Բոլոր լուրերը – Page 8549 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Բոլոր լուրերը

Լեդին կրկի՞ն միայնակ է

23:40 22.10.2019

Լեդի Գագայի անձնական կյանքում կարծես թե նորից փոփոխություններ են եղել: Ընկերուհու կազմակերպած երեկույթից հետո Instagram-ի իր էջում գրել է, որ ուրախանում է ընկերուհու առաջիկա հարսանիքով, իսկ իրեն անվանել է միայնակ լեդի:   Հիշեցնենք՝ մինչև վերջերս Լեդի Գագան հանդիպում էր հնչյունային ռեժիսոր Դեն Հորթոնի հետ: Սիրահարներն ամբողջ ամառվա ընթացքում տեսախցկների օբյեկտիվում էին և չէին ամաչում անգամ […]

̰
Հնագետներն աշխարհի հնագույն մարգարիտն են գտել, որը շուրջ 8000 տարեկան է

23:28 22.10.2019

Աբու Դաբիից ոչ հեռու աշխարհի հնագույն մարգարիտն են գտել: Ըստ մասնագետների՝ մարգարիտը մոտ 8 հազար տարեկան է: Այն ձևավորվել է  մ.թ.ա  5800-ական թվականներին: Այս մասին հաղորդում է  ВВС-ն: Մարգարիտը հայտնաբերվել է Մարավախ կղզում պեղումների ժամանակ: Ավելի վաղ այստեղից նեոլիտի շրջանի իրեր են հայտնաբերվել: Հնագետների խոսքերով՝ հին դարերում մարգարիտն առևտրի կարևոր տարր էր: Մարգարիտով ակտիվ առևտուր […]

̰
Էմիլի Ռատակովսկին Քիմ Քարդաշյանի հետ կիսամերկ լուսանկար է հրապարակել

23:15 22.10.2019

Ամերիկացի սուպերմոդել և գործարար Էմիլի Ռատակովսկին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է ընկերուհուն՝ «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանին: Շնորհավորական խոսքերին կից՝ Ռատակովսկին Instagram-ի stories բաժնում նաև լուսանկար է հրապարակել: Ռատակովսկին ու Քարդաշյանը լուսանկարվել են լոգասենյակում ՝ թոփլես։ «Ծնունդդ շնորհավոր, թագուհի Քիմ Քարդաշյան»,- գրել է Ռատակովսկին:

̰
Բրիտանացի պատգամավորները կողմ են քվեարկել Brexit-ի վերաբերյալ օրենքի նոր նախագծին

23:09 22.10.2019

Բրիտանացի պատգամավորները կողմ են քվեարկել Brexit-ի վերաբերյալ օրենքի նոր նախագծին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ։ Կողմ է քվեարկել Համայնքների պալատի 329 անդամ, դեմ՝ 229: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի իշխանության գալուց հետո սա առաջին նիստն էր, որում վարչապետի կառավարությունը հաղթանակ տարավ։

̰
Ալեք Բոլդուինը հանել է տաբատը հեռուստաշոուի ժամանակ

23:01 22.10.2019

61-ամյա ամերիկացի հայտնի դերասան Ալեք Բոլդուինը հանել է տաբատը Ջիմմի Ֆելլոնի հեռուստաշոուի ժամանակ: Այս մասին հաղորդել է Daily Mail լրատվականը: Բոլդուինն առաջարկել է հանդիսատեսին գնահատել, թե նա ինչքան է նիհարել և ոտքի կանգնել, որից հետո տաբատը ներքև է իջել: «Տաբատս այլևս իմ հագով չէ»,- ասել է Բոլդուինը: Նա, սակայն, հեռաստոշոուին էր եկել բոլորովին այլ նպատակով, […]

̰
«Շիրակ» օդանավակայանը բարձր չափանիշներով պատրաստ է սպասարկել ցանկացած միջազգային թռիչք. Հակոբ Ճաղարյան

22:52 22.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր աշխատանքային այցով եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում։ «Այսօր աշխատանքային այցով եղել եմ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Վաղուց չէի եղել, և ինձ այսօր շատ հաճելի զարմացրեց տեսածս ամեն բանը: Նախ՝ օդանավակայանի մատույցները բարեկարգ էին: Իր «գրդոնչիներով» ու նրանց անանցանելի շարքերով հայտնի օդանավակայանի […]

̰
ՔՊԿ վարչության նիստն ենք վայելում․ Հակոբ Արշակյանը լուսանկար է հրապարակել

22:45 22.10.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ և կից գրել․ «ՔՊԿ Վարչության նիստն ենք վայելում»:

̰
Իլոն Մասկը տիեզերքով առաջին թվիթն է ուղարկել

22:40 22.10.2019

Ամերիկացի գործարար Tesla և  SpaceX  ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Тwitter-ում հաղորդագրություն է տարածել արբանյակների Starlink համակարգի միջոցով: «Ուղարկում եմ այս թվիթը տիեզերքով` Starlink արբանյակի օգնությամբ»,- գրել է Մասկը: Երկու րոպեից ևս մեկ հաղորդագրություն է ուղարկել. « Աշխատեց»: Starlink-ը Մասկի մտահաղացումն է, որը նպատակ ունի տիեզերք ուղարկված արբանյակի միջոցով ինտերնետ հասանելիություն ապահովել աշխարհի ցանկացած անկյունում: Այս […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:30 22.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ […]

̰
Ինչ է քննարկվել Պուտին-Էրդողան ավելի քան 6 ժամ տևած հանդիպմանը

22:24 22.10.2019

Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Ավելի քան 6 ժամ տևած քննարկումների առանցքային թեման Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակն էր: Ռուսական պատվիրակության անդամներից մեկի խոսքերով՝ երկու երկրների առաջնորդները միայն մի քանի ժամ բանակցություններ են վարել տետ-ա-տետ: Երկու առաջնորդների զրույցը եղել է բավականին բարդ և երկար: Հանդիպման վերջում […]

̰
Ալբերտ Էյնշտեյնի նամակները Նյու Յորքում հանվել են աճուրդի

22:09 22.10.2019

Ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի 4 նամակները, որտեղ նա կոչ է անում երբեք թույլ չտալ ատոմային ռումբի կիրառումը Նյու Յորքի Bonhams-ում 15․5 հազար դոլարով աճուրդի էին հանվել, գրում է Daily Express-ը: 1933-ին Էյնշտեյենն իր ստորագրությունն էր դրել մի խումբ գիտնականների կողմից ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին ուղղված նամակի վրա, որի մեջ խոսվում էր Գերմանիայում ատոմային ռումբ ստեղծելու վտանգի […]

̰
Հորիզոն 22.00

22:00 22.10.2019

̰
Արսեն Բաբայանի ներկայությունը դատական նիստին չի ապահովվել․ նիստը կկայանա վաղը

21:59 22.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Արա Բաբլոյանը կասկածվում է իշխանությունը յուրացնելու մեջ, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այդ արարքին օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Մեղադրանքը վերաբերում է 2018 թվականի փետրվարի 12-ին ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովի […]

̰
«Շերեմետևո»-ում օդանավասանդուղքը հարվածել է ինքնաթիռի շարժիչին

21:55 22.10.2019

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում սանդուղքը հարվածել է ուղևորատար ինքնաթիռի շարժիչին ու վնասել այն: Այս մասին հայտնում է ռուսական TASS գործակալությունը: Օդանավասանդուղքը հարվածել է «Վիետնամի ավիաուղիներ»-ի Boeing 787-ին: Հարվածի հետևանքով տուժածներ չկան: Միջադեպի պահին ինքնաթիռի սրահում 277 ուղևոր և անձնակազմի 14 անդամ է եղել: Ներկայում օդանավականայի տեխնիկական մասի աշխատակիցները համապատասխան ստուգումներ են իրականացնում:  

̰
Երևանում ծառի ճյուղն ընկել է մեքենայի վրա

21:49 22.10.2019

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:05-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 9 շենքի բակում ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քաջազնունու փողոցի թիվ 2 շենքի բակում ծառի ճյուղն […]

̰
2008-ին Վաշինգտոնում պլան էին մշակել, որ «Վրաստանը կարողանար խուսափել այն թակարդից, որ պատրաստում էր Ռուսաստանը»

21:45 22.10.2019

Ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզան «Վրաստանի անվտանգության քաղաքականության ինստիտուտին» տված  հարցազրույցում խոսել է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին` հայտարարելով, որ 2008-ի գարնանը Վաշինգտոնում մշակել էին պլան, որ «Վրաստանը կարողանար խուսափել այն թակարդից, որ պատրաստում էր Ռուսաստանը»: Նրա խոսքերով՝ Պուտինի թակարդը Սաակաշվիլիի համար երկու ելք էր թողնում՝ կա՛մ անվերապահորեն պետք է համաձայնվեր, որ Ռուսաստանը վերահսկեր Աբխազիան և Հվ. Օսիան, […]

̰
Բաքվում հայտարարել են, որ Հայաստանը չի մասնակցի «Չմիացման շարժման» գագաթնաժողովին

21:35 22.10.2019

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտնել է, որ Հայաստանը չի մասնակցի «Չմիացման շարժման» գագաթնաժողովին, որը կայանալու է Բաքվում: «Այսօրվա դրությամբ հայտեր ներկայացրած երկրների թվում Հայաստանը չկա»,- մեջբերել են Աբդուլաևայի խոսքերը ադրբեջանական լրատվամիջոցները: «Չմիացման շարժման» XVIII-րդ գագաթնաժողովը կկայանա Բաքվում հոկտեմբերի 25-26-ը: Համաժողովի ընթացքում նախագահությունը կազմակերպությունում երեք տարով կանցնի Ադրբեջանին: Միջազգային այս կազմակերպությունը ստեղծվել է 1961 […]

̰
Նախատեսվա՞ծ է արդյոք Գախարիա-Պուտին հանդիպումը

21:33 22.10.2019

Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին երկրների միջև խնդիրների լուծման համար կարևորել է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստություն չկա: «Մենք երկու երկիր ենք, որոնք, չնայած բարդ հարաբերություններին, հարևաններ են, և ելնելով այդ հանգամանքից՝ փոխգործակցությունը բնական է … Այս երկխոսությանն այլընտրանք չկա: Մենք այդ […]

̰
Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. տուժածներից երկուսի վիճակը ծանր է

21:27 22.10.2019

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:04-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel», «Mercedes» (վարորդ՝ Վալոդյա Խ., ծնված 1986 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Ռենիկ Ս., ծնված […]

̰
ՌԴ-ի ուղղաթիռները վայրէջք են կատարել ԱՄՆ նախկին ավիաբազայում

21:23 22.10.2019

ՌԴ օդային ուժերի ուղղաթիռները վայրէջք են կատարել Սիրիայի հյուսիսում գտնվող Տաբկա օդանավակայանում, որը անցել է Դոմասկոսի վերահսկողության տակ, գրում է RT-ն: Դրանից առաջ այնտեղ եղել է ԱՄՆ-ի ռազմաբազան, իսկ դրանից էլ առաջ այդ տարածքում եղել են ահաբեկիչները: Սիրիական բանակի սպաների խոսքերով՝ ահաբեկիչները քանդել են թռիչքային վազքուղին, իսկ ամերիկացիները չեն զբաղվել դրա վերականգնմամբ: ԱՄՆ-ը լքել է […]

̰
Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

21:12 22.10.2019

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանի հրամաններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը և ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ թոշակի անցնելու կապակցությամբ։

̰
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կանցկացվի Բաթումում

21:11 22.10.2019

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կսկսվի Վրաստանի Բաթում քաղաքում հոկտեմբերի 23-ին: Այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի շախմատի ֆեդերացիայի էջը: Բաթում կժամանեն Եվրոպայի շախմատի լավագույն թիմերը: Հատկանշական է, որ ՖԻԴԵ-ն մրցաշարն անցկացնում է 1957 թվականից ի վեր՝ չորս տարին մեկ անգամ, ժամկետը կրճատել է 2 տարով: Այժմ մրցույթն անց է կացվում երկու տարին մեկ: Մրցաշարն անցկացվում […]

̰ ̰
Քրդերը լքել են Սիրիայի անվտանգության գոտին

21:00 22.10.2019

Սիրիայի հյուսիսում ամրացած քրդերը լքել են անվտանգության գոտին: Այս մասին հայտնում է Al Arabia հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ քրդական խմբավորումների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց մարտիկներն այլևս Սիրիայի անվտանգության գոտում չեն: Նշվում է, որ քրդական ուժերի ներկայացուցիչներն այս մասին հայտնել են Վաշինգտոնին: Մասնավորապես` «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կոալիցիայի մեջ մտնող քրդական խմբավորումների հրամանատար Մազլում Քոբանին նամակ է […]

̰
Արթուր Ալեքսանյանը կացնով է կտրել իր ծննդյան տորթը

20:48 22.10.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է: Գյումրեցի ըմբիշը դարձավ 28 տարեկան: Իր ինստագրամյան էջում նա հրապարակել է տեսանյութ, որտեղ կացնով կտրում է իր ծննդյան տորթը: https://www.instagram.com/p/B36SpUQBoxg/?utm_source=ig_web_copy_link

̰
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել

20:34 22.10.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար […]

̰
Թուրքիան հայտնել է Սիրիայում իրականացված օպերացիայի հետևանքով զոհված և վիրավորված զինվորների թիվը

20:34 22.10.2019

Յոթ թուրք զինծառայողներ զոհվել են ևս 90-ը՝ վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի «Խաղաղության աղբյուր» գործողության ընթացքում, այս մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ խոսնակ Նադիդե Շեբնեմ Ակտոպը: «Խաղաղության աղբյուրի գործողության պահից ի վեր մեր ընկերներից յոթը զոհվել են, 90-ը՝ վիրավորվել»,- մեջբերում է РИА Новости-ն: Բացի այդ, թուրքական կողմն արձանագրել է քրդական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 42 […]

̰
Որքա՞ն գումար ունի Հայաստանը. Շվեյցարական բանկի հաշվետվություն

20:23 22.10.2019

Շվեյցարական Credit Suisse բանկը հրապարակել է համաշխարհային հարստության մասին հաշվետվություն, գրում է Rusarminfo-ն: Շվեյցարացիները հայերին դասել են միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքին: Հայաստանի բնակչության ընդհանուր գումարը կազմում է 42 միլիոն դոլար: Վրաստանը ևս միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքում է, նրա բյուջեն կազմում է 37 միլիոն դոլար: Ադրբեջանը, ըստ հաշվետվության, դասվել է միջինից բարձր […]

̰
Պուտինի և Էրդողանի բանակցությունները շարունակվում են արդեն 5 ժամ

20:18 22.10.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն 5 ժամից ավելի բանակցություններ են վարում Սոչիում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Բանակցությունների առանցքային թեման է Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակը: Հանդիմպան ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Սիրիայի հյուսիսում այսօր ավարտվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված 5-օրյա զինադադարը: […]

̰
Ոստիկանները Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման վայրում չհրկիզվող պահարան են գտել, որտեղ պահվել է 18 կգ ոսկի

20:10 22.10.2019

Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում ոստիկանությունը գտել է չհրկիզվող պահարան: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն: Ոստիկանությունը բացել է այն: Ինչպես պարզվել է, չհրկիզվող պահարանում պահվել է ոսկի: «Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների կողմից հայտնաբերված չհրկիզվող պահարանում կա ընդհանուր առմամբ 18 կգ ոսկի»,- ասել է իրավապահ մարմնի աշխատակիցը:  

̰
BACK_TO_TOP