21:37 29.10.2019
«Հեռանկար» հաղորդման հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, անդրադարձել է ամուսնու արձանի տեղադրման ծրագրին։ «Արթուր Մեսչյանը շատ աշխատանք կատարեց՝ մեկ ամիս փնտրեց, վերջում ասաց՝ Կարեն Սերոբիչի կերպարն ասոցացվում է կոմպլեքսի հետ: Այնտեղ պետք է լինի իր արձանը: Տարավ, ցույց տվեց: Ես էլ, Ստեփանն էլ համոզվեցինք: Հետո մակետն էնպես արվեց, որ […]
21:33 29.10.2019
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում մեկնարկել են «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» թիվ 296 բանաձևի լսումները: Վերջին անգամ նման բովանդակությամբ փաստաթուղթ Կոնգրեսում քվեարկության էր դրվել 1984-ին: Թուրքիան կոչ է արել Կոնգրեսին զերծ մնալ բանաձևի ընդունումից, զգուշացնելով՝ փաստաթուղթը չի բխում ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև Միացյալ Նահանգների շահերից: Ներկայացուցիչների պալատի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: https://www.facebook.com/ancagrassroots/videos/420221268611815/
21:22 29.10.2019
Մեխիկոյի քաղաքային ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 40 մարդու գանգ, տասնյակ ոսկորներ և սաղմ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողների որջում գտնվող զոհասեղանին, հայտնում է Reuters-ը: Մեքսիկայի գլխավոր դատախազի գրասենյակի կողմից հրապարակված լուսանկարում երևում են գանգեր, որոնք դասավորված են զոհասեղանի շուրջը. այն իրենից ներկայացնում է խաչ և փայտե դիմակ՝ եղջյուրներով: Զոհասեղանի կողքին եղել է այծի գլխի պատկեր, […]
21:21 29.10.2019
Քանի որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալը հետաձգվել է ևս 3 ամսով, Brexit-ի պատվին թողարկված հուշադրամները ձուլման կհանձնվեն ավելի ուշ: Այդ մասին հայտնում է ВВС.-ն: Բանն այն է, որ թագավորական դրամահատարանին առաջարկվել է թողարկել նոր 50 մետաղադրամներ՝ Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու առիթով: Սակայն այժմ մետաղադրամների հարցը դուրս է գալիս օրակարգից, քանի որ […]
21:15 29.10.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Եռօրյա նիստերից հետո ժողովականները հրապարակելու են հատուկ հաղորդագրություն: Այսօրվա նիստի ժամանակ քննարկվել են 2020 թվականին տեղի ունենալիք ազգային-եկեղեցական ժողովի նախապատրաստական աշխատանքներն ու օրակարգը։ Նկատի ունենալով, որ Գերագույն Հոգևոր խորհրդի ժողովին մասնակցում է նաև Պոլսի պատրիարքության տեղապահը՝ անդրադարձ է եղել Պոլսի […]
21:00 29.10.2019
«Ռոմայի» մամուլի ծառայությունը Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրի «Ուդինեզեի» հետ խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Հռոմեացիների և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ շարունակում է վերականգնվել վնասվածքից, չի ընդգրկվել հայտացուցակում: «Ուդինեզե»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ Երևանի ժամանակով 24:00-ին:
20:55 29.10.2019
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին ֆանատիկ մարդկանց անվանել է ողջ մարդկության համար վտանգի աղբյուր: Քաղաքական գործիչն այս մասին գրել է Telegram-ի իր էջում: Ժիրինովսկին ասել է, որ շատ երիտասարդներ, ոգեշնչված 16-ամյա շվեդացի ակտիվիստ Գրետա Թյունբերգի հատարարություններով, խոսում են գլոբալ տաքացումը դանդաղեցնելու անհրաժեշտության մասին: Ըստ Ժիրինովսկու՝ այդ կերպ նրանք գովազդում են այն մեթոդները, որոնք կարող […]
20:40 29.10.2019
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող երկու գոտեմարտերից հետո Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեց հնդիկ ըմբիշին և զրկվեց ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Արսենը հաղթում էր 3-0 հաշվով, բայց հետագայում թուլացավ և պարտություն կրեց: Այսպիսովъ Արսենը կպայքարի բրոնզե մեդալի համար:
20:28 29.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը միացել են վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին: Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ հանդիպել են զինծառայության ընթացքում վիրավորված «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորներին՝ հետաքրքրվել նրանց վերականագնման ընթացքից և մաղթել առողջություն: «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ զինվորի տան հերոսները գործել են գեղեցիկ հայկական գորգ, որն […]
20:20 29.10.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհավորել է ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ձևավորված արդյունավետ համագործակցության համար: ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ի նշան ՄԱԿ-ի օրվա փոխվարչապետին հանձնել է Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության դրոշներով կրծքանշան:
20:12 29.10.2019
«Գահերի խաղը» ամերիկյան ֆանտաստիկ հեռուստասերիալի սցենարի հեղինակներ Դևիդ Բենիոֆը և Դանիել Ուայսը խոստովանել են, որ նրանք լիովին պատրաստ չեն եղել այնպիսի լայնածավալ աշխատանքի, ինչպիսն գրող Ջորջ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարն է: Այս մաիսն հայտնում է Vanity Fair.-ը։ «Ես չգիտեմ, թե ինչպես է Մարտինը վստահել մեզ իր ողջ կյանքի աշխատանքը… Մենք լուրջ սխալվեցինք սցենարը […]
20:01 29.10.2019
Հանրապետական սենատոր Թեդ Քրուզը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության դրվելիք «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևին: «Կոչ եմ անում Սենատի իմ գործընկերներին արագորեն դիտարկել և ընդունել բանաձևը, որը ես ներկայացրել եմ սենատոր Մենենդեսի հետ՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը և մերժելու դրա մերժման բոլոր ձևերը»,- գրել է Թեդ Քրուզը: I call on […]
20:00 29.10.2019
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող է հանդես գալիս Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Արսենը 1/8 եզրափակչում 10-5 հաշվով հաղթել էր մոնղոլ ըմբիշ Չինզորիգ Ցերմաային, իսկ 1/4 եզրափակչում 13-6 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշ Մոհամմադբահեր Էսմայիլ Յախեշիի նկատմամբ: Այսպիսով՝ Արսենը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի հնդիկ ըմբիշ […]
19:59 29.10.2019
Քաղաքային միջավայրում գյուղական կենցաղ՝ այսպես կարելի է բնութագրել Գերցեն փողոցի վիճակը, որը մեկ ամիս առաջ ասֆալտապատվեց: 30 տարի փոսերն էին անանցանելի վիճակ ստեղծել, հիմա էլ խանգարում են հարթ ու ասֆալտապատ փողոցով արոտ գնացող մոտ 60 գլուխ խոշոր եղջերավորների թողած հետքերը՝ գոմաղբը: Գերցեն փողոցում անասնապահությամբ զբաղվող 5 տնտեսություն կա, որոնց քաղաքապետարանը ծանուցել է, որ քաղաքում անասուններ […]
19:55 29.10.2019
Ռուսաստանում հրապարակվել են փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ խորհրդային առաջին ատոմային ռումբի ստեղծմանը մասնակցել են Գերմանիայից ԽՍՀՄ ժամանած գիտնականներ Գուստավ Հերցը, Նիկոլաուս Ռիլը, Մանֆրեդ ֆոն Արդեննեն, Փիթեր Թիսսենը, Հայնց Պոզեն և Ռոբերտ Դեպելը: Այս մասին նշվում է «Ռոսատոմ»-ի պորտալում: Համաձայն հրապարակված «հատուկ նշանակության հարցաթերթիկների», որոնք լրացվել են գիտնականների կողմից, նրանք նախ և առաջ […]
19:44 29.10.2019
Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկ է: Այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ և ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիևյանի հատվածից (Բարբյուս փ.): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ […]
19:43 29.10.2019
Մոսկվայի Բակունինսկի փողոցում տեղի ունեցած երեկույթի ժամանակ երեք մարդ է մահացել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանք մահացել են անհայտ նյութից թունավորման արդյունքում, հաղորդում է “Московский комсомолец”ը: Լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք ընդունել են անհայտ նյութ, որից հետո կորցրել են գիտակցությունը: Թունավորումը 31-ամյա Անաստասիայի և 32-ամյա Եվգենիայի ու Սերգեյի մահվան պատճառ է դարձել: Դեպքի վայրից հոսպիտալացվել է նաև 23-ամյա […]
19:30 29.10.2019
Լեգենդար Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի մտերիմ ընկերը՝ Փիթեր Ֆրիսթոունը պատմել է, թե ինչու չարժե նկարահանել խմբի անդամների մասին պատմող ֆիլմի երկրորդ մասը, հայտնում է NME-ն: Նրա խոսքերով` շարունակությունը նկարահանելու դեպքում հնարավոր չի լինի խուսափել երգչի մահվան մասին պատմող դրվագներից, իսկ դրանք մեծ էկրանին ցույց տալու համար հարմար չեն: «Ես չէի ուզենա, որ «Բոհեմյան ռապսոդիա-2»-ը […]
19:15 29.10.2019
Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հավաքագրողին դատապարտել է 12 տարվա ազատազրկման խստացված ռեժիմով գաղութում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնային անվտանգության քաղաքային ծառայությանը: Ինչպես նշվում է, Զուրիբեկ Ռախմատշոևն այլ արմատականների հետ միասին գրոհայիններին տեղափոխել է Սիրիա և Իրաք: Ընթացիկ տարվա մարտին տղամարդուն դատապարտել են ազատազրկման, օգոստոսի 20-ին պատիժը […]
19:09 29.10.2019
Ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության դրվելիք «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևին: «Այսօր Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: Սա անձնական հարց է ինձ և միլիոնավոր հայերի համար, որոնք Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգներն են»,- գրել է Քիմ Քարդաշյանը: Today, the […]
19:03 29.10.2019
Միացանք վիրավոր զինվորների՝ «Հայկական տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին։ Այս մասին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կից հրապարակելով նաև տեսանյութ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նաև կինը` Աննա Հակոբյանը: «Գորգը պետք է պատրաստ լինի մինչև նոյեմբերի 1-ը։ Գորգի աճուրդից ստացված միջոցներն ուղղվելու են Զինվորի տան հերոսների ուսումնական կենտրոնի կառուցմանը»,- գրել է վարչապետը:
19:00 29.10.2019
Այս ցնցող լուսանկարները ցույց են տալիս ամրագոտիների ազդեցության ողջ ուժը: Լուրջ վթարների դեպքում դրանք հաճախ թողնում են հսկայական կապտուկներ. դա է փրկված կյանքերի գինը: Դժվար չէ կռահել, թե ինչպես կավարտվեին պատահարները, եթե մարդիկ չկապեին ամրագոտիներ: Նման լուսանկարների ստեղծման նախաձեռնությունը Նոր Զելանդիայի տրանսպորտային գործակալությանն է: Նախագծի հեղինակները ցանկանում էին դրա միջոցով նվազեցնել ավտովթարների հետևանքով մահացողների թիվը: […]
18:54 29.10.2019
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին մասնակցել են ՀՀ ՊՆ նոր ռազմամարզական վարժարանի հիմնարկեքի արարողությանը: Ռազմամարզական վարժարանի համար հատկացված մոտ 46,000 քմ. տարածքում շուտով վեր կխոյանա միջազգային լավագույն չափանիշներով կառուցված, գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով, ռազմամարզական ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով հագեցած նոր համալիր: Վարժարանի շինարարությունն […]
18:50 29.10.2019
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Սարգսյանի հիշատակին այսօր հուշատախտակ է բացվել Գյումրիում։ Այն տեղադրվել է այն տան պատին, որտեղ ծնվել ու 27 տարի ապրել է հայ երգի մեծանուն վարպետը։ Աշուղական երգերի անզուգական կատարող Ալբերտ Սարգսյանին գյումրեցիները լավ գիտեն «Շիրակի մեղեդիներ» ֆիլմից, որտեղ նա քավորի դերակատարին էր մարմնավորում։ Հայաստանում և միութենական հանրապետություններում բազմաթիվ մրցանակների արժանացած երգիչը Շերամի, […]
18:47 29.10.2019
Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից SHANTNEWS.am-ը տեղեկացել էր, որ քրեական […]
18:40 29.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել մեր երկրի և ՄԱԿ-ի միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը, որի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ կարևոր ծրագրեր: «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, նաև մեծ ցանկություն այն ավելի գործնական ու […]
18:37 29.10.2019
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձյալ անհաջող են ելույթ ունենում հայ ըմբիշները: 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը որակավորման փուլում հաղթելուց հետո 1/8 եզրափակչում 11-0 հաշվով պարտվեց կուբացի ըմբիշին: Նույն ճակատագրին արժանացավ նաև 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Նա 1/8 եզրափակչում 4-3 հաշվով հաղթեց հնդիկ ըմբիշին, այնուհետ 10-0 հաշվով պարտվեց վրացի մարզիկին: […]
18:31 29.10.2019
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից: Նա նաև նշել է, որ ուղևորվում է նախագահական պալատ՝ հրաժարականի դիմումը ներկայացնելու նախագահ Միշել Աունին։ Այս մասին Սաադ Հարիրին հայտարարել է լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքի եթերում: Լիբանանում արդեն 2 շաբաթ է` շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Ցուցարարները բողոքում են երկրում ստեղծված տնտեսական վիճակից և […]
18:30 29.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Շանթ Սարգսյանը խոսել են շախմատի Եվրոպայի առաջնությունում մեր ազգային հավաքականի հնարավորությունների մասին: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը նշել է, որ Հայաստանը լավագույն շախմատային թիմերից է, բայց լավագույնը չէ: Նրա խոսքերով՝ պայքարը միշտ լարված է, ինչը բնական է, քանի որ սպորտ է. հաճախ շախմատում ամեն բան կախված է մեկ […]