14:22 19.10.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ամուսինը` Տիգրան Քեոսայանը, այսօր առավոտյան դուստր են ունեցել, հայտնում է NTV-ն:
14:15 19.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երևանի լուսանկարները և անգլերեն շնորհավորանք գրել Երևանի մասին՝ նշելով, որ իր սիրելի քաղաքը դարձել է 2801 տարեկան: Նա նշել է, որ ոչ ոք չի կարող վիճել, որ Երևանը աշխարհի ամենաաշխույժ քաղաքներից մեկն է:
14:02 19.10.2019
Հոկտեմբերի 19-ին, ժամը 05:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են տնակի փայտյա կառուցատարրերը (12 գմ) և 70 քմ խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ […]
13:51 19.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենց տեղեկացրել են «Իսլամական պետության» զինյալներին ընդունելու եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների պատրաստակամության մասին: «Ինձ քիչ առաջ տեղեկացրին, որ որոշ եվրոպական երկրներ այժմ պատրաստ են հետ ընդունել իրենց երկրներից ԻՊ-ին անդամագրված զինյալներին։ Սա լավ նորություն է, բայց պետք է արվի այն ժամանակ, երբ մենք նրանց […]
13:42 19.10.2019
Չիլիում հակակառավարական բողոքի ցույցեր են: Այդտեղ բողոքի ակցիաների են դուրս եկել ուսանողները: Նրանք դժգոհ են հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ի նշան բողոքի՝ ակցիայի մասնակիցները կառուցել են արգելապատնեշներ և խափանել են մետրոյի մի քանի կայարանների աշխատանքը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են […]
13:40 19.10.2019
Գյումրիի ավտոմաքսատանը մտադիր են օրական 350-400 մեքենա մաքսազերծել, իսկ աշխատանքը չի դադարելու նաև հանգստյան օրերին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը։ Նա նաև տեղեկացրեց, թե որ օրերն են ավելի քիչ լինում մեքենաները։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:28 19.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է Գյումրի այցից մի հատված: «Այցելել եմ Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչություն՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման գործընթացին»,- գրել է նա:
13:20 19.10.2019
Գյումրիի ավտոմաքսատուն այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից ճշտեց՝ Հայաստան բերվող որ մեքենաները որտեղ են մաքսազերծում անցնելու։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:09 19.10.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքների մասին: «Հայտնում ենք, որ Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազով […]
13:05 19.10.2019
Կրասնոյարսկում ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել այն պատճառով, որ կառուցվել էր բազմաթիվ խախտումներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչական շրջանի ղեկավար Յուրի Լապշինը: «Աշխատանքներն արվել են թերի, ենթադրվում է՝ բոլոր նորմերի կանխատեսելի ու անկանխատեսելի խախտումներով»,-ասել է նա: Նրա խոսքով՝ 13 տուժածները գտնվում են բժշկական հսկողության ներքո: 3-ի վիճակը ծանր է, մյուսների առողջական վիճակը […]
13:03 19.10.2019
Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու տնտեսական էֆեկտը արդեն զգացվում է, որովհետև ԵԱՏՄ երկրներից մարդիկ գալիս են մեքենա տանելու և մի քանի օր մնում են այստեղ։ Այս մասին այսօր հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը։ Նա նաև մանրամասնեց, որ Գյումրիում ենթակառուցվածքը ընդլայնվելու է նոր ծառայություններ ներառելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:57 19.10.2019
Հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Դին Քեյնը իր թվիթերյան էջում Հայաստանին շնորհակալություն է հայտնել: «Շնորհակալություն Հայաստան, կտեսնվենք հաջորդ անգամ»: Հիշեցնենք, որ նա հայկական կինոարտադրության, Հայաստանի և իրենց գործունեության մասին օրեր առաջ պատմել էր նաև «Հեռանկարի» տաղավարում: pic.twitter.com/FSktL00UjI — Dean Cain (@RealDeanCain) October 18, 2019
12:53 19.10.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է միջազգային տիեզերակայան, որպեսզի շնորհավորի ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Քրիստինա Կուկին և Ջեսիկա Մեյրին՝ «բաց տիեզերք կանանց առաջին ելքի կապակցությամբ»: Թրամփը սկզբում հետաքրքրվել է տիեզերագնացների առողջությամբ, ապա շնորհավորել նրանց: Նախագահը ասել է, որ նրանց կատարած աշխատանքը անհավանական է: “You’re doing an incredible job,” says @POTUS to @Astro_Christina and @Astro_Jessica during […]
12:52 19.10.2019
Գյումրիում կմաքսազերծվեն բոլոր այն մեքենաները, որոնք Հայաստան են ներմուծվում իրենց ընթացքով, իսկ մյուս մեքենաները, որոնք գալիս են բեռնատարներով կամ փակ կոնտեյներներով, կարելի կլինի մաքսազերծել տարբեր տեղերում։ Այս մասին այսօր հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը։ Նա նաև հաստատեց, որ երբ Գյումրիի ավտոմաքսատունը սկսի գործել և բոլոր գործառույթները վերցնի իր վրա, Արարատյան ավտոմաքսատան կարիքն այլևս չի […]
12:46 19.10.2019
Հայկական լավաշը աշխարհի 50 լավագույն հացերի թվում երկրորդն է: CNN-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում են աշխարհում լավագույնը ճանաչված 50 հացատեսակները: Հոդվածի հեղինակը նշում է, որ հացը վկայում է տվյալ ժողովրդի մշակույթի մասին: Հացը շատ բան է պատմում մարդու ծագման և ազգի պատմության մասին: «Գերմանական Վեսթֆալիայում 24 ժամվա ընթացքում հացթուխները մի քանի հաց են թխում, […]
12:40 19.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է CNN-ի դեմ դատական հայց հարուցելու պլանների մասին: Այդ մասին տեղեկացնում է Fox News-ը` վկայակոչելով ամերիկացի առաջնորդի նամակը՝ ուղղված CNN-ի գործադիր տնօրեն Ջեֆ Ցուկերին: ԱՄՆ նախագահի դժգոհության պատճառը հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութն է, որում, ըստ Թրամփի, լրագրողները «ցուցաբերել են կողմնակալություն»` ստանդարտների խախտմամբ: Նամակի մեջ գրված է եղել. «Դա նախագահության վարկաբեկման փորձ […]
12:36 19.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է Գյումրի այցը: Վարչապետի հերթական ուղիղ եթերում ներկայացվում է նրա խոսքը Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին, որտեղ քննարկվում են ՊԵԿ ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը:
12:34 19.10.2019
Կիևում ադրբեջանցի հայտնի կոմպոզիտոր Թելման Հաջիևի թոռին` Ջավիդին, կացնահարել են: Այս մասին հայտնում է «Известия»–ն: Ինչպես նշվում է, Ադրբեջանի քաղաքացուն սպանել է նրա ընկերը` Ալի Աբդուլլաևը: Հարձակվողը նախկինում ուսանել էր իր զոհի հետ նույն համալսարանում: Հայտնի է, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը խոստացել է հետաքննել տեղի ունեցածը:
12:30 19.10.2019
ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հրապարակել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում իր ելույթը. «Կոմիտասը մարդկային բացառիկ հատկանիշների կրող էր։ Որպես հայկական ազգային երաժշտության դպրոցի հիմնադիր՝ նա իր սեփական ոճն էր կերտել, որը յուրահատուկ է համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Նրա ստեղծագործությունների հետազոտությունը կարևոր է […]
12:20 19.10.2019
Աֆղանստանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ահաբեկիչները պայթուցիկ սարք են գործի գցել։ Զոհվել է 62, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Միջադեպը տեղի է ունեցել Նանգանհար նահանգի մզկիթներից մեկում: Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ պայթյունի ժամանակ մզկիթում եղել է մոտ 300 մարդ: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
12:10 19.10.2019
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին, երբ նա հանդես էր գալիս «Ռեալի» կազմում: «Հրաշալի էր, երբ Ռոնալդուն խաղում էր Իսպանիայում: Նրա ներկայությունը Էլ Կլասիկոյի հանդիպումները ավելի յուրահատուկ էին դարձնում, դրանց արժեքն ավելի էր բարձրանում»,- Metro FM 95.1 ռադիոկայանի եթերում ասել է Մեսսին:
12:00 19.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է Գյումրիի ավտոմաքսատան տարածքում կատարված աշխատանքներին։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց, որ այստեղ տարածքն ընթացքում ավելի է մեծացվելու, և քիչ այն կողմ նաև ազատ տնտեսական գոտի է լինելու։ «Պարո՛ն Անանյան, ճիշտ եմ, չէ՞, հասկանում, որ էստեղ մեր ծառայությունների ապագա պատկերացման մոդելն ենք դնում, ռազմավարական, մենակ ավտոմաքսատուն չի», – հարցրեց Փաշինյանը։ Անանյանը […]
11:58 19.10.2019
Բեյրութում բողոքի ցույցերի ընթացքում տուժել են անվտանգության ուժերի առնվազն 52 անդամ: Այդ մասին հայտնում է Լիբանանի ներքին անվտանգության ուժերի մամուլի ծառայությունը Twitter-ի իր պաշտոնական էջում: «Ներքին անվտանգության ուժերում տուժածների թիվը աճել է՝ հասնելով մինչև 52-ի: Նաև 70 մարդ ձերբակալվել է այն պահին, երբ Բեյրութի կենտրոնում զբաղվել են հրկիզմամբ, կողոպուտով և թալանով»,- ասված է հաղորդագրության մեջ: […]
11:52 19.10.2019
«Երեկոյան Ուրգանտ» ծրագրի հերթական հաղորդման հյուրը եղել է ռուսաստանաբնակ հայ շոումեն և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը: Ուրգանտի խնդրանքով Մարտիրոսյանը մեկնաբանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և իր համատեղ լուսանկարը, որ արվել է ՀՀ նախագահական նստավայրում: «Թող քեզ չթվա, թե հենց ես ժամանում եմ Երևան, ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը: Բանն այն է, որ ես պարոն Սարգսյանի […]
11:48 19.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Գյումրիի նորակառույց ավտոմաքսատուն։ Նրան տեղում ներկայացնում են կատարված շինարարական աշխատանքները։ «Այս տարվա ապրիլի 9-ին ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ։ Այսօր այցելել եմ Գյումրի՝ ծանոթանալու արտաքին տնտեսական գոտու, այդ թվում ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին»,- իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է […]
11:37 19.10.2019
Կումայրի արգելոց-թանգարանի 1100 շինությունների մեծ մասը վթարային է, իսկ վերականգնելու հնարավորությունները՝ սահմանափակ: Այս մասին խոսել են թանգարանի աշխատակիցները և Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության ղեկավարը: Կումայրի արգելոցի շենքերը պետք է վերականգնվեն նույն տեսքով: Հենց այս պահանջն է, որ անհամապատասխան է սեփականատերերի հնարավորություններին: Կումայրիի շինությունների 90 տոկոսը մասնավոր սեփականություն է հանդիսանում, և թանգարանը հերթական անգամ դիմել է […]