Բոլոր լուրերը – Page 8523 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Բոլոր լուրերը

Ի՞նչ իրավիճակ է «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցում

13:24 29.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, hոկտեմբերի 29-ին` ժամը 11:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Նշենք, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման […]

̰
Չիլիի մայրաքաղաքում ցուցարարներն այրել են մի քանի շինություն

13:16 29.10.2019

Չիլիի մայրաքաղաքում շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները: Դրանք սկզբում խաղաղ բնույթ են կրել, այնուհետև վերածվել են անկարգությունների և բախումների: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակցիայի ընթացքում ցուցարարները մի քանի շինություններ են այրել, հյուրանոցներից մեկը տարհանվել է ծխի պատճառով: Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկությունները: Ավելի վաղ Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտարարել է, […]

̰
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչ Հարի Պատրինոսին

13:12 29.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին ասվում է նախարարության կայքէջում. «Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են  իրականացված և ընթացքի մեջ գտնվող  երկկողմ ծրագրերն ու  հետագա համագործակցության հեռանկարները: Այս համատեքստում կարևորվել են նախարարության կողմից […]

̰
Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 31-ին քվեարկության է դնելու Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանաձևը

13:07 29.10.2019

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում այս շաբաթ ընդհանուր քվեարկության է դրվելու նախագահ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանաձևը: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին` հավելելով, որ բանաձևը հաստատելու է հանրային լսումների ընթացակարգը և թույլ է տալու հրապարակել վկաների հարցաքննության ձայնագրությունները: Washington Post-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 31-ին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշհեմն […]

̰
Ալ-Բաղդադիի մահը չի լուծի Սիրիայի անվտանգության հարցը. ԱՄՆ պաշտպանության նախարար

13:03 29.10.2019

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը զգուշացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը չի լուծի Սիրիայի անվտանգության հարցը, որ շարունակում է մնալ, իր խոսքերով՝ «բարդ»: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ լրացուցիչ ուժերը այժմ ուղևորվում են Սիրիա՝ նավթահանքերը պաշտպանելու համար, ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական […]

̰
Հորիզոն 13.00

13:00 29.10.2019

̰
Չինաստանում կայանատեղի է փլուզվել, կան զոհեր

12:54 29.10.2019

Չինաստանում շինություններից մեկի  կառուցման ժամանակ ութ մարդ մահացել է, ևս երկուսը վիրավորվել է: Պատճառը ավտոկայանատեղիի փլուզումն է: Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի հարավում գտնվող Գույան քաղաքում: Այս մասին հաղորդվել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Ըստ հեռուստաալիքի՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Զոհերին և տուժածներին գտնելու փրկարարական աշխատանքները տևել են մինչև ժամը 11.00-ն: Տուժածները գտնվում […]

̰
Արմավիրում խմելու ջուրը գնում են լիտրերով, վաճառքն իրականացվում է նաև սարքավորման միջոցով. Hetq.am

12:50 29.10.2019

Ջուր վաճառելու բիզնեսը Արմավիրում ծաղկում է, քանի որ տարիներ շարունակ բնակիչների ծորակից գալիս է արտեզյան հորերի ջուրը, որը տեխնիկական է, և մարդիկ չեն կարողանում խմել: Ինչպես հաղորդում է Hetq.am-ը, ջրի բիզնեսն այստեղ այնքան է զարգացել, որ քաղաքում սկսել են ի հայտ գալ լիտրով Թալինի ջուր վաճառելու «ապարատներ»: Նմանատիպ մի սարք արդեն տեղադրվել է քաղաքի շենքերից […]

̰
Հոկտեմբերի 27-ի իրական բացահայտումը կարող է լինել ներքաղաքական ու արտաքին քաղաքական լուրջ խնդիր. պատգամավոր

12:44 29.10.2019

1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքների մասին կազմակերպված քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասել է, որ Նաիրի Հունանյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս իրեն ասել է փաստեր, տվել է կազմակերպությունների ու մարդկանց անուններ, որոնք «դերակատարներ են մեր ներկա քաղաքական կյանքում, հստակ դիրքավորված, հստակ քաղաքական նպատակադրումներով, հստակ կողմնորոշմամբ և խոսում են ժողովրդի անունից»: ԱԺ պատգամավորն ասել է, […]

̰
Սպանվել է ԻՊ-ի խոսնակը. Fox News

12:42 29.10.2019

Սիրիայի ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբու Հասան ալ Մուհաջիրը: Այս մասին հայտնել է Fox News-ը: Քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի ժողովրդավարական ուժերը հայտնել են, որ նա սպանվել է Միացյալ Նահանգների հետ համատեղ իրականացված գործողության ընթացքում: Այն սկսվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության մասին […]

̰
Դա ՀԱՊԿ արդյունավետության հարց է․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին

12:41 29.10.2019

ՀԱՊԿ անդամ պետությունները Ադրբեջանին ամենաշատը զենք վաճառող երկրներից են։ Այդ թվում է նաև Ռուսաստանը։ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցի ժամանակ այս մասին հիշեցրել է զրույցը վարող Վլադիմիր Սոլովյովը։ Նա հարցրել է` ինչպես է Փաշինյանի վերաբերվում դրան։ «Դա ՀԱՊԿ արդյունավետության հարց է»,- ասել է ՀՀ վարչապետը։ Փաշինյանը բացատրել է, որ ինչպես և ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ևս […]

̰
Ինչո՞ւ մեր հեղափոխությունը ոչ բռնի եղավ․ որովհետև արտաքին որևէ ուժ ներգրավված չէր․ Փաշինյան

12:35 29.10.2019

Ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում Վրաստանի և Ուկրաինայի ճգնաժամերը մեկնաբանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանց հակադրել է Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած փոփոխությունները։ «Տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն։ Ինչո՞ւ այն հաջողվեց առանց բռնության։ Կա գլխավոր պատճառ․ չկար ոչ մի արտասահմանյան ուժ, որ ներգրավված կլիներ այդ գործընթացին»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը բացատրեց, որ այն ժամանակ […]

̰
Գետերի ջրերի նմուշառումից հետո այդպես էլ չենք իմացել դրանց պարունակությունը. Լևոն Գալստյան

12:31 29.10.2019

Ողջի գետի աղտոտվածության մասին զրուցելու համար «Հորիզոն»-ի տաղավարում է հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը: Հիշեցնենք, որ համացանցում լուսանկարներ հրապարակվեցին Ողջի գետից՝ ահազանգելով, որ գետը դարձյալ աղտոտվել է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստան է ժամանել Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը

12:25 29.10.2019

Հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի այցելությունը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով: Նախատեսված է նաև ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ վարչապետի հետ:    

̰
Հայաստանը պատրաստ չէ հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը. Արման Բաբաջանյան

12:24 29.10.2019

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր կազմակերպվել է քննարկում 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին: Հրավիրված բանախոսներից ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին առաջարկվել է մանրամասներ պատմել օրերս Նաիրի Հունանյանի հետ նրա հանդիպման մասին` միաժամանակ նշելով, թե ինչ տպավորություններ են ստեղծվել նրա հետ հանդիպումից: Նախ` Արման Բաբաջանյանը ցանկություն է հայտնել, որ պետք էր […]

̰
Կասեցվել է Արտաշատի դպրոցները սպասարկող Ա/Ձ-ի գործունեությունը

12:23 29.10.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Արտաշատի դպրոցները սպասարկող անհատ ձեռնարկատեր Անահիտ Վարդանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում: Արդյունքում պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, իսկ պատրաստի արտադրանքը չի ունեցել մակնշում: Հիշեցնենք, որ այս տնտեսվարողը նաև վարձակալում էր Արտաշատի թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցների […]

̰
Ապոկալիպսիս էին կանխագուշակում, բայց մեր հարաբերությունները զարգանում են․ Փաշինյանը՝ ՀՀ-ՌԴ կապերի մասին

12:20 29.10.2019

Վերջին 1,5 տարում ինֆորմացիոն դաշտում բոլորը ապոկալիպսիս էին կանխագուշակում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համար, սակայն հարաբերությունները, հակառակը, զարգանում են։ Այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետը։ «Բայց այդ, հարաբերությունները շատ լավ զարգանում են, և շատ լավ զարգանում են իմ անձնական հարաբերությունները Ռուսաստանի նախագահի հետ, Ռուսաստանի վարչապետի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ռումինիայի արքայազնին

12:15 29.10.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը, հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին, նշել է, որ արքայազնի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար։ Ռումինիայի արքայազնն ընդգծել է, որ կրթությունն ու մշակույթը հասարակությունն առաջ մղող հիմնական գործոններն են։ Արքայազնը խոսել է Ռումինիայում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերի մասին՝ ընդգծելով, որ […]

̰
Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վաշինգտոնում է

12:14 29.10.2019

Արցախի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը։ Այցի շրջանակներում Մասիս Մայիլյանը՝ որպես գլխավոր բանախոս, ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Արցախի Հանրապետության անկախությանը նվիրված միջոցառմանը։ Նախատեսված են նաև […]

̰
ՌԴ-ն Հայաստանի թիվ 1 ռազմատեխնիկական գործընկերն է և այդպես էլ լինելու է․ Փաշինյան

12:12 29.10.2019

«Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է։ Այդպես է և այդպես էլ լինելու է»,- այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սրան վարչապետն անդրադարձել է ռուսական «Օրսիս» ընկերության մասնակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության մրցույթի կասեցմանը` դրան հետևած աղմուկի համատեքստում։ Փաշինյանի խոսքով՝ մեկ ընկերության հարցը քննարկման առարկա չէ ռազմատեխնիկական նման համագործակցության […]

̰
Ահազանգ․ «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված

12:07 29.10.2019

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, փրկարարական ուժերի […]

̰
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի ՊԵԿ համակարգում

12:04 29.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայում պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր […]

̰
Թուրքիան նոր ռազմական օպերացիայով է սպառնում քրդերին

12:03 29.10.2019

Թուրքիան Սիրիայում կվերսկսի ռազմական գործողությունները, եթե քուրդ զինյալները դուրս չգան 30կմ խորությամբ ստեղծվելիք անվտանգության գոտուց։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլjութ Չավուշօղլուն։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թեպետ քրդական կողմը, ինչպես նաև Ռուսաստանը, հայտարարել էին քրդական ուժերի հետ քաշվելու մասին, այնուամենայնիվ, ըստ թուրքական կողմի, առայժմ ոչ բոլոր քուրդ զինյալներն են լքել այդ տարածքը։ «ԱՄՆ-ն […]

̰
Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել նոր Սահմանադրության հարցով հանրաքվե անցկացնել

12:02 29.10.2019

Սիրիայի ընդդիմությունը կարծում է, որ նոր Սահմանադրությունը պետք է հաստատվի համաժողովրդական հանրաքվեում, որ պետք է անցկացվի ՄԱԿ-ի հսկողության տակ: Այս մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին հայտնել է Սահմանադրական հանձնաժողովի ընդդիմադիր համանախագահ Հադի Ալբահրը: Ընդդիմադիրների կարծիքով՝ Սահմանադրությունը պետք է ուժի մեջ մտնի նախքան 2021թ. նախագահական ընտրությունները: «Մենք միշտ կարծում ենք, որ համաժողովրդական հանրաքվեն յուրաքանչյուր սիրիացու թույլ է տալիս զգալ, […]

̰
Գլխավորը բովանդակությունն է, ոչ թե թվերը․ Փաշինյանը՝ գազի գնի մասին

11:59 29.10.2019

Հայաստանի համար Ռուսաստանի տրամադրած գազի գինը ոչ միայն կարևոր է սպառողների համար, այլև որոշիչ նշանակություն ունի հայկական տնտեսության աճի ներկա դինամիկան պահելու համար։ Այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում նշել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ բանակցությունների արդյունքում համաձայնությունը լինելու է դաշնակիցներին վայել։ Փաշինյանը կարծում է, որ դաշնակից Ռուսաստանի համար էլ կարևոր է չկոտրել հայկական տնտեսության […]

̰
Թրամփը հրապարակել է այն շան լուսանկարը, որը վիրավորվել է ալ-Բաղդադիի ոչնչացման ժամանակ

11:57 29.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է վիրավոր այն շան լուսանկարը, որը մասնակցել է «Իսլամական պետություն» խմբավորման  ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողությանը: Թրամփը նաև նշել է, որ շունը շատ լավ  է կատարել իր գործը: «Մենք գաղտնազերծել ենք այն հրաշալի շան լուսանկարը, որը հսկայական մեծ ծավալի աշխատանք է կատարել Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման ժամանակ»,- գրել […]

̰
Ինչո՞ւ դա պետք է լինի․ Փաշինյանը՝ ՀԿԵ-ի հետ պայմանագիրը խզելու մասին

11:50 29.10.2019

Հայկական երկաթուղային ցանցից «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը հեռացնելու վերաբերյալ հարցերը քաղաքականացվում են, մինչդեռ դրանք ընդամենը տնտեսական հարցեր են։ Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ակտիվ աշխատում ենք «Ռուսական երկաթուղիների» հետ, և ունենք նախնական պայմանավորվածություններ, որ կաշխատենք, որ Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղիների» ներդրումներն ավելի արդյունավետ լինեն»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը «գրեթե վստահ է», […]

̰
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մոնակո

11:43 29.10.2019

Հոկտեմբերի 29-31-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մոնակո՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Հայազգի թենիսիստն աշխարհում 8-րդ վարկանիշն ունի

11:41 29.10.2019

ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում ազգությամբ հայ ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը բարձրացել է 8-րդ հորիզոնականը:  Նոր աղյուսակը հրապարակվել է հոկտեմբերի 28-ին: Նախորդ վարկանիշային աղյուսակում Խաչանովը 9-րդն էր: Իսկ աշխարհի առաջին ռակետի դիրքը շարունակում է պահպանել սերբ Նովակ Ջոկովիչը: Վարկանիշի աղյուսակի առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ 1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 9545, 2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` […]

̰
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ կողմից Հայաստանում ստեղծված կենսալաբորատորիաների մասին

11:40 29.10.2019

ԱՄՆ պաշտպանության նախարարության օգնությամբ Հայաստանում ստեղծված կենսալաբորատորիաները որևէ վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար։ Դրանք ընդհանրապես ռազմական որևէ նպատակ չունեն։ Այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրել է, որ այդ լաբորատորիաներում իրականացվող հետազոտությունները բացառապես բժշկական նպատակներ ունեն։ Ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմի ֆինանսավորման համար […]

̰
BACK_TO_TOP