազյանը Նյու Յորքում նոկաուտի է ենթարկել մրցակցին. խաղին հետևել է նաև Դոնալդ Թրամփը

14:18 03.11.2019

Նյու Յորքում  անցկացված խառը մենամարտերի (MMA) UFC 244 մրցաշարում հաղթանակ է տարել ամերիկահայ Էդմեն Շահբազյանը, գրում է sports.yahoo.com-ը։ Նա մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի հետ և նրան նոկաուտի է ենթարկել: Մենամարտին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: EDMEN SHAHBAZYAN IS FOR REAL!@EdmenShahbazyan stops Tavares in round 1! Wow! #UFC244 pic.twitter.com/qC8mSnM4JD — UFC […]

̰
SHANTNEWS

14:15 03.11.2019

̰
Այրվել է AliExpress-ի պահեստը

14:10 03.11.2019

Ժուկովսկում այրվել է AliExpress ընկերության պահեստը, գրում է life-ը: Այրվել է մոտ 3․5 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Հրդեհի մեկուսացման աշխատանքներին մասնակցել է 59 մարդ և 16 մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվելու ժամանակ շենքում մարդ չի եղել, տուժածներ չկան: Դեպքի հանգամանքները պարզվում են:

̰
«Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել

14:01 03.11.2019

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 09:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Աննա […]

̰
ԶՈւ-երին սնունդ մատակարարողները մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ են հաշվարկում, մնացած թվերը, որ շրջանառվում են, չեն համապատասխանում իրականությանը. Հովհաննիսյան

13:53 03.11.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԶՈւ-երին սնունդ մատակարարողները մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ են հաշվարկում. «ԶՈւ—երին սնունդ մատակարարող ընկերությունները իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով։ Եթե տվյալ զորամասի ճաշարանը իր գույքային բազայով և պայմաններով կապիտալ վերանորոգվում է, ապա […]

̰
Դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկը հաղթանակի «V» նշան է ցույց տվել

13:41 03.11.2019

Դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկը զարմացրել է իր մայրիկին և բժիշկներին: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նա մատներով ցույց է տվել  հաղթանակի «V» նշանը: Այս մասին հայտնում է Mirror Online պարբերականը: 21-այա Ջեմմա Հյուսթոնը նշել է, որ ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ իր աղջիկը ոչ մի ագամ «չի համագործակցում» բժիշկների հետ, և միշտ սխալ դիրք է ընդունում: Կինn ասել […]

̰
Ի՞նչ կփոխվի կենդանաբանական այգում տնօրենի հրաժարականից հետո

13:29 03.11.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն անդրադարձել են Երևանի կենդանաբանական այգու շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին: Թեհմինա Վարդանյանը նշել է, որ այգու տնօրենի հրաժարականը սպասելի էր, քանի որ բողոքները վերջին շրջանում շատ էին. «Քաղաքացիները դժգոհում էին կենդանիների տեսքից: Տնօրենը հրաժարական տվեց ինչի՞ հիման […]

̰
Աշխարհի ամենաեկամտաբեր բիզնեսը. բրիտանացին սկսել է մաքուր օդ վաճառել

13:17 03.11.2019

Բրիտանացի Դորսետ Լեո Դե Վոտսը շահութաբեր բիզնես է սկսել: Նա փող է աշխատում ոչնչից: Նա վաճառում է մաքուր օդ, քանի որ իր խոսքերով՝ մաքուր օդը հիմա աշխարհում ոչ թե նորմա է, այլ ապրանք, որը գին ունի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում 10-ը մարդուց 9-ը թույն է շնչում: Իր նոր բիզնեսի առաջին շաբաթվա ընթացքում Վոտսը աշխատել […]

̰
Եղանակը կտաքանա

13:00 03.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Տեղատարափ անձրևները հեղեղել են Վրաստանի սևծովյա շրջանները

12:45 03.11.2019

Աջարիայում արդեն 3 օր է՝ անձրև է տեղում։ Տեղումները մասնավորապես խնդիրներ են առաջացրել Բաթումում, որի կենտրոնական մասում մի քանի փողոցներ են ջրածածկ եղել։ Հեղեղաջրերը լցվել են տների առաջին հարկեր՝ վնասելով տեխնիկան ու կահույքը։ Բնակիչները հայտնում են, որ հեղեղումների պատճառն անսարք կոյուղատարներն են ու դրենաժային համակարգերը։ Բարդ իրավիճակ է ստեղծվել նաև հարևան Քոբուլեթում։ Աջարիայի ափամերձ գոտում […]

̰
Թուրքիան սպառնացել է ձերբակալված ահաբեկիչներին ուղարկել ԵՄ

12:32 03.11.2019

ԻՊ ծայրահեղական խմբավորման ձերբակալված անդամները հետ կուղարկվեն իրենց երկրներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է Reuters գործակալությունը։ Նա դժգոհություն է արտահայտել՝ կապված այդ հարցում Եվրոպայի «անգործության» հետ։ Նա Եվրոպայի գործողություններն անվանել է «անընդունելի և անպատասխանատու»։ Վերջին ամսում Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում ձերբակալել է ԻՊ-ի մի քանի անդամի՝ այնտեղ ռազմական գործողություն սկսելուց […]

̰
Գերմանական քաղաքում հայտարարվել է «նացիստական արտակարգ դրություն»

12:21 03.11.2019

Դրեզդենում հայտարարվել է «նացիստական արտակարգ դրություն»։ Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ առկա է լուրջ խնդիր՝ կապված աջ ծայրահեղական ուժերի հետ։ Քաղաքային խորհուրդը հավանություն է տվել «նացիստական արտակարգ դրության» մասին օրինագծին, հայտնում է CNN-ը։ Բանաձևում նշվում է, որ ստեղծված իրավիճակի արդյունքում ժողովրդավար, բաց հասարակությունը հայտնվել է սպառնալիքի տակ։ Նշվում է, որ քաղաքում ծայրահեղականների գործողությունները հաճախացել են։ […]

̰
Ուեսթ որդերը․ Քարդաշյանը հետհելոուինյան տեսանյութ է հրապարակել

12:09 03.11.2019

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ, բազմազավակ Քիմ Քարդաշյանը սոցցանցերի իր էջերում հետհելոուինյան տեսանյութ է հրապարակել։ West Worms (Ուեսթ որդերը)․ այսպես է մակագրել շոուն Քարդաշյանը։

̰
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին բուժաշխատողը դիմել է դատարան՝ բողոքարկելու ազատման հրամանը

11:52 03.11.2019

ՀՀ առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակոաբդոմինալ բաժանմունքի նախկին վարիչ Գագիկ Համբարձումյանը դատական հայց է ներկայացրել բուժհաստատության դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Նախկին բուժաշխատողը պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծարելու մասին ղեկավարի հրամանը, իրեն վերականգնել աշխատանքի և բռնագանձել պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է […]

̰
Հոնկոնգում ավելի քան 200 ցուցարար է ձերբակալվել

11:40 03.11.2019

Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է ցույցերի ավելի քան 200 մասնակցի։ Ցուցարարները հրկիզումներ են իրականացրել, ուժայինների ուղղությամբ նետել դյուրավառ հեղուկով շշեր, աղյուսներ, թալանել խանութներն ու իշխանամետ ընկերությունների գրասենյակները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ցույցերը ցրելու համար իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, գործի դրել ջրցան մեքենաներ։

̰
Նույն տրամաբանությամբ վաղը կբեմադրեն Կամասուտրա․ Նաիրա Զոհրաբյան

11:26 03.11.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ու էս մառազմը և ապականությունը շարունակվելու է, քանի դեռ հասարակության մեծ մասը լուռ է Երեկ հետևում էի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող, այսպես կոչված, ֆուտուրիստական պեոզիայի էքսպերիմենտալ ընթերցմանը, ինչը, պարզվեց, ըստ այդ «ներկայացման» գլխավոր դերակատարներից մեկի, Երևանի ավագանու « Իմ Քայլը» խմբակցության քարտուղար […]

̰
Շոտլանդացիներն անկախության պահանջով ցույց են անցկացրել

11:13 03.11.2019

Մոտ 20 հազար շոտլանդացիներ Գլազգոյում դուրս են եկել ցույցի՝ պահանջելով անկախություն Մեծ Բրիտանիայից։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Հանրահավաքին մասնակցել է նաև Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստերջենը։ Նրա խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ պահպանողականների հաղթանակը կնշանակի, որ Շոտլանդիան իր կամքին հակառակ դուրս կմղվի եվրոպական երկրների ընտանիքից, այդ իսկ պատճառով շոտլանդացիները կողմ […]

̰
Կամասուտրան ևս արվեստ է․ Հուսով եմ՝ այդ բեմադրությանը քաղաքական գործիչ չի մասնակցի․ Թեհմինա Վարդանյան

10:54 03.11.2019

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյան ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սկանդալային ներկայացմանը․ «Արդյո՞ք սա 57 հոգանոց ավագանու «Իմ Քայլը» խմբակցության դե ֆակտո առաջին դեմք Հասմիկ Խաչունցն է, թե՞ սխալվում եմ։ Հատված է այսօրվա Հանրապետության Հրապարակի հարակից տարածքում իրականացվող, մեղմ ասած, անհայտ ծագման «բեմադրությունից»։ Կարծում եմ, շատերն են հասկանում՝ ինչին էր միտված այն, և արդեն հասկանալի է՝ […]

̰
Վթար Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

10:40 03.11.2019

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 05:04-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 19-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Արայիկ […]

̰
Մարգարիտա Սիմոնյանի նորածին դուստրը թանկ նվերներ է ստացել Օլգա Բուզովայից

10:28 03.11.2019

Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի նորածին դուստրը՝ Մարոն, շարունակում է թանկարժեք նվերներ ստանալ։ Gucci-ի վերնաշապիկ և Dolce & Gabbana-ի ծաղկավոր զգեստ (երկուսի արժեքն էլ մոտ 105 հազար դրամ)․  այսպիսի շքեղ նվեր է փոքրիկին մատուցել հայտնի հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան։ Սիմոնյանը Instagram-ի իր էջում երախտագիտություն է հայտնել Բուզովային։

̰
Լարսը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կուտակված է 250 ավտոմեքենա

10:17 03.11.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 250 ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Բյուրական գյուղի մոտ մեքենան հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ

10:09 03.11.2019

Նոյեմբերի 2-ին` ժամը 16:11-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից «Ամբերդ» ռեստորան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ամբերդ» ռեստորանի մոտակայքում «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]

̰
Արմեն Մելիքյանը կպայքարի ոսկե մեդալի համար. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

00:05 03.11.2019

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում Արմեն Մելիքյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Մեր մարզիկը նախ 1/8 եզրափակչում 10-1 հաշվով հաղթել է բուլղարացի Մարտին Վելևին, ապա 1/4 եզրափակչում 8-0 հաշվով հաղթել է իրանցի Մեհդի Մոսեն Նեջադին, իսկ կիսաեզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել հունգարացի Քրիստիան Քեշկեմետի նկատմամբ: Ոսկե մեդալի համար պայքարում Արմենը կմրցի ղրղզ […]

̰
Դավիթ Հովասափյանը՝ բրոնզե մեդալակիր. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

23:52 02.11.2019

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր ՀՀ հավաքականը նվաճեց առաջին մեդալը: 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Բրոնզի համար պայքարում նա հաղթեց Ղազախստանը ներկայացնող Մանսուր Շադուկաևին: Հիշեցնենք, որ Դավիթը հաղթել էր իր երկու գոտեմարտերը 1/8 և 1/4 եզրափակիչներում, սակայն հետո կիսաեզրափակչում պարտվել էր վրացի ըմբիշին:  Մեր մյուս մարզիկը՝ 55 […]

̰
Կլեոպատրայի 6 գաղտնիքները, որոնց շնորհիվ նա ամենացանկալին էր

23:48 02.11.2019

Նոյեմբերի 2-ին նշվում է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII Ֆիլոպատորի ծննդյան տարեդարձը: Ի պատիվ այդ իրադարձության՝ փորձենք պարզել, թե ինչպես է Կլեոպատրային հաջողվել հասնել այդպիսի ճանաչման և մնալ մարդկանց հիշողության մեջ: Գիտելիքը ձեր հիմնական զենքն է: Կլեոպատրան մեծացել է Ալեքսանդրիայում՝ Եգիպտոսի առավել առաջադեմ քաղաքում: Այդ իսկ պատճառով նա կիրք է ունեցել գիտության նկատմամբ և սովորել է […]

̰
Որ օծանելիքն է արգելվում անցկացնել ձեռքի ուղեբեռով

23:39 02.11.2019

Victor & Rolf-ի Spicebomb օծանելիքը չի թույլատրվում ձեռքի ուղեբեռով անցկացնել մաքսային սահմանը, քանի որ տարան, որտեղ լցված է օծանելիքը, նռնակի տեսք ունի: Այդ մասին «Express»-ին հայտնել են Լոնդոն Սիթի օդանավակայանի աշխատակիցները: Նրանք հիշել են ուղևորներից մեկի հետ պատահած դեպքը. նա պատրաստվում էր թռչել Էդինբուրգից Լոնդոն: Նշված օծանելիքն իր ճամպրուկում էր, և երբ նրա ուղեբեռն անցնում […]

̰
Ստալոնեի գեղեցկուհի դուստրը լողազգեստով լուսանկարներ է հրապարակել

23:26 02.11.2019

73-ամյա դերասան Սիլվեստր Ստալոնեն ունի հինգ երեխա, որոնցից երեքը գեղեցկուհի դուստրերն են: Վերջերս Ստալոնեն համատեղ լուսանկար է հրապարակել 23-ամյա Սոֆյայի հետ: Սոֆյան երեք դուստրերից ավագն է: Հայրն Instagram-ում պարծեցել է դստեր հետ լուսանկարով՝ կատակելով, որ ինքը պարզապես թիկնապահ է: Երբ Սոֆյան ընդամենը երկու ամսական էր, նրա մոտ ախտորոշել են սրտի հիվանդություն: Երեխային անհրաժեշտ էր շտապ […]

̰
BACK_TO_TOP