17:33 29.10.2019
Անծանօթ երիտասարդներ քիչ առաջ յարձակած են Պէյրութի կեդրոնական «Ռիատ ալ Սոլհ» հրապարակին վրայ գտնուող ցուցարարներուն վրայ։ Այս մասին տեղեկութիւնը հաղորդեց «Էլ. Պի. Սի. Այ.» կայանը. Աղբիւրը նաեւ հաղորդեց, որ յարձակում գործողները կոտրտած են ցուցարաներուն վրանները եւ նիւթական վնաս հասցուցած հրապարակին վրայ տեղադրուած ամպիոնին։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ դէպքը տեղի ունեցած է շրջանին հսկող ապահովական […]
17:31 29.10.2019
Մեգան Մարքլն ամուսնու՝ արքայազն Հարրիի հետ մասնակցել է Լոնդոնում կազմակերպված Թագավորական համագործակցության հիմնադրամի հանդիպմանը: Հանդիպումից հետո քննարկման թեմա է դարձել Մեգանի հանդերձանքը: Համացանցի օգտատերերն այն համեմատել են այն հագուստի հետ, որով մեկ օր առաջ հանրությանը ներկայացել է Իսպանիայի թագուհի Լետիցիան, որն այդ տեսքով հանդիպել է Հարավային Կորեայի առաջին տիկնոջը: Ընդհանրություններ իսկապես կան՝ Hugo Boss-ի կարմիր […]
17:25 29.10.2019
Հարցին` դուք առա՞ջ էիք լավ աշխատում, թե՞ հիմա, երբ Ձեր աշխատավարձը բարձրացավ, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պատասխանել է, որ մարզպետարանում դեռ շատերը կան, որոնք իրենց աշխատանքին անհամարժեք ցածր վարձատրություն են ստանում: «Տեխնիկական աշխատողները, գործավարները, վարորդները 60-70 հազար դրամ են ստանում, և նրանք չեն կարող արդյունավետ աշխատել»,- ասել է մարզպետը՝ ըստ էության չպատասխանելով լրագրողի հարցին: «Որևէ […]
17:21 29.10.2019
Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան կրկնապատկել է մարտունակությունը։ Այս մասին բազայի հրամանատարը զեկուցել է իր վերադաս, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, երբ վերջինս այսօր այցելել է բազա։ Հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել է, որ մարտունակության շեշտակի աճը գրանցվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ավելի նոր տարբերակներով փոխարինումից հետո։ Ռազմաբազան, հիշեցնենք, Հայաստանում ծառայություն է իրականացնում […]
17:20 29.10.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը երիտասարդ տարիքում անձի՝ որևէ պաշտոնի նշանակվելու մեջ որևէ արտառոց բան չի տեսնում: Մարզպետի կարծիքով՝ ավելի կարևոր է փորձի և երիտասարդության համադրումը: «Երիտասարդ տարիքում ես պաշտոններ եմ զբաղեցրել և կարծում եմ, որ երիտասարդ լինելն առավելություն է, իսկ երիտասարդության ու փորձի համադրումն ամենաիդեալական տարբերակն է»,- ասաց նա: Հարցին՝ արդյո՞ք 25 տարեկանում ղեկավար պաշտոն […]
17:18 29.10.2019
Հունիսի 20-ին Թբիլիսիի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Թբիլիսիի քաղաքային դատարանը մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանների ու ցուցարարների միջև բախման հետևանքով տուժած 16 անձանցից որևէ մեկին, այդ թվում՝ մեկ աչքը կոցրած 17-ամյա Մակո Գոմուրիին, տուժող չի ճանաչել: Մակո Գոմուրին պատահական զոհ էր, ով հերթափոխից տուն վերադառնալիս հանգամանքների բերումով հայտնվել էր իրադարձությունների էպիկենտրոնում: «Ինտերպրեսնյուզ»-ի տեղեկություններով՝ Վրաստանի երիտասարդ […]
17:16 29.10.2019
Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Օդանավակայանում Շոյգուին դիմավորել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը և հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։ https://www.facebook.com/ArmeniaMOD/videos/763751984073326/?v=763751984073326
17:14 29.10.2019
«Աշխատավարձը բարձրացվել է պարգևավճարի ձևով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Վերջինս ասաց՝ դեպքեր են եղել՝ պարգևավճարը ստացել է, դեպքեր են եղել՝ չի ստացել: Պատասխանելով հարցին՝ որքա՞ն է եղել պարգևավճարը, Պողոսյանը հորդորեց դիմել պատկան մարմիններին: «Ես ընդամենը արձանագրեցի, որ ավելացել է»,- ասաց նա: Մարզպետին հիշեցրին՝ նախարարների ու փոխնախարարների ստացած պարգևավճարների մասին […]
17:12 29.10.2019
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-26-ը Բաքվում կայացած Չմիավորման շարժման գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող դրույթների ներառումն Ադրբեջանի հերթական փորձն է՝ տվյալ միջազգային ֆորումից կանխապես աջակցություն ստանալ իր քաղաքականության համար՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, առճակատման շարունակմանը, Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտելուն։ Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձևակերպումները […]
17:09 29.10.2019
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող են մեկնարկել Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: Արսենը 1/8 եզրափակչում 10-5 հաշվով հաղթել է մոնղոլ ըմբիշ Չինզորիգ Ցերմաային, իսկ Սարգիսը որակավորման փուլում 10-0 հաշվով առավելության է հասել իտալացի Վիլիամ Ռաֆֆիի նկատմամբ: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ու […]
17:07 29.10.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մարզպետների ու նախարարների ստացած պարգևավճարներին: «Որևէ գաղտնի փաստաթուղթ ես ի պաշտոնե իրավունք չունեմ մեկնաբանել»,- ասաց նա: Մարզպետին հիշեցրին՝ նախարարների ու փոխնախարարների ստացած հավելավճարների չափի մասին տեղեկություն եղավ, մարզպետների մասին՝ ոչ: «Մարզպետների մասին անդրադարձ կա վարչապետի խոսնակի պարզաբանման մեջ, խնդրում եմ՝ ծանոթանաք դրան: Գաղտնի որևէ գործընթացի հետ […]
17:06 29.10.2019
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվել են Ariake մարզապալատի շինարարական աշխատանքները: Ariake-ում կանցկացվեն 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Շինությունն առանձնանում է օրիգինալ դիզայնով ու նրանով, որ տանիքը փայտից է: Դա աշխարհի ամենամեծ փայտե տանիքներից է: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարզօջախների շինարարություններն ընթանում են ըստ ծրագրվածի: Արդեն պատրաստ են 5 նորակառույց […]
17:02 29.10.2019
Ռուսական Россия 1 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդաշարի ընթացքում ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը վիճել է ուկրաինացի փորձագետներ Ալեքսանդր Սեմչենկոյի և Վասիլի Վակարովի հետ: Վիճաբանության տեսանյութը Սոլովյովը հրապարակել է իր թվիթերյան էջում: Եթերի ընթացքում Սոլովյովը խնդրել է Վակարովին մեկնաբանել Դոնբասի իրադարձությունները: Գովազդային ընդմիջման ժամանակ Սեմչենկոն մոտեցել է և բռնել Վակարովի փողկապից: Նրանք սկսել են […]
16:58 29.10.2019
Զիմբաբվեի Խվանգե քաղաքում 11-ամյա աղջիկը կոկորդիլոսի ճիրաններից փրկել է իր ընկերուհուն, գրում է Bulawayo 24-ը: Երեխաները լողում էին գետում, երբ հանկարծակի հարձակվել է կոկորդիլոսը: Կոկորդիլոսը բռնել է 9-ամյա աղջնակի ոտքից և քաշել նրան ջրի տակ: Այդ ժամանակ երեխայի ընկերուհին բարձրացել է կոկորդիլոսի մեջքին և մատները մտցրել կոկորդիլոսի աչքի մեջ: Կոկորդիլոսը բաց է թողել աղջկան և […]
16:57 29.10.2019
Դրվատանքի կամ պարսավանքի խոսքերից խուսափելու համար Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր օրոք մարզում կատարված աշխատանքներին: «Կոտայքի մարզում կառուցվում և հիմնանորոգվում է 10 մանկապարտեզ, նախագծային փուլ է մտել երկու նոր մոդուլային դպրոցի շենք, սեյսմիկ ռիսկերի նվազման ծրագրի շրջանակներում Հրազդանում և Աբովյանում երկու մեծ դպրոց պետք է քանդվի և զրոյից կառուցվի: 6 մշակույթի […]
16:50 29.10.2019
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հոկտեմբերի 28-ին Վեհարանի ժողովասրահում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվելու են Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին և կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր: Մասնավորապես զեկույցներ են ներկայացվելու 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական Ժողովի (ԱԵԺ) կազմակերպման ընթացքի, ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված […]
16:44 29.10.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել և հայտնել է, որ Հոկտեմբերի 28-ին հանդիպել է նաև Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Շնորհակալություն հայտնելով Իտալիա այցելելու պաշտոնական հրավերի համար` Արարատ Միրզոյանը կարևորել է հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել, որ բազմաթիվ են մեր երկու ժողովուրդներին ու երկու պետություններին կապող կամուրջները` խարսխված քրիստոնեական, […]
16:36 29.10.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին լրագրողները դարձյալ հարցրել են՝ ի՞նչ որոշվեց՝ շահագործվելո՞ւ է Ամուլսարի հանքը, թե՞ ոչ: «Ամուլսարի կողմից ներկայացված են գործողություններ, ծրագիր և ազդեցություններ, որտեղ պատական մարմինները, ակադեմիայի ինստիտուտները և «Էլարդը» որոշակի անհամապատասխանություններ ունեն: Գործընթացներ քննչականն իրականացնում է, տեսչականը ներգրավված է: Եթե պարզվի, որ ներկայացված որոշակի տվյալներ, որևէ գործընթացներ մեր օրենքին հակասում են, […]
16:30 29.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին այսօր հարց ուղղվեց՝ ճի՞շտ են լուրերը, որ իրեն ցանկանում են նշանակել ԱԱԾ տնօրենի պաշտոնին: Նախարարը ժպտալով պատասխանեց. «Երևի նկատում եք, ես ժպտում եմ: Ինձ հետ նման քննարկում չի եղել: Ես նման պաշտոնի չեմ հավակնում: Զբաղեցնում եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը, իմ լիազորությունները փորձում եմ կատարել […]
16:27 29.10.2019
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ամենայն հավանականությամբ կհայտարարի իր կառավարության հրաժարականի մասին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով Հարիրիի քաղաքական դաշինքից բարձրաստիճան պաշտոնյայի: Մեկ այլ պաշտոնական աղբյուր նաև հայտնել է վարչապետի հրաժարականի հավանականության մասին: Լիբանանում արդեն 2 շաբաթ է` շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Ցուցարարները բողոքում են երկրում ստեղծված տնտեսական վիճակից և պահանջում […]
16:19 29.10.2019
Շիրակի մարզի Ազատան գյուղի տներից մեկի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքել դռան և հեռախոսազանգերին: Հարևաներն այսօր դիմել են ոստիկանություն և փրկարարական վարչություն։ Վերջիններս, բացելով տան դուռը, հայտնաբերել են 2 տղամարդու դի։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը հայտնել է, որ տղամարդկանցից մեկի` 46-ամյա Կարեն Կատայանի դին լոգարանում կախված վիճակում են հայտնաբերել, իսկ 80-ամա […]
16:15 29.10.2019
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Սոկ-Բեին: Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ։
16:12 29.10.2019
Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություններ, բանակցություն է իրականացրել։ Պարզել է, որ Երևանի մետրոյի ներկա վճարային համակարգը արդյունավետ չէ, և ներդրումային ծրագիր է անհրաժեշտ այն փոխելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ Նա ասաց, որ նախատեսում են մրցույթ անցկացնել այդ համակարգի ներդրման համար։ Փոխքաղաքապետը վստահեցրեց՝ երբ համակարգը պատրաստ լինի, մետրոյի ժետոնի փոխարեն կկիրառվեն […]
16:06 29.10.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը միավորումից հետո կրճատել է աշխատակիցների թիվը։ 2020 թվականի բյուջետային հայտնի համաձայն՝ այնտեղ աշխատում է 313 մարդ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը։ «Մոտավորապես 100 հոգով պակաս է, բայց սա միայն առաջին փուլն է»,- ասաց նախարարը։ Պապիկյանը վստահեցրեց, որ կրճատումները արվում են այն դեպքում, երբ առկա է հնարավորություն՝ […]
16:04 29.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը SHANTNEWS.am-ի հարցին՝ որպես ՔՊ վարչության նախագահ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ իր կուսակցության պաշտոնյաների՝ Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի միջև վեճ կա, պատասխանեց. «Դուք ավելի ուրախ կլինեիք, եթե իրավական պրոցեսի շրջանակներում մենք արգելեի՞նք մարդկանց արտահայտվել»: Հարցին՝ որևէ քննարկում չի՞ եղել այս հարցի առնչությամբ, Պապիկյանն ասաց. «Որևէ […]
16:03 29.10.2019
212 կգ կշռող ռուս հսկան 20 վայրկյանում նոկաուտի է ենթարկել 146 կիլոգրամ կշռող մարզիկին: Նախկին փաուերլիֆրեր, ռեգբիստ Դենիս Վիլդանովն իր առաջին մենամարտն է անցկացրել խառը մարտերի ոճում և միանգամից ցնցել դահլիճը: 212 կգ կշռող 31-ամյա մարզիկը հանդիպել է 146 կգ կշռող 29 տարեկան Առնոլդ Վելիչկոյի հետ: Մրցամարտը նույնիսկ կես րոպե չի տևել: Դենիսը վայրկյանների ընթացքում […]
16:00 29.10.2019
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը և կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը: «Մարտիրոսյանը կաշխատի ներքին անվտանգության վարչությունում՝ որպես մաքսային տեսուչ»,- ասել է Մկրտչյանը: Հիշեցնենք` Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի ՊԵԿ համակարգում:
16:00 29.10.2019
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մտավախություն ունի, որ իրեն էլ են կալանավորելու, օրինակ` տանը դաշնամուր ունենալու և նվագել չիմանալու համար: Այսօր խորհրդարանում պատգամավորի մտավախությունը փոխանցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Վերջինս արձագանքեց. «Ես նման հայտարարության չեմ ուզում արձագանքել, որովհետև դա իրավական հիմք չունեցող, պարզապես ՀՀ ԱԺ պատգամավորի հայտարարություն է: Ես ինչո՞ւ պատասխանեմ Գևորգ […]
15:55 29.10.2019
ԱԺ-ում բյուջեի քննարկումներին գերատեսչությունները հիմնականում ներկայանում են ղեկավարի մակարդակով, այսօրվա նիստին մասնակցում են նաև մարզպետները, միայն Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է ոչ թե Հայկ Մարությանը, այլ տեղակալ Հայկ Սարգսյանը, ինչն էլ ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունն էր հարուցել: «Արդյոք քաղաքապետը տեղյա՞կ չէր, որ բյուջեի քննարկումների ժամկետը սահմանված է ու հենց այդ ժամանակ է մեկնում արձակուրդի, խնդրում եմ մեկնաբանեք […]