19:15 19.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 18-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի բնակիչ, Անի Տեր-Պետրոսյանը և հայտնել, որ գիշերն իրեն անծանոթ 2 հոգի, մուտք են գործել Դավիթ-Բեկի փողոցում գործող «Մուսալեռ» հյուրանոցային համալիր և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար: Ինչպես հայտնում է […]
19:09 19.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկակական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի քերծված-կտրված վերք» ախտորոշմամբ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու նպատակով բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Եղվարդ քաղաքի դատարան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրի բաժնի […]
19:00 19.10.2019
ՀՀ Կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հայկական Backbone Branding ընկերությունը միջազգային հեղինակավոր Pentawards փաթեթավորման և դիզայնի մրցույթում արժանացել է վեց մրցանակի: https://www.facebook.com/armgovernment/videos/2462454784039627/
18:50 19.10.2019
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյան ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի տոնին նվիրված միջոցառումների մասին: «Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հետ զբոսնեցինք գրեթե բոլոր վարչական շրջաններով… Տոնը ստացված է: Երևան ջան, ծնունդդ շնորհավոր»: https://www.facebook.com/teimina.vardanyan/posts/2559402474150207
18:40 19.10.2019
Ամենագնաց տեխնիկայի մասնագետ, «Շերպ» հայտնի ամենագնացը ստեղծած Ալեքսեյ Գարագաշյանը ստեղծել է նոր ամենագնաց մեքենա, որը կներկայացվի Вездеходер ցուցահանդեսում, որը տեղի կունենա Մոսկվայում, հոկտեմբերի 26-27-ը: Նոր մեքենան անվանակոչվել է AG 20 և դարձել Գարագաշյանի մշակած ցածր ճնշման անվադողերով քսաներորդ ամենագնաց ավտոմեքենան: «Այս անգամ մեծ ուշադրություն է դարձվում հարմարավետությանն ու ընդարձակությանը. ներսում 4-5 հոգի կարող է հարմարավետ […]
18:37 19.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ, 50-ամյա Սենիկ Ս.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ոստիկանության Իջևանի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկները ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով իր հարսը՝ […]
18:18 19.10.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 37 տարվա մեջ առաջին անգամ նիստ է անցկացնում շաբաթ օրը: Նախատեսվում է քննարկել վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ երկրի` Եվրամիության կազմից դուրս գալու նոր առաջարկը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նիստի սկզբում վարչապետ Ջոնսոնը հանդես է եկել ելույթով, որտեղ հորդորել է Համայնքների պալատի ներկայացուցիչներին ընդունել Brexit-ի նոր համաձայնագիրը: Ըստ դրա՝ Մեծ Բրիտանիան Եվրամիության […]
18:16 19.10.2019
Ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ ռուս սահմանապահները սկսել են սահմանային արգելապատնեշ կանգնեցնել վրացական Աթոցի գյուղի մերձակայքում: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Հարավային Օսիայի հետ սահմանին արգելապատնեշի կառուցման աշխատանքների վերսկսումը նպատակային սադրանք է: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Բացի այդ, վրացական գերատեսչությունը կատարվածն անվանել է «արհեստական լարվածություն ստեղծելու փորձ», իսկ աշխատանքների նպատակը, ըստ նրանց, […]
18:00 19.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիխտենշտայնի արքայադուստր Տատյանա Լատորֆին, Եվրոպական հանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր հանձնակատար Թեմիս Քրիստոֆիդուին, «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային կրթական ցանցի համահիմնադիր և ղեկավար Ուենդի Քոփին, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին և «Կրթություն բոլորի համար» ցանցի միջազգային խորհրդակցական հանձնախմբի անդամ Չավիե […]
17:57 19.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար, մեկնաբան Սագօ Արեանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների մասին` թվարկելով այսօր երկրում ընթացող զարգացումների մասին իր տվյալները: «Հըզպալլա»ի առաջնորդ Սէյիտ Նասրալլան պատկերասփռուած ելոյթ ունեցաւ եւ յայտարարեց, որ իրենք դէմ են Հարիրիի եւ անոր կառավարութեան հրաժարման։ Փողոցներուն մէջ ցոյցերը կը շարունակուին, հազարաւոր ցուցարարներ Պէյրութի կեդրոնական «Ռիատ սոլհ» հրապարակ […]
17:48 19.10.2019
Բժիշկները պայքարում են 39-ամյա երիտասարդի կյանքի համար, որը Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով լուրջ այրվածքներ է ստացել: Լրագրողներին այդ մասին տեղեկացրել է Վրաստանի Այրվածքաբանական հիվանդանոցի կենտրոնի բժիշկ Գեորգի Դավլանիձեն: «Երիտասարդին մարմնի 60% այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել այսօր առավոտյան: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Հիվանդը գտնվում է շոկային վիճակում: Նրան նշանակել են […]
17:30 19.10.2019
Վերջին անգամ բրիտանական խորհրդարանն աշխատել է ոչ աշխատանքային օրը 1982-ին՝ Ֆոլկլենդյան կղզիներ ներխուժումից հետո առաջին հանգստյան օրը: Այժմ 37 տարի անց խորհրդարանն իր նիստը կգումարի շաբաթ օրը: Այսօր նախատեսվում է Եվրամիությունից դուրս գալու (Brexit) հարցով քվեարկությունը: Այդ մասին հայտնում է BBC-ն: Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես կգա հայտարարությամբ և աջակցություն կխնդրի: […]
17:16 19.10.2019
ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել. «Հարգելի գործընկերներ ձեր հարցերին ի պատասխան ևս մեկ անգամ տեղեկացնեմ, որ ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել, հարցաքննության չի մասնակցել և որևէ քրեական գործով կարգավիճակ չունի։ Ինչ վերաբերում է նրա կամ մյուս […]
17:15 19.10.2019
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը արտասվել է իր մասնակցությամբ վերջին գագաթնաժողովին ելույթ ունենալիս: Տեսանյութը հրապարակվել է Եվրահանձնաժողովի թվիթերյան էջում: Դիմելով լրագրողներին`Յունկերը շնորհակալություն է հայտնել նրանց 5 տարվա համատեղ աշխատանքի համար: Նա նշել է, որ այդ ընթացքում շուրջ 150 գագաթնաժողով է տեղի ունեցել: «Ես մինչև կյանքիս վերջին օրը հպարտ կլինեմ, որ կարողացել եմ ծառայել Եվրոպային»,- դողացող […]
17:07 19.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության […]
17:02 19.10.2019
«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր մի խումբ երեխաներ, նրանց ծնողները, նաև քաղաքական գործիչներ մարզվել են քաղցկեղը հաղթահարած երեխաների հետ: Նախաձեռնությանը նպատակը ցույց տալն է, որ ֆիզիկական ակտիվությունը հակացուցված չէ երբևէ քաղցկեղ ունեցած երեխաների համար: Երեխաների հետ մարզվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ դուստրերի հետ: Մանրամասները` տեսանյութում:
16:56 19.10.2019
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ իր կարծիքով` ՌԴ-ի դեմ տեղեկատվական ագրեսիա է կիրառվում, գրում է Ria Novosti-ն. «Ես կարծում եմ, որ իսկապես կա տեղեկատվական ագրեսիա, դա 100 տոկոս: Ես մեր կողմից նման տեղեկատվական գրոհ չեմ տեսնում: Մենք մեր առջև նման խնդիր չենք դրել: Ես երբևիցե չեմ տեսել, որ մենք մեկին տեղեկատվական […]
16:45 19.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Կարմիր բլուր» հնավայրում` լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է «Սանիթեք»-ի խնդրին` նշելով, որ արբիտրաժային դատարան դիմելը Երևանի քաղաքապետարանին չի խանգարելու, քանի որ խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող: Քաղաքապետի խոսքով` «Սանիթեք»-ը կատարել է բազմաթիվ չարաշահումներ, և քաղաքապետարանը ունի բազմաթիվ ապացույցներ: Այն հարցին, թե ինչ խնդիրներ են լուծվել Երևանում վերջին մեկ […]
16:34 19.10.2019
Ռուս լրագրող Մարգարիտա Սիմոնյանի մայրանալու լուրը Telegram-ով ուրախությամբ հայտնել ու հայազգի հաղորդավարուհուն շնորհավորել է նրա գործընկեր Թինա Կանդելակին: Նրա խոսքով՝ սա հոկտեմբերի 19-ի առավոտյան լավագույն նորությունն էր: «Հարազատ և սիրելի մարդն այսօր մայրացավ… Քեզ շատ եմ սիրում»,- գրել է Կանդելակին: Հաղորդավարուհին նաև ընդգծել է, որ սպասում էր այս օրվան, խոստացել է երեխային մանկասայլակ նվիրել: Ավելի […]
16:33 19.10.2019
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։ Նիստը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Մինչ օրակարգին անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները […]
16:23 19.10.2019
Ադրբեջանում ձերբակալել են ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլին: Այս մասին գրված է Azadlıq Qəzeti-ի ֆեյսբուքյան էջում: «Մեր տվյալներով՝ «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիին ոստիկանները ձերբակալել են, երբ վերջինս դուրս է եկել տնից, որպեսզի մասնակցեր այսօրվա հանրահավաքին»,- գրված է գրառման մեջ: Ավելի վաղ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավարությունը հայտնել էր, որ հանրահավաքի նախօրեին մի շարք […]
16:20 19.10.2019
Թուրքիան քրդերին մեղադրել է Սիրիայի հյուսիսարևելյան արևելքում գտնվող անվտանգության գոտում հրադադարի պայմանագիրը խախտելու մեջ, որտեղ Անկարան ավելի վաղ սկսել էր «Խաղաղության ակունք» գործողությունը: Այս մասին ասված է Twitter- ում հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, թուրքական գերատեսչությունը նշել է, որ թուրքական բանակը հետևում է ձեռք բերված պայմանավորվածություններին: «Քրդական աշխատավորական կուսակցության և Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական […]
16:12 19.10.2019
Ուլան-Ուդեյում տղամարդը, ուշանալով Smartavia ավիաընկերության չվերթից, ահազանգել է՝ իբր ինքնաթիռում ռումբ է դրված: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն: Արդեն իսկ դեպի Մոսկվա ուղղություն վերցրած ինքնաթիռի անձնակազմը արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկում: «Բոինգ-737»-ը, 141 ուղևորների հետ, հաջողությամբ վայրէջք է կատարել: Բուրիաթիայի ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգող տղամարդուն կարողացել են պարզել և ձերբակալել:
16:02 19.10.2019
Կրասնոյարսկի երկրամասում ձերբակալվել է «օրենքով գող» Կոնստանտին Նայբաուերը, որը քրեական աշխարհում հայտնի է Կոստյա Կանսկի մականունով: Նա մեղադրվում է քրեական հիերարխիայում գերիշխող դիրք գրավելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը: Նայբաուերը ձերբակալվել է իր քաղաքամերձ առանձնատանը: ՌԴ հատուկ ջոկատայինները այն վերցրել են գրոհով: 2011 թվականին Կոստյա Կանսկիի դեմ մահափորձ էր իրականացվել: Նրա […]
16:00 19.10.2019
Հոկտեմբերի 18-ին, ժամը 18:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Բասեն գյուղի մոտակա անտառում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հարսնաքար լեռան վրա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 22:42-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: […]
15:47 19.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ այցելել է «Կարմիր բլուր» հնավայր: Երևանի քաղաքապետը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ. «Երևանը հենց մերն է` երևանցիներինը, Երևանը չեն ստեղծում շենքերը, փողոցները: Ես ուզում եմ, որ այսօր բոլոր երևանցիները լինեն ուրախ, քանի որ մենք այսօր դնում ենք սկիզբը մի քաղաքի, […]
15:45 19.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի տոնին ընդառաջ իր ֆեյսբուքյան էջում կիսվել է 2017թ. Երևանի ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի նախընտրական տեսահոլովակով և կից հետևյալ գրառումը կատարել. «Կային այսպիսի ժամանակներ: Եվ կյանքը ցույց տվեց, որ իրոք՝ Ելք կա: Երևան ջա՜ն, տոնդ շնորհավոր»: