Բոլոր լուրերը – Page 8562 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակ է փլուզվել․ կա 12 զոհ

08:55 19.10.2019

Կրասնոյարսկի երկրամասում՝ Սեյբա գետի ամբարտակի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։ 15 մարդու ճակատագիր մնում է անհայտ։ Նահանգապետ Ալեքսանդր Ուսը Կուրագինի շրջանում ստեղծված իրավիճակը վերցրել է անձնական հսկողության տակ։ Նշվում է, որ ջուրը հեղեղել է 2 հանրակացարան։ Դեպքի վայրում աշխատում է 270 մարդ և մոտ […]

̰
Խոշոր վթար Սյունիքի մարզում․ դպրոցի տնօրենը հոսպիտալացվել է

08:42 19.10.2019

Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 266 կմ հատվածում՝ Շուռնուխ գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Սարգսյանի վարած Range Rover մակնիշի 10 RG 777 համարանիշի և Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչ՝ 56-ամյա Արգամ Հովսեփյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 67 VP 777 […]

̰
Հոսանքազրկում է սպասվում Երևանում և 5 մարզում

08:33 19.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Նուբարաշեն 4-րդ փողոցը, 11։00-17։00 Գարեգին Նժդեհի փ․ 27/2 շենքը, Արշակունյաց պող․42, 42/2, 44 շենքերը, Ե․Թադևոսյան նրբ․4 շենքը, Կատովսկու փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քանաքեռ 12, 13 փողոցների սեփական տները և հարակից […]

̰
Երևանը 2801 տարեկան է

08:21 19.10.2019

Երևանը 2801 տարվա պատմություն ունի։ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրել է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դարձել է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից. «Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը […]

̰
Քանի՞ պաշտոնյա է խուսափել հայտարարագրել ունեցվածքը․ «Փաստ»

08:11 19.10.2019

«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրերի դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր չի ներկայացրել 18 անձ: Այս մասին «Փաստի» հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից՝ հավելելով, որ այդ առնչությամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ, իսկ գործերի քննությունը […]

̰
Թռիչք բեմից՝ Լեդի Գագայի հետ

23:57 18.10.2019

Սկանդալային Լեդի Գագան Լաս Վեգասում Ջեք անունով մի երկրպագուի հետ համերգի ժամանակ պարելիս սայթաքել և ընկել է բեմից՝ նրա հետ գրկախառնված: Այդ ֆանտաստիկ թռիչքը նկարահանել են հանդիսատեսները և տարածել սոցցանցերում: «Մենք մտածեցինք՝ նա կմեռնի»,- գրել էր օգտատերերից մեկը: Մինչդեռ Գագան շրջվել է դեպի միլիոնավոր հանդիսատեսները և ասել. «Սա զարմանալի է: Մենք այնքան ենք իրար սիրում, […]

̰
Playboy-ի մոդելը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին

23:47 18.10.2019

Խորվաթիայում զարմանալի, դիտարժան նախագահական ընտրարշավ է սպասվում: Նախագահի թեկնածուներից մեկը Playboy-ի նախկին մոդել է: Ավե Կարաբատիչը 31 տարեկան է, բայց արդեն Playboy-ի աստղ է, նկարահանվել է «18+» ֆիլմերում և անգամ երաժշտություն է գրում: Սոցիալական կայքերում նա հայտարարել է, որ մտադիր է մասնակցել նախագահական քարոզարշավին և պայքարել 2020 թվականին Խորվաթիան ղեկավարելու համար:  «Քաղաքականությունն իմ երկրորդ սերն […]

̰
Ինչ միջոցառումներ կլինեն վաղը Երևանի 2801-ամյակի առթիվ

23:33 18.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի 2801-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ և կից շնորհավորել տոնի առթիվ․ «Երևան-2801. շնորհավոր»:

̰
Հայաստանի տնտեսությունը պետք է լինի տեխնոլոգիաներ ստեղծող և արտահանող. Խաչատրյան

23:30 18.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ իրենց քաղաքականությունը պետք է նպաստի, որ Հայաստանում լինի  ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն 25 տոկոս ներդրում յուրաքանչյուր տարի: «Իսկ երկարաժամկետում պետք է  տնտեսական միջին տարեկան աճ ապահովելու համար ձգտենք այդ ցուցանիշը մոտենա 30 տոկոսի»,- ասաց Խաչատրյանը: Նա նշեց, որ տնտեսական աճը, հատկապես տեխնոլոգիական տնտեսություններում, մեծապես […]

̰
Ով է աշխարհի ամենագեղեցիկ կինը․ ուսումնասիրություն

23:14 18.10.2019

Լոնդոնի Կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար, դոկտոր Ջուլիան դե Սիլվան իդեալական արտաքին ունեցող կանանց ցուցակ է կազմել: Վարկանիշը գլխավորում է պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը: Այդ մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը: Իր հետազոտության համար բժիշկը համեմատել է հայտնիների դեմքերի համամասնությունները՝ չափելով նրանց շուրթերի, քթի, կզակի, ճակատի և ծնոտի տեղադրությունը։ Պարզվել է, […]

̰
Արմեն Կարապետյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

23:08 18.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Կարապետյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

̰
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է կին վարորդին վրաերթի ենթարկում իր սեփական ավտոմեքենան

23:00 18.10.2019

Անգլիայի Տենտերդեն քաղաքում  վարորդին վրաերթի է ենթարկել իր սեփական մեքենան:  Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը դուրս գալիս մեքենայից ու մոտենում  ճանապարհին կից տեղադրված ցուցանակից, որի վրա ձվեր են դրված եղել:  Այդ ընթացքում կնոջ մեքենան սկսում է ինքն իրեն շարժվել և թափ հավաքելով թիկունքից գալիս ու հարվածում է կնոջը:  Բրիտանուհին ցուցանակի հետ վայր է […]

̰
ԱԱԾ-ն պարզաբանում է ներկայացրել Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ

22:52 18.10.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակությունն ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև՝ մինչ դատական վարույթի գաղտնիությունը, ձեռնպահ է մնացել Սահմանադրական դատարանի գործող նախագահի և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց: Սակայն, հաշվի առնելով, որ մամուլում արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ են եղել ՍԴ նախագահի ընտանիքի անդամների մասնակցությամբ […]

̰
Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան

22:42 18.10.2019

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որը մակագրել է հետևյալ գրությամբ. «Վերադառնում եմ վնասվածքից հետո»: Հիշեցնենք, որ «Ռոմայի» պաշտոնական կայքը հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքներից հետո, սակայն բաց կթողնի 8-րդ տուրի «Սամպդորիայի» հետ հանդիպումը:

̰
Արմավիրի մարզում զինվորականների մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

22:38 18.10.2019

Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտի «Լենտռասում», բախվել են Land Rover մակնիշի 55 XX 090 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 35 ՍZ 633 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Mercedes-ի վարորդը ծառայում […]

̰
Ինչպես ունենալ առողջ սիրտ․ խորհուրդներ սրտաբանից

22:35 18.10.2019

Հայտնի սրտաբան, վիրաբույժ Լեո Բոկերիան 3 խորհուրդ է տալիս՝ ինչպես պաշտպանել սիրտը անոթային խնդիրներից: «Երեկոյան Մոսկվա» ռադիոկայանին տրված հարցազրույցում Բոկերիան ասել է. «Սրտի հիվանդությունները կանխելու համար պետք է նախ թողնել ծխելը, ընդ որում՝ միանգամից, առանց  հետաձգելու: Դա հատկապես կանանց է վերաբերում: Չի կարելի նաև սովորական ծխախոտների փոխարեն էլեկտրոնային սիգարետներ ծխել: Դրանք պակաս վտանգավոր չեն: Պետք […]

̰
Երևանում բախվել են Mustang-ը, Toyota-ն և ВАЗ 2104-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

22:34 18.10.2019

Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Շահամիրյան փողոցի խաչմերուկում՝ «Գրանդ Սպորտ»-ի մոտ, բախվել են Mustang մակնիշի 36 LT 732 համարանիշի, ВАЗ 2104 մակնիշի 35 AV 281 համարանիշի և Toyota Camry մակնիշի 88 ТX 988 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 04-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել է […]

̰ ̰
Հորիզոն 22.00

22:30 18.10.2019

̰
Ուկրաինացին պատահաբար կրակել ու սպանել է հյուր եկած զոքանչին

22:21 18.10.2019

Ուկրաինայի Վոլինսկի շրջանի Խոպնև գյուղում տղամարդը որսորդական զենքով պատահաբար սպանել է զոքանչին: Դա տեղի է ունեցել, երբ տղամարդը  փորձել է կարգավորել հրացանի նշանոցը: Պարզվել է, որ տղամարդը անտառապահ է: Երբ զոքանչն իրենց տուն է այցելել, նա զենքի նորոգման գործով է զբաղված եղել, իսկ կրակոցը պատահական է ստացվել: 78-ամյա զոքանչը հյուր է եկել իրենց տուն: «Իրավապահներն […]

̰
«Ի՞նչ իրավական հիմքով եք արգելում Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը»․ Փայլանը` թուրք նախարարին

22:17 18.10.2019

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է տեղափոխել Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելելու հարցը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչու է արգելվել Կեսարիայում և ապա Ստամբուլում կազմակերպված «Կեսարիայի և շրջակայքի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:08 18.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-21-ը՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 7-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը քաղաքի […]

̰
Ամալ Քլունիի քույրը երեք ամիս կանցկացնի Սինգապուրի բանտում

22:00 18.10.2019

Դերասան Ջորջ Քլունիի իրավաբան կնոջ՝ Ամալ Քլունիի 47-ամյա ավագ քույրը Սինգապուրում բանտ է ընկել, հայտնում է The Times-ը: Տեսուչը կանգնեցրել է ձեռներեց Տալու Ալամուդդին Լե Թալեքին ամուսնու մեքենան վարելիս: Պարզվել է, որ նա վարել է հարբած վիճակում և առանց վարորդական վկայականի: Չորս երեխաների մայրը ստիպված կլինի երեք ամիս անցկացնել Սինգապուրի բանտում: Նախկինում կինն արդեն մեղավոր […]

̰
Հրապարակվել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ցնցվող ինքնաթիռի տեսանյութը

21:50 18.10.2019

Ուղևորներից մեկը տեսանյութ է նկարահանել, որում RAF Voyager ինքնաթիռը, որտեղ գտնվել են նաև Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, հայտնվել է փոթորիկի մեջ Լահորից Իսլամաբադ թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Արդյունքում, RAF Voyager-ը ավելի քան մեկ ժամ օդում պտտվել է, որից հետո օդաչուն ինքնաթիռը վայրէջք կատարելու երկու փորձ է կատարել Իսլամաբադի գլխավոր օդանավակայանում և […]

̰
Հերթական մահը Վրաստանի «Դարկվեթի» հանքահորում

21:45 18.10.2019

Վրաստանի Ճիաթուրայի շրջանի (Իմերեթի մարզ) «Դարկվեթի» հանքավայրում մահացել է 29-ամյա հանքափոր: Տեղեկությունը տարածել է տեղական արհմիությունը: Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի երեկոյան: Ըստ նախնական տեղեկությունների` հորատման գործողությունների ընթացքում տեղամասում աշխատող հանքափորի վրա փլուզվել է հողի մեծ զանգված: Արհմիությունը ենթադրում է, որ ողբերգության պատճառը անվտանգության կանոնների խախտումն է, մինչդեռ վրացական «Մանգան» ընկերությունը, որը աշխատեցնում է […]

̰
Բազմադրվագ խարդախության գործի նախաքննությունը ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջը

21:39 18.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է զգալի չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 23-ամյա կնոջ  կողմից կատարված  19 դրվագ խարդախության դեպք: Այսպիսով՝ 23-ամյա կինը՝ ուրիշի գույքի զգալի չափերով […]

̰
370 գրամից ավելի մարիխուանա՝ ոստիկանություն բերման ենթարկվածի մեքենայից

21:34 18.10.2019

Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով նրա ավտոմեքենան։ Երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվեց դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգված։ Ավտոմեքենայի զննությամբ էլ հայտնաբերվեց թղթյա փաթեթներով և պլաստմասե տարաներով դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 370 գրամից ավելի քաշով։ Երիտասարդի հայտնածով՝ […]

̰
Կարճաժամկետ կտրվածքում արդարացված է արտոնությունն ուժի մեջ պահելը. նախարարը՝ եկամտահարկի վերադարձի օրենքի մասին

21:30 18.10.2019

Հիփթեքային վարկի ժամանակ եկամտահարկի վերադարձը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: «Այդ հարցը միշտ ունեցել է 2 ասպեկտ: Առաջինը սոցիալականն է: Մենք խոսում ենք պետական բյուջեից եկամտային հարկը վերադարձնելու եղանակով որոշակի խումբ քաղաքացիներին սուբսիդավորելու երևույթի մասին: Որոշ տնտեսագետներ նշում են, որ եթե տնտեսությունը […]

̰
Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի. Վլադիմիր Կարապետյան

21:29 18.10.2019

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում է, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատև կամ կարճատև տեսակցություն չի ստացել: «Այդ շրջանի մամուլին հետևողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված […]

̰
Վերջին հրաժեշտը զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին

21:23 18.10.2019

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը։ Տիգրան Առաքելյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ցավակցելու էին եկել ՀՀ վարչապետը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, իրավապահ կառույցների ղեկավարներ, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետը, մարզպետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, հարյուրավոր ծառայողներ։ Նախագահի հրամանագրով Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» […]

̰
BACK_TO_TOP