12:42 30.10.2019
ՀՖՖ մամուլի ծառայությունը հերքել է լուրը, թե Հայաստանի հավաքականի և «Վալենսիայի» ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն կնշանակվի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Այդպիսի ինֆորմացիա էր տարածվել որոշ լրատվամիջոցներով, մասնավորապես այդ մասին գրել էր Armsport.am կայքը: Ի դեպ, Գյուլբուդաղյանցի հրաժարականի ժամանակ ՀՖՖ-ն ևս սկզբում հերքեց լուրը, իսկ կարճ ժամանակ անց հաստատեց: ՀՖՖ-ից նշել են, որ նոր մարզչի […]
12:36 30.10.2019
Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախնական քննարկումների շրջանակներում այսօր պատգամավորներին ներկայացվել է խորհրդարանի բյուջեի նախագիծը։ Պատգամավորներն էլ, օգտվելով առիթից, սկսեցին խոսել իրենց կենցաղային խնդիրների մասին։ Սկսվեց ավտոկայանատեղիներով, շարունակվեց սքաներներով։ «Մինչև վերջերս ես գիտեի պատգամավորների, որոնք չունեին սքան անելու հնարավորություն։ Էն դեպքում, երբ պատգամավորի համար կարևոր է սքաներ ունենալ, որպեսզի իր գործառույթներն իրականացնի»,- ասաց իմքայլական Հայկ […]
12:30 30.10.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել հոկտեմբերի 29-ին «Հետք» օրաթերթի «Արդենիսի լճի աղտոտումը շարունակվում է» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ: «2019թ. հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Շիրակի մարզի, Արփի համայնքի, Արդենիս բնակավայրում գործունեություն իրականացնող «Արփի Լենդ» և «Ոսկե Սեր» ՍՊԸ-ներում։ Ստուգումների արդյունքում պարզ է դարձել, […]
12:21 30.10.2019
ՀՔԾ-ն ունի իրավասություն ունի հարցաքննելու ցանկացած անձի, այդ թվում` Հրայր Թովմասյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Դիտարկմանը, թե եթե նա ունի անձեռնմխելիություն` որպես ՍԴ նախագահ, դուք չպե՞տք է ստանաք ՍԴ թույլտվությունը, Սասուն Խաչատրյանը բացասական պատասխան տվեց: Մեկ այլ դիտարկմանն էլ, թե Հրայր Թովմասյանի, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ աշխատակազմի […]
12:20 30.10.2019
Նախորդ գումարման ԱԺ պատգամավորները ամսվա մեջ մի քանի անգամ էին աշխատանքի գալիս, դրա պատճառով էլ նրանց չէր հետաքրքրում ԱԺ ավտոկայանատեղիի խնդիրը։ Իսկ հիմա պատգամավորները գալիս են, ու մի քանի պտույտ են անում ԱԺ շենքի շուրջ, մինչև կայանատեղ գտնեն։ Ազգային ժողովում այսօր այսպիսի պնդումներ արեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը։ Նա ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին հարցրեց՝ […]
12:10 30.10.2019
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ օդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է: «Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում պոռթկումները մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի […]
12:06 30.10.2019
2020թ. բյուջեով նախորդ տարվա համեմատ ավելանալու են ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ-ի, արդարադատության մարմինների աշխատակազմերին հատկացվող ֆինանսական միջոցները: Փոփոխությունն ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրել է ֆինանսների նախարարը: Իսկ այսօրվա օրակարգում նշված կառույցների ծախսերի ու եկամուտների քննարկումներն են: Պատգամավորները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին հարցրել են այն մասին, թե ինչ միտում կա պատգամավորների գործուղումների ծախսերի վերաբերյալ, […]
12:01 30.10.2019
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդին կանչել են Թուրքիայի ԱԳ նախարարություն: Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն: Ամերիկացի դեսպանին ԱԳՆ կանչելը կապված է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ: Նշվում է, որ Անկարայում դժգոհ են նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներից, որոնք վերջերս ընդունվեցին Վաշինգտոնում: Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 405 կողմ, […]
12:00 30.10.2019
Հայաստանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս բանաձևը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ հաստատակամ է պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, մերժելու ժխտողականությունը և խրախուսելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923թթ․ 1․5 միլիոն հայերի բնաջնջման վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացումը՝ որպես 20-րդ […]
11:59 30.10.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ, Արարատի մարզի Արևշատ գյուղում՝ 200 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ […]
11:56 30.10.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր լրատվական դաշտում հոդվածներ են տարածվել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի փոփոխության արդյունքում իբր թե ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու կամ բուհերում «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի ապագան վտանգելու վերաբերյալ. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ այդ հոդվածներում առկա են բազմաթիվ թյուրընկալումներ, […]
11:51 30.10.2019
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների և աջակիցների անունից ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատին Հ. 296 405-11 օրինագծի ընդունման համար, որով մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն անմեղ հայերի բնաջնջումը ճանաչվում է իր իսկական անվամբ՝ իբրև ցեղասպանություն։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ հիմնադրված Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է […]
11:45 30.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը երեկ չի կայացել։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Գործը քննող Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը մասնակցում էր ամենամյա սեմինարին։ Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ հավելյալ կծանուցվի։ Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ […]
11:44 30.10.2019
Խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելուց հետո ՍԴ աշխատակազմի ղեկավարից լրագրողները փորձեցին մի շարք հարցերի պատասխաններ ստանալ: Ղազարյանը, սակայն, հրաժարվեց որևէ հարցի անդրադառնալ՝ հորդորելով հարցերն ուղղել գրավոր: Լրագրողներն ամեն դեպքում համառեցին և հարց հնչեց՝ ՍԴ նախագահի նկատմամբ կարո՞ղ են քրեական հետապնդում սկսել՝ նկատելով, որ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն. «Ես հիմա պատրաստ չեմ […]
11:29 30.10.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ու «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Այս մասին […]
11:26 30.10.2019
Թուրքիայի Էրզրում նահանգի Հորասան շրջանի Յազըլըթաշ գյուղում գտնվող և Վանի (Արարատյան) հայկական թագավորության արքա Մենուային վերագրվող մոտ 3 հազարամյա ուրարտերեն սեպագիր արձանագրությունը վտանգված է: Գանձագողերը փորձել են այն կոտրել բրիչով, գրում է Ermenihaber-ը: Այս մասին հայտնել է Աթաթուրքի համալսարանի պրոֆեսոր Ալփասլան Ջեյլանը: Վերջինս նշել է, որ պատմական կոթողը գանձագողերի կամ վանդալների կողմից կարող է ամեն պահի […]
11:19 30.10.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: «Դե ի՞նչ, սիրելի հայրենակիցներ, ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության 296 բանաձևի ընդունումը փաստացի ԱՄՆ-ն դասեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքին: Սպարապետ Վազգեն Սարգսյանը ասել էր. «21-րդ դարը մերն է լինելու» և մենք միասին ամեն օր դա […]
11:11 30.10.2019
Լոս Անջելեսի արվարձանում՝ Հյուսիսային Հոլիվուդում, փոխհրաձգություն է տեղի ունեցել տեղական Royal Fresh շուկայի սեփականատիրոջ և նրանից գումար շորթող հանցախմբի ներկայացուցիչների միջև: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Մի քանի շաբաթ շարունակ էթնիկ հայերից կազմված խմբավորման անդամները գործարարից 100 հազար դոլար գումար էին շորթում՝ նրա խանութի վրա գրելով «գումարը վճարիր»: Այն բանից հետո, երբ շուկայի աշխատակիցները գրառումը […]
11:10 30.10.2019
Արգենտինական «Սան Մարտին Պրոգրեսո» ակումբը մարզադաշտը կանվանափոխի՝ ի պատիվ Էմիլիանո Սալայի: Անվանափոխությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 31-ին: Այդ օրը Սալան կդառնար 29 տարեկան: Մարզադաշտի հարևանությամբ կհայտնվի նաև ֆուտբոլիստի պատկերով գրաֆիտի: Սալան «Սան-Մարտինի» սան է եղել: Հիշեցնենք՝ Սալան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նանտից» տեղափոխվեց «Քարդիֆ»՝ դառնալով բրիտանական ակումբի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Ուելս մեկնելու ճանապարհին Սալային տեղափոխող […]
11:08 30.10.2019
Այսօր Ազգային ժողովում քննարկման առարկա կդառնան նախագահի, վարչապետի, ԱԺ-ի աշխատակազմերի, արդարադատության մարմինների և ԿԸՀ 2020թ-ի ֆինանսական ծրագրային հատկացումները: Մինչ նշված մարմիններին խոսք փոխանցելը, ֆինանսների նախարարը ներկայացրեց նրանց հատկացվող բյուջեն ու համեմատությունը 2019թ-ի ծավալների հետ: Այսպիսով. 2020թ-ի բյուջեով նախատեսված է հատկացնել. Նախագահի աշխատակազմին 1.5 մլրդ դրամ, 2019թ-ի համեմատ` 430 մլն դրամով ավելի, ԱԺ աշխատակազմին 6 մլրդ […]
11:03 30.10.2019
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդրադարձել է «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» ֆիլմին: ՀՌՀ-ն նշում է «Յուրաքանչյուր ոք ունի իր «Թղթե Երազանք»-ը, պարզապես պետք է գնալ դրա հետևից»: Հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է. «Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերութան եթերում ավարտվեց «Շանթ»-ի նոր նախագծով նկարահանված «Թղթե երազանք» լիամետրաժ ֆիլմը: «Շանթ» հեռուստաընկերությունը Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ընթացքում մեկնարկել […]
11:00 30.10.2019
ԱՀ ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը. «Ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների մի քանի սերունդների համար երկար սպասված իրադարձություն էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը։ Բանաձև, որի հաջողության համար տարիներով հետևողական ջանքեր են ներդրվել ամերիկահայ համայնքի կողմից […]
10:57 30.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հայկական պատվիրակությունը Հյուսիսային Օսեթիայի խորհրդարանում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկու ժամից ավելի բանակցել է Լարսի անցակետի թողունակության, խնդիրների և լուծումների հետ կապված հարցերի շուրջ:
10:55 30.10.2019
Հայաստանում օգտատերերի 33,5%-ը ենթարկվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի, Վրաստանում դրանք գրանցվել են օգտատերերի 26,6% սարքերի վրա, իսկ Ադրբեջանում՝ 39,2%-ի վրա։ Հայաստանի օգտատերերի համակարգիչների 41%-ը 2019-ի հունվար-ապրիլին բախվել է տեղային սպառնալիքներով վարակելու փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 33%, իսկ Ադրբեջանում՝ 47%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։ 2019-ի երկրորդ եռամսյակում […]
10:50 30.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ռումինիայի Նորին Մեծություն իշխան Ռադուին, որը Հայաստանում է նախագահի հրավերով: Նախագահ Սարգսյանը ողջունել է իշխան Ռադուի այցը մեր երկիր՝ նշելով, որ այն նպաստում է երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների խորացմանը։ Ռումինիայի իշխանն ասել է, որ տպավորված է հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությամբ և անցած ճանապարհով։ Ընդգծելով, որ երկու […]
10:45 30.10.2019
ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի հավակնորդ Ջո Բայդենը ողջունել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: «Ճանաչելով այս ցեղասպանությունը՝ մենք ոգեկոչում ենք դրա զոհերի հիշատակն ու երդվում՝ այլևս երբեք»,- գրել է նա: I welcome the House’s passage of H Res 296, which recognizes and condemns the Armenian […]
10:42 30.10.2019
System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երեկ կայացած պատմական քվեարկությանը։ «Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր զոհված հարազատների: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: […]
10:35 30.10.2019
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ներկա եմ գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձևի քննարկմանը և պատմական որոշման ընդունմանը: Քվեարկության ավարտից հետո հնարավորություն ունեցա երախտագիտություն հայտնել բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունին և Աննա Էշուին, ինչպես նաև շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին։ Հայության համար բանաձևի ընդունումն […]
10:21 30.10.2019
Հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև։ Նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: