Բոլոր լուրերը – Page 8525 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը դադարեցրել է ՀԲՖ-ի գործն ընդդեմ ՀԱՕԿ-ի

23:34 28.10.2019

Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան 2019 թվականի օգոստոսի 15-ին բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դեմ՝ ՀԱՕԿ-ի ասամբլեայի կողմից կայացված որոշման վերաբերյալ (ՀԲՖ-ին ՀԱՕԿ-ի անդամակցությունից զրկելը): Այդ առթիվ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) գործ է հարուցել օգոստոսի 21-ին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 2019 թվականի սեպտեմբերի 26-ին CAS-ը տեղեկացրել է հայցվորին (ՀԲՖ), որ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:27 28.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ը, նոյեմբերի 1-2-ը հատկապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի […]

̰
Դադարեք երազել Բոնդի մասին, նա ամուսնանում է

23:14 28.10.2019

Ջեյմս Բոնդի մասին նոր՝«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմում 007 գործակալն ամուսնանում է, հաղորդում է  Mirror-ը: Ֆիլմի ռեժիսոր Քերի Ֆուկունագան 3 վերջաբան է նկարահանել, որ խուսափի ֆիլմի մասին ինֆորմացիայի արտահոսքից: Մեկում Ջեյմս Բոնդն ամուսնանում է Մադլեն Սուոննի հետ: Բոնդի մասին ֆիլմերը շարունակում եմ  մնալ բարձր դիրքերում ամենադիտվածների վարկանիշային աղյուսակում: 1965 թվականի ֆիլմում նկարահանված Բոնդի մեքենան, որն անվանում […]

̰
Նոր Արեշի տներից մեկի նկուղից դուրս են բերել 14 տարի առաջ սպանված կնոջ ոսկորներն ու գանգը

23:00 28.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության աշխատիկցները քննիչների և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հարություն Խալաթյանի հետ այցելեցին Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11 փողոցի 63 տուն, որտեղ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, 2005 թվականի սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն, և սպանության հետքերը կոծկելու […]

̰
Անօդաչու թռչող սարքի, տիեզերական պատկերների և կադաստրային տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել են Խոսրովի անտառ արգելոցի ներկա և հարակից տարածքները

22:54 28.10.2019

Անօդաչու թռչող սարքի, տիեզերական պատկերների և կադաստրային տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել են Խոսրովի անտառ արգելոցի ներկա և հարակից տարածքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Ուշագրավ միջադեպ ռինգում. մարտիկը մրցավարին շփոթել էր մրցակցի հետ

22:53 28.10.2019

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ռինգում: Bellator 232 մրցաշարի ժամանակ մրցել են 38-ամյա Մարկուս Սուրինը և 31-ամյա Դևին Փաուելը: Երկրորդ ռաունդում Փաուելը հաղթել է Մարկուսին՝ խեղդող հնարք կիրառելով: Մրցասվարի՝ մարտը կանգնեցնելուց հետո Փաուելը չի հասցրել վերականգնվել, նա կորցրել է կողմնորոշումը և շարունակել մարտը, բայց արդեն մրցակցի փոխարեն բռնել է մրցավարի ոտքը:   View this post […]

̰
Անգլիայում փորձում են փրկել ժամեր շարունակ 90մ բարձրությունից կախված տղամարդուն

22:40 28.10.2019

Արտակարգ ծառայությունները գործի են դրել ուղղաթիռ և դրոններ, սակայն առայժմ չեն կարողանում հասնել տղամարդուն:

̰
Պոլսի հայոց պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որ հրապարակել է պաշտոնական Անկարան, չարյաց փոքրագույնն է. Սահակ եպիսկոպոս Մաշալյան

22:35 28.10.2019

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով այս կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Մայր աթոռում կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին: Պոլսի հայոց պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որ հրապարակել է պաշտոնական Անկարան, չարյաց փոքրագույնն է՝ այսօր SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Պոլսո Պատրիարքության տեղապահ, պատրիարքի […]

̰ ̰
̰
Ավտոմեքենաների մաքսազերծման համար մոտ 3 կմ-անոց հերթեր Գյումրիում

22:27 28.10.2019

Մինչ Գյումրու նոր ավտոմաքսատան շինաշխատանքների ավարտը, Բավրայի և Բագրատաշենի անցակետերով Հայաստան ներմուծվող մեքենաների մաքսազերծումը կազմակերպվում է հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Հոկտեմբերի 14-ից Գյումրիում սկսվեց Վրաստանից և Ճապոնիայից ներկրվող մեքենաների մաքսազերծումը, իսկ հոկտեմբերի 21-ից արդեն այստեղ են կատարվում նաև ինքնաշարժ եղանակով Հայաստան մուտք գործած մարդատար մեքենաների մաքսային ձևակերպումները: Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեքենաների հերթեր են: Մաքսատունն աշխատում է ծանրաբեռնված՝ օրական […]

̰
Արդյո՞ք ալ-Բաղդադիի սպանությունը իրական հետևանքներ կունենա ԻՊ-ի դեմ պայքարում․ զրույց թուրքագետի հետ

22:25 28.10.2019

Արդյո՞ք ալ-Բաղդադիի սպանությունը իրական հետևանքներ կունենա ԻՊ-ի դեմ պայքարում: Այս և այլ հարցերի «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բուլղարիայի փոխվարչապետի Երևան այցի շրջանակում ստորագրվել է երկու փաստաթուղթ

22:13 28.10.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը hոկտեմբերի 28-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևային և  նրա գլխավորած պատվիրակությանը: ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն: Ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրն ու «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության […]

̰
Խաշլամա, խորոված, ղավուրմա, գաթա․ Մարգարիտա Սիմոնյանի հայկական հյուրասիրությունը

22:13 28.10.2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր էջում պատմել է նորածին երեխայի հետ կապված հայկական ավանդույթների հետ: «Հայկական ավանդույթներով` մինչև նորածնի քառասունքն անցնելը ոչ ոք չպետք է տեսնի երեխային, իսկ Տիգրանը պահանջում է խստորեն պահպանել այս ավանդույթը: Բայց դա չխանգարեց, որ այսօր երեկոյան իր ամբողջ գերդաստանը հավաքվի և նշի այդ իրադարձությունը»,- գրել  է լրագրողը: Մարգարիտան […]

̰
ԱԺ–ում քննարկվել է «Քայլող մարդու» արձանը Երևանում տեղադրելու հարցը

22:06 28.10.2019

Այսօր նշանավոր քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի քանդակների՝ Հայաստան վերադարձի հարցին առնչվող աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Ազգային ժողովում, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հրավերով քննարկմանը մասնակցել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Կրթության, գիտության, մշակույթի […]

̰
Հորիզոն 18.00

22:00 28.10.2019

̰
Վերջին հրաժեշտը՝ հերոս փրկարարին

22:00 28.10.2019

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հուղարկավորության արարողությունը: Սամվել Դևելյանը զոհվել էր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից: Սամվել Դևելյանի հուղարկավորությանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԻՆ ղեկավար կազմը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և պաշտոնատար անձինք: Կրակի դեմ […]

̰
Դավիթ Սանասարյանի գործով հաջորդն նիստը նշանակվեց նոյմեբերի 27-ին

21:51 28.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է ՊՎԾ լիազորությունները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով  դատավարությունը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Վարչապետը ներկա է գտնվել «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը

21:39 28.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը: Ընկերությունը զբաղվում է նորարարական և ինժեներական լուծումների մշակմամբ՝ տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության և այլ ոլորտների համար: «Զայլինքս Արմենիա»-ի երևանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 20 մարդ, մինչև տարեվերջ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 50-ի, իսկ 3 տարի անց՝ 200-ի: «Զայլինքս […]

̰
Տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստը

21:33 28.10.2019

Այսօր Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստը: Նիստը նախագահում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց Միջգերատեսչական հանձնախմբի 1-ին նիստի որոշմամբ ռազմավարական փաստաթղթի մշակման համար ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կատարած աշխատանքները, ռազմավարության կառուցվածքի և բովանդակության մշակման ուղղությամբ գրանցած հաջողությունները, ռազմավարության առանձին գլուխների նախատեսվող պարունակությունը։ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին

21:28 28.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկեցություն և առաջընթաց բարեկամ չեխ ժողովրդին։ Այս տարի հոբելյանական է Ձեր երկրի համար, որը նշում է ժողովրդավարական ճանապարհով պետականության կերտման 30-ամյակը։ Երեք […]

̰
19-ամյա երիտասարդը օպտիկայի խանութից 200-ից ավելի ակնոց էր հափշտակել ու բռնվել

21:19 28.10.2019

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կոմիտասի պողոտայում գտնվող օպտիկայի խանութի դուռն ու գողացել 206 ակնոց: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինեն, […]

̰
Վանաձորում քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել

21:06 28.10.2019

Հոկտեմբերի 28-ին` ժամը 15:01-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի թիվ 2ա հասցեում ինքնահրկիզման փորձ է անում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենայից դուրս […]

̰
«Բաղդադիի սպանությունը մեծ բան չէ». Իրանի ԱԳՆ խոսնակ

20:52 28.10.2019

Մուսավին նաև հայտարարել է, որ Բաղդադիի նման մարդիկ ստեղծվել և աջակցություն են ստացել հենց ԱՄՆ-ի կողմից:

̰
Samsung Galaxy S10-ը ունի iPhone 11-ի գործառույթներից

20:40 28.10.2019

Samsung Galaxy S10e, S10 и S10+ մոդելները վերջին նորացումից հետո ստացել են դանդաղ ռեժիմով սելֆի անելու հնարավորություն, գրում է SamMobile-ը: Նման գործառույթն ավելացվել է iPhone 11, 11 Pro և 11 Pro Max-ում: Այն կոչվում է slofie, այն նոր iPhone-ի հիմնական  առանձնահատկություններից մեկն է: Դանդաղեցված սելֆիից բացի, սմարթֆոնները հնարավորություն են ստացել Auto Hotspot կարգավորման, որի շնորհիվ […]

̰
Սերբիան չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի հետ

20:29 28.10.2019

Սերբիայի կառավարությունը չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքով՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում: Որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հոկտեմբերի 28-ին: Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում: Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի […]

̰
ՄԱԿ-ի մոնիթորինգային խումբը չի հաստատել ալ-Բաղդադիի մահը

20:21 28.10.2019

Թրամփը հայտարարել է, որ ալ-Բաղդադին ԱՄՆ զինվորականներից փախչելիս թունելում պայթեցրել է իրեն:

̰
Իտալիա-Հայաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

20:09 28.10.2019

ՀՖՖ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-ին` Իտալիայի Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի տասներորդ տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը: Իտալիայի ֆուտբոլի Ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից։ Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով: […]

̰
Հոկտեմբերի 24-26-ը Վանաձորում Երևանի օրեր էին

20:00 28.10.2019

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին Վանաձորում մեկնարկեցին Երևանի օրերը: Մշակութային ապակենտրոնացման ու երկրի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով իրականացվող այս ծրագրով Վանաձորի բնակիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու մայրաքաղաքի մշակութային անցուդարձին, երևանյան արվեստի գործիչների և մշակութային կազմակերպությունների ստեղծագործական վերջին ձեռքբերումներին: «Երևանի օրերը Վանաձորում» ծրագրով կայացան դասական, ջազային, փոփ երաժշտության համերգներ, թատերական […]

̰
Հայկական տաղավարը նվաճել է Պեկինի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մրցանակ

19:50 28.10.2019

Հայաստանը ազգային տաղավարով ներկայացել է ապրիլի 28-ից հոկտեմբերի 7-ը Պեկինում անցկացված Այգեգործական համաշխարհային Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսին, որտեղ 162 օր անընդմեջ լայնորեն և բազմակողմանի ներկայացվել են հայկական այգեգործությունը և գյուղատնտեսությունը, գինեգործությունը, հայկական մշակույթը և պատմությունը, բազմիցս ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող տարբեր տեսանյութեր: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ցուցահանդեսի անցկացման 6 ամսվա ընթացքում […]

̰
BACK_TO_TOP