Բոլոր լուրերը – Page 8546 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Արսեն Բաբայանի ձերբակալությունը ապօրինի է. փաստաբան

18:04 23.10.2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությանը և պաշտպանների բողոքի` դատարանի քննությանը. «Ամենայն հավանականությամբ, դատարանը այսօր միաժամանակ կքննարկի մեր բողոքը և կալանավորման միջնորդությունը: Մենք համոզված ենք, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հարցաքննվել է, այդ մասին նշում կար նաև իր հարցազրույցում»: Երվանդ […]

̰
Արդյոք քանդե՞լ ժամանակին ապօրինի կառուցված բնակֆոնդը, թե՞ նոր ապօրինի թույլտվություններ տալ․ Պապիկյան

18:00 23.10.2019

Ազգային ժողովում կառավարությանն ուղղված հարցերից մեկը վերաբերում էր նրան, որ Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչներից մեկը նամակ էր ուղարկել պատգամավորին, ըստ որի՝ բոլոր վերջին հարկերի բնակիչները վերնահարկ են ավելացրել ժամանակին, իսկ իրեն թույլ չի տալիս քաղաքապետարանը։ Հարցին պատասխանելիս ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ այդտեղ խնդիր կա, և քաղաքապետարանը պետք է որոշի՝ արդյոք քանդե՞լ ժամանակին ապօրինի […]

̰
Հորիզոն 18.00

18:00 23.10.2019

̰
Նախատեսում ենք պարգևատրումներ իրականացնել նաև տարբեր ՊՈԱԿ-ներում. Զարուհի Բաթոյան

17:58 23.10.2019

Պարգևատրումները իրականացվել են հրամանների հիման վրա և դրանք հասանելի են բոլորին: Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը ևս ստացել է պարգևավճար: Լրագրողի այն հարցին, հիմա է լավ աշխատո՞ւմ, թե՞ նախկինում, Բաթոյանը պատասխանեց. «Ես աշխատանքի եմ անցել այն աշխատավարձով, որով նախկինում աշխատել եմ որպես փոխնախարար և նախարար, […]

̰
ԵԺԿ-ն մտահոգություն է հայտնել Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ

17:56 23.10.2019

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Ժոզեֆ Դոլը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով: Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է լինեն երաշխավորված: Հայաստանի գործող իշխանությունները պետք է հավատարիմ մնան […]

̰
Նոր Հայաստանում Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել. Փաշինյան

17:51 23.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 23-ին խորհրդարանում կառավարությանը դիմելով՝ բարձրաձայնեց Ֆիրդուսի 17 շենքի բնակիչների մտահոգությունը: Պապոյանը նշեց՝ վերջիններիս թաղամասը 2007-ից համարվում է իրացման գոտի, իրենք սահմանափակված են իրենց գույքը օգտագործելու հետ կապված գործողություններում: Քաղաքացիները դժգոհել են, որ վերջին ամիսներին օտարող կազմակերպության ներկայացուցիչներ են եկել, բանավոր առաջարկել են գին, որին քաղաքացիները համաձայն չեն, […]

̰
Գյումրիում մեքենավարների գործադուլը շարունակվում է

17:50 23.10.2019

Երեկ կեսօրից Գյումրիի կայարանն ու լոկոմոտիվային դեպոն չեն սպասարկել Երևան-Գյումրի և Երևան -Թբիլիսի գնացքները,  ինչպես նաև բեռնատար գնացքները: Պատճառը մեքենավարների գործադուլն է։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Հիշեցնենք, որ մոտ 1 տարի առաջ նույն պահանջն էին ներկայացնում երկաթուղայինները։ «Հարավկովկասյան երկաթուղիները» բարձրացրել էր աշխատավարձը և անցում կատարել պարգևավճարային համակարգի, ինչը, ըստ մեքենավարների, սուբյեկտիվ մոտեցում է, և […]

̰
Մարդիկ գնում են մեքենայի տեխզննման կտրոն, առանց տեխզննման, սա կոռուպցիա չէ՞․ պատգամավորը՝ կառավարությանը

17:41 23.10.2019

Ազգային ժողովի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այսօր կառավարությանը հարց տալիս հիշեցրեց, որ Հայաստանում ավտոմեքենաները պետք է տեխզննում անցնեն, որպեսզի չտուգանվեն։ Բայց մեքենաների տերերը գնում են տեխզննման կտրոնը, հաճախ առանց մեքենան տեխզննման տանելու։ Պատգամավորը հարցրեց՝ արդյո՞ք սա կոռուպցիա չէ։ Հարցին պատասխանելիս ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այդ հարցը կա կառավարության ծրագրում, և իրենք մտադիր են տեխզննման […]

̰
2020թ. կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի մինչև 49.2%. Թունյան

17:40 23.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ 2020 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծով կանխատեսվում է, որ. «2020 թվականին ՀՆԱ-ն կկազմի շուրջ 15 միլիարդ դոլար (7.1 տրլն դրամ): Պետբյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1.7 տրիլիոն, այդ թվում՝ հարկային եկամուտները՝ 1.6 տրլն դրամ: Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի մինչև 49.2%»:

̰
Ով և երբ է վճարելու աշխատանքից ազատված ԱԻՆ աշխատակիցների վերջնահաշվարկը. Անի Սամսոնյան

17:35 23.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց՝ ԱԻն աշխատողների աշխատավարձերի բարձրացումը կարևոր էր, բայց հարց է առաջանում՝ ով և երբ է վճարելու աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկի գումարները՝ նշելով, որ այդպիսիք կան: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց՝ դեկտեմբերին եղել է հրաման, որով «Հակահրդեհային տեսչությունը» մտել է Տեսչական մարմնի կազմի մեջ, դրա պատճառով դուրս է […]

̰
Դատախազությունը` երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարությունների մասին

17:34 23.10.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին. «Պատասխան «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Հարգելի Հայկուհի Խաչատրյան Ներողություն եմ խնդրում անձամբ Ձեզնից և հավատացնում եմ՝ իբրև մարդ և հայր, նաև ինձ համար նուրբ ու ցավոտ այս […]

̰
Կարիք չկա հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը ինձանից պաշտպանել․ նախարար

17:28 23.10.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում առաջին երեք հարցերից երկուսը վերաբերում էին ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությանը՝ ոչ պարտադիր դարձնել հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության ուսուցումը բուհերում։ «Կարիք չկա հայոց լեզուն, հայոց պատմությունը և հայ գրականությունը ինձանից և մեր թիմից պաշտպանել»,- ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նորից պատասխանելով հարցին։ Հարությունյանը հիշեցրեց, որ 2010 թվականին մասնակցել […]

̰
Ընդդիմությունն օգտագործում է իմ ակտիվ գործունեությունն ընդդեմ իմ ամուսնու. Աննա Հակոբյան

17:20 23.10.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեսբուքյան էջում անդրադարձել է իր ակտիվ  գործունեությանը և գրել, որ իր կարծիքով` ընդդիմությունն օգտագործում է իր ակտիվ գործունեությունն ընդդեմ ամուսնու. «Հայաստանում դեռ չկա այն ընկալումը, որ երկրի վարչապետի տիկինը պետք է ակտիվ գործունեություն ծավալի, ինչպես այժմ ես։ Դա շատ բարդ է, որովհետև ես մշտական ճնշման տակ եմ գտնվում։ Ես […]

̰
Ինչո՞ւ է ՀԾԿՀ-ն շրջանառում ինտերնետի վերահսկողության նախագիծը․ Գորգիսյանը՝ Արշակյանին

17:20 23.10.2019

Ազգային ժողովում կրկին բարձրացվեց ՀԾԿՀ նախագծի թեման։ Այդ նախագիծը առաջարկում է, որ ինտերնետ պրովայդերները երկու տարի պահեն ինտերնետից օգտվողների տվյալները, մուտքի և այլ ժամերը։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր մտահոգությունները հայտնեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին։ Նախարարը մանրամասնեց, որ այս տվյալները, այսպես թե այնպես, անցնում են պրովայդերների կապուղիներով և հիմա ուղղակի տեխնիկական լուծում […]

̰
Պատգամավորների աշխատավարձը կբարձրանա

17:11 23.10.2019

Քննարկվում է տարբերակ, որ պարգևատրումները լինեն ոչ թե ավտոմատ, այլ հայեցողական, որ նախարարները կարողանան լավ աշխատողին խրախուսել, վատ աշխատողին չխրախուսել: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս փոփոխությունը նույնպես տեղի է ունեցել, իսկ ինքը դուրս է բերել իր հայտարարությունները, թե քանի անգամ է ասել, որ մեր նախարարները պետք է արժանապատիվ […]

̰
Մեհտիևի դարաշրջանն Ադրբեջանում ավարտվեց. Տաթև Հայրապետյան

17:08 23.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ռամիզ Մեհտիևը այլևս չի զբաղեցնում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը. «Ադրբեջանի «գորշ կարդինալ», նախիջևանյան կլանի հիմնասյուն ու հայր Ալիևի գվարդիայի գուրու 81-ամյա Ռամիզ Մեհտիևը այլևս չի զբաղեցնում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Մեհտիևի դարաշրջանն Ադրբեջանում ավարտվեց»:  

̰
Սիրիական իրադարձությունները սպառնալիք են Վրաստանի համար. Գրիգոլ Լիլուաշվիլի

17:06 23.10.2019

«Սիրիայում ընթացող գործընթացները Վրաստանում դիտվում են որպես ազգային  անվտանգության հնարավոր սպառնալիք»: Այդ մասին «Իմեդի» ՀԸ-ի եթերից հայտարարել է Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին: «Իհարկե, Սիրիայի իրադարձությունները բոլոր համատեքստերում դիտվում են որպես Վրաստանի ազգային անվտանգության համար հնարավոր սպառնալիք, քանի որ ռազմական գործողություններն իրականացվում են մեր սահմանից 1000-1500 կմ հեռավորության վրա: Համապատասխանաբար, եթե հարցը դիտարկենք […]

̰
Երևանում 64–ամյա կնոջը սպանության կասկածյալը ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի եղբայրն է

16:59 23.10.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները բացահայտել են հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակչուհի, 64-ամյա Ց. Բ.-ի առանձնակի դաժանությամբ սպանությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայացել նույն շենքի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանը: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարվածը և քննիչի […]

̰
Ոմանց աշխատավարձը բարձրացել է, ոմանցը՝ իջել. Փաշինյանը՝ իր գաղտնի հանձնարարականի մասին

16:54 23.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մարուքյանը մեջբերեց մամուլում հայտնված տեղեկությունը, թե վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերը բարձրացվել են: «Ուզում եմ հարցը քննարկենք հետևյալ համատեքստում. ըստ էության, առանց խորհրդարանի է սա եղել, չի կարող կառավարությունը կամ որևէ այլ մարմին ինքն իր աշխատավարձը […]

̰
Այո´, այդ հարցը քննարկվում է․ Հարությունյանը՝ հայոց լեզու, գրականություն առարկաները բուհական ուսուցումից հանելու մասին

16:52 23.10.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ քննարկվում է բուհական համակարգի ուսուցումից հայոց լեզվի, հայոց պատմության և հայ գրականության պարտադիր բնույթը հանելու հարցը։ Հարությունյանը հաստատեց, որ իրենց տրամաբանությունն այն է, որ աշակերտները այսպես թե այնպես դպրոցում սովորում են այդ առարկաները։ Նա նշեց, որ բուհերը, հավանաբար, ներառելու են այդ առարկաները, բայց […]

̰
Բնապահպան Սմոքի արջը Հայաստանում է

16:40 23.10.2019

Սմոքի արջը Հայաստանում է` բարձրացնելու անցանկալի, տեխնածին հրդեհների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Մեր հյուրը՝ Սմոքի արջը, ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ-ի անտառային ծառայության ներկայացուցիչները շրջում են Երևանով և մերձակա անտառածածկ ու կանաչ տարածքներով՝ հանրության հետ կիսելով բնության հանդեպ սիրո դրսևորման իրենց փորձը, ինչպես նաև հորդորելով պաշտպանել Հայաստանի անտառներն […]

̰
Ոսկե զարդերը ԵԱՏՄ-ում կէժանանան

16:37 23.10.2019

Ոսկե զարդերը կարող են ԵԱՏՄ երկրներում էժանանալ: Հոկտեմբերի 25-ին միության երկրների կառավարությունների ղեկավարները կստորագրեն երկու կարևոր փաստաթուղթ, որոնք կկարգավորեն ոսկերչական շուկան ամբողջ Եվրասիական երկրներում: Այս մասին Известия-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից (ԵՏՀ): Դրանցից առաջինը զարդերի վրա կապարակնիքների փոխադարձ ճանաչումն է: Դա հնարավոր կդարձնի փոքր-ինչ նվազեցնել ապրանքների գները Եվրասիական երկրներում սովորական սպառողների համար: Երկրորդ փաստաթուղթը […]

̰
«Հայկական» Tesla-ի համար ղազախստանցին կարող է ազատազրկման դատապարտվել

16:30 23.10.2019

Ղազախստանի քաղաքացին կարող է Ռուսաստանում հայտնվել ճաղերի հետևում այն բանի համար, որ ոչ օրինական ճանապարհով ամերիկյան «Tesla Model S» էլեկտրամոբիլ է դուրս բերել Հայաստանից: Նա մեքենան դուրս է բերել Հայաստանի սահմանից հատուկ մեքենայի (էվակուատոր) միջոցով, ընդ որում, չի մուծել մաքսային վճարները: Այս փաստով հարուցվել է քրեական գործ: Հաղորդվում է, որ ղազախստանցուն, որին ձերբակալել են Հյուսիսային […]

̰
Գործել եմ օրենքի ու Սահմանադրության համաձայն. Բաբլոյան

16:20 23.10.2019

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իշխանությունը յուրացնելու քրգործով որպես կասկածյալ ներգրավվելու թեմային: Բաբլոյանը վստահեցրել է, որ գործել է օրենքի ու Սահմանադրության համաձայն: «Ես չեմ խախտել սահմանադրություն, օրենք, չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը դիմումը շուտ գրել, այդ ամենի համար ես պատասխանատու չեմ: Երբ ինձ ասում են՝ […]

̰
«Սևան» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն

16:16 23.10.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հանձնարարականով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի օպերատիվ և անվտանգության ապահովման ստորաբաժանումների աշխատակիցները հոկտեմբերի 23-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Ի-ի խցում իրականացրել են չնախատեսված խուզարկություն, և նրա մատնանշած թաքստոցից հայտնաբերել ու առգրավվել են դատապարտյալին պատկանող արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով: Դեպքի առթիվ նախապատրաստվում են […]

̰
Բորիս Ջոնսոնը մեկնաբանել է Էսսեքսում 39 դի հայտնաբերելու մասին լուրը

16:08 23.10.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է Էսսեքսում տեղի ունեցած դեպքից: Այս մասին վարչապետը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: Ջոնսոնը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին: «Ցնցված եմ Էսսեքսում տեղի ունեցած ողբերգական դեպքից: Ես պարբերաբար ստանում եմ տեղեկություններ ՆԳՆ-ից և կշարունակեմ սերտորեն աշխատել Էսսեքսի ոստիկանության հետ՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել»,- գրել […]

̰
ՌԴ ԱԳՆ-ը կոչ է արել Սիրիայի նավթային օբյեկտները վերադարձնել Դամասկոսին

16:00 23.10.2019

Սիրիայի հյուսիս-արևելքում նավթային օբյեկտները պետք է անցնեն պաշտոնական Դամասկոսի վերահսկողության տակ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: «Ամեն ինչ պետք է անցնի Դամասկոսի օրինական կառավարության վերահսկողության տակ»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է Интерфакс-ը:  

̰
Նման գործողությունները աշխատանքային օրենսդրության խախտում են. «Հարավկովկասյան երկաթուղիները»՝ գործադուլի մասին

15:56 23.10.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել այսօր Գյումրիում մեքենավարների գործադուլի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ս.թ. հոկտեմբերի 22-ին և 23-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները դուրս չեն եկել աշխատանքի՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Մեքենավարների և նրանց օգնականների նման գործողությունները հանդիսանում են աշխատանքային օրենսդրության խախտում և որակվում են որպես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա […]

̰
Եթե կլինեն այնպիսի արարքներ, որ կորակվեն որպես հանցագործություն, պատրաստ եմ պատասխան տալ. Գագիկ Խաչատրյան

15:55 23.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դռնփակ դատական նիստը, որտեղ դատարանը քննել է կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը: Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, իսկ որոշումը կհրապարակվի վաղը: Պաշտպանական կողմը նաև գրավ է առաջարկել մեղադրանքում ներգրաված վնասի չափով՝ 230 մլն դրամ: «Իրենց հիմնավորումները նույնն է, որ ազատության […]

̰
Երևանի ավագանու անդամը վայր է դնում մանդատը

15:50 23.10.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մանդատը վայր դնելու որոշման մասին: «Սիրելի՛ համաքաղաքացիներ, ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր վայր եմ դնում Երևան քաղաքի ավագանու մանդատս։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տվել էին ինձ այս հնարավորությունը, ինչ-որ կերպ ձեզ օգնելու, աջակցելու, ձեր խնդիրները բարձրաձայնելու համար։ Մի տարվա […]

̰
BACK_TO_TOP