Բոլոր լուրերը – Page 8500 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Զորամասը լքած զինծառայողին մեղադրանք է առաջադրվել

12:31 04.11.2019

Օրեր առաջ զորամասն ինքնակամ լքած պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով, այն է՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար: Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ զինծառայողը հանձնվել […]

̰
Առայժմ մի քիչ շատ կլինի, հո ամեն ամիս աշխատավարձ չենք բարձրացնելու. Ֆելիքս Ցոլակյան

12:28 04.11.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այս տարի որոշ չափով լուծվել է տեխնիկական հագեցվածության հարցը: Այս մասին լրագրողներին ասել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ձեռք են բերվել 260 մլն դրամի ձեռքի գործիքներ, որոնք հեշտացնում են աշխատանքը անտառային ու խոտածածկ տարածքների հրդեհների ժամանակ, սպասվում է նաև մեքենաների նոր խմբաքանակ ռուսական և ճապոնական կողմի գործընկերներից: Ձեռք է բերվելու նաև ուղղաթիռ, բայց […]

̰
Ադրբեջան-Իրան սահմանին միջադեպ է եղել․ մեկ անձ սպանվել է

12:26 04.11.2019

Ադրբեջանի սահմանապահները նոյեմբերի 3-ի գիշերը հայտնաբերել են, որ ինչ-որ մեկը փորձում է ապօրինի հատել Իրանի հետ սահմանը և անցնել Ադրբեջանի տարածք։ Կրակոցներից հետո սահմանախախտը սպանվել է ադրբեջանական տարածքում՝ Բիլյասուվար բնակավայրի ուղղությամբ։ Զննությունից հետո պարզվել է, որ սպանվածը փորձում էր Իրանից Ադրբեջան անցկացնել ավելի քան 12 կիլագրամ թմրանյութեր։ Նա նաև զինված էր ատրճանակով։ Սահմանապահները պարզել են, […]

̰
Ախալքալաքում արդեն երկրորդ անգամ է` թալանում և ավերում են Վանք վանքը

12:19 04.11.2019

Այս տարի արդեն երկրորդ անգամ է, ինչ Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին տակնուվրա է արվել, սրբապատկերները կոտրել են, գրում է jnews-ը։ Առաջին անգամ սրբատեղին ավերել էին սույն թվականի ապրիլ ամսին։ Այդ անգամ եկեղեցին ավերված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել սրբատեղին ավերված։ Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական […]

̰
«ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար հատկացվել է 2,7 միլիոն դրամ. ԿԳՄՍ պարզաբանումը

12:15 04.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էջը պարզաբանում է տարածել` կապված «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման շուրջ առաջացած աղմուկի հետ: «Ի պատասխան լրագրողների հարցումների, հայտնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։ Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը՝ բարեկամներին աշխատանքի ընդունելու, ԱԱԾ պետի պաշտոնին հավակնելու մասին

12:06 04.11.2019

«Իմացեք մի բան հաստատ, որևէ ֆինանսական խախտում չի կարող լինել, բացառվում է դա, մնացածը սպասենք, տեսնենք»,- նոյեմբերի 4-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԻՆ-ում իր առաջարկով իրականացվող ստուգումներին, ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նրա խոսքերով՝ խնդիրը վերաբերում է բարեկամ-ծանոթներին աշխատանքի ընդունելուն, մրցույթները սխալ անցկացնելուն, որի վերաբերյալ դժգոհություն է հայտնել աշխատանքից ազատված Փրկարար ծառայության պետը, սակայն, ինքը՝ […]

̰
Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործը դատարանում է. Armtimes.com

12:01 04.11.2019

Առողջապահության նախկին փոխնախարար, կաշառք ստանալու համար մեղադրվող Արսեն Դավթյանի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է: «Հայկական ժամանակ»-ը հայտնում է, որ գործը դատարան է մուտք եղել նոյեմբերի 1-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Գործով դատական նիստ դեռևս նշանակված չէ: Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 433 դեպք, որից 255-ն՝ արտակարգ

12:00 04.11.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը գրանցվել է 433 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 146 կենցաղային կանչ, 150 հրդեհի ահազանգ, 90 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 5 դեպք, […]

̰
Տիգրան Ավինյանը կմեկնի Չինաստան

11:54 04.11.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ նոյեմբերի 5-6-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Շանհայ քաղաքում փոխվարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Տիգրան Ավինյանը որպես բանախոս հանդես կգա Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականություն և ինովացիոն զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ» պանելային […]

̰
Սևան-Մարտունի ավտոճանապարհին կրակահերթ է արձակվել «ՈՒԱԶ» մեքենայի ուղղությամբ․ սպանության հանգամանքները պարզվում են

11:50 04.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 9:30-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979թ., ով հիվանդանոցում […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու Ծաղկաձորի մոտ 29-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքները

11:47 04.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևանի 29-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2019թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, նախապես հետապնդելով 29-ամյա երիտասարդի կողմից վարած «Lexus es250»  մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ դեպի Ծաղկաձոր […]

̰
Մահացել է աշխարհի ամենատարեց կինը

11:40 04.11.2019

Մահացել է աշխարհի ամենատարեց կինը: Տանզիլյա Բիսեմբեևան ապրում էր ՌԴ Աստրախանի շրջանի Ալչա գյուղում: Նա 124 տարեկան էր: Հաղորդվում է, որ Տանզիլյա Բիսեմբեևան մահացել է իր բնական մահով, թաղմանը մասնակցել է ամբողջ գյուղը: Ծնվել էր նա դեռ ցարական Ռուսաստանի ժամանակ 1896 թվականին և մի շարք պատմական իրադարձությունների ականատեսն է եղել, այդ թվում` հեղափոխության, Երկրորդ համաշխարհային […]

̰
Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Diplomatic world եվրոպական հեղինակավոր ամսագրին

11:37 04.11.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ նա հարցազրույց է տվել Diplomatic world եվրոպական հեղինակավոր ամսագրին. «Հարցազրույց Diplomatic world եվրոպական հեղինակավոր ամսագրին։ Զրուցել ենք Հայաստանի, հայկական մշակույթի և պատմության, Թավշյա հեղափոխության, խաղաղության և կանանց դերակատարության մասին։ Հարցազրույցը կհրապարակվի ամսագրի դեկտեմբերյան համարում»։

̰
ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին երկրները համաձայնության չեն եկել նոր ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ

11:31 04.11.2019

Փաստաթղթի ստորագրումը հետաձգվել է մինչև 2020թ.-ի փետրվար:

̰
Զարուհի Բաթոյանը շնորհավորել է Սոցիալական աշխատողի օրը

11:23 04.11.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ: «Այսօր մենք տոնում ենք սոցիալական աշխատողի օրը: Դուք՝ ձեր աշխատանքով, կոչված եք աջակցելու նրանց, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում: Ձեր աշխատանքը բարդ է, պատասխանատու, բայց նաև՝ անգնահատելի: Դուք առաջինն եք հայտնվում այնտեղ, որտեղ ձեր օգնության կարիքը կա: Ձեր […]

̰
Նոյեմբերի 1-4-ը բացահայտվել է հանցագործության 104 դեպք

11:11 04.11.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 7-ական, ծեծի՝ 6, թմրանյութի մաքսանենգության՝ 5, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4-ական, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության և […]

̰
Երևանում Mercedes-ը տապալել է էլեկտրասյունը և կողաշրջված հայտնվել ծառերի վրա

11:06 04.11.2019

Երևանում նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Վահե Մուրադյանն՝ իր վարած Mercedes մակնիշի 91 VM 777 համարանիշի ավտոմեքենայով, Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, առաջ ընթացել, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]

̰
«Խաչապուրիի ինդեքսը» պատմական ռեկորդ է սահմանել Վրաստանում

10:58 04.11.2019

Հոկտեմբեր ամսվա ընթացքում Վրաստանում խաչապուրի թխելու արժեքը 6,6 տոկոսով ավելի բարձր է եղել, քան սեպտեմբերին, և 8,6 տոկոսով ավելի բարձր, քան տարեսկզբին։ Այս մասին ուսումնասիրությունը ներկայացրել են Թբիլիսիի համալսարանին կից տնտեսագիտական դպրոցի մասնագետները։ «Խաչապուրիի ինդեքսը» տնտեսագիտական շրջանակներին հայտնի «BigMac ինդեքսի» վրացական պատճենումն է։ Այն ներկայացնում է, թե որքան ծախս է անհրաժեշտ կատարել մեկ խաչապուրի ստանալու […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

10:56 04.11.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանի (ծնված 1972թ․, դատապատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Վերջինիս անմիջապես տեղափոխել են […]

̰
Հայաստանի ազգային կինոկենտրոնն առաջին անգամ ֆիլմերի հեռարձակման համար վճարելու է ֆիլմերի հեղինակներին

10:52 04.11.2019

Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ձեռք է բերել  հայկական ֆիլմերի ամբողջ ժառանգության (1925-2015 թվականներին ստեղծված 468 ֆիլմ) օգտագործման իրավունքները (հիմք ընդունելով՝ 08.08.2018թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը) և անմիջապես էլ սկսել է գործընթացը՝ առաջին անգամ (համաձայն ՀՀ կառավարության 11.01.2007թ․ընդունված թիվ 506-Ն որոշման) ցուցադրություններից գոյացած գումարներից վճարել ֆիլմերի հեղինակներին։ Մինչ այս, ֆիլմերը երկար տարիներ տրվել են […]

̰
ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ

10:46 04.11.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից: Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական և տարածքային մարմինների ղեկավարները: Նիստի օրակարգում ընդգրկված էին կոռուպցիոն դրսևորումների հակազդման ուղղությամբ իրականացվող գործունեության արդյունավետության բարձրացմանը, իրավիճակի վերլուծության ու գնահատման […]

̰
Թրամփը սպառնացել է դադարեցնել Կալիֆոռնիայում հրդեհաշիջմանն ուղղված դաշնային ֆինանսավորումը

10:38 04.11.2019

Կալիֆորնիայում անտառային հրդեհները հասցրել են ոչնչացնել գրեթե 100 հազար հեկտար տարածք:

̰
Հազարավոր լիբանանցիներ ցույցի են դուրս եկել՝ չնայած կառավարության հրաժարականին

10:34 04.11.2019

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պաշտոնապես հայտարարել էր իր հրաժարականի մասին:

̰
Հայ հունահռոմեական ըմբիշները վերադառնում են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

10:30 04.11.2019

Բուդապեշտից հայ ըմբիշները վերադառնում են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով: Այդ մեդալները նվաճել են hունահռոմեական ոճի ըմբիշները: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը հաղթեց եզրափակչում ղրղզ ըմբիշին և դարձավ աշխարհի Մ23 չեմպիոն: Մինչ այդ, 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանն էլ նվաճել էր բրոնզե մեդալ: Երեկ բրոնզե մեդալի համար պայքարում էր […]

̰
Ախալքալաքում նույն եկեղեցին ավերվում է երկրորդ անգամ

10:21 04.11.2019

Այս տարի արդեն երկրորդ անգամ է Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին հարձակման ենթարկվել․ սրբապատկերները նորից ջարդուփշուր են արել։ Այս մասին տեղեկություն է տարածել Jnews լրատվականը։ Առաջին անգամ սրբատեղին ավերել էին սույն թվականի ապրիլին։ Այդ անգամ եկեղեցին ավերված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել սրբատեղին ավերված։ Գործի առթիվ Ախալքալաքի […]

̰
Առաջին հայ կին մարտիկը փայլուն հաղթանակ է տարել UFC-ում

10:10 04.11.2019

Նյու Յորքում կայացել է UFC-ի (Ultimate Fighting Championship) 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին փայլուն է հանդես եկել ամերիկահայ Քեթլին Չուկագյանը: Նա վստահ հաղթանակ է տարել Ջենիֆեր Մայայի նկատմամբ և այժմ պայքարելու է UFC-ի չեմպիոնական կոչման համար: Մրցամարտից հետո Չուկագյանը հայտարարել է, որ ցանկանում է մրցել թեթևագույն քաշային կարգում  UFC-ի չեմպիոն Վալենտինա Շևչենկոյի հետ: «UFC-ն գիտի՝ ես […]

̰
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա

10:00 04.11.2019

Նոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։ ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» և «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին: Նախարար Մնացականյանը Արևելյան գործընկերությանը նվիրված […]

̰
Նորմերի շեղումներ Արարատյան դաշտի գյուղերի խմելու ջրում․ «ԷկոԼուր»

09:55 04.11.2019

ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը նորմերի շեղումներ է հայտնաբերել Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի խմելու ջրի 2 նմուշներում և Արարատի մարզի Հայանիստ համայնքի խմելու ջրի 6 նմուշներից մեկում: Այս մասին հայտնում է «ԷկոԼուրը»։ Տեսչական մարմինը պարզել է նաև, որ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի ջրամատակարարումն ապահովող 2 արտեզյան հորերը չունեն սանիտարական պահպանման գոտիներ: Սայաթ Նովա համայնքում […]

̰
Լարսը փակ է միայն բեռնատարների համար

09:50 04.11.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների ու ավտոբուսների համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն` ռուսական կողմում կուտակված է 250 ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Նիկոլ Փաշինյանը չվճարվող արձակուրդ է տրամադրել Եղիշե Կիրակոսյանին

09:49 04.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չվճարվող արձակուրդ է տրամադրել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի նոյեմբերի 1-ին տրամադրել չվճարվող արձակուրդ»: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ […]

̰
BACK_TO_TOP