11:40 29.10.2019
Հոկտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:04-ին (Գրինվիչի ժամանակով` 01:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 06.830 և արևելյան երկայնության 125.120 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ, Դավաո՝ քաղաքից 61 կմ հարավ-արևմուտք), օջախի 15 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի […]
11:38 29.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տվյալներ հաղորդելով նոր աշխատատեղերի բացման մասին: «Սեպտեմբերին հայտարարել էի, որ նախորդ տարվա մայիսի համեմատությամբ Հայաստանում գոյացել է 65 հազար 37 նոր աշխատատեղ: Երեկվա դրությամբ 2018 թվականի մայիսի համեմատությամբ ավել աշխատատեղերի թիվը կազմել է արդեն 74 հազար 969: Սա շատ լավ նորություն է»,- գրել է նա:
11:35 29.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմմերսանտ»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի մասին: «Լսել եմ՝ հաջորդ տարեսկզբին Դուք առաջին պաշտոնական այցը կկատարեք Ռուսաստան: Դա ճի՞շտ է»,- հետաքրքրվում է լրագրողը: Վարչապետը նշում է. «Այո: Մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ Երևանում միմյանց հրավիրեցինք այցելել մեր երկրներ: Պայմանավորվեցինք, որ նախ՝ ես պաշտոնական այց կկատարեմ, հետո՝ նա կժամանի»: […]
11:30 29.10.2019
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․ 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ 2019թ․ առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է թվով 262 ուսումնասիրություն, որոնցով խախտում է հայտնաբերվել 144 դեպքերում։ Խախտումները հիմնականում հայտնաբերվել են թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և […]
11:26 29.10.2019
Ազգային անվտանգության ծառայությունը հաշվետվություն է տարածել 2019թ. ինն ամիսների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շարժի, ինչպես նաև սկզբնական տեղեկատվությունն այլ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ: «Հաշվետու ժամանակահատվածում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր մարմիններին փոխանցվել է 846 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով […]
11:21 29.10.2019
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել: «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ […]
11:08 29.10.2019
«ԵՏՄ-ում կա դիտորդի ինստիտուտ: Առաջին դիտորդ երկիրը դարձել է Մոլդովան: Եթե Ադրբեջանն ասի, որ կցանկանա դառնալ դիտորդ երկիր, ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը»,- «Կոմմերսանտ»-ի այս հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Թող ասի, հետո կտեսնենք»: «Այսինքն՝ հենց սկզբից «ոչ» չեք ասի»,- հարցրել է լրագրողը: Փաշինյանն արձագանքել է. «Երբ ասի, այդ ժամանակ էլ կսկսենք քննարկել: Թե […]
10:55 29.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանի բնակչուհու՝ Ն. Յաղուտյանի՝ դեռևս 2005թ. կատարված սպանությունը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:40-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2014 թվականին իր […]
10:50 29.10.2019
Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը մերժել է վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը դեկտեմբերի 12-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է BBC-ն: Վարչապետի առաջարկի օգտին քվեարկել է 299 պատգամավոր, այնինչ Ջոնսոնին անհրաժեշտ է առնվազն 434 ձայն: Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը այսօր նորից պատրաստվում է քվեարկության դնել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, սակայն այլ ընթացակարգով, որը պահանջում […]
10:39 29.10.2019
Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրն անհաջող էր նաև Հայաստանի կանանց հավաքականի համար: Մեր թիմը մրցեց Վրաստանի ընտրանու հետ և հերթական անգամ պարտվեց վրացուհիներին: Պարտություններ կրեցին Էլինա Դանիելյանը և Մարիյա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Աննա Սարգսյանը հաղթանակ տարավ: 5 տուրից հետո մեր հավաքականը 5 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: […]
10:34 29.10.2019
Շոտլանդիայում կայացած ԵՎՐՈ Մ-17 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը 1:0 առավելության հասավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։ Մեր թիմի միակ գոլը հանդիպման 37-րդ րոպեին խփել է Սամվել Հակոբյանը։ 7-րդ խմբում Հայաստանի Մ-17 հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ նախորդ երկու խաղերում մեր պատանեկան հավաքականը 0:2 հաշվով պարտվել էր Շոտլանդիային և 0:4 հաշվով […]
10:19 29.10.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբանի բողոքների ուսումնասիրության և ազատությունից զրկման վայրում Ա.Բաբայանի հետ առանձնազրույցների արդյունքներով արձանագրում է՝ 1) Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ է ներկայացրել Ա.Բաբայանի իրավունքների պաշտպանության հարցով ինչպես նրա ձերբակալման հաջորդ օրը, այնպես էլ կալանավորումից հետո: Փաստաբանը Պաշտպանին է ներկայացրել իր պնդումները հիմնավորող փաստաթղթեր: […]
10:10 29.10.2019
«Ամենակարևոր փաստաթուղթը, որի մասին կուզենայի նշել՝ որպես մեր համագործակցության արդյունք, «Զբաղվածության ոլորտի ռազմավարությունն» է, որն արդեն իսկ ուղարկել ենք Կառավարություն: Այս փաստաթուղթը մշակվել է մասնակցային և գործընկերային մթնոլորտում՝ մշակման գործընթացում ներգրավվելով միջազգային և սոցիալական գործընկերներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ ասել է նախարար Զարուհի […]
10:09 29.10.2019
Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ ըմբիշներն առայժմ անհաջող են հանդես գալիս: Մրցումների առաջին օրը գորգ դուս եկան Հայաստանի 4 ներկայացուցիչներ: 57 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պարտություններ կրեցին հենց առաջին գոտեմարտերում: Իր անդրանիկ մենամարտը հաղթեց միայն 79 կգ քաշային Արման Ավագյանը, սակայն 1/4 եզրափակչի […]
10:01 29.10.2019
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:35-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ե.-ն իր վարած Opel մակնիշի 36 NO 865 համարանիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի աջակողմյան պատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նարեկ Ե.-ն, նրա […]
09:49 29.10.2019
Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջին պարտությունը կրեց: Մեր հավաքականը զիջեց ռուսներին: Վճռորոշ եղավ Փաշիկյան-Դուբով պարտիան, որում սպիտակներով խաղացող հայ շախմատիստը պարտություն կրեց: Մեր մյուս շախմատիստները՝ Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը պարտիաները ոչ-ոքի ավարտեցին: 5-րդ տուրից հետո մեր հավաքականը 7 միավորով 5-րդ տեղում է: 6-րդ տուրում, որը […]
09:36 29.10.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախատեսում է քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևի շուրջ: Ամերիկահայ շրջանակները մեկնաբանում են բանաձևի ընթացակարգի ու նշանակության մասին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քվեարկություն անցկացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևի շուրջ, որով Ներկայացուցիչների պալատը առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միջոցներ ձեռնարկել դրա ժխտման դեմ ու կրթական […]
09:25 29.10.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կապանում տեղակայված ՊՆ N զորամասը շուրջ 10 օր ինքնակամ լքած զինվորը գտնվել է: ժամկետային զինծառայողի այս խորհրդավոր պատմության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ է հայտնել ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով` զինվորի մայրը պատմել է, որ տղան տարօրինակ սովորություն է ունեցել. երբ ձեռքին գումար է եղել, մի քանի օրով […]
09:19 29.10.2019
Իռլանդացի քիմիկոս-աստղագետ Ռալֆ Սմիթն իր աստղադիտակի միջոցով կարողացել է լուսանկարել «Պղպջակ» միգամածությունը, որը գտնվում է Կասսիոպեյա համաստեղության մեջ՝ Երկիր մոլորակից 9200 լուսատարի հեռավորության վրա: Սմիթի խոսքերով՝ դա այնքան էլ մեծ տարածություն չէ Ծիր Կաթին գալակտիկայում, որի տրամագիծը կազմում է 100 հազար լուսատարի: Միգամածությունը կարմրավուն է: Ռալֆն ասում է, որ այն կազմված է ջրածնից, շրջապատում է […]
09:00 29.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տված հարցազրույցում։ Անդրադառնալով Սիրիայում հայերի անվտանգությանը՝ Փաշինյանը նշել է․ «Սիրիայի հյուսիսում՝ Ղամիշլի քաղաքում մոտ 3 000 հայ կա։ Ես այդ մասին խոսել եմ ՌԴ նախագահի հետ և խնդրել եմ նրան անել հնարավորը, որ կոնկրետ Ղամիշլիի հայերի շահերը հաշվի […]
08:47 29.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նար-Դոսի փ. 36, 36Ա շենքերը և 39-51 սեփական տները, Քրիստափորի փ. 7-49 սեփական տները, Նար-Դոսի փողոցի Սամբոյի դպրոցը, 11։00-15։00 Նուբարաշեն 6 փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, 11։00-17։00 Նալբանդյան փ. 27/25, 29, 35/38 շենքերը, Սայաթ-Նովա […]
08:37 29.10.2019
«IPN»-ի հաղորդմամբ` Վրաստանում տեղի ունեցած լայնածավալ կիբերհարձակման կապակցղությամբ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 284-րդ և 286-րդ հոդվածներով: Ըստ այդմ` գերատեսչությունը հարցաքննել է մի քանի հոգու: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին հաքերային հարձակման էին ենթարկվել Վրաստանի նախագահի, ընդհանուր դատարանի, Բաթումի սակրեբուլոյի և Քութայիսի քաղաքապետարանի կայքէջերը ենթարկվել են կիբերհարձակման: Էջեր մուտք գործելուց անմիջապես հետո հայտնվել է […]
08:35 29.10.2019
Բոդբեի թեմի եպիսկոպոս Տեր Իակոբի մեղադրանքներին պատասխանել են իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ Բոդբեի թեմի եպիսկոպոս Տեր Իակոբի հայտարարությունն առ այն, որ կառավարության անդամները ծրագրում էին համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդին գահընկեց անել, մեծ աղմուկ է բարձրացրել աշխարհիկ ու հոգևոր կյանքում: Իշխանության ներկայացուցիչները անհեթեթություն են որակել հայտարարությունը, իսկ ընդդիմությունը այն հիմնավոր […]
08:24 29.10.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Բայոն քաղաքի մզկիթի մոտ տեղի ունեցած կրակոցներին, ինչի հետևանքով վիրավորվել էր երկու մարդ: Նա դատապարտել է միջադեպը՝ վստահեցնելով, որ Ֆրանսիան երբեք չի հանդուրժի ատելությունը։ «Ամեն ինչ կարվի՝ հարձակվողներին պատժելու և մեր համաքաղաքացի մահմեդականներին պաշտպանելու համար», – Twitter- ի իր պաշտոնական էջում գրել է Ֆրանսիայի առաջնորդը: […]
08:13 29.10.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի Օգոստոսի 23, Ռոսիայի և Սևանի փողոցների, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.30-ն՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի 1-ին և 3-րդ […]
00:14 29.10.2019
Իսրայել Օրին, որին ընդունված է համարել մեր տարածաշրջանում ռուսական ներկայության նախաձեռնողներից մեկը, նպատակ ուներ եվրոպական որևէ բանակի աջակցությամբ մեր երկիրն ազատել թուրքական ու պարսկական տիրապետությունից: Սկզբից նա այս նպատակով գնաց Գերմանիա (Փֆալց), ապա Վիեննա՝ որտեղ Սրբազան հռոմեական կայսրության կայսրը նրան խորհուրդ տվեց դիմել ռուսական ցարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ […]
00:00 29.10.2019
Հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտաում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը, ում շտապօգնության բժիշկները դրել են պատգարակի վրա, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, մահացել է, իսկ վարորդը վրաերթի ենթարկվածին, ով երիտասարդ տղա էր, թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Փաստի […]
23:58 28.10.2019
Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը։ Եզրափակչում պարտության մատնելով Պորտուգալիայի ընտրանուն՝ Իսպանիայի հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող։ Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։ Հայաստանի Մ-19 հավաքականը գլխավորում է «Արդար […]
23:57 28.10.2019
Հնդիկները համարում են, որ կովերի հարվածները խիզախներին շնորհում են երջանկություն և բարեկեցություն:
23:48 28.10.2019
2020 թվականին Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը լավագույն մարզիկներով համալրելու, Խաղերին նրանց հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հաշվի առնելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացված է ՀԱՕԿ-ի կազմից, ծրագրել է 2019 թվականի դեկտեմբերի 12-22-ը Երևանում կազմակերպել «Կաշվե ձեռնոց» անվանմամբ մրցաշար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մրցաշարի […]