13:00 22.10.2019
ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից խոսեց այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետի ժամանակ ավագանու իրավունքները սահմանափակող օրենք է ընդունվել, իսկ հիմա երբ ուզում են այդ կարգավորումը հանել, ներկա իշխանությունը դեմ է։ Մարուքյանի խոսքերով՝ այս նախագիծը իրենց ձեռքում է եղել դեռ «Ելք» դաշինքի ժամանակ, և պահվել է Նիկոլ Փաշինյանի մոտ, որը խմբակցության ղեկավարն էր։ […]
12:58 22.10.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստերից երկրորդն ընդմիջումից հետո մեկնարկեց գրեթե դատարակ դահլիճում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հենց սկզբից բողոքեց այս իրավիճակի վերաբերյալ։ Սակայն իրավիճակը շատ չփոխվեց նաև ներկա պատգամավորների մի քանի ելույթներից հետո։ «Իրենց աշխատասենյակներում ակտիվորեն օրենսդրական գործունեությամբ զբաղվող և նիստերին հետևող պատգամավորներին հորդորում եմ վերադառնալ նիստերի դահլիճ․ մենք քվեարկություն ունենք»,- իրոնիկ կերպով ասաց Միրզոյանը։
12:54 22.10.2019
Ազգային ժողովը մեծամասնության դեմ ձայներով այսօր մերժեց օրակարգ ընդունել ընդդիմության մի շարք նախագծեր։ Դրանց վերաբերյալ բանավեճ ծավալվեց, որի ժամանակ ընդդիմության պատգամավորները բողոքում էին իշխանական պատգամավորների վերաբերմունքից։ «Շատ դեպքերում, երբ հհանձնաժողովում քննարկում է կազմակերպվում կամ նիստ է անցկացվում, հասկանում ենք, որ մտադրությունը ի սկզբանե, անկախ նրանից՝ նախաձեռնությունը գալիս է իշխանությունից, թե ընդդիմությունից, լավն է, բարի է։ […]
12:47 22.10.2019
Ընդդիմության և մասնավորապես ԼՀԿ խմբակցության մի քանի նախագծերի մերժումից հետո խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին՝ իշխանությանը ուղղված մեղադրանքները հիմնավորելու։ Նա խոսեց այն մասին, որ իրենց նախագծերը մերժվել են ֆիննախի հիմնավորումների հիմքով։ «Էդ էն նախարարությունն է, որի նախարարին ասում են՝ աշխատավարձդ ինչքան է, պատասխանում է, որ գաղտնիք է, հայտարարագրով կասեն։ Էդ ֆինանսների նախարարությանը չեք […]
12:46 22.10.2019
«Հեղափոխությունից հետո թաքուն արվող բաները անընդունելի են»,- այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով տեղեկությանը, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է որոշ նախարարների աշխատավարձը, ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքերով, այդ փոփոխությունները պետք է լիենին, բայց պետք է լինեին բացահայտ: «Այսօր ժողովրդից թաքուն ո՞նց կարելի ա անել: Եթե ժողովուրդը դեմ չի, որևիցե […]
12:40 22.10.2019
Ֆրանսիական Arte.tv-ն ֆիլմ է նկարել, որում պատմում է Հայաստանի մասին: Բացահայտել Հայաստանը՝ իր ավանդույթներով ու բնապատկերներով. սա է ֆիլմի նպատակը: Խաչքարերը, Բյուրականի աստղադիտարանը, սարերում ապրող հովվի ընտանիքն ու հրաշալի կվինտետը, աստղաֆիզիկոսներ, որ ապրում են Բյուրականի աստղադիտարանում. Հայաստանի բացահայտման ճանապարհին հենց նրանք են հանդիպում ֆիլմի հեղինակին: Վերջինս նշում է՝ Կովկասյան տարածաշրջանում գտնվող, լեռներում ծվարած այս երկիրը՝ […]
12:39 22.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանի մեքենան կրկին վնասել են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, առաջին անգամ իր մեքենան վնասվել էր Հյուսիսային պողոտայի վրա, և այժմ՝ արդեն երկրորդ անգամ, ԱԺ-ի դիմաց: Ընդ որում՝ կրկին վնասել են նույն՝ կողային ապակին: Պողոսյանի գնահատմամբ՝ սա կոնկրետ հետապնդում է, որը նա պայմանավորում է […]
12:33 22.10.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսվեց ընդդիմության առաջարկած մի շարք նախագծերի մերժումներով։ Խորհրդարանի աշխատանքը ընդմիջվեց այն ժամանակ, երբ դրանց վերաբերյալ քննարկումը դեռ չէր ավարտվել։ Իսկ ընդմիջումից հետո պարզվեց, որ պատգամավորներից ընդամենը մի քանիսն է ներկայացել ԱԺ դահլիճ։ ԱԺ նիստերին հետևող աշակերտներին ողջունելիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրեց․ «Այնքան էլ ուրախալի չէ պատկերը, որը ուսուցիչները և աշակերտները […]
12:32 22.10.2019
«20.1 տոկոս անտառածածկ ունենալու համար անհրաժեշտ է ներգրավել որոշ գյուղատնտեսական հողեր: Սա չի նշանակում, թե դա արվելու է գյուղացիների եկամուտների հաշվին: Պիտի օգտագործվեն այն արոտները, որոնք դեգրադացված են, նվազ արդյունավետ և դրանք, որպես գյուղատնտեսական հողեր, առնվազն լավ վիճակում չեն»,- կարծիք է հայտնել Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը: Ինչ վերաբերում է վարչապետի առաջարկին՝ 10 մլն տնկի […]
12:29 22.10.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պատվիրակությունը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կազմակերպված ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 20-րդ նիստին: Նիստի ընթացքում ամփոփվել է կոմիտեի՝ 2019 թվականի առաջին 9 ամիսների կատարած աշխատանքը, քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների […]
12:25 22.10.2019
Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն (Ռամա X) աստիճանազրկել է իր ֆավորիտ Սինինատ Վոնգվաջիրապակդին`նրա չափազանց հավակնոտության և թագուհուն հավասար լինելու ցանկության համար: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Ռամա Х-ի պալատի պաշտոնական հայտարարությանը: Թագավորի խոսքով՝ Սինինատը չարաշահել է իր դիրքը և թագավորի անունից հրամաններ տվել: Թագավորի որոշումը ենթադրում է, որ Սինինատը զրկված է իր բոլոր պարգևներից, […]
12:18 22.10.2019
Եթե ցանկացած գործունեության մեջ կա հանցանք, անօրինականություն, պատժելի ա: Հոկտեմբերի 22-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ նախագահ (անդամ) Հրայր Թովմասյանի շուրջ վերջին զարգացումներին, ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա անընդունելի համարեց 16 կամ 18 տարեկան աղջիկներին հարցաքննության կանչելու փաստը: «Հիմնական խնդիրը Թովմասյանն ա՞, թող հանցակազմ նեկայացնեն, պատժեն, մենք հանցագործությանը կողմ չենք, բայց որպես հայ […]
12:08 22.10.2019
Ազգային ժողովի այսօրվա քվեարկությամբ մերժվեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի այն նախագիծը, որով առաջարկվում էր ուսանողների 5000 և 6000 դրամ կրթաթոշակները հասցնել համապատասխանաբար 20․000 և 30․000 դրամի։ Իշխանական մեծամասնության կողմից մերժման հիմքերից մեկն այն էր, որ եթե այդքան բարձրացվել կրթաթոշակները, ապա 1,9 միլիարդ դրամի փոխարեն պետբյուջեի վրա այդ ծախսը կնստի մոտ 10 միլիարդ դրամի չափով։ Մեկ […]
12:04 22.10.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսվեց ընդդիմության նախագծերի մերժումից, և դա տևեց ավելի քան մեկ ժամ։ Սրա վրա ուշադրություն հրավիրեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Էդ պատճառաբանությունները, որ հետո կառավարությունը բերելու է համակարգային փաթեթ, ինձ մոտ դեժավյուի տպավորություն է արթնացնում։ Նախորդ իշխանությունը նույն կերպ էր ասում»,- ասաց Զոհրաբյանը։ ԲՀԿ պատգամավորը ասաց, որ չի զարմանա, եթե հաջորդիվ իշխանական […]
12:00 22.10.2019
2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 187 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 370ՄՎտ: 2018թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-երի կողմից կազմել է մոտ 1 մլրդ. կՎտxժ: Ըստ տրամադրված լիցենզիաների 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 28 ՓՀԷԿ, նախագծային մոտ 59 ՄՎտ գումարային հզորությամբ և […]
11:55 22.10.2019
ԱԺ-ն այսօր մեկնարկել է լիագումար նիստը, որի օրակարգում ընդգրկված է 14 հարց: Նիստի օրակարգում բացասական եզրակացություն ստացած նախագծերը գերազանցում են դրական եզրակացություն ստացած օրինագծերին: Դրանք ընդդիմության նախագծերն են: Նման 9 նախագծերից յուրաքանչյուրի քննարկման համար կանոնակարգով նախատեսվում է հատկացնել 3-ական րոպե, սակայն եղել են հարցեր, որոնց քննարկումը երկար է տևել, որոշ դեպքերում՝ վերածվել բանավեճի: Դրանցից մեկը […]
11:49 22.10.2019
Ազգային ժողովում Միքայել Մելքումյանի նախագիծը օրակարգ ընդունելու վերաբերյալ քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ դեռ իշխանափոխությունից հետո հաճախ իրենց էին դիմում սփյուռքահայ ներդրողները, և իրենք չգիտեին՝ ում մոտ ուղղորդել նրանց։ Մարուքյանի խոսքով՝ 1,5 տարի անցել է, բայց միևնույն է, կրկին պարզ չէ, թե ում պետք է դիմի ներդրողը։ Պատգամավորն ասաց, որ Մելքումյանի նախագիծը […]
11:48 22.10.2019
Բրիտանական Մեն կղզում անցկացված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Լևոն Արոնյանը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը 11 տուրերում հավաքել է 7.5 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը, տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն: Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտել են 6.5-ական միավորով, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը՝ 6-ական, Սերգեյ Մովսեսյանը՝ 5.5, […]
11:38 22.10.2019
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի անկախ դատական համակարգի ամրապնդմանն օժանդակելու իր պարտականությանը` նշելով, որ այն պետք է համապատասխանի Սահմանադրությանը: 168.am-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն հարցում է ուղղարկել՝ պարզելու համար՝ վերջին շրջանում դեսպանատունը հետևո՞ւմ է ՍԴ-ի շուրջ զարգացումներին: ԱՄՆ դիվանագիտական կառույցից հայտնել են. «ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Հայաստանի իրավական, քաղաքական […]
11:37 22.10.2019
Ազգային ժողովի իշխանական խմբակցությունն այսօր առավոտից հատ առ հատ մերժում է ընդդիմության այն նախագծերը, որոնք բացասական եզրակացություններ են ստացել հանձնաժողովներում։ Այդ նախագծերից մեկն էլ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագիծն է։ Նախագիծն առաջարկում է սահմանել «մեկ պատուհանի» համակարգ բոլոր ներդրողների համար։ Սակայն իշխանական պատգամավորները կողմ չեն կարգավորման այս բնույթին, քանի որ համարում են, որ դրանով լուծում […]
11:28 22.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայանալիք նիստից առաջ հայտարարել է, որ Սիրիայում շարունակվելու է հրադադարը: Եթե նույնիսկ փոքր բախումներ լինեն թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև, ապա դրանց թիվը այդքան էլ շատ չի լինի: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Թրամփը սպառնացել է Թուրքիային պատժամիջոցներ կիրառել և բարձրացնել մաքսատուրքերը, եթե իրեն ոչ պատշաճ դրսևորի: ԱՄՆ […]
11:16 22.10.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը «#փոխիրաշխարհը» իրազեկման արշավի շրջանակում սկսում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք։ Այս անգամ ՄԻՊ գրասենյակը ներկայացնում է 7-րդ դասարանում սովորող Արեգի երազանքի մասին պատմող տեսանյութը։ «Մարդիկ, սովորաբար, պետք է քայլեն այն ճանապարհով, որի վերջում գտնվում է իրենց երազանքը, և այդ ճանապարհը սովորական չէ՝ այն դժվարություններ ունի, և այդ դժվարությունները հաղթահարելով՝ […]
11:11 22.10.2019
71 տարեկանում կյանքից հեռացել է թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը։ Այս մասին հայտնում է Anmmedia.am-ը: Վահրամ Սարաջյանը ծնվել է 1948 թվականին Երևանում, դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի ընտանիքում: 1971 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: Մենահամերգներով հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնևում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Բուենոս Այրեսում, Նյու Յորքում և այլուր: Համագործակցել է […]
11:06 22.10.2019
Թբիլիսիում ընթանում է պանելային քննարկում՝ Հայաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի փոխվարչապետների, Չինաստանի կառավարության հատուկ բանագնացի ու Ասիական զարգացման բանկի փոխնախագահի մասնակցությամբ։ Քննարկման համակարգողն է հանրահայտ տնտեսագետ Նուրիել Ռուբինին։ Միջոցառմանը ներկա է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վերջինս այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Թբիլիսիում մասնակցում եմ «#Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում անցկացվող բարձր մակարդակի քննարկմանը»։ Ուղիղ եթերի հղումը՝ […]
11:00 22.10.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Հացիկ համայնքում շարունակվում են 1971 թվականին կառուցված և մինչև 90-ական թվականները գործող մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 15 մլն 769.6 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 4,730.9 հազար […]
10:58 22.10.2019
Սոչիում այսօր տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դրա առանցքային թեման է լինելու Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները: Հանդիմպան ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սիրիայի հյուսիսում այսօր ավարտվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված 5-օրյա զինադադարը: Պաշտոնական Անկարան չի բացառել, որ […]
10:56 22.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովում, նշեց՝ բնապահպանական խնդիրների լուծումը և մասնավորապես՝ անտառների պահպանումն ու վերականգնումն իրենց կառավարության գործունեության առաջնահերթություններից է: «Մեր երկիրը տևական ժամանակ է՝ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ: Այս բացասական երևույթը ծնվել է մեր երկրի անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ […]
10:55 22.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Վարդաշեն փողոցում կատարված սպանության հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 01:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն […]
10:48 22.10.2019
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում երկրորդը Հայաստանի հավաքականից մրցահարթակ է դուրս եկել Մ20 տարիքային խմբում հանդես եկող 67 կգ քաշային Սևակ Նիկողոսյանը: Մեր ծանրորդը անհաջող է հանդես եկել: Պոկում վարժությունում նա 120 կգ արդյունքով ցույց է տվել 11-րդ արդյունքը, իսկ հրում վարժությունը ձախողել է և ստացել է 0: Հիշեցնենք, որ երեկ պոկում […]