19:48 25.10.2019
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սկոլկովո քաղաքում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ, շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ և կիսվել վարչապետի պաշտոնում ունեցած իր փորձով: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի սկզբին հրամանագիր է ստորագրել Ալի Ասադովին երկրի վարչապետ նշանակելու մասին: «Շնորհավորում եմ վարչապետ նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ ձեզ հաջողություններ: Դուք փորձառու անձնավորություն եք, […]
19:43 25.10.2019
Հոկտեմբերի 28-29-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան: Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ-ում:
19:30 25.10.2019
Դերասանուհի Էմմա Ուոթսոնին նկատել են իր նոր ընկերոջ հետ, գրում է Daily Mail–ը: Տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է նա դուրս եկել Gail’s Bakery սրճարանից և հեռախոսով խոսելով համբուրել իր ընկերոջը: Այս պահին ԶԼՄ-ները փորձում են տեղեկություններ իմանալ Ուոթսոնի նոր ընտրյալի մասին: Օգոստոսին դերասանուհին ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր Դոմինիկ Պիացայի հետ:
19:29 25.10.2019
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է Նորաշենիկ գետ թափված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Արծվանիկի պոչամբարի պարզվածքը, որից գետը կապտականաչ գույն է ստացել: Տեսանյութի հեղինակը Կապանի բնակիչ է: Նա այդ մասին ահազանգել է նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին: Մասնագետները տարածքից փորձանմուշ են վերցրել և այդ գործընթացի տեսանյութը տրամադրել են […]
19:15 25.10.2019
Գյումրիից 34 կմ հեռու՝ Ախուրյան գետի վտակներից մեկի վրա կառուցված Կրասարի եռաթռիչք կամուրջը իր տեսքով նման է Արևմտյան Հայաստանի Սուլուխ գյուղի կամրջին: Երկու կամուրջների նմանությունը թռիչքային հատվածներում է: Աշոցքի տարածաշրջանի Կրասարի պատմամշակութային հուշարձանի կառուցման մասին կան տարբեր պատմություններ, իսկ թե դրանցից ո՞ր մեկն է իրական, SHANTNEWS.am-ի թղթակցին ներկայացրել է գյուղի պատմության ուսուցիչը: «Այս ճանապարհով անցել […]
19:08 25.10.2019
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու` Տրդատ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից: Տրդատ Խաչատրյանը մեղադրվում էր փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ: Քննչական կոմիտեից հայտնել են` նախաքննությամբ պարզվել է, որ Տրդատ Խաչատրյանը տառապել ու տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց հիմքով պիտանի […]
19:05 25.10.2019
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:30-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ ստացվեց հիվանդանոցից: Հայտնում էին, որ որովայնի կտրած-ծակած արյունահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել Գերցենի փողոցի մի տնակում բնակվող 55-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնեցին, որ տղամարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Քրեական հետախույզներն անցան գործի, ձեռնարկեցին անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ, որոնք արդյունք տվին կես ժամից […]
19:02 25.10.2019
ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը Այրվածքաբանության կենտրոնում տեղեկություններ է հաղորդել Լոռու մարզում հրդեհաշիջման հետևանքով ծանր վիճակում գտնվող փրկարարի առողջական վիճակի մասին. «Առավոտյան ահազանգ ենք ստացել, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, ապա ժ. 14:00-ին ստացել ենք հավելյալ ահազանգ, որտեղ ասվել է, որ քամին ուժգնացել է, և մեր աշխատակիցները հրդեհի շրջափակման մեջ են ընկել: Այս պահի […]
19:00 25.10.2019
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի գործողություններից տուժածների թիվը հասել է 150-ի: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Հիշեցնենք, Կարինե Ավդալյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գումարների յուրացման հատկանիշներով: Նրա նկատմամբ սկզբում խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, ապա Շիրակի մարզի դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին […]
18:58 25.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդես է եկել ելույթով: «Իմ խոսքը Մոսկվայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել:
18:57 25.10.2019
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվող վերահսկողության աշխատանքները: Ըստ այդմ՝ մշտադիտարկում է իրականացվել ձու արտադրող 12 կազմակերպություններում և իրացման ցանցում գործունեություն ծավալող 181 տնտեսվարողների մոտ: Ձվի արտադրությամբ զբաղվող 9 տնտեսություններում (Ա/Ձ Պատվական Թորոսյան, Ա/Ձ Գուրգեն Դերձյան, Ա/Ձ Արամայիս Գրիգորյան, Ա/Ձ Սեդրակ Գասպարյան, […]
18:45 25.10.2019
Սպիտակ տունը որոշել է պետական բոլոր գործակալություններին ուղարկել հրահանգ՝ հրաժարվել NY Times և Washington Post թերթերի բաժանորդագրությունից։ ԱՄՆ նախագահի խոսնակը հայտարարել է, որ դա արվում է «հարկատուների միջոցները խնայելու» նպատակով։ «Խնայվելու են հարկատուների վճարած հարյուրհազարավոր դոլարներ»,- ասել է Ստեֆանի Գրիշեմը։ Հատկանշական է, որ հատկապես այս երկու լրատվամիջոցների դեպքում է եղել որոշումը։ Մինչ այդ, ԱՄՆ նախագահ […]
18:42 25.10.2019
ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը Այրվածքաբանության կենտրոնում տեղեկություններ է հաղորդել Լոռու մարզում հրդեհաշիջման հետևանքով ծանր վիճակում գտնվող փրկարարի առողջական վիճակի մասին. «Հիմա արվում են բժշկական միջամտություններ, կենտրոնի պրոֆիլային ուղղվածությունից դուրս միջամտությունների կարիք առաջանալու դեպքում զգուշացված են համապատասխան բժիշկները: Կարվի ամեն ինչ մեր գործընկերոջ կյանքը փրկելու համար: Կատարվում են միջամտություններ»: Փոխնախարարը նշեց, որ դժվար է ասել, […]
18:39 25.10.2019
Ռուսաստանի Արմավիր քաղաքում կցուցադրվի հայկական պատմական «Գարեգին Նժդեհ» դրաման: Համաձայն «Արմավիրի զրուցակից» պարբերականի` ցուցադրությունը տեղի կունենա միայն հոկտեմբերի 26-ին՝ «Կարմիր հրապարակ մոնիտոր» կինոթատրոնում: Ֆիլմը ներկաներին ծանոթացնում է հայ նշանավոր պետական գործիչ և XX դարի առաջին կեսի ռազմական առաջնորդ Գարեգին Տեր-Հարությունյանի կյանքին, որը ավելի շատ հայտնի է Նժդեհ անունով:
18:34 25.10.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 45-ամյա տղամարդու կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ պարզվել է, որ 2019 թվականի հունիսի 17-ին «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության տեղափոխված 1973թ․-ին ծնված տղամարդը, […]
18:31 25.10.2019
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Տոկայի համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։ Համալսարանի նախագահ Կիյոշի Յամադան նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ասել է. «Հավատացած եմ, որ սա կարևոր քայլ է առաջ՝ ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի […]
18:27 25.10.2019
Ինչպես հայտնի է, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախօրեին հանդիպել է «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա որոշ դրվագներ է պատմել դատապարտյալի հետ իր ունեցած հանդիպումից, նշել, որ ստացել է իր հարցերի պատասխանները: Հարցին, թե արդյոք ադեկվատ վիճակում է գտնվել Հունանյանը, պատգամավորը դրական պատասխան է տվել, հակառակ […]
18:18 25.10.2019
2019 թվականի հոկտեմբերին սկսվել է կատարելապես նոր, «Ուրիշ» մի արշավ, որի հիմքում ընկած է մարդկային անկեղծ հույզերն արտահայտելու, գիտակցված, ազատ ընտրություն կատարելու գաղափարը: «Դու ուրիշ ես»-ը կոչված է կառուցելու ոգեշնչող երկխոսություն IQOS-ի չափահաս օգտատերերի հետ` ցուցադրելով սեփական զգացմունքներին վստահելու, սեփական «ես»-ը սիրելու և գնահատելու կարևորությունը: Եզակի, ուրիշ լինելու համար պետք չէ կատարյալ լինել, ոչ ոք […]
18:13 25.10.2019
Ռուսաստանում տեղի ունեցած արտակարգ դեպքի՝ զորամասում զինծառայողների գնդակահարության դեպքի առիթով դեպքի վայր է մեկնել ռուսական բանակի ռազմավարական հրթիռային ուժերի գլխավոր դատախազը՝ փորձառու գործընկերների հետ։ Այս մասին հայտնել է դատախազությունը։ Նրանք պարզելու են միջադեպի մանրամասները, և հատկապես շեշտվում է պահակախմբերի ծառայության հերթապահության կրման պայմանները։ Մինչ իրավապահների հասնելը, սակայն, արդեն արտահոսքեր են տեղի ունեցել միջադեպի վերաբերյալ։ Life.ru-ն […]
18:00 25.10.2019
Բրիտանական BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ վարչապետը հայտարարում է Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացնելու մասին, ինչից հետո կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվում է հակակոռուպցիոն գործակալության ղեկավարը։ «Մենք ամիսների ընթացքում կարողացել ենք տեղ հասցնել այն ուժեղ ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու»,- […]
17:55 25.10.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը: Սթիվեն Սակուր. Դուք ասում եք, որ խոսքը ինստիտուտների ձևավորման մասին է, ասում եք, որ դրա համար որոշ ժամանակ կպահանջվի: Ես հասկանում եմ դա, յուրաքանչյուրն էլ կհասկանա դա: Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք այլ ազդակներ, որոնք կփաստեին, որ թավշյա […]
17:47 25.10.2019
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը պաշտոնական այցով կգտնվի Հռոմում, հոկտեմբերի 29-30-ը՝ Նեապոլում: Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Իվետա Տոնոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գևորգ Գորգիսյանը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր […]
17:40 25.10.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Բոլորը Լևոնին ճանաչում են Դաժան Լյովա անունով: Նախկին հրամանատարը բուժում է ստանում Զինվորի տանը։ Իհարկե, այս կատարումից հետո դժվար է համաձայնել հրամանատարի «Դաժան» մականվան հետ»:
17:30 25.10.2019
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի խափանման միջոց կալանքը 20 միլիոն դրամ գրավով փոխելու որոշման դեմ դատախազության բողոքը: Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով` ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հատկանիշներով: […]
17:29 25.10.2019
BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացատրել է, թե ինչպես է ստացվում, որ կառավարությունը նոր է, բայց ինքը նախորդ կառավարության հետ աշխատանքի մեծ փորձ ունի։ «Ես կայացրել եմ իմ որոշումը՝ դիվանագիտական կարիերայից անցում կատարել քաղաքականի, ինչը զգալի փոփոխություն է։ Ես վերցրել եմ պատասխանատվությունը, որը կիսում եմ այն կառավարության […]
17:23 25.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վարդենիս համայնքի ղեկավարի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վարդենիս համայնքի ղեկավարը, 2018թ. դեկտեմբերի 21-ից իրականացնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, իսկ […]
17:19 25.10.2019
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական հերթական նիստը: Դատական նիստին կողմերը չէին ներկայացել: Իսկ պատճառը Շիրակի մարզի դատախազի բացակայությունն էր: Գործում մեղադրական կողմը ներկայացնում է Կարեն Գաբրիելյանը, որը միջնորդություն էր ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ: Առաջին դատական նիստը սեպտեմբերի 6-ին կրկին հետաձգվել էր կրկին դատախազի […]
17:16 25.10.2019
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի անունը: Մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը, որն «Ատալանտայի» հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, ինչով իր թիմին օգնել է հաղթել 5:1 հաշվով: Քվեարկության արդյունքներով` Ստերլինգը գերազանցել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեյնին և «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային: