Բոլոր լուրերը – Page 8522 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Եթե պարոն Մարուքյանը սիրելիների և թանկագինների պարգևատրման մեխանիզմներ գիտի, կարող է ներկայացնել. Էրիկ Գրիգորյան

15:46 29.10.2019

Այսօր խորհրդարանում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք ինքն ու իր ենթականերն էլ են ստացել «գաղտնի պարգևատրումներ»: «Այն գումարները, որոնք նշվել են և այն ամենը, որը մեկնաբանվել է վարչապետի կողմից, իհարկե, վերաբերում է ինչպես ինձ, այնպես էլ մնացած բոլոր նախարարներին և փոխնախարարներին: Կարծում եմ ՝ այդ հարցը որևէ մեկը չի մերժում, […]

̰
Սանկտ Պետերբուրգի նավաշինական գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

15:40 29.10.2019

Երկու աշխատակիցներ են մահացել են Սանկտ Պետերբուրգի նավաշինական գործարանում բեռնատարի պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել բեռնատարի անիվը փոխելու հետևանքով: Հայտնի է, որ զոհերը գտնվել են պայթյունի էպիկենտրոնում:

̰
Իմ նախագահության 9 տարիները Վրաստանի «ոսկե դարաշրջանն էր». Սաակաշվիլի

15:36 29.10.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր հերթական ուղիղ եթերներից մեկում հայտարարել է, որ իր ղեկավարած 9 տարիները «ոսկե դարաշրջան» էին Վրաստանի համար: «Վրաստանը բարձրագույն լիգայի խաղացող էր և նրան դարձրեցին ինչ-որ երրորդ լիգայի, հետամնաց և չզարգացած երկիր: Վրաստանը պատժվեց, քանի որ ուներ հաջողություն և զարգանում էր արագ»,- հայտարարել է Սաակաշվիլին: Նրա խոսքերով` «Միացյալ ազգային շարժման» […]

̰
Որևէ համայնքի խոշորացում չի կատարվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. Պապիկյան

15:36 29.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին այսօր լրագրողները հիշեցրին՝ համայնքների խոշորացումը շատերի համար շարունակում է մտահոգիչ մնալ: «Այստեղ խնդրի թյուրընկալում կա: Մարդիկ, ովքեր քննադատության են ենթարկում կատարվելիք բարեփոխումը և նման մտահոգություն հնչեցնում, կամ տեղեկացված չեն, կամ պարզապես խեղաթյուրում են իրավիճակը: Եթե իրենք տեսել են մեր նախագիծը, պիտի քաջատեղյակ լինեն՝ նույն ժամանակամիջոցում ԱԺ կողմից […]

̰
«SkyPower»-ը հետաքրքրված է Հայաստանի հետ արևային էներգիայի ոլորտում համագործակցությամբ. Արմեն Սարգսյան

15:29 29.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «SkyPower» միջազգային ընկերության պատվիրակությանը` ընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Չարլզ Կոհենի ղեկավարությամբ: Արևային էներգիայի ոլորտում մասնագիտացած միջազգային խոշոր ընկերությունը Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Ողջունելով մեր երկրի հետ համագործակցության պատրաստակամությունը՝ նախագահն ասել է, որ Հայաստանը կարևորում է վերականգնողական էներգիայի ոլորտի զարգացումը և բաց է փոխգործակցության համար: «Հուսով եմ, […]

̰
Մետրոյի 1 կմ-ի կառուցման համար պահանջվում է 100 մլն դոլար. Երևանի փոխքաղաքապետ

15:25 29.10.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր լրագրողներին ներկայացրել է մայրաքաղաքում մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը՝ նշելով, թե ինչ փուլում է այն և ինչքան գումար է ծախսվելու մետրոյի Բարեկամություն կայարանից մինչև Աջափնյակ նոր ճանապարհ կառուցելու համար: Հայկ Սարգսյանի խոսքերով՝ մետրոյի 1 կմ կառուցելու համար աշխարհում ծախսվում է 100 մլն դոլար, բայց հաշվի առնելով, որ նշված […]

̰
Դա իրավական գործընթաց է. Պապիկյանը՝ Հրայր Թովմասյանի և մյուսների հետ կապված գործընթացի մասին

15:23 29.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես վերաբերվում եմ այդ պրոցեսին ինչպես ցանկացած իրավական պրոցեսի: Հայաստանում տեղի են ունենում և տեղի են ունեցել տասնյակ և հարյուրավոր նմանատիպ պրոցեսներ»,- ասաց նա: Հարցին՝ իբրև ՔՊ վարչության անդամ՝ ի՞նչ քաղաքական […]

̰
Շրջակա միջավայրի նախարարությունում կրճատումներ են սպասվում

15:22 29.10.2019

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասել է, որ կառուցվածքային փոփոխություններից հետո նախարարությունում կրճատումներ են սպասվում. «Կառուցվածքն ընդհանրապես վերանայվում է: Կրճատումները կլինեն այն ուղղությամբ, որ համակարգն աշխատի առավել արդյունավետ: Փիլիսոփայությունն այն է, որ պետական համակարգում աշխատողները պետք է աշխատեն այն ծանրաբեռնվածությամբ և այնպիսի վարձատրությամբ, որը համահունչ լինի մասնավոր սեկտորին»,- ասել […]

̰
Հայ ծանրորդների մեկնաբանությունները Մ-20 և Մ-23 ԵԱ-ից հետո

15:21 29.10.2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հոկտեմբերի 17-27-ը տեղի ունեցած ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած հայ ծանրորդները հայրենիք վերադառնալուց հետո ՀԱՕԿ լրատվական ծառայության հետ զրույցում պատմել են տպավորությունների մասին: Սիմոն Մարտիրոսյան. «Անկեղծ ասած, աշխարհի առաջնությունից հետո չէի հասցրել մարզավիճակ հավաքել, մտածում էի, որ ավելի վատ հանդես կգամ, բայց, փառք Աստծո, ամեն ինչ լավ ընթացավ, […]

̰
48-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել մարդուն սեռական շահագործման ենթարկելու, ինչպես նաև նույն արարքը անչափահասի նկատմամբ կատարելու համար

15:17 29.10.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1970թ. ծնված կնոջը՝ մարդուն սեռական շահագործման ենթարկելու, ինչպես նաև նույն արարքը անչափահասի նկատմամբ կատարելու համար: 2019թ. մայիսին Արագածոտնի մարզի բնակչուհին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն […]

̰
Վազգեն Մանուկյանի կինը դիմել է դատախազությանն ու ԱԱԾ-ին՝ պարզելու Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները

15:14 29.10.2019

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ դիմել է ՀՀ դատախազությանը՝ պարզելու ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները, մասնավորապես, թե պատգամավորն ինչպես է ձեռք բերել իր սեփական տունը և ԶԼՄ-ն: Իշխանյանը նաև դիմել է ԱԱԾ-ին, որ վերջինս պարզի` արդյոք Բաբաջանյանը կապ ունի օտարերկրյա ծառայությունների հետ: Նա նաև ցանկություն է հայտնել […]

̰
Երևանի կենտրոնում տեղադրված ռումբի ահազանգը կեղծ է եղել

15:12 29.10.2019

Այսօր առավոտյան 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի կենտրոնում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության ջոկատները՝ վարժեցված շների օգնությամբ փնտրելով հնարավոր պայթուցիկ սարքը: Շենքից մարդկանց տարհանելուց հետո կինոլոգիական խումբը և ոստիկաններն իրականացրել են տարածքի հետախուզում: ԱԻՆ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետ Տիգրան Կոստանյանն […]

̰
Հայ ազատ ոճային ըմբիշները շարունակում են անհաջող ելույթները. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

15:11 29.10.2019

Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ ազատ ոճային ըմբիշները այսօր ևս  անհաջող են մեկնարկել: Քիչ առաջ իրենց հենց առաջին գոտեմարտերում պարտություն են կրել 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Նրանք 0-10 և 0-5 հաշվով զիջել են համապատասխանաբար թուրք և իրանցի մարզիկներին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ մրցագորգ դուրս […]

̰
Ամուլսարի հարցով Գրիգորյանի անձնական և «նախարարական» կարծիքները տարբերվում են

15:09 29.10.2019

Ամուլսարի հանքավայրի հնարավոր շահագործման վերաբերյալ հասարակությունը չի լսել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կարծիքը։ Ազգային ժողովում այսօր ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նման դիտարկում արեց ու նախարարին հորդորեց հստակ ասել իր կարծիքը։ Նախարարը, պարզվեց, երկու տարբեր կարծիք ունի այս հարցի վերաբերյալ՝ անձնական և «նախարարական»։ Դրանք էլ բավական տարբեր էին։ Գրիգորյանի անձնական կարծիքով՝ հանքարդյունաբերությունը ռազմավարական հեռանկարում չի […]

̰
351 մլն դրամ սուբսիդիա նախատեսվում է տրամադրել ՀԿԵ-ին. Սուրեն Պապիկյան

15:06 29.10.2019

ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանը խորհրդարանական քննարկումների ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց. «351 մլն 500 հազար դրամ սուբսիդիա «Հարավկովկասյան երկաթուղիներին» է նախատեսվում տրամադրել, եղավ խուզարկություն, չարաշահումներ են եղել, մոտ 6 ամիս առաջ մոտ 106 մլն չարաշահում էր գրանցվել, կա քրգործ, մինչ օրս չկա մեղադրանք, այս պարագայում անհասկանալի է, թե ինչու […]

̰
Սևանի ջրի ցանկալի մակարդակի ցուցանիշը վերանայվելու է

15:02 29.10.2019

Հայաստանում նախկինում իրականացված ուսումնասիրության համաձայն՝ Սևանը պահպանելու համար դրա ջրի մակարդակը մինչև 2030 թվականը պետք է հասցնել 1903,5 մետր նիշին։ Սակայն հավանական է, որ այս ցուցանիշը վերանայելու կարիք կլինի։ Այս մասին այսօր հայտնի դարձավ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումից։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ իրենց իրականացրած միջոցառումների մեջ մտնում են նաև կեղտաջրերից և օրգանական […]

̰
Հիմա չգիտեմ՝ կարող է իրեն իմ կոստյումն էլ դուր չգա, բայց սա շատ լուրջ հարց է. Ա․Սիմոնյանը՝ Վ․Մանուկյանի արձագանքի մասին

15:02 29.10.2019

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի արձագանքին՝ իր դեմ առաջադրված մեղադրանքի մասով։ «Մենք ունենք ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը վերաբերող գործ, որի հետ կապված բազմաթիվ հարցեր կան: Չգիտես ինչու իր պատասխանը վերաբերվում էր՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է իր հետ աշխատել, թե չէ, և Արման Բաբաջանյանը բանակում […]

̰
Հորիզոն 15.00

15:00 29.10.2019

̰
Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կողմնակիցների թիվը նվազել է. Ադամ Շիֆ

14:58 29.10.2019

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը համոզված է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ճիշտ ուղղությամբ քայլ կլինի: «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը շատ կարևոր բարոյական պարտավորություն ունի անմիջականորեն և անկեղծորեն խոսելու 1915-1923 թվականներին մեկուկես միլիոն հայերի դիտավորյալ ոչնչացման մասին»,- Շիֆի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել […]

̰
Ռունին ցածր աշխատավարձերը համարում է ՄԼՍ-ի գլխավոր խնդիրը

14:54 29.10.2019

«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին իր տեսակետն է հայտնել ՄԼՍ-ի կարգավիճակի վերաբերյալ: Ըստ անգլիացի ֆուտբոլիստի՝ ցածր աշխատավարձը լիգայի զարգացման գլխավոր խնդիրն է: ՄԼՍ-ում, ինչպես նաև հյուսիսային Ամերիկայի մյուս լիգաներում, գործում է աշխատավարձերի սահմանափակում: «ՄԼՍ-ի գլխավոր խնդիրը աշխատավարձերն են: Եթե ​​նայում եք ակումբների եկամուտների չափին, ապա նրանք կարող եք հասկանալ, որ նրանք պատշաճ աշխատավարձ չեն […]

̰
Ինչպե՞ս է ֆինանսավորվելու 10 մլն ծառի տնկումը, եթե այն ներառված չէ բյուջեում․ քննարկում ԱԺ-ում

14:49 29.10.2019

Ազգային ժողովի երկու հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ստիպված էր պատասխանել այն հարցին, թե ինչպես է կազմակերպվելու 10 մլն ծառի տնկումը հաջորդ տարվա ընթացքում։ ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանը մատնանշեց, որ բյուջեի նախագծում այդպիսի ծրագրի իրականացում և դրա ֆինանսավորում նախատեսված չեն։ Գրիգորյանը նշեց, որ մոտ 400 միլիոն դրամի ծախս են նախատեսել բյուջեում, որ […]

̰
Ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու Ողջի գետն աղտոտողը. նախարարի պարզաբանումը

14:48 29.10.2019

SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից, թե ի վերջո ինչ պարզվեց Ողջի գետի աղտոտման պատճառի հետաքննության մասով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզպետն էր կառավարությանը հայտնել, որ գետն աղտոտվել է: Պարզվեց, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը, ինչի արդյունքում էլ արտանետումները լցվել են Ողջի գետը: […]

̰
Հրայր Թովմասյանը չունի և չի ունեցել որևէ առնչություն նշված տարածքի հետ. փաստաբանների արձագանքը՝ Քննչական կոմիտեին

14:46 29.10.2019

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, որում նշվում է, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ: Տարածված հայտարարության մեջ ասված է. «Այսօր ականատես եղանք իրավապահ մարմնի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հերթական հիմնազուրկ և քաղաքականապես ուղղորդված հայտարարությանը: Ակնհայտ է, որ տարածված […]

̰
«Հայաստանը պատրաստ է  աշխատանքներ իրականացնել իրական սեփականատերերի մասին տեղեկության բացահայտման ուղղությամբ»․ Ռուստամ Բադասյան

14:43 29.10.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողովին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Բաց կառավարման գործընկերությանը, ԱՄՆ ՄԶԳ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին միջոցառումը հնարավոր դարձնելու համար և նշել, որ հատկապես վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրների կառավարությունները գիտակցում են, որ հարկերից խուսափելու, փողերի լվացման և կոռուպցիոն հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցներից մեկը […]

̰
Ինչպե՞ս են արձագանքում Դավիթ Սանասարյան-Արսեն Թորոսյան վեճն «Իմ քայլ»-ում. Ալեն Սիմոնյանի պարզաբանումը

14:40 29.10.2019

Այսօր խորհրդարանում SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից, թե ինչ դիրքորոշում ունեն «Իմ քայլ»-ում Դավիթ Սանասարյան-Արսեն Թորոսյան վեճի վերաբերյալ, և ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել՝ ի վերջո խոսքը սովորական կուսակիցների մասին չէ, այլ պաշտոնյաների։ «Հաշվի առնելով, որ այս պահին դատական գործընթաց է ընթանում… իմ վրա օրինակ բերեմ՝ եթե քննարկեցինք, որոշեցինք Ալենին հանել կուսակցությունից, […]

̰
Ո՞վ է օրենքի կոպիտ խախտման համար պատասխան տալու՝ Դո՞ւք, ֆիննա՞խը, կառավարությո՞ւնը․ Թանդիլյանը՝ Գրիգորյանին

14:37 29.10.2019

Հայաստանի գործող օրենսդրությունը պարտադրում է, որ ամեն հաջորդ տարի բյուջեում ներառված բնապահպանական ծախսերը պակաս չլինեն ընթացիկ տարի այդ նույն բնապահպանական հարկերից ու տուրքերից։ Այս մասին Ազգային ժողովում քննարկման ժամանակ նորից հիշեցրեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Բայց նորից արձանագրեց, որ այս օրենքը խախտվել է և՛ 2019 թվականին, և՛ խախտվում է 2020 թվականի համար ներկայացված բյուջեի նախագծում։ […]

̰
Թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառություն․ ոստիկանության բացահայտումը

14:36 29.10.2019

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2003 թվականի նոյեմբերից 2018-ի հուլիս ՀՖՖ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։ Մասնավորապես, կազմակերպել են ծաղկի մեծածախ […]

̰
Ձեր պաշտոնավարման նպատակահարմարությունը հարցականներ է առաջացնում․ Թանդիլյանը՝ Գրիգորյանին

14:31 29.10.2019

ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր հրաժարական տալու անհրաժեշտության մասին ակնարկներ արեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Պատգամավորի կարծիքով՝ նախարարը չի կարողանում ապահովել պատշաճ ծրագրերի իրականացումն իր ոլորտում։ Բանավեճը սկսվեց նրանից, որ Թանդիլյանը հիշեցրեց՝ բնապահպանական ծախսերը, ըստ օրենքի, պետք է ավելի բարձր լինեն։ Գրիգորյանն էլ պատասխանեց, որ համաձայն է՝ պետք է բարձր լինեն, բայց օրենքում մեկնաբանության […]

̰
Շվարցենեգերին հրդեհի պատճառով տարհանել են իր տնից

14:29 29.10.2019

Լոս Անջելեսում բռնկված հրդեհը հասել է այն հատվածը, որտեղ գտնվում են շոու բիզնեսի աստղերի և մարզիկների առանձնատները: Հոլիվուդյան դերասան և նախկին քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը հրդեհի պատճառով տարհանվել է սեփական տանից: Այս մասին նա գրել է twitter-ի իր էջում: Դերասանը տնից դուրս է եկել առավոտյան 03:30-ին: Նա տարհանման գոտում գտնվողներին կոչ է արել «մի գնացեք […]

̰
Մանվել Գրիգորյանի պաշտպանները խափանման միջոցը փոխելու նոր միջնորդություն են ներկայացրել

14:27 29.10.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, կալանքի ընթացքում բացասական դինամիկա է գրանցվել: Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Պաշտպանական կողմը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց: Դատական այսօրվա նիստի ժամանակ ներկայացվեցին բժշկական փորձաքննության արդյունքները: Համաձայն դրանց՝ Գրիգորյանի հիվանդությունները կալանքի հետ համատեղելի են։ […]

̰
BACK_TO_TOP