Բոլոր լուրերը – Page 8548 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Բերել եք նախագիծ, որ բոլորը գովում են, բայց այն ոչ մի բանի մասին է․ Գորգիսյանը՝ Կարապետյանին

12:54 23.10.2019

«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը առաջարկել է նախագիծ, որով կառավարությունն արդեն դժվարությամբ կկարողանա հավելյալ ջրառ իրականացնել Սևանից։ Կարապետյանի խոսքով՝ դա կնպաստի Սևանի մակարդակի բարձրացմանը։ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, սակայն, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Սևանի մակարդակը երբեք կախված չի եղել շատ կամ քիչ ջրառ կատարելուց։ Գորգիսյանը փարտարկներ բերեց, որ մակարդակը կախված է եղել «Արփա-Սևան» ջրատարով Սևան […]

̰
Չարենցավանում նոր մարզադպրոց է շահագործման հանձնվել

12:50 23.10.2019

Չարենցավանում շահագործման է հանձնվել «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի» նոր շենքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Կառավարությունը հանրակրթական դպրոցների և մարզադպրոցների համար մարզագույք ձեռք բերելու նպատակով հատկացրել է 523 միլիոն դրամ։

̰
18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողություն է կատարել

12:49 23.10.2019

Հոկտեմբերի 22-ին Կապանի ոստիկանները տեղեկություն են ստացել, որ 12 օր առաջ 18-ամյա մի աղջիկ, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողացել է կրիչ, մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան, էլեկտրական սղոցի գործիքակազմ, շաղափներ, քսուք, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և պտուտակի բանալի: Աղջիկը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է, նախապատրաստվում […]

̰
ՌԴ ՔԿ-ն հրապարակել է Կրասնոյարսկում գտնված չհրկիզվող պահարանի բացման տեսանյութը

12:43 23.10.2019

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են բացում Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում երեկ գտնված ոսկով լի չհրկիզվող պահարանը: Կադրում երևում է, որ պահարանի ներսում առկա են ինը կոլբա չվնասված կնիքներով, ինչպես նաև 14 կնքված փաթեթ`խտանյութով՝ երկրորդային մշակման համար: Դրանք առգրավվել և կցվել են քրեական գործի նյութերին: Ավելի վաղ […]

̰
Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից. բավական է. Նիկոլ Փաշինյան

12:40 23.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել «Բավական է» սոցիալական արշավից և կատարել հետևյալ գրառումը. «Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից. բավական է»: Հայաստանում ամեն տարի չի ծնվում 1300 աղջիկ։ #Բավականէ սոցիալական արշավ` ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների։

̰
Չկա տենց բան, սուտ եք ասում․ պատգամավորը՝ ջրպետկոմիտեի ղեկավարին

12:35 23.10.2019

«Սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ 20 օր, մենք ջրառ չենք իրականացրել (Սևանից-խմբ․)», – ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանը։ «Չկա տենց բան, սուտ եք ասում»,- դահլիճից արձագանքեց պատգամավորներից մեկը, ենթադրաբար ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանը։ Նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը կոռեկտության կոչ արեց, ինչից հետո ջրպետկոմիտեի նախագահն ասաց, որ ինքը հնչեցնում է պաշտոնական […]

̰
Գագիկ Հարությունյանը հերքում է, թե իրեն պարտադրել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից

12:32 23.10.2019

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում հերքել է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։ Նպատակը, ըստ Հատուկ քննչական ծառայության այն էր, որ Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե […]

̰
Սևանի մակարդակը ոչ թե 5, այլ 6սմ-ով է բարձր նախորդ տարվանից․ Ջրպետկոմիտեի նախագահ

12:26 23.10.2019

Ազգային ժողովում Սևանից հավելյալ ջրառի սահմանափակման օրենքի քննարկման ժամանակ ՀՀ ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ Սևանի ջրի մակարդակն այսօր ոչ թե 5, այլ 6 սանտիմետրով է բարձր։ Նա ուղղեց մինչ այդ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի՝ 5սմ բարձրացման մասին հիշատակումը։ Սակայն կառավարության անունից նա որոշ մտահոգություններ ներկայացրեց սահմանափակումների վերաբերյալ, քանի որ […]

̰
Ինձ վիրահատությունից հանել են, տարել հարցաքննության, որից հետո հետ եմ եկել ու շարունակել վիրահատությունը. Արա Բաբլոյան

12:17 23.10.2019

Քանի որ գործի քննություն է ընթանում, գործի մանրամասները չենք կարող ներկայացնել, բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք, որ ինչ- որ ես արել եմ՝ արել եմ համաձայն Սահմանադրության և օրենքների։ Ես օրենք չեմ խախտել և դրա համար պատրաստ եմ պատասխան տալ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն՝ անդրադառնալով Հատուկ քննչական […]

̰
Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

12:00 23.10.2019

Հոկտեմբերի 22-ին զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով ստացած հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի Հորադիզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 2000թ․ ծնված Բադալով Հասան Իբրահիմ օղլուն (Bədəlov Həsən İbrahim oğlu), հայտնում է RazmInfo-ն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանական Haqqin.az և virtual.az լրատվակայքերի թղթակից Էմիլ Մամմեդովը` նշելով, որ Բադալովն այսօր հուղարկավորվել է իր բնակավայր Նեֆթչալայում։ […]

̰
Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին

11:59 23.10.2019

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Սիրիայի հարցով 10 կետից բաղկացած համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է Ermernihaber-ը։ Պուտինն Էրդողանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որի ընթացքում ներկայացրել է Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնագրի մանրամասները: Նա նշել է, որ այս […]

̰
Թրամփը ցանկացել է, որ Զելենսկին հետաքննություն սկսի Ջո Բայդենի դեմ

11:50 23.10.2019

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Վիլյամ Թեյլորը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է ունեցել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ՝ ԱՄՆ ռազմական աջակցության կամ Սպիտակ տանը հանդիպման դիմաց: Փոխանցում է Vox.com-ը: Այս մասին Թեյլորը հայտարարել է նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով զբաղվող Կոնգրեսի երեք հանձնաժողովների փակ հանդիպման […]

̰
Սևանում կան գործընթացներ, որ կարող են անդառնալի կորուստների բերել․ Կարապետյան

11:46 23.10.2019

Սևանից տարեկան նորմալ ջրառը պետք է կազմի 50-60 միլիոն խորանարդ մետր, սակայն ամեն տարի կառավարությունը դիմում է Ազգային ժողովին ու շատ ավելի մեծ չափով է ջրառ իրականացնում։ «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է սահմանել, որ Սևանից ամեն տարի 170 միլիոն խորանարդ մետրից ավելի ջրառ չի կարող իրականացվել։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է իմանա, որ […]

̰
Մենք լավ հարևաններ ենք․ Տոկիոյում Արմեն Սարգսյանը՝ Վրաստանի նախագահին

11:42 23.10.2019

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ, Ճապոնիայի մայրաքաղաքում մասնակցում են կայսր Նարուհիթոյի գահակալության պաշտոնական արարողությանը։ «Մենք լավ հարևաններ ենք, և միշտ էլ հաճելի է հանդիպել բարեկամ երկրի նախագահի հետ»,- ողջունելով Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նշել է […]

̰
Եթե այդ լուրերը հաստատվեն, Վաշինգտոնը Անկարային պաշտոնական մեղադրանք կներկայացնի․ Պենտագոնի ղեկավար

11:37 23.10.2019

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն ընդունել է, որ իրենց գերատեսչությունն ակտիվորեն զբաղվում է Սիրիայում ռազմական հանցագործությունների կատարմանը Թուրքիայի մասնակցության բացահայտման գործով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Նա ասել է, որ հետաքննության հիմք են դարձել լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, որոնք նկարագրում են թուրքերի կատարած «սարսափելի ոճրագործությունները»: Էսպերը չի բացահայտել, թե կոնկրետ ինչ ոճիրների մասին է խոսքը, սակայն հավելել […]

̰
32-ամյա տղամարդը 5.100.150 ՀՀ դրամ  է վերցրել, սակայն աշխատանքի տեղավորելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել

11:35 23.10.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 2017 թվականի մայիսի 26-ից […]

̰
Պետք է հասնենք Սևանի մակարդակի տարեկան 20սմ բարձրացման․ Վարազդատ Կարապետյան

11:31 23.10.2019

«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այսօր ԱԺ է ներկայացրել նախագիծ, որով սահմանափակվում են այն հնարավորությունները, երբ կառավարությունը կարող է դիմել Ազգային ժողովին, որպեսզի հավելյալ ջրառ իրականացնի Սևանա լճից։ Կարապետյանի պնդմամբ՝ անհրաժեշտ է կոշտ սահմանափակումներ դնել կառավարության առաջ, որպեսզի գործադիրը հույս չդնի Սևանի վրա։ «Եթե մենք հիմա այս տեմպով շարունակում ենք, ես կարծում եմ, որ մենք […]

̰
Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այց է կատարել Իրաք

11:24 23.10.2019

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ, գրում է  Reuters–ը: Նշվում է, որ նա հանդիպումներ կունենա Իրաքի վարչապետի և պաշտպանության նախարարի հետ: Բանակցությունների թեման լինելու է Իրաքի հնարավոր մասնակցությունը ԱՄՆ-ի՝ Սիրիայից զորքերը դուրս բերելու գործընթացում:  

̰
Գյումրիում գնացքները կանգ են առել. մեքենավարները գործադուլ են անում

11:19 23.10.2019

«Հարավկովկասյան երկաթուղիներն» արգելում է լրագրողների մուտքը Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տարածք։ Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից, այսօր հանրապետության բոլոր մեքենավարները գործադուլ են հայտարարել ու պահանջում են աշխատավարձի բարձրացում։ Գյումրեցի մեքենավարները, ի նշան բողոքի, հավաքվել են դեպոյում, որտեղ անվտանգության աշխատակիցները լրագրողների մուտքը չեն թույլատրում՝ պատճառաբանելով, թե հրահանգը ստացել են «Հարավկովկասյան երկաթուղիներից»։

̰
Սևանի մակարդակը 5սմ-ով բարձր է, քան անցյալ տարի․ Վարազդատ Կարապետյան

11:17 23.10.2019

Ազգային ժողովում Սևանի հարցով քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ ներկայում Սևանի մակարդակը մոտ 5 սանտիմետրով ավելի բարձր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Կարապետյանը նաև նշեց, որ ջրի բարձրացումից հետո սկսվել է ջրի տակ մնացած կոճղերի հատվածների մաքրումը։ Նա հույս հայտնեց, որ նույնը կարվի նաև Սևան լցվող կոյուղաջրերի մաքրման և […]

̰
Մեր երկրում կենդանիները պաշտպանված են լինելու անմարդկային մարդկանցից. Նաիրա Զոհրաբյան

11:16 23.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է խորհրդարանում այսօր ընդունված օրենքի նախագծերից մեկին: «Խորհրդարանը քվեարկեց կողմ: Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց: Քիչ առաջ խորհրդարանը 99 կողմ ձայնով վերջնական ընթերցմամբ ընդունեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագիծը։ Ես այս նախագծի ընդունումը համարում եմ այս խորհրդարանի ամենակարևոր քայլերից […]

̰
Առաջարկվում է օտարերկրացի դատապարտյալներին պատիժը կրելու ընթացքում աշխատելու հնարավորություն տալ

11:15 23.10.2019

Առաջարկվում է օտարերկրացի դատապարտյալներին պատիժը կրելու ընթացքում աշխատելու հնարավորություն տալ։ Այս նախագիծն արդեն երկրորդ ընթերցմամբ ներկայացվում է Ազգային ժողովի քննարկմանը։ Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիներն օգտվում են այդ հնարավորությունից՝ 2300 դատապարտյալներից մոտ 200-ն աշխատում է պատիժը կրելու ընթացքում, իսկ օտարերկրացիները Հայաստանում աշխատելու համար պետք է թույլտվություն ստանան, ինչը բանտային պայմաններում անհնար է։ Նախագիծը ներկայացննելիս […]

̰
Ելենա Մալիշևան հոսպիտալացվել է

11:07 23.10.2019

Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարուհի Ելենա Մալիշևան հոսպիտալացվել է: Այդ մասին նա տեղեկացրել է իր ինստագրամյան էջում: «Ով ինչով է զբաղված, ես գտնվում եմ շտապօգնության մեքենայում»,- ասել է Մալիշևան: Հաղորդավարուհին 58 տարեկան է:  

̰
Տիգրան Ավինյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային խոշոր տնտեսական ծրագրերին վերաբերող հարցեր

11:05 23.10.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը։ Կողմերը մատնանշել են բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը հայ-վրացական հարաբերությունների շարունակական առաջխաղացման համար։ Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական և […]

̰
Մերսման սրահների վերաբերյալ նախագիծը քննարկվում է ԱԺ կիսադատարկ դահլիճում

10:58 23.10.2019

Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվում է պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի (ԲՀԿ) և Հովհաննես Հովհաննիսյանի («Իմ քայլը») նախագիծը, որով սահմանափակումներ են ցանկանում մտցնել մերսման սրահների գործունեության մեջ։ Քննարկումը, սակայն, ընթանում է կիսադատարկ դահլիճում։ Օրենքի նախագծով նախատեսվում է արգելել այդպիսի օբյեկտների գործունեությունը բազմաբնակարան շենքերում՝ բնակելի և ոչ բնակելի տարածքներում, կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման […]

̰
Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին. Արփինե Հովհաննիսյանի գրառումը

10:53 23.10.2019

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահվան որոշ հանգամանքներ: «Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «Հաց բերող»-ի մահվան հանգամանքների մասին» վերտառությամբ գրառման մեջ Հովհաննիսյանը նշել է. «Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ […]

̰
Ի՞նչ է պետք սիմուլյացիան բացահայտելու համար. ուշագրավ դեպք Բրազիլիայի առաջնությունում

10:52 23.10.2019

«Բոտաֆոգո» ակումբի կիսապաշտպան, չիլիացի Լեո Վալենսիան Բրազիլիայի առաջնության հերթական խաղում չի կարողացել թաքցնել սիմուլյացիան: Մրցակցի հարձակման ժամանակ Վալենսիան ընկել է խաղադաշտում և մնացել խոտածածկին՝ իր շարժումներով ցույց տալով, թե իբր սարսափելի վնասվածք է ստացել։ Հակառակորդ թիմը նրա վրա ուշադրություն չի դարձրել և շարունակել է գրոհը, սակայն վայրկյաններ անց գնդակը պատահաբար գլորվել է Վալենսիայի մոտ, որից […]

̰
Իշխանության ներսում իրար նախագծերից տեղյա՞կ եք, թե՞ չէ․ Թանդիլյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

10:47 23.10.2019

2020 թվականի հունվարի 1-ից աշխատավարձերը, թոշակները և այլ վճարումները Երևանում, իսկ 2021-2022 թվականներից մարզերում արվելու են անկանխիկ ձևով՝ բանկային փոխանցումներով։ Այս մասին կառավարությունը նախագիծ է ներկայացրել, ինչի մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Այդ պահին զուգահեռ քննարկվում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի նախագիծը, որը նույնաբովանդակ կարգավորումներ էր սահմանում։ Թանդիլյանը նրան […]

̰
Թաթան, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանն ու Արսեն Սաֆարյանը հայտարարագրել են իրենց եկամուտները

10:44 23.10.2019

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տվյալներ է հրապարակել շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրման վերաբերյալ: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, և դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ: «Հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային […]

̰
10 և ավելի աշխատող ունեցողները աշխատավարձերը պետք է վճարեն անկանխիկ․ քննարկում ԱԺ-ում

10:30 23.10.2019

Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվում է նախագիծ, որի ընդունման դեպքում 10 և ավելի աշխատող ունեցողները պարտավոր են լինելու աշխատավարձերը վճարել անկանխիկ՝ բանկային փոխանցմամբ։ Նախագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրենք վերանայել են նախագիծը և սահմանել են, որ խոսքը միայն Երևանի մասին է։ Նա ասաց, որ մարզերը […]

̰
BACK_TO_TOP