10:56 24.10.2019
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարում: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 32 հարց է: Օրակարգային հարցերից զեկուցվող է միայն 9-ը: Այսօրվա նիստի օրակարգային հարցերի շրջանակը բազմազան է՝ «Նավագնացության մասին» համաձայնագրի վավերացումից մինչև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ, Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի հաստատումից հարկային արտոնությունների տրամադրում:
10:51 24.10.2019
ԱԺ-ն այսօր ավարտում է լիագումար նիստի աշխատանքները: Օրակարգում ընդգրկված 21 հարցերի քննարկումը մոտենում է ավարտին, հարցերից 17-ը երկրորդ ընթերցման են ներկայացվել, հետևաբար՝ դրանց քննարկումը տեղի է ունեցել շատ արագ, առաջին ընթերցմամբ քննարկվում է ընդամենը 4 հարց: 3-ի վերաբերյալ զեկուցումները պատգամավորբները լսել են երեկ, այսօր տեղի է ունենում միայն մեկի քննարկումը, որից հետո տեղի կունենան քվեարկությունները: […]
10:49 24.10.2019
Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում եռօրյա այցից հետո փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենն այսօր մեկնեցին Հայաստանից՝ նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի նպատակը Կադաստրի արխիվների թվայնացմանն աջակցելն էր, և արխիվի տեղացի մասնագետների հետ դասընթացից զատ, եվրոպացի փորձագետները եղան միասնական ստորաբաժանումում և նրա արխիվում, Լոռու մարզայինում, […]
10:42 24.10.2019
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու և մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները պարզելու համար: ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019թ. հոկտեմբերի 15-ին` ժամը 18:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և […]
10:40 24.10.2019
Սեպտեմբերին անցկացված ընտրությունների արդյունքներով Նեթանյահուի կուսակցությունը Քնեսեթում ստացել էր 32 մանդատ, իսկ Գանցի կուսակցությունը՝ 31:
10:33 24.10.2019
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Արևմտյան Ասիայի կանանց ֆուտբոլի առաջնության խաղերից մեկի ժամանակ։ «Արաբական ուղղափառ ակումբ» և հորդանանյան «Շաբաբ ալ-Օրդոն» կանանց թիմերի միջև խաղում կին ֆուտբոլիստներից մեկի հիջաբը թուլացել է, որից հետո նա կռացել է, որ այն ուղղի և թաքցնի երևացող վարսերը: Այդ պահին մրցակից ակումբի ֆուտբոլիստուհիներն արագ մոտեցել ու շրջափակել են նրան, որպեսզի նա […]
10:24 24.10.2019
Ռուսական կողմը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել իրավիճակը:
10:20 24.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: 9-րդ տուրում մեր շախմատիստներից իր պարտիան ոչ-ոքի ավարտեց միայն Արամ Հակոբյանը, մյուսները հաղթանակ տարան: 9-րդ տուրից հետո Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանն ունեն 6,5-ական միավոր և […]
10:14 24.10.2019
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Լորան Վոքիեին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ բարձր ներկայացուցչական կազմով առանձնացող այս այցն իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական բազմաշերտ օրակարգին առնչվող հարցերի […]
10:10 24.10.2019
Դոնալդ Թրամփի խոսքով՝ Թուրքիան հավաստիացրել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները և հրադադարը կդարձնի մշտական:
10:04 24.10.2019
Բաթումում այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 հավաքական, իսկ կանանց առաջնությանը՝ 32: Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին տուրում կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ: Մեր տղամարդկանց թիմը վարկանիշով հինգերորդն է: Իսկ Հայաստանի կանանց հավաքականն ունի 13-րդ վարկանիշը: Մեր աղջիկներն այսօր կմրցեն Ֆինլանդիայի հավաքականի հետ:
09:51 24.10.2019
Բողոքի ակցիաները շարունակվում են՝ չնայած այն բանին, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է տնտեսական բարեփոխումների նոր ծրագրի մասին:
09:42 24.10.2019
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։ Ս.թ. սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն, կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար:
09:31 24.10.2019
Օրերս ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները գիշերային ուժեղացված ծառայություն ընթացքում բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող մի տղամարդու վարած «Ֆորդը»։ Տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով դեղնականաչավուն կանեփանման զանգվածներ՝ ընդհանուր 6 գրամից ավելի։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
09:20 24.10.2019
Հոկտեմբերի 23-ին` ժամը 23:01-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Combo» մակնիշի (վարորդ՝ Անդրեաս […]
09:09 24.10.2019
Տոկիոյում մեկնարկել է Tokyo Motor Show-ն, որն այս տարի անցկացվում է 46-րդ անգամ։ Ամենախոշոր տաղավարները ճապոնական առաջատար կոնցեռններինն են (Toyota, Nissan, Honda և Mazda), իսկ ահա օտարերկրյա ընկերություններից ցուցադրությանը մասնակցում են Renault-ն ու Mercedes-Benz-ը։ Ցուցադրության համար ընտրվել է «Բացելով ապագան» կարգախոսը․ դրա հետ կապված ընկերությունների հիմական շեշտը դրված է կոնցեպտների և էլեկտրամոբիլների վրա։ Honda-ն ներկայացրել […]
08:57 24.10.2019
Հոկտեմբերի 23-ին Իրանում կանայք դարձել են Ամստերդամի «Այաքս» և լոնդոնյան «Չելսի» (0:1) թիմերի հանդիպման մենաբաններ։ Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, դա առաջին անգամն էր, երբ Իրանում նման մակարդակի խաղը մեկնաբանել են կանայք։ Որպես գլխավոր մեկնաբան հանդես է եկել Նաջմե Ջաֆարին։
08:44 24.10.2019
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:24-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արևիկ գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:42-ին, մարվել՝ 16:48-ին: Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ:
08:32 24.10.2019
Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում օպերացիայի ժամանակ կիրառել են ֆոսֆոր պարունակող զինամթերք։ ԱՄՆ Կոնգրեսում նման հայտարարությամբ է հանդես եկել «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» (SDC) գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդը։ Նրա խոսքով՝ Թուրքան խաղաղ բնակչության դեմ գործածել է ֆոսֆոր քիմիական գազ։ Ահմեդը հայտարարել է, որ չեն կարող փորձաքննություն անցկացնել, քանի որ քրդերը նման հնարավորություն չունեն։ Այս մասին […]
08:21 24.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Մաշտոցի պող. 5 ,5ա, 5բ, 5գ, 5դ շենքերը, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթ Բեկի փ. 54/7 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղ 14փ. 16-48; […]
08:10 24.10.2019
Հոկտեմբերի 23-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 40-ամյա Ա. Մ-ն իր վարած ВАЗ 21013 մակնիշի 35 XԼ 137 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122.7 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակչուհի՝ 45-ամյա Զ. Մ-ին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր […]
23:57 23.10.2019
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ կլիմայի գլոբալ փոփոխությունը առաջացնում է, այսպես կոչված, սուպեր Էլ-Նինոյի ավելի հաճախակի առաջացումը, որը հրահրում է ծայրահեղ եղանակային պայմանների առաջացում Երկրի վրա: Այդ մասին հայտնում է The Washington Post- ը: Հետազոտողները ուսումնասիրել են Էլ-Նինոյի 33 դեպք, որոնք տեղի են ունեցել 1901-2017 թվականներին: Պարզվել է, որ 1970-ականների վերջից ի վեր այն […]
23:44 23.10.2019
ՌԴ մայրցամաքային հոկեյի լիգայի (КХЛ) առաջնության «Մետալուրգ»-«Ակ Բարս» հանդիպման ժամանակ չմուշկի սուր ծայրով վնասվել է դարպասապահ Վասիլի Կոշեչկինի կոկորդը: Մրցակից թիմի խաղացողներից մեկն է անհաջող հնարքի ժամանակ պատահաբար վնասել դարպասապահի պարանոցը: Միջադեպը գրանցվել է 14-րդ րոպեին, սակայն Օլիմպիական խաղերի չեմպիոն Վասիլի Կոշեչկինն անմիջապես բուժօգնություն է ստացել և հասցրել է նույնիսկ խաղի վերջին րոպեներին վերադառնալ սահադաշտ:
23:28 23.10.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավով տեղեկացա, որ դարձյալ հարձակման է ենթարկվել Փարիզի հյուսիսում գտնվող Սամուել-Մուրադյան վարժարանը: Վանդալիզմ. այլ բառով հնարավոր չէ բնութագրել կատարվածը»: Ընդամենը օրեր առաջ էի հյուրընկալել վարժարանի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանին, հունվարյան առաջին հարձակումից հետո կրթական հաստատությունը չի գործում: Հանդիպումից հետո դպրոցը վերաբացելու եղանակների մասին էի մտածում […]
23:25 23.10.2019
Դատապարտում եմ այս օրերին Փարիզում Սամուել-Մուրադյան վարժարանի և Nouvelles d’Arménie ամսագրի գրասենյակի վրա հարձակումները: Վստահ եմ, որ Ֆրանսիայի իրավապահները միջոցներ կձեռնարկեն մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
23:13 23.10.2019
Ավստրալուհի Քլեր Ալեքսանդր-Զոնսթոնը իր նորածին տղային անվանակոչել է Citizen (Քաղաքացի): Սակայն իշխանությունները հրաժարվել են վավերացնել այդ անունը: Համապատասխան ծառայությունները պարզաբանել են, որ Ավստրալիայում արգելվում է նորածիններին անվանակոչել տիտղոսներով, պաշտոններով, կոչումներով, որպեսզի մարդկանց մոտ թյուրիմացություն չլինի: Քլերը, սակայն, չի հանձնվել և որոշել է պայքարել մինչև վերջ և կարողացել է արդյունքի հասնել: «Բարի գալուստ ընտանիք, Սիթիզեն Սեյջ […]
23:10 23.10.2019
Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Twitter-ում տեղեկացրել է, որ այսօր հարձակում է եղել Փարիզի հյուսիսում գործող Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ «Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ»,- գրել է Տոլմաջյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին հարձակում է կատարվել Nouvelles d’Arménie-ի գրասենյակի վրա, […]
23:07 23.10.2019
Հարցուպատասխանը տևել է մոտ 4 ժամ: Հարցերը բազմաբնույթ էին՝ սկսած համայնքային ներքին խնդիրներից մինչև արտաքին քաղաքականություն: Պատգամավորները հարցեր են ուղղել նպատակին չծառայող տեխզննման կտրոնների, հեռավոր համայնքներում տրանսպորտի բացակայության, Ողջի գետ վրա տեղի ունեցած խողովակաշարի վթարի, ատոմակայանի վարկային ժամկետի ավարտի, նախկին օլիգարխներից ներդրումային սպասելիքների, Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատման դիմումի և բազմաթիվ այլ խնդիրների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։