Բոլոր լուրերը – Page 8547 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

ՊԵԿ պարզաբանումը մինչև 5 մլն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի վերադարձման վերաբերյալ

15:48 23.10.2019

«Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-172-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։ Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվա դրությամբ (այսինքն՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ) առկա, օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված մինչև 5 միլիոն դրամը […]

̰
Շնորհակալություն վերնագիրը մինչև վերջ ընթերցելու համար․ Թանդիլյանը՝ իր երկարաշունչ վերնագրով նախագծի մասին

15:40 23.10.2019

««Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության […]

̰
Հայտնի է Մոսկվայում Դաշնային խորհրդի շենքից աշխատակիցների տարհանման պատճառը

15:36 23.10.2019

Մոսկվայում տարհանել են Դաշնային խորհրդի աշխատակիցներին: Տարհանման պատճառ է դարձել ճաշարանում վառված միսը: Այս մասին հայտնել է vesti.ru-ն: Շենքում ավտոմատ կերպով միացել է հակահրդեհային անվտանգության համակարգը: Ավելի ուշ բոլորին հանգստացրել են և խնդրել վերադառնալ իրենց աշխատավայր և չանհանգստանալ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայում՝ Դաշնային խորհրդի շենքից տարհանում են բոլոր աշխատակիցներին: Շենքում անջատել են […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին

15:34 23.10.2019

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2019 թվականի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ ժամանած հայկական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այցի վերջին օրը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Փոխվարչապետը, օգտվելով հանդիպման առիթից, շնորհավորել է տիկին Գեորգիևային այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Փոխվարչապետը ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին […]

̰
Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

15:30 23.10.2019

Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: Հաղորդվում է, որ քաղաքային խորհրդին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով դիմել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ իսպանական Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի տասնյակ պետություններ. դրանց շարքում առաջինն Ուրուգվայն […]

̰
Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է

15:09 23.10.2019

Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը՝ ժամը 01։05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Վարդաշենի 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում սպանություն է եղել: Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ու քննչական կոմիտեի աշխատակիցներ, որոնք հիշյալ բնակարանում հայտնաբերեցին 1955 թվականին ծնված տանտիրուհու դին։ Դիակի զննությամբ մարմնի տարբեր մասերին, այդ […]

̰
Անընդունելի է մարդու մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը. Գ․ Աբրահամյանը՝ Արթուր Սարգսյանի վերաբերյալ Ա․ Հովհաննիսյանի հայտարարության մասին

15:02 23.10.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի լրագրող գործընկերներ այսօր դիմել էին ինձ՝ մեկնաբանելու համացանցում տարածված՝ Արթուր Սարգսյանի մահվան, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցների փոփոխության, նշանակված փորձաքննությունների մասին Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունները: Ուզում եմ ներողություն խնդրել, որ չեմ կարող բավարարել այդ ակնկալիքը՝ մի քանի պատճառով: Նախ՝ այդ խնդրի վերաբերյալ ՀՀ […]

̰
Հորիզոն 15.00

15:00 23.10.2019

̰
Եթե Նաիրի Հունանյանը որոշակի տեղեկություն ունի, պետք է դա բացահայտի. Տարոն Սիմոնյան

14:56 23.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը, Նաիրի Հունանյանի դիմումին անդրադառնալով, նշել է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի նման դիմում ներկայացնելու իրավունք ունի: «Դա կբավարարվի, թե չի բավարարվի, բացառապես դատարանի որոշումն է: Դրա հետ կապված կանխակալ վերաբերմունք դրսևորել չենք կարող»: Տարոն Սիմոնյանը նաև նշեց, որ հասարակական վերաբերմունքը բացասական է, քանի որ այդ դեպքի հետ կապված դեռ […]

̰
Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից

14:43 23.10.2019

Առաջին անգամ Հայաստանում՝ «Արաբկիր» ԲԿ-ում, Բելառուսիայից ժամանած բժիշկների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Վիրահատությանը մասնակցել է ԵՊԲՀ պրոֆեսոր Արտավազդ Բագրատիչը: «Փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից այսօր արդեն իրականություն է, սա մեր բժշկության հերթական ձեռքբերումն է՝ շնորհիվ բժիշկ Բաբլոյանի։ Վիրահատությունն ամբողջովին իրականացվել […]

̰
Մոսկվայում տարհանում են Դաշնային խորհրդի աշխատակիցներին

14:36 23.10.2019

Մոսկվայում տարհանում են իրականացնում Դաշնային խորհրդի շենքից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տարհանման պատճառներն առայժմ հայտնի չեն: «Ուշադրություն․ ստեղծված անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում ենք ձեզ լքել աշխատավայրը»,- ասվում է հայտարարության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքում անջատել են բոլոր վերելակները: Բոլոր տարհանվածներին խնդրել են իրենց հետ վերցնել փաստաթղթերը:

̰
Էսսեքսում ոստիկանությունը բեռնատարի մեջ 39 մարդու դի է հայտնաբերել

14:26 23.10.2019

Անգլիայի Էսսեքս կոմսությունում իրավապահ մարմինները բեռնատար ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 39 մարդու դի, այդ թվում՝ մեկ դեռահասի: Այս մասին հայտնել է Sky News-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մարդասպանության կասկածանքով ձերբակալվել է բեռնատարի 25-ամյա վարորդը: Ենթադրվում է, որ բեռնատարը եկել է Մեծ Բրիտանիա Բուլղարիայից շաբաթ օրը: Տեղի ունեցածի առնչությամբ կատարվում է հետաքննություն:

̰
Արսեն Բաբայանի ձերբակալությունը իրավական դաշտում դեռևս տեղավորվում է․ Տարոն Սիմոնյան

14:20 23.10.2019

Արսեն Բաբայանի ձերբակալությանը և ՀՔԾ-ի հաղորդագրությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը: «Այն հոդվածը, որի վրա տեղի էր ունեցել ձերբակալությունը, համաներման տակ ընկնող հոդված էր, և, բնականաբար, այդ ձերբակալությունը պետք է տեղի չունենար: Եթե տեղի էր ունեցել թյուրիմացության արդյունքում, նրան պետք է անհապաղ ազատ արձակեին: Ինչքանով տեղյակ եմ, […]

̰
Ծառայողների արհեստավարժ գործողությունների շնորհիվ արգելված իրերի փոխանցման փորձը կանխվել է

14:05 23.10.2019

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են արգելված իրերի ներնետումը հիմնարկի բնակելի տարածք: Տեղանքի զննությամբ բնակելի տարածքին կից միջանկյալ պատի տանիքից հայտնաբերվել են գործարանային արտադրության 1 տրցակ խաղաթուղթ, ինչպես նաև պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3.8 գր ու 3.3 գր քաշով […]

̰
Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության անդամների հետ

14:00 23.10.2019

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին։ Ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՀՀ գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը, Արցախի և սփյուռքի միջև հարաբերությունների ամրապնդմանը և, ընդհանուր առմամբ, […]

̰
Հրաշք եղանակ է դրսում. Գագիկ Սուրենյան

13:59 23.10.2019

«Ասեք, որ հրաշք եղանակ է դրսում, իրոք, շատ հաճելի օրեր են»,- Facebook-ի էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

̰
Այդ դեպքում Հրայր Թովմասյանը ընտրվելու էր 6 տարի ժամկետով և ոչ ԱԺ-ի կողմից. Հովակիմյանը մեկնաբանում է ՀՔԾ հաղորդագրությունը

13:52 23.10.2019

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ մի խումբ պաշտոնատար անձինք իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն տալու նպատակով զավթել են իշխանությունը՝ սահմանադրական սահմանափակումը գործողության մեջ մտնելուց առաջ Հրայր Թովմասյանին նշանակելով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը` 70 տարին, լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին […]

̰
ԱՄՆ-ն դավաճանել է քրդերին. Դմիտրի Պեսկով

13:50 23.10.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում փաստացի դավաճանել է քրդերին` սահմանին մենակ թողնելով թուրքերի դեմ: Այս մասին հայտնում է  РИА «Новости» գործակալությունը: Կրեմլի ներկայացուցիչը այսպիսով արձագանքել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զեյմս Զեֆրիի ասածին: Վերջինս կասկած էր հայտնել, որ քրդերը կհեռանան այն տարածքներից, որոնց հետ կապված ԱՄՆ-ն և Թուրքիան […]

̰
Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ վանդալիզմի դրսևորումները չպետք է մնան անպատիժ. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

13:46 23.10.2019

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացված է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի Twitter-յան գրառումը. «Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ»,- նշել է նա:

̰
ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում

13:36 23.10.2019

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 23-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե […]

̰
Նաիրի Հունանյանը 20 տարի ուշացել է. Անդրանիկ Քոչարյան

13:30 23.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմումին: Նա նշեց՝ հանդես է գալիս նաև որպես նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ընկեր և ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի հարցերով խորհրդական: «Հոկտեմբերի 27-ը այն հրեշավոր ահաբեկչական գործողությունն էր, որը Հայաստանի […]

̰
Բացահայտվել է 20-ամյա երիտասարդի և նրա ընկերների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը 

13:28 23.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Նոր Խարբերդի բնակչի՝ վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները. բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երիտասարդը վնասվածքներն ստացել է սպանության փորձ կատարելու արդյունքում։ 2019 թվականի հոկտեմբերի 04-ին՝ ժամը 05:50-ին, «Արմենիա» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն […]

̰
Որոշ հատվածներում Սևանից ջրառից բացի ոռոգման այլ տարբերակ չկա․ Վարդան Մելքոնյան

13:20 23.10.2019

Հայաստանում կան հատվածներ, որոնք ոռոգելու համար Սևանից ջրառից բացի, այլ տարբերակ չկա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Նա սրանով հակափաստարկեց «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանի նախագծին։ Այդ նախագծով առաջարկվում է հավելյալ սահմանափակումներ մտցնել Սևանից ջրառը կանխելու համար։ Սրանով Կարապետյանը, ըստ իր խոսքերի, փորձում է հիմքեր ստեղծել Սևանի […]

̰
10 տարում Սևանի մակարդակը 3,5 մետրով բարձրացավ, դա միայն ամենազոր Աստծո գործն էր․ Բագրատյան

13:14 23.10.2019

Սևանի գոյատևման համար նվազագույն մակարդակը 1903,5 մետրն է, ու կառավարությունները երկար տարիներ փորձում են հասնել այդ մակարդակին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ «2002-2011թթ․ հրաշքի շնորհիվ, երևի Սևանի ճիչը Աստված լսեց, և էդ առատ տեղումների հաշվին հնարավոր եղավ 3,5 մետրով 10 տարվա ընթացքում Սևանի մակարդակը բարձրացնել։ Դա միայն ամենազոր Աստծո գործն […]

̰
Շախմատիստ Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայում դարձել է «Սելա» մրցաշարի հաղթող

13:08 23.10.2019

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը նվաճել է Պորտուգալիայում տեղի ունեցած «Սելա» միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը: Գրիգորյանը 8 հնարավորից վաստակել 8 միավոր: Մրցաշարին մասնակցել են 7 երկրների 41 շախմատիստներ: Դա Կարեն Գրիգորյանի երրորդ բացարձակ արդյունքով հաղթանակն էր Պորտուգալիայում:

̰
Փայլանի շնորհիվ Թուրքիայի կանգառներից հավաքվել են քրիստոնյաների դեմ ատելություն քարոզող պաստառները

13:05 23.10.2019

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում նախօրեին խոսել էր Թուրքիայի կանգառներում ցուցատախտակների վրա փակցված ազգային և կրոնական ատելություն քարոզող պաստառներից: Այս մասին տեղեկացնում ե Ermenihaber-ը։ Փայլանը այդ թեմայով գրավոր հարցում էր ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչու և ինչպես են փակցվել այդ […]

̰
Հորիզոն 13.00

13:00 23.10.2019

̰
16-ամյա ֆուտբոլիստը մեկ տեսանյութի միջոցով դարձել է ազգային հավաքականի անդամ

12:58 23.10.2019

16-ամյա Պաու Բաբոտը հայտնվել է Անդորրայի երիտասարդական հավաքականում, ընդամենը մեկ տեսանյութի շնորհիվ: Նա էլեկտրոնային փոստով կապվել է երկրի ֆուտբոլային միության ներկայացուցչի հետ, այնուհետ իր խփած գոլի տեսանոյւթը ուղարկել է նրանց: Ֆուտբոլիստը ծնվել է Գերմանիայում և իր տարիքային խմբում խաղում է գերմանական «Կարբեներ» ակումբում, սակայն մոր կողմից անդորրական ծագում ունի: Նա ֆուտբոլային միության ներկայացուցչին ուղարկել է […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հանդիպել են

12:57 23.10.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 22-ին կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող արդի հարցեր։

̰
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

12:55 23.10.2019

Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Ինտերպոլիտեխ» միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 22-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը:

̰
BACK_TO_TOP