23:57 19.10.2019
Հոկտեմբերի 19-ին` ժամը 22։06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:
23:53 19.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ նախօրեին քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց հետո Դավիթ Սարգսյանն իր առաջին այցը կատարել է մայրաքաղաք Երևան: «Մենք միշտ ուրախ ենք՝ ընդունելու մեր արևելյան մայրաքաղաքի ներկայացուցիչներին՝ փոխադարձաբար տեղեկանալու մեկմեկու խնդիրներից և կիսվելու դրանց լուծման մեր փորձառությամբ: Փոխադարձ այցերը կենսական անհրաժեշտություն […]
23:50 19.10.2019
Շիրակի մարզի Առափի գյուղում այսօր անցկացվել է Ղափամայի փառատոն։ Հայաստանի բնակավայրերից մասնակիցներն իրենց տաղավարներում ներկայացրել են հայկական ավանդական ճաշատեսակի՝ Ղափամայի բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը, իսկ ներկաները հնարավորություն են ունեցել համտեսելու։Տոնը ուղեկցվել է նաև բերքի ցուցադրությամբ։ Գյուղական համայնքները ներկայացրել են ոչ միայն ավանդական բանջարաբոստանային մշակաբույսերը, այլև նոր բուսատեսակներ, որոնք առաջին անգամ են աճեցրել Շիրակի մարզում և […]
23:46 19.10.2019
Հաճելի հանդիպում ունեցանք Երևանի պատվավոր քաղաքացի, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ովքեր չգիտեն, ասեմ, որ Միխայիլ Պիատրովսկիի հայրը՝ ակադեմիկոս Բորիս Պիատրովսկին պեղումներ է իրականացրել Երևանի Կարմիր բլուրում, որտեղ և հանդիպել է ապագա կնոջը՝ Հռիփսիմե Ջանփոլադյանին: Միխայիլ Պիատրովսկին ծնվել է Երևանում»:
23:42 19.10.2019
Գիտնականները փորձարկման համար հավաքել են առողջ տարեցների երկու խումբ, հայտնում է Science Daily-ն: Կամավորական խմբերը բաժանվել են խմբերի՝ հաշվի առնելով թեյ ըմպելու հաճախությունը: Մասնագետներին հետաքրքրել է թեյ խմելու արդյունքում մարդկանց ուղեղի կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Պարզվել է, որ թեյը, ազդելով ուղեղի միջկիսագնդային ասիմետրիայի վրա, միաժամանակ ոչ մի կերպ չի ազդում ֆունկցիոնալ ասիմետրիայի վրա: Ընդհանուր առմամբ, […]
23:28 19.10.2019
20-րդ դարի սկզբին ամերիկացի մի բիոքիմիկոս արտոնագիր ձեռք բերեց կաթը և այլ սննդատեսակները ուլտրամանուշակագույն ճառագայթներով մշակելու համար: Արվում էր դա այն նպատակով, որ սնունդը հարստանար ռախիտը կանխարգելող «արևային» վիտամինով: Խոսքը D3 վիտամինի մասին է, որի ներգործությամբ արևային ճառագայթները ներթափանցում են և դրական ներգործում օրգանիզմի վրա: Ո՞ր մթերքներում կա վիտամին D3 Սաղմոն, յուղոտ ձուկ, կարագ պանիր, […]
23:15 19.10.2019
Ամերիկյան Նևադա նահանգի անապատում հայտնաբերվել է թոփ մոդել Էսմերալդա Գոնսալեսի մարմինը: Այն գտնվել է փայտե արկղում, մարմինը ծածկված է եղել բետոնով: Նշվում է, որ Էսմերալդային փնտրում էին 5 ամսից ավելի: Հետաքննությունը պարզել է, որ թոփ մոդելին նախ փորձել են խեղդամահ անել, ապա թունավորել են: Սպանության մեջ կասկածվում է նրա 45 ամյա հարևանը՝ Քրիստոֆեր Պրեստիպինոն: Նրան […]
23:03 19.10.2019
Դռան օպտիկական դիտակները (глазок) ստեղծված են՝ պաշտպանելու տանտերերին և տներն անցանկալի հյուրերից: Բայց քչերը գիտեն, որ դրանք պարունակում են նաև թաքնված սպառնալիք: Այդ մասին պատմել են ճապոնացի ոստիկանները: Գրում է The Mainichi-ն: Նշվում է, որ դռների դասական օպտիկական դիտակները չարագործներին հնարավորություն են տալիս հետևել՝ ովքեր են բնակելի տան ներսում: Համացանցում՝ բաց հարթակում, տեղադրված են համապատասխան […]
22:50 19.10.2019
Ռուսական աշխարհագրական ընկերության արշավախումբը Արկտիկայում հայտնաբերել է սուրճի հատիկներով լի տակառ, որը դեռ 1902 թվականին թողել էին ամերիկացի Իվլին Բոլդուինի արշավախմբի անդամները, այս մասին պատմել է ռուսական արշավախմբի անդամներից մեկն իր Instagram-ում: Ճանապարհորդը պատմել է, որ ամերիկացիները լավ պատարստված են եղել: Արկտիկայում ունեցել են մի քանի ճամբար, 420 սիբիրյան շուն, 15 պոնի և 60 սահնակ: […]
22:38 19.10.2019
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանության է արժանացրել այն փոփոխությունը, որ երկրի վարչապետին կստիպի ԵՄ-ից խնդրել Brexit-ի ժամկետի երկարաձգում: Մեծ Բրիտանիայի կառավարությունն էլ հայտարարել է, որ Brexit-ի հետ կապված քվեարկությունը տեղափոխվում է երկուշաբթի: Իսկ վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ մտադիր չէ Բրյուսելից խնդրել երկարաձգել Brexit-ի ժամկետը: Լոնդոնի փողոցներում հազարավոր մարդիկ շարունակում են իրենց բողոքի ակցիաները […]
22:25 19.10.2019
Սեուլի Ինչոն օդանավակայանում ականատեսները նկարել են՝ ինչպես է A380 Asiana Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռի շարժիչը մեկնելուց առաջ այրվում: Այս մասին հայտնել է AIRLIVE net-ը: Համացանցում հայտնված կադրերում երևում է այրվող շարժիչը և դրանից դուրս եկող ծուխը: Այդ ընթացքում մի քանի հրշեջներ փորձում են հանգցնել կրակը: Հայտնի է, որ այդ ժամանակ ինքնաթիռում եղել է 495 ուղևոր: […]
22:08 19.10.2019
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 44-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս, և ննջասենյակի պահարանից […]
21:54 19.10.2019
ԱՄՆ-ում Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները բացահայտել են, որ ուղեղի հավելյալ նեյրոնային ակտիվությունը, որը կապված է դեմենցիայի և էպիլեպսիայի հետ, դեր է խաղում ծերացման և մարդու կյանքի տևողության կրճատման գործում: Այս մասին հաղորդում է EurekAlert!-ի մամուլի ծառայությունը: Հետազոտողները անալիզի են ենթարկել այն մարդկանց ուղեղի հյուսվածքների գեները, որոնք մահացել են 60-100 տարեկանում: Պարզվել է, որ մինչև խոր […]
21:41 19.10.2019
Բնապահպանական աղետ Արցախում, գրել է Վլադիմիր Դոլուխանյանը և կից տեսանյութ հրապարակել: Սա Խաչենագետի ջրամբարն է: Ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են գտնվում: Կոչ եմ անում պատկան մարմիններին՝ Բնապահպանության, Ջրային տնտեսության և իրավապահ մարմիններին զբաղվել այս խնդրով: Հ.Գ. Սա ձկների մասսայական անկման առաջին դեպքը չէ: Ականատեսների վկայությամբ, այսպիսի մի դեպք էլ տեղի […]
21:24 19.10.2019
«Longleat Safari Park» այգում բրիտանացի գիտնականները հայտնաբերել են ռետրովիրուս, որը կարող է պաշտպանել այն հիվանդություններից, որոնք արագորեն ազդում են կոալաների վրա: Այս մասին հայտնում է BBC-ն: Կոալաների պահպանման ծրագրի շրջանակներում հինգ կոալա Ավստրալիայից ուղարկվել է Ուիլթշիր պարկ, որոնցից մեկը՝ Վիլպենա անունով էգ կոալան, սատկել է: Մի խումբ գիտնականներ՝ դոկտոր Ռեյչել Թարլինթոնի գլխավորությամբ, ասում են, որ […]
21:11 19.10.2019
Այսօր տեղի է ունեցել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը: Մեծարանքի են արժանացել 2019թ. «Ավրորայի» հերոսները՝ մարդիկ, որոնք անձնվիրաբար օգնել են ուրիշներին ու կարևոր ազդեցություն ունեցել մարդասիրության ոլորտում: Այս տարի հաղթող է ճանաչվել «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Միրզա Դինային: Կազմակերպությունը հարյուրավոր կանանց օգնել է փախչել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից և բժշկական օգնություն ցուցաբերել: Դափնեկիրը […]
20:57 19.10.2019
Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կայացել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ են ունեցել Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաև պաշտոնատար անձինք ու մշակությաին գործիչներ:
20:52 19.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ընթացքում տեղադրել է գյումրեցի նկարիչ Սուսաննա Մկրտչյանի «Պապի և տատի խոստացված մատաղ» նկարով պատրաստված փազլի վերջին կտորը: 15 հազար մասից բաղկացած փազլի վաճառքից գոյացող 15 միլիոն դրամով նախաձեռնության հեղինակ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նպատակ ունի 2 կամ 3 բնակարան ձեռք բերել ու տրամադրել տնակներում բնակվող բազմազավակ, սոցիալական վատ պայմաններում բնակվող […]
20:43 19.10.2019
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ուևնենում «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
20:33 19.10.2019
Երկու օր առաջ վաղ առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարը վթարվել էր, հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Գետը դարձել էր դարչնագույն և վթարի վերացումից ժամեր անց էլ դեռ պղտոր էր: Ինչ է կատարվել, ինչու, ով է պատասխանատու և ինչպես է հաշարկվելու բնությանը հասցված վնասը՝ աշխարհագրագետ Լևոն Գալստյանն ասում է, որ մոտ 10 տարի […]
20:14 19.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է ԱԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործի քննությունը մերժելու՝ Սահմանադրական դատարանի հիմքերը. «Մենք ի սկզբանե չէինք կռահել, որ նման որոշում կլիներ: Բոլորս զարմացած ենք Սահմանադրական դատարանի որոշմամբ: Տեղ-տեղ ՍԴ-ն անդրադարձել է հարցերին, որոնք հնարավոր էր պարզել բովանդակային քննարկմամբ: Տեղ-տեղ եղել են հարցեր, […]
20:00 19.10.2019
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվում է ընդդիմության կողմից կազմակերպված չարտոնված հանրահավաք: Այս մասին հայտնել է BBC News Azərbaycanca-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հանրահավաքի ընթացքում իրավապահ մարմինները ձերբակալել են տասնյակ քաղաքացիների: Ավելի վաղ «Ազադլիք»-ը հայտնել էր, որ ոստիկանները ձերբակալել էին նաև ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլիին: Հավելելնք նաև, որ ընդդիմության ցույցին ընդառաջ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը առավոտից փակել է մի […]
19:52 19.10.2019
«Հետաքննությունը կպարզի պայթյունի պատճառները Թբիլիսիի ծայրամասում գտնվող 16 հարկանի բնակելի շենքում և կպարզեն դեպքի համար պատասխանատու անձանց ինքնությունը»: Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, ով այսօր այցելել է դեպքի վայր: Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի Գուրամիիշվիլու պողոտայի թիվ 34 տանը: Շենքի բոլոր բնակիչները տարհանվել […]
19:30 19.10.2019
Lenta.ru պարբերականը իր թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է ՌԴ քաղաքներից մեկում կինը իր փոքրիկ կարմիր մեքենան կայանել տրամվայների հատման կետում և դժվարացրել բոլորի կյանքը: Կինը մեքենան կայանելուց հետո երեխայի հետ դուրս է եկել: Նա փակել է տրամվայի ճանապարհը, և ուղևորները ստիպված են եղել անձամբ տեղաշարժել կնոջ մեքենան: Դրանից հետո մեքենան արդեն խանգարել […]
19:15 19.10.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են ՀՀ Արարատի մարզի Արմաշ գյուղ, որտեղ դրենաժային ջրերում հայտնաբերել են տիրազուրկ ձկնորսական ցանց։ Ցանցում առկա 3 մանրաձուկը և կրիայի 1 ձագը, վերադարձվել են բնական միջավայր։ Ձկնորսական ցանցն առգրավված է՝ հետագա ոչնչացման նպատակով։ Տեսչական […]
19:15 19.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 18-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի բնակիչ, Անի Տեր-Պետրոսյանը և հայտնել, որ գիշերն իրեն անծանոթ 2 հոգի, մուտք են գործել Դավիթ-Բեկի փողոցում գործող «Մուսալեռ» հյուրանոցային համալիր և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար: Ինչպես հայտնում է […]
19:09 19.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկակական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի քերծված-կտրված վերք» ախտորոշմամբ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու նպատակով բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Եղվարդ քաղաքի դատարան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրի բաժնի […]