08:38 30.10.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որքան էլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 26-ին վստահեցրել էր, թե «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա) ԱԺ-ում այս տարի չի քննարկվի, և որ դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը ստանալուց հետո էլ քննարկումներ կլինեն գործադիրում, այնուամենայնիվ, նոյեմբերի 1-ին կկայանա ԱԺ […]
08:27 30.10.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատգամավոր Արթուր Մանուկյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ Նիկոլ Փաշինյանը 2 միլիոն դոլարով վերանորոգել է իրեն հատկացված առանձնատունը։ «Ինձ ասեին` ես ձրի կանեի․ համ էլ լավ դիզայներ եմ»: Չե՞ք ափսոսում, որ եկաք պառլամենտ։ «Դե որ եկել եմ, նշանակում է` չէ. պետական, արվեստի ինստիտուտները բավականին խնդիրներ ունեն, պետք է զարգացնել»: Դուք կուսակցակա՞ն […]
08:16 30.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ «405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում: Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2448988698754844?__xts__[0]=68.ARCIzACV54gSiEHuOsSOonmaOnOPK0dmePSHnrMxjokoyeZ6lcQhuEgM4K8MpmhxPPEm8-DXIecfBG6Z_emQSLevXGryFxwaM1nvF91pSR3K9MO8d-XZa1r7we79CtmuXMeYdv2FM04IH6k8Vc95TAgOlMs0D1qsz8SL7nCJv1zr6U4fsGDwvfHcsW9DuZFLG17z8qpShwpedcJK7iCWVhPziyK0zJxx_Def0QWsKCW5rPscsSrOLhZmeukAQoGBcJj1rNFn5ge-V7E0KnmPDTcxkaWE8MB5lrwKnP_x3udDXzr7AQvyCQ2TuzH60PjTyKd5xXHby56HdQxyfNXfVXsS&__tn__=-R
08:10 30.10.2019
Վարորդի Ընկեր-ն իր ֆեյսբուքյան էջում վիճաբանության տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով․ «Գյումրու մաքսատանը: Մաքսային գործարքներ կատարելիս բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել համբերատարություն»։ https://www.facebook.com/tuganq.am/videos/391627285056693/
00:33 30.10.2019
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հայկական արմատներով գործիչ Աննա Էշուն համարում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումով կարող են վերջ տալ ավելի քան 100 տարվա լռությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էշուն այսպիսի տեսակետ հայտնեց պալատում բանաձևի քննարկմանն իր ելույթում: Նա նշեց` Միացյալ Նահանգները դեռ չի միացել այն ավելի քան երկու տասնյակ երկրներին, ընդ որում, դրանցից 14-ը ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, […]
00:21 30.10.2019
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Դույսբերգին»։ Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և դարձավ երկրորդ գոլի հեղինակը: Այսպիսով՝ «Հոֆենհայմը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
00:15 30.10.2019
Այսօր շատ կարևոր օր է, քանի որ տասնամյակների պայքարից հետո Ներկայացուցիչների պալատը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը` Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին իր ելույթում` հոկտեմբերի 29-ին: Նա նկատել է, որ դա տեղի կունենա 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերջին վերապրածների աչքի առաջ: Փոխանցում է «Արմենպրես»-ը: «Երկու շաբաթ առաջ ես մոտեցա […]
00:10 30.10.2019
ՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով` Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչելու համար այսօր առավել քան ճիշտ պահն է, երբ Սիրիայում քրդերը տանջվում են թուրքական կրակոցներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շիֆը նման տեսակետ հայտնեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը: «Միշտ ճիշտ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց դա հատկապես հենց այսօր է»,- ասաց Շիֆն ու հավելեց` […]
23:59 29.10.2019
«Հեռանկար» հաղորդման հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանը զրուցել է հայ քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999 թվական), Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ։ Հարցին՝ արդյո՞ք հասարակության մեջ բթացել է հոկտեմբերի 27-ի ցավը, Ռիմա Դեմիրճյանը պատասխանել է․ «Ճիշտ հակառակը: Եվ դա ես ոչ միայն այս օրերին եմ […]
23:41 29.10.2019
Չեստիտի Պատերսոնը 4 տարի առաջ կորցրել է հորը ու չի կարողացել համակերպվել վշտի հետ: Ցավը թեթևացնելու համար նա որոշել է ամեն օր նամակներ գրել հոր հեռախոսին ու պատմել իր կյանքի ամեն մի կարևոր իրադարձության, ամեն մի ապրած օրվա մասին: Նա պատմել է․ թե ինչպես է պայքարել քաղցկեղի դեմ, ինչպես է ավարտել համալսարանը, ինչպես է իր […]
23:37 29.10.2019
Թաիլանդի Չիանգմայ քաղաքում գտնվել է մեծահարուստ կնոջ դի: 58-ամյա Վոննի Զիրահարոենինգի դին գտել են նրա տան սառնարանում՝ բետոնի մեջ թաղված: Վոննի Զիրահարոենինգը հայտնի է եղել նաև բարեգործական նախաձեռնություններով: Կինն անհետացել էր հոկտեմբերի 18-ին: Իսկ դին հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ հարևաններն ահազանգել են դիահոտի առկայության մասին: Հետագայում նաև պարզվել է, որ կնոջ […]
23:32 29.10.2019
«Ես երբեք չեմ հավատում, երբեք, դա իրենից է դուրս գալիս՝ հանցագործից: Միայն այն փաստը, որ նա ազատության մասին է խոսել, այն էլ այս օրերին, ուրեմն բոլորը վիշտ են ապրում, ցավ են ապրում, նա ազատություն է ուզում: Անհեթեթություն է, չէ՞, ուրեմն ինչ աստիճան լկտի է՝ ո՛չ զղջացել է, ո՛չ հասկացել է, թե ինչ է կատարել, որ […]
23:26 29.10.2019
Այսօր Շիրակի մարզի Ազատան գյուղի տներից մեկում հայատնաբերած հոր և որդու դիերն արդեն տեղափոխել են պաթոլոգոանատոմիական լաբորատորիա: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Ազատանի գուղապետ Վարդան Իկիլիկյանը: Մեր թղթակցի հետ զրույցամ նա ասել է, որ 46-ամյա որդին՝ Կարեն Կատայանը, ինքնասպան է եղել, երբ հորը՝ 80-ամա Ալբերտ Կատայանին, տեսել է մահացած` մահճակալի մեջ: Վարդան Իկիլիկյանը […]
23:23 29.10.2019
Ամերիկուհին ցանկություն է գրել թղթի վրա, այն տեղադրել է շշի մեջ ու նետել է ծովը: Իսկ երկու ամիս անց պատասխան է ստացել: Հոլլի Ռոմանեկի մոտ այս գաղափարն առաջացել է Նյու Ջերսիում հանգստի ժամանակ: Ատլանտյան օվկիանոսի ափին շշով սառը սուրճը խմելուց հետո, նա որոշել է մի ցանկություն գրել և շշի միջոցով «նետել ջուրը»: Թղթի վրա Հոլլին […]
23:10 29.10.2019
ԱՄՆ-ում բռնաբարության և երեխաների հանդեպ սեռական գործողությունների կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտված կալանավորը պատահաբար հայտնվել է ազատության մեջ: Նրան սխալմամբ ազատ են արձակել մեկ այլ կալանավորի փոխարեն: Այս միջադեպը գրանցվել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ռեյդսվիլ ուղղիչ աշխատանքային գաղութում: Տոնի Մայկոնա Մունոս-Մենդեսան, բնականաբար, չի ասել բանտի աշխատողներին, որ նրանք սխալ են գործում ու հայտնվել է ազատության […]
23:08 29.10.2019
«Հին ու նոր իրերս եմ դասավորում, մեկ էլ այսպիսի տեսարան ստացվեց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից լուսանկար հրապարակել։
23:05 29.10.2019
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում անհաջող են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ըմբիշները: Մեր 9 մարզիկներից միայն Արսեն Հարությունյանը հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց հնդիկ ըմբիշին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Իսկ քիչ առաջ հայտնի դարձավ, որ սփոփիչ գոտեմարտերով բրոնզե մեդալի համար կարող է պայքարել նաև 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: […]
22:34 29.10.2019
«Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյան -Ուեսթը Հելոուինի համար իր մեծ աղջկան՝ Նորթ Ուեսթին մեկ ուսը բաց շոր է հագցրել՝ հակառակ իր ամուսնու` Քանյե Ուեսթի ցանկությանը՝ երեխային տեսնել ավելի համեստ հագուկապի մեջ: Քարդաշյանը Instagram- ի իր էջում տեղադրել է դստեր և նրա ընկերուհիների լուսանկարը: Նկարում 6-ամյա աղջնակը մազերին նաև սև ժապավեն է […]
22:32 29.10.2019
Օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ օրենսդրական հարցերին վերաբերող միասնական կարծիք էր հրապարակել, որում անդրադարձ էր կատարել ՍԴ դատավորների՝ վաղ թոշակի անցնելու հարցին։ Այս հարցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ուստի որոշ հարցեր պարզաբանելու համար SHANTNEWS-ը դիմել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին։ Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը։ – Պարո՛ն Բուքիքիո, խնդրում ենք պարզաբանել ՀՀ Սահմանադրական դատարանի […]
22:28 29.10.2019
ԱՄՆ Տեխաս նահանգում ոստիկանը պատահաբար կրակել է որդու վրա՝ շփոթելով նրան հանցագործի հետ: Այդ մասին հաղորդում է CNN-ը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին, սպայի տանը, որը գտնվում է Դալլասի արվարձանում: Ոստիկանին մեղադրանք չի ներկայացվի: «Դա դժբախտ պատահար էր»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Փիթ Շուլթեն: Նրա խոսքով՝ սպան երեկոյան վերադարձել է տուն և չի […]
22:20 29.10.2019
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 223, դեմ՝ 191-ը։ Ըստ ընթացակարգի՝ բանաձևում այլևս փոփոխություներ չեն կարող մտցվել։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Ներկայացուցիչների պալատում մեկնարկել են «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևի լսումները:
22:15 29.10.2019
ՌԴ Ալտայի երկրամասի Բարնաուլ քաղաքում ուժեղ քամուց հասարակական տրանսպորտի կանգառ է շրջվել: Պատահարի ժամանակ կանգառում երկու մարդ է եղել: Տեսանյութում երևում է, որ կանգառի շրջվելու ժամանակ նրանք ևս վայր են ընկել: Նրանց առողջական վիճակի մասին ոչինչ չի նշվում, բայց ամենայն հավանականությամբ, տուժածները լուրջ վնասվածքներ չեն ստացել:
22:05 29.10.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ի ժամը 9.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. […]
22:00 29.10.2019
«Նա ղարաբաղյան հարցում մի շատ կարևոր բան էր արել, որն անտեսել են: Ես այդ փաստաթուղթը Մոսկվայից պետք է բերեմ: Այն ժամանակ «сборник» կար, որտեղ գրվում էին այն հարցերը, որոնք ենթակա են քննարկման, նրան հաջողվեց մտցնել այնտեղ Ղարաբաղի հարցը, դա չլսված բան էր, և շատ սուր գրված: Խնդրում էր արդարությունը վերականգնել և Ղարաբաղը վերադարձնել Մայր հայրենիքին»,- […]
21:58 29.10.2019
ՌԴ Դաշնային Անվտանգության ծառայությունը Դաղստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, ձերբակալել է հանցավոր խմբի, որը զբաղվել է մաքսանենգությամբ: Այս մասին հայտնել է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը: «Ադրբեջանի հետ սահմանին՝ Յարագ-Կազմալյար անցակետում, Դաշնային անվտանգության և հակահետախուզության ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են հանցավոր խմբի անդամների, որոնք զբաղվել են փողերի, արգելված նյութերի և զինատեսակների մաքսանենգությամբ: Օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է ՌԴ-ից […]
21:51 29.10.2019
Սիրիայի և Թուրքիայի սահմանին հրետակոծության ժամանակ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները սահմանին են եղել: Այդ մասին հայտնում է PeyamaKurd- ը: Նախնական տվյալներով ՝ տուժել է 5 մարդ: Տեղեկություն այն մասին, թե արդյոք տուժածների թվում են նաև ռուսական զորքի ներկայացուցիչները, չի հաղորդվում: Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել սահմանային անցակետ ԱդԴերբասիա նահանգում: Հայտնի է, որ խմբի […]
21:45 29.10.2019
«Հեռանկար» հաղորդման հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, ամուսնու քաղաքական գործունեութոյւնից որոշ հիշողություններ է պատմել. «Կարեն Սերոբիչն ասում եր՝ բա որ 100 տոկոս մեզ տան ձայնը, դա էլ է խայտառակություն, չեմ ուզում, հո մենք մենակ չենք լինելու խորհրդարանում: Վազգենին ինքն ասել էր և էդպես էլ վարվում էին՝ երբ որ ընտրարշավի […]
21:40 29.10.2019
Նեպալցի ալպինիստին հաջողվել է աշխարհի բոլոր գագաթները նվաճել անհավանական կարճ ժամանակահատվածում: Սա նոր ռեկորդ է աշխարհի 14 բարձր գագաթները բարձրանալու հարցում: Սա ռեկորդ է վերջին 7 տարվա ընթացքում: 2019-ի ապրիլին 36-ամյա Նիրմալ Պուրժան, որ հայտնի է Նիմս կեղծանունով, որոշել է իրականություն դարձնել «Առաքելությունը կատարված է 14/7»: Էությունը՝ աշխարհի 14 բարձր գագաթները նվաճելն է: Մանրամասներն՝ այստեղ։ […]
21:40 29.10.2019
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարությունում ասված է. «Արդեն մի քանի ամիս է՝ ուշադիր հետևել եմ Հայաստանում ստեղծված իրավիճակին: Ես շատ մտահոգված եմ մի կողմից Կառավարության և Խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև առկա բաց կոնֆլիկտից: Վերջին իրադարձությունների արագ հաջորդականությունը և հանրայնացումը չեն […]