Բոլոր լուրերը – Page 8550 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Պուտինի և Էրդողանի բանակցությունները շարունակվում են արդեն 5 ժամ

20:18 22.10.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն 5 ժամից ավելի բանակցություններ են վարում Սոչիում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Բանակցությունների առանցքային թեման է Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակը: Հանդիմպան ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Սիրիայի հյուսիսում այսօր ավարտվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված 5-օրյա զինադադարը: […]

̰
Ոստիկանները Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման վայրում չհրկիզվող պահարան են գտել, որտեղ պահվել է 18 կգ ոսկի

20:10 22.10.2019

Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում ոստիկանությունը գտել է չհրկիզվող պահարան: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն: Ոստիկանությունը բացել է այն: Ինչպես պարզվել է, չհրկիզվող պահարանում պահվել է ոսկի: «Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների կողմից հայտնաբերված չհրկիզվող պահարանում կա ընդհանուր առմամբ 18 կգ ոսկի»,- ասել է իրավապահ մարմնի աշխատակիցը:  

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

20:03 22.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր ժողովուրդների միջև կան խորը պատմական կապեր, ջերմ բարեկամություն և առանձնաշնորհյալ հարաբերություններ: Այդ գործում մեծ է Ֆրանսիայի հայ համայնքի դերը, որի մի ստվար մասն այսօր հաստատված է […]

̰
̰
Աղետի գոտուց զարգացման գոտի. 88-ի երկրաշարժի դասերն ու ժամանակի մարտահրավերներն են քննարկվել Գյումրիում անցկացված միջազգային գիտաժողովում

20:00 22.10.2019

«Աղետի գոտուց զարգացման գոտի․․․ անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները» թեմայով երեկ մեկնարկել է եռօրյա միջազգային գիտաժողով։ Կազմակերպիչները՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ու Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանն են։ Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի և Ռուսաստանի ավելի քան 10 բուհերի, գիտական հաստատությունների 80 դասախոսներ՝ 60 գիտական հոդվածներով։ Հայաստանից և արտերկրից Գյումրի եկած գիտնականների զեկույցներում նրանց […]

̰
Գյումրու տուն-ինտերնատի բնակիչը դադարեցրել է հացադուլը

19:51 22.10.2019

Սահակ Այվազյանը Գյումրու տուն-ինտերնատի բնակիչ է արդեն 7 տարի: 2012-ին այստեղ է տեղափոխվել Արմավիրի մարզից: Վերջին մի քանի օրերին նա տուն-ինտերնատի ամենահայտնի բնակիչն է դարձել: Տուն-ինտերնատի լուծարման մասին որոշումից հետո հացադուլ էր հայտարարել: 7 տարի նրան նույն սանիտարն է խնամում: Նրա հետ հնարավոր բաժանման դեմ իր բողոքը ինտերնատի բնակիչը այդ կերպ էր արտահայտել: «Ես չեմ […]

̰
Փաշինյանը Թրյուդոյի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

19:49 22.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ արված լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու շնորհավորել նրան՝ նախօրեին կայացած ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում և շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։ Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին:)»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով. վարչապետն ընդունել է դեսպան Բանցհաֆին

19:45 22.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիան քաղաքական ու տնտեսական կարևոր գործընկեր է մեր […]

̰
Հյուսիսային Իռլանդիան օրինականացրել է հղիության արհեստական ընդհատումները

19:30 22.10.2019

Հղիության արհեստական ընդհատումները և նույնասեռ ամուսնությունները Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայում օրինականացվել են: Ըստ Sky News-ի՝ Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության վերջին երկիրն է, որտեղ մինչ օրս այդ նորամուծությունը չէր գործում: Ինչպես հայտնի է դարձել, համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել կեսգիշերին:

̰
Վլադիմիր Կարապետյանի պարզաբանումը պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցի վերաբերյալ

19:26 22.10.2019

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է մի շարք պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ թեմային: «Նախորդ տարի այսպես կոչված «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը: Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որպեսզի բացառվի […]

̰ ̰
ԱՄՆ Կոնգրեսը հրապարակել է Թրամփի չարաշահումների մասին տեղեկագիր

19:15 22.10.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շրջանառության մեջ է դրել տեղեկագիր, որում ներկայացված է ցուցակը, թե ինչ կոպիտ չարաշահումների մեջ է մեղադրվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ցանկում մասնավորապես ներառված են նրա կողմից «ցնցումները», «ճնշումները» և «հովանավորչությունը»: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: «Որպես «ցնցման» ապացույց, պարբերականը մեջբերում է Թրամփի հուլիսյան զրույցը Ուկրաինայի նախագահ […]

̰
Դեբետի վերադարձի գործընթացը կշարունակվի. Նիկոլ Փաշինյան

19:14 22.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում, որտեղ հայտնում է մի շարք տնտեսվարող սուբյեկտների դեբետների վերադարձի մասին: «Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում երեկ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի, որոնց դեբետի մնացորդը կազմել է մինչև 5 միլիոն դրամ՝ ներառյալ: Դեբետի վերադարձի գործընթացը կշարունակվի»,- գրել է Նիկոլ […]

̰
Թրամփը իր դեմ իմփիչմենթի գործընթացը որակել է «Լինչի դատաստան»

19:13 22.10.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերի» իր միկրոբլոգում իր դեմ իմփիչմենթի գործընթացը անվանել է «Լինչի դատաստան»: Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ եթե «մի օր եթե նախագահ դառնա դեմոկրատը, իսկ հանրապետականները հաղթեն Ներկայացուցիչների պալատում, իրենք կարող են իմփիչմենթ հայտարարել նախագահին առանց պատշաճ գործընթացի, արդարության կամ օրինական իրավունքների»: Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսելու առիթ է դարձել […]

̰
«Դանակը ոսկորին է հասել». ի՞նչ է կատարվում Լիբանանում. զրույց «Հորիզոնի» տաղավարում

19:05 22.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի ընթացքում լիբանանահայ գործիչ Եսայի Հավաթյանը խոսել է Բեյրութում շարունակվող ցույցերի մասին. «Լիբանանի մեջ ցույցերը վերջին տարիներին սովորական են, սակայն ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ այս ցույցը կարող է այդքան արագ տարածվել ողջ երկրով մեկ: Ցույցերը, երբ սկսեցին, բոլոր ճանապարհները փակվել էին, ես մեծ դժվարությամբ հասա օդանավակայան: Կարծես այս անգամ […]

̰
̰
Ադամանդներով լացող արքայադուստր. ռուսական ԶԼՄ-ները` Շիրակի մարզում բնակվող աղջկա մասին

19:00 22.10.2019

Բյուրեղյա արցունքներով կնոջ մասին շարունակում են գրել, տեսանյութեր տարածել ռուսաստանյան լրատվամիջոցները: Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում բնակվող 23-ամյա Սաթենիկ Ղազարյանի մասին առաջինը պատմեց SHANTNEWS.am-ը, լուրը շատ արագ ու մեծ արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում: Արցունքների փոխարեն կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում: Ի՞նչ երևույթ է սա կամ արդյո՞ք այն ինչ-որ հիվանդության հետևանք է: Ռուսաստանի Դաշնությունից մի քանի […]

̰
Կադաստրի կոմիտեի պաշտոնյաների գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս

18:56 22.10.2019

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։ Ըստ այս պահին հայտնի տվյալների` անշարժ գույքի […]

̰
Մեր երկրի տնտեսական քաղաքականությունը հեղափոխական չի կարելի որակել․ Մելքումյան

18:55 22.10.2019

«Ցավոք, արդեն այժմ հասկանալի է դառնում, որ մեր երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը հեղափոխական չի կարելի որակել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրա խոսքերով՝ այս պնդման համար կան ապացույցներ, և դրանցից մեկն այն է, որ այսօր խորհրդարանական մեծամասնությունը մերժեց իրենց առաջարկը՝ ներդրումային ծրագրերի պետական աջակցության վերաբերյալ։ «Դա նշանակում է, որ […]

̰
Ավազակային հարձակում չեխ երիտասարդ աղջկա նկատմամբ

18:49 22.10.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է օտարերկրյա քաղաքացու՝ 29-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` նույն անձանց կողմից խմբի կազմում կատարված այլ հանցավոր դրսևորումների՝ բնակարանային գողությունների, ինչպես նաև՝ ենթադրյալ […]

̰
Կյանքից հեռացել է դատախազ Հեղինե Բադալյանը

18:44 22.10.2019

ՀՀ լխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կյանքից հեռացել է միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ Հեղինե Բադալյանը. «Ցավակցական Ցավով տեղեկացնում ենք, որ տևական հիվանդությունից 37 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հեղինե Սարգսի Բադալյանը: Այդ կապակցությամբ ցավակցական խոսք է հղել ՀՀ […]

̰
Չիլիում մետրոյի երթևեկության սակագնի բարձրացման ֆոնին բողոքի մեծ ալիք է բարձրացել

18:41 22.10.2019

Վերջին մի քանի օրերին Չիլիում բողոքի մեծ ալիք է բարձրացել: Ինչպես հայտնում է Лента-ն, ցույցերի պատճառն այս երկրում մետրոյի երթևեկության գնի բարձրացումն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ բողոքի մեծ ալիք էր բարձրացել անցած շաբաթ: Բազմաթիվ մարդիկ վիրավորվել էին, կային նաև զոհեր: Փողոց էր դուրս բերվել ռազմական տեխնիկա ու զինվորներ: Ներկայումս այստեղ արտակարգ դրություն է հայտարարված, հայտարարվել է […]

̰
Պատգամավորն առաջարկում է փոփոխություններ անել ՀՀ զինանշանի վրա

18:40 22.10.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը, որ բոլորովին վերջերս է ստացել իր մանդատը, առաջարկում է փոփոխություններ՝ ուղղումներ և շտկումներ կատարել ՀՀ զինանշանի վրա։ Այս մասին նա այսօր բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից։ Մանուկյանի խոսքերով՝ հերալդիկայի տեսանկյունից ՀՀ զինանշանի վրա կան թերություններ, և զինանշանը «ֆալշ է հնչում»։ «Ես հանդիպել եմ մասնագետների հետ, խոստացել եմ բարձրաձայնել այս հարցը և […]

̰
Հորիզոն 18:00

18:37 22.10.2019

̰
Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Դաշնության խորհրդի և Պետդումայի նախագահներին

18:35 22.10.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել մեր անկեղծ ցավակցությունները […]

̰
Հույս ունեմ՝ Բաքուն չի փորձի ներքին լարվածությունը պարպել շփման գծում. Տաթև Հայրապետյան

18:31 22.10.2019

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Իմ քայլի» պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը խոսեց Բաքվում տեղի ունեցած ցույցերի և ոստիկանության կողմից այդ ցույցերը հատուկ դաժանությամբ ցրելու մասին։ Նա նշեց, որ չնայած Ադրբեջանի իշխանությունների նման վարքին, հայկական կողմը հակված է բանակցություններ վարել այդ իշխանության հետ՝ Արցախի հարցում խաղաղ կարգավորման հասնելու համար։ «Հույս ունեմ, որ ներքին լարվածության այս ալիքը Բաքվի […]

̰
«Բարեկամության»` աստիճանների վրա կառուցված կրպակներն ապամոնտաժվում են

18:23 22.10.2019

Մայրաքաղաքի «Բարեկամություն» կայարանի մուտքի աստիճանների վրա տարիներ առաջ կառուցված կրպակներն ապամոնտաժվում են: Այս մասին տեղեկացնող տեսանյութը տարածվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կողմից: «Ապամոնտաժվում են մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակները գրաված կրպակները, որոնք կառուցվել են քաղաքաշինական նորմերի և անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ:

̰
ՀԾԿՀ նախագծով առաջարկվում են Հյուսիսային Կորեային հարիր կարգավորումներ․ Գորգիսյան

18:20 22.10.2019

«Վերջերս մեծ աղմուկ հանեց համացանցում տարածված ՀՀ ՀԾԿՀ մի որոշման նախագիծ, որով մասնավորապես առաջարկվում են անընդունելի և տոտալիտար ռեժիմների, ինչպիսին, օրինակ` Հյուսիսային Կորեան է, հարիր որոշակի կարգավորումներ»։ ԱԺ ամբիոնից այս մասին բարձրաձայնեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նա թվեց այն տվյալները, որ պարտավոր են պահել ինտերնետ տրամադրող ընկերությունները ինտերնետից օգտվողների մասին։ Գորգիսյանի խոսքերով՝ սրանով իշխանությունները փորձում […]

̰
Լիբանանցի երիտասարդութեան կողքին հայ երիտասարդներ եւս կը մասնկացին բողոքի ցոյցերուն. Շահան Գանտահարեան

18:10 22.10.2019

SHANTNEWS.am-ի հարցերուն կը պատասխանէ Պէյրութի «Ազդակ»  օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ Շահան Գանտահարեան  – Արդէն 6-րդ օրն է, որ Լիբանանի ամբողջ տարածքին բողոքի ցոյցեր տեղի կ՚ունենան․ ի՞նչ է իրավիճակը այսօր: – Այսօր եւս ցուցարարները շարունակեցին իրենց բողոքի գործողութիւնները, hիմնականին մէջ մայրուղիներ փակելով եւ տեղայանացուած հաւաքներ կազմակերպելով։ Պահանջները կը մնան արմատական եւ յայտնապէս վարչապետին ներկայացուցած եւ կառավարութեան համաձայնութիւնը ստացած […]

̰
«Շանթ»-ը՝ բարեփոխումները լավագույնս լուսաբանող լրատվամիջոց

18:04 22.10.2019

Հեռուստատեսությունը Հայաստանում շարունակում է մնալ տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը, թեև սոցիալական ցանցերից ու ընդհանուր առմամբ համացանցից տեղեկություններ ստացողների թիվը տարեցտարի աճում է։ Ինչպես հաղորդում է «Հետք»-ը, համացանցը տեղեկատվության երկրորդ ամենասպառվող աղբյուրն է։ Հեռուստաալիքների օրական դիտումները 2019-ին կազմել են 72 %՝ 2015-ի 82 %-ի փոխարեն, իսկ համացանցից օգտվողների թիվը՝ 57 % 2015-ի 32 %-ի փոխարեն։ Նման […]

̰
BACK_TO_TOP