Բոլոր լուրերը – Page 8545 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Հոնկոնգում պաշտոնապես հանվել է արտահանձնման մասին օրինագիծը

20:30 23.10.2019

Հոնկոնգյան իշխանություններն Օրենսդրական խորհրդից պաշտոնապես ետ են կանչել արտահանձնման մասին օրինագիծը: Այդ օրինագծին դեմ քաղաքացիները ամռան սկզբից քաղաքում հակակառավարական զանգվածային բողոքի ցույցեր էին անցկացնում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Հայտնի է, որ սեպտեմբերի սկզբին Հոնկոնգի գործադիր մարմնի ղեկավար Քերի Լամը խոստացել էր հասարակությանը օրինագիծը հանել հոկտեմբերի 16-ից հետո: Տեխնիկական պատճառներով խոստումը հնարավոր եղավ կատարել միայն […]

̰
Ազատվել եմ սեփական դիմումիս համաձայն. փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյան

20:26 23.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյան ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ինքը՝ Քոչարյանը. «ազատվել եմ սեփական դիմումիս համաձայն»,- հավելել է նա: Քոչարյանն այս պահին այլ հարցերի չպատասխանեց: Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին. մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը:

̰
Վրաստանը, Բելառուսը, Ադրբեջանը և Ուկրաինան համաձայնել են օպտիմալացնել բեռնափոխադրումների գները

20:10 23.10.2019

Վրաստանի, Բելառուսի, Ադրբեջանի և Ուկրաինայի տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչները պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կօպտիմալացնի Չինաստանից Եվրոպա երկաթուղով և ծովով ապրանքների բեռնափոխադրման սակագները: «Աշխատանքային խմբում կընդգրկվեն կոնկրետ ոլորտների մասնագետներ: Այսօր, փաստորեն, նավահանգիստներն ու երկաթուղիներն ունեն իրենց սեփական սակագները: Մենք պետք է համատեղենք մասնավոր և հանրային ծառայությունները մեկ պլատֆորմի տակ և անցում կատարենք առանց փաստաթղթերի ապրանքների […]

̰
Որքա՞ն է բարձրացել Սևանի մակարդակը․ 3 պաշտոնյա 3 տարբեր թիվ հնչեցրեց

20:00 23.10.2019

Այսօր առավոտվանից Ազգային ժողովում մի քանի անդրադարձ եղավ Սևանա լճի մակարդակի բարձրացմանը և դրա հետևանքով շրջակա ենթակառուցվածքների տեղափոխության անհրաժեշտությանը։ Մասնավորապես` խոսքը Մարտունի-Վարդենիս ճանապարհի մասին է, որը հենց ափով է ձգվում։ Սակայն մեկ տարվա մեջ Սևանի մակարդակի բարձրացման վերաբերյալ այս քննարկումների ընթացքում 3 պաշտոնյաներ այսօրվա ընթացքում 3 տարբեր թվեր հնչեցրեցին․ «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ասաց, […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

19:58 23.10.2019

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային։ Տիգրան Ավինյանը նշել է, որ երկու երկրները տնտեսական ոլորտում զգալի չօգտագործված ներուժ ունեն և անհրաժեշտ է նոր ու հավակնոտ ծրագրերի իրականացմամբ զարկ տալ հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցությանը։ Այս առումով ՀՀ փոխվարչապետը կարևորել է նաև երկարատև դադարից հետո այս տարվա ամռանը […]

̰
Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի անունից կազմակերպված ընդունելությանը

19:56 23.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Տոկիոյում մասնակցել են Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի և տիկին Աբեի անունից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։ Ընդունելությանը ներկա են եղել նոր կայսեր գահակալության առիթով Տոկիո ժամանած հյուրեր աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ […]

̰
Գուցե, այլ երկրներում ունենք խոպանչիներ, բայց Հայաստանում բանվորների պակաս ունենք․ Պապիկյան

19:51 23.10.2019

Հայաստանը պատրաստ չէր շինարարական աշխատանքների այն ծավալին, որ հիմա իրականացվում է։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա պատասխանեց պատգամավորներից մեկի այն հարցադրմանը, որ կարելի է համայնքներում կատարվող աշխատանքներին ներգրավել նաև համայնքների բնակիչներին՝ որպես համայնքի կողմից իրականացվող աշխատանքի մաս։ Պապիկյանն ասաց, որ իրենք կողմ կլինեն դրան, բայց համայնքներում […]

̰
Կոնգրեսականը կոչ է անում ԱՄՆ-ին ավելացնել ֆինանսական աջակցությունը Հայաստանին

19:45 23.10.2019

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը խոսել է ի աջակցություն ժողովրդավարական բարեփոխումների Հայաստանին ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության ավելացման մասին: Ինչպես Facebook-ում հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), նա շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին այն բանի համար, որ Հայաստանին լրացուցիչ 40 միլիոն դոլար տրամադրելու իր ներկայացրած փոփոխությունը ստացել է Կոնգրեսի 268 անդամների աջակցությունը: Խոսելով Արցախ կատարած իր վերջին այցի […]

̰
Շվարցենեգերը հազիվ է փրկվել մահից սրտի վեցերորդ վիրահատության ժամանակ

19:30 23.10.2019

Հոլիվուդյան դերասան, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, որ 2018թ. մարտին սրտի վեցերորդ վիրահատության ժամանակ հազիվ է փրկվել մահից: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror-ը: «Որքան մեծանում ես, այնքան ավելի դժվար է դառնում: Մարմինն այլևս այդքան արագ չի վերականգնվում, բայց ես արագ վերականգնվեցի և նույնիսկ վերադարձա մարզասրահ՝ շարունակելու մարզվել վերջին «Տերմինատորում» նկարահանումների համար»,- նշել է […]

̰
«ՎԱԶ-2106-ը կամրջից գլորվել է ձորը և բռնկվել

19:24 23.10.2019

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:52-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արթիկ քաղաքից դեպի անտառ տանող ճանապարհին կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յուրիկ Հ., ծնված 1955 թ.), ինքնընթաց շարժվելով, կամրջից […]

̰
Չեմ հասկանում կաշառք վերցնելիս ձերբակալվող պաշտոնյաների տրամաբանությունը. Փաշինյան

19:21 23.10.2019

«Ես չեմ հասկանում, անկեղծ եմ ասում … մինչև հիմա պետական պաշտոնյաներ կաշառք վերցնելու պահին ձերբակալվում են։ Ես էլի էդ մարդկանց տրամաբանությունը չեմ հասկանում։ Ինձ մոտ ծագող առաջին հարցը հետևյալն է՝ էդ մարդիկ գոնե հեռուստացույց չեն նայո՞ւմ»։ Ազգային ժողովում կոռուպցիայի թեմայով պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս այս մասին նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը զարմացավ՝ մի՞թե չեն հասկանում, որ […]

̰
Սահմանադրական փոփոխությունների խմբի կազմում և անցումային արդարադատության մեկնարկ՝ 2020-ի փետրվարին

19:18 23.10.2019

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ արդեն պատրաստ է 2019-2023 թվականներին դատաիրավական ոլորտի բարեփոխումների ծրագիրը, որում ներառված են նաև Սահմանադրության փոփոխություններ։ Սահմանադրական փոփոխությունների համար կազմվելու է աշխատանքային խումբ, որը, ըստ նախարարի, կձևավորվի 2020թ. փետրվարին։ Ըստ Բադասյանի՝ նույն ամսին կտրվի անցումային արդարադատության գործընթացի մեկնարկ։ Նախատեսված են նաև էլեկտրոնային դատավարության, դատարանների […]

̰
2020թ. պետբյուջեի նախագծով գումար է նախատեսված Գյումրիում 3 կիսակառույցի շինարարության համար նախագծային փաստաթղթերի կազմմանը

19:15 23.10.2019

Քաղաքաշինական կոմիտեի աշխատանքային խմբի տվյալներով` Գյումրիում մոտ 2800 տնակ կա: Այս ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հարցում անհատական մոտեցումներ են լինելու: Այս մասին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Խնդրի լուծման համար օրենսդրական հիմքերն են մշակվում: Ավելին, բնակարանաշինության թեման Գյումրիում փակված չի համարվում, թեև տնակներում բնակվող ընտանիքներից ոչ մեկը բնակարանի շահառու ճանաչված չէ: […]

̰
Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ Փաշինյան

19:13 23.10.2019

Ազգային ժողովում պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը ոչ թե տեսլականի, այլ մարտավարության հարց է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը, Փաշինյանն ասաց, որ չի կարծում, թե տեսանելի ժամանակահատվածում այն չի փոխվել, նույն գծի վրա է արդեն 13 տարի շարունակ։ «Եվ դա հիմնական պրոբլեմն է։ Եվ մենք […]

̰
Կարծում եմ՝ ելքը պարզ է․ նախարարը՝ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատման հարցի մասին

19:10 23.10.2019

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հաստատեց, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրականացված ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատման հայցով։ Նախարարը բացատրեց, որ 20 տարվա ազատազրկումից հետո նրան տրվում է այդպիսի դիմում ուղղելու հնարավորություն։ Իսկ դիմումի ստացումից հետո, ըստ Բադասյանի, պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունները պետք է հանդես գան եզրակացություններով․ […]

̰
Ավարտվել է որդու կողմից մորը կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

19:09 23.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է  որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի աջ […]

̰
Երևանի դպրոցներում գործող հանրային սննդի կետերում դիտարկումներ են անցկացվել

19:07 23.10.2019

ՍԱՏՄ լրատվական ծառայությունից  հայտնում են, որ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Երևանի Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 և Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում։ Դիտարկումների ընթացքում թիվ 129 և 77 հիմնական դպրոցների բուֆետներում (վարձակալում են համապատասխանաբար «Համեղ պատառ» ՍՊԸ-ն և […]

̰
Մանրամասներ պոչամբարից նյութերի` Ողջի գետը լցվելու միջադեպից

19:03 23.10.2019

Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ հանքավայրերից մեկի պոչամբարից Ողջի գետը լցված նյութերի վերաբերյալ Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում։ Նա ասաց, որ որոշ ծանր մետաղների մասով թույլատրելի չափաքանակների գերազանցում են արձանագրել արդեն։ Աղտոտման հարցով կարող են քրեական կամ վարչական պատասխանատվություն սահմանել, իսկ քրեական օրենսգրքով էլ մանրամասնվում են ջրերին էական […]

̰
Կազմել է 2020 թվականին ճամփորդելու համար նախընտրելի երկրների ցանկը

19:00 23.10.2019

Հայտնի են այն երկրները, որոնք արժե այցելել 2020-ին: Վարկանիշը կազմել է Lonely Planet զբոսաշրջային պորտալը: Ըստ կայքի հետազոտողների՝ Բութանի թագավորությունը հաջորդ տարի ճանապարհորդելու համար լավագույն վայրն է: Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ այս փոքրիկ «Հիմալայան դրախտում» կարելի է զբոսնել չաղտոտված լեռնային արահետներով: Ճանապարհորդի համար հետաքրքրություն են ներկայացնում նաև տեղի բնակիչները, «որոնց բուդդայական համոզմունքները թույլ են […]

̰
Եթե Ձեզ մոտ շարունակում են հարցեր առաջանալ, դա ինձ սկսում է անհանգստացնել․ Փաշինյանը՝ Ուրիխանյանին

18:59 23.10.2019

«Եկել եմ վճռական մտադրությամբ՝ գործնական աջակցություն ցուցաբերելու երկրի վարչապետին»,- այս խոսքերով ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ այն հարցին, որ աշխատատեղերի ավելացումը, որի մասին շարունակ խոսում է վարչապետը, չի արտացոլվում «1000 դրամների» հիմնադրամի հաշվետվություններում։ Ուրիխանյանն ասաց, որ իր մոտ է այդ հաշվետվությունը (պատգամավորն այդ հիմնադրամի հոգաբարձու է), և այնտեղ չկան այդ գումարները։ Իսկ […]

̰
Ինչո՞ւ են փակվում գիշերօթիկները

18:46 23.10.2019

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ գիշերօթիկների հետ կապված հարցը խեղաթյուրվում է։ Բաթոյանի պնդմամբ՝ իրենց նպատակը ոչ թե այդ հաստատությունները փակելն է, այլ դրանց սաներին ընտանիքներ ուղարկելը։ Նախարարը ասաց, որ իրենք անօթևան երեխաներին ընտանիքներ վերադարձնելու խնդիր են լուծում, քանի որ ոչ մի նման հաստատություն ընտանիքի դերը […]

̰
Նա այնքան «նագլի» է, որ համարձակվում է վաղաժամկետ ազատման մասին դիմում գրել. Բախշյանը` Նաիրի Հունանյանի մասին

18:45 23.10.2019

Հոկտեմբերի 27-ի գործը, ի տարբերություն Մարտի 1-ի գործի, այնպիսին է, որ դրանում կան ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական խաղացողներ: Այսօր` հոկտեմբերի 23-ին, կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ նախկին պատգամավոր և հոկտեմբերի 27-ին սպանված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը: Նրա խոսքերով` նոր դեմքերը ժամանակ չունեն Հոկտեմբերի 27-ին անդրադառնալու, իսկ […]

̰
Նախագահը ցավակցել է անվանի թավջութակահար Վահրամ Սարաջյանի ընտանիքին

18:40 23.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքին ու հարազատներին. «Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը։ Սերելով հայտնի Սարաջևների ընտանիքից՝ դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի որդին իր բարձր կատարողական արվեստով աշխարհի տարբեր համերգասրահներում երկար տարիներ հիացմունք է պատճառել հանդիսատեսին՝ […]

̰
Նույն տրամաբանությամբ ամեն ամիս պետք է հրապարակենք, թե նախարարները ինչքան աշխատավարձ կամ գործուղման գումար են ստանում. Արայիկ Հարությունյան

18:34 23.10.2019

«Ամեն տարի, կարծեմ մինչև մարտի սկիզբը կամ վերջը, մենք տալիս ենք հաշվետվություն և տվյալ տարվա ընթացքում ստացած եկամուտները հրապարակում ենք, այստեղ գաղտնի բան չկա»,- հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյո՞ք քաղաքացին պետք է հայտարարագրի միջոցով իմանա բարձրացված աշխատավարձերի մասին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ նույն այդ […]

̰
Հորիզոն 18:00

18:34 23.10.2019

̰
Սուրեն Պապիկյանը կհանդիպի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործադուլ անող մեքենավարների հետ

18:30 23.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետին հարց ուղղեց Գյումրիում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների գործադուլի մասին: Հարցին պատասխանեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա տեղեկացրեց, որ երեկ ուշ երեկոյան մեքենավարների հետ հանդիպում է ունեցել տրանսպորտի գծով իր տեղակալը: Նախարարը շեշտեց՝ խնդիրը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության և աշխատողների միջև է, […]

̰
Հարությունյանը զինանշանի վրա փոփոխություններ է խոստանում

18:25 23.10.2019

Ազգային ժողովում պատգամավորներից մեկը կառավարությանը հարց ուղղելիս ասաց, որ իրեն դիմել են մասնագետներ, որոնք պնդում են, որ Հայաստանի զինանշանի վրա կան թերություններ։ Նա հարցրեց՝ ի՞նչ է ձեռնարկում կառավարությունը այդ ուղղումները անելու համար։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ իրենց նույնպես դիմել են մասնագետներ, և այդ առաջարկները իրենք քննարկելու են իր՝ Հարությունյանի գլխավորությամբ գործող հանձնաժողովում։ «[Աշխատանքային […]

̰
Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից. «Փաստինֆո»

18:20 23.10.2019

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։ Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրամանի ներկայացմամբ։

̰
Չեմ կարծում, թե պետք է տնտեսությունը և տնտեսվարողներին անընդհատ լարված վիճակում պահենք․ Փաշինյան

18:15 23.10.2019

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի դիտարկմանը պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ չի կարծում, թե Հայաստանի տնտեսությունը անկողնային հիվանդ է։ Փաշինյանի խոսքերով՝ այն լավ դինամիկա է ցույց տալիս։ Նախկինում իրենց հարստությունը կուտակած անձանց մասին հարցին պատասխանելիս Փաշինյանը ասաց, որ պետք է դիտարկել՝ տնտեսվարողը պատշաճ կատարո՞ւմ է հարկային պարտավորությունները, թե՞ ոչ։ «Ես չեմ կարծում, թե մենք պետք […]

̰
Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը` «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»

18:12 23.10.2019

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Ֆեյսբուքի» ուղիղ հեռարձակմամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնի կոմպոզիտորներ ու երաժիշտներ Տիգրան Մանսուրյանը, Լևոն Մալխասյանը և Ջիվան Գասպարյանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ում մշակութային երեկո են անցկացնում: «Լեգենդներն ու հերոսները … Տիգրան Մանսուրյան, Ջիվան Գասպարյան, Մալխասը»,- տեսանյութը մակագրել է Շուշան Դանիելյանը:

̰
BACK_TO_TOP