Բոլոր լուրերը – Page 8571 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

«Թող Թրամփը գա»․ Էրդողանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ փոխնախագահին և պետքարտուղարին

19:06 16.10.2019

Թուրքիայի նախագահն այսօր հրաժարվել է ընդունել Անկարա ժամանող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ Նա հայտարարել է, թե նրանց «հարգը» բավարար չէ իր հետ հանդիպելու համար։ «Ես չեմ պատրաստվում նրանց հետ խոսել։ Նրանք բանակցությունները կվարեն իրենց աստիճանի պաշտոնյաների հետ։ Երբ որ Թրամփը կգա այստեղ, այն ժամանակ էլ կխոսենք»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ […]

̰
Ողջունում եմ կառավարության նվաճումը Ryanair-ի թռիչքները Գյումրու օդանավակայանից կազմակերպելու համար. Մարուքյան

19:02 16.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` խոստովանելով, որ մի քանի ամիս առաջ քննադատել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գործունեությունը Գյումրիի օդանավակայանին նվազ ուշադրություն դարձնելու համար, ինչպես նաև քննադատել այն, որ Ryanair-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ թռիչքներն իրականացվելու էին ոչ թե «Շիրակ», այլ «Զվարթնոց» օդանավակայանից և առաջարկել […]

̰
«City of smile»-ն այս պահին աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի և երիտասարդի

19:00 16.10.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն այս պահին աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի և երիտասարդի։ Հիմնադրամը նրանց տրամադրում է անվճար բժշկական օգնություն, դեղորայք, սնունդ և սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Գործունեության այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել ենք գրանցել բազմաթիվ ձեռքբերումներ, որոնք շարունակական են […]

̰
Քրդերը վաղուց ներգրավված են թուրքերի դեմ տեղեկատվական պատերազմի մեջ. Սամվել Մարտիրոսյան

18:50 16.10.2019

Թուրքիայի գործողությունները Սիրիայում լայն արձագանք ստացան սոցիալական ցանցերում, այդ թվում՝ հայկական տիրույթում։ Վերջին օրերի թուրքական գործողություններին վերագրվող տասնյակ լուսանկարներ սկսեցին շրջանառվել «Ֆեյսբուքում»՝ ունենալով հազարավոր դիտումներ ու հավանումներ։ Արդյոք իրակա՞ն նկարներ են դրանք: Թեմայի շուրջ զրուցելու համար SHANTNEWS.am-ի տաղավարում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

18:50 16.10.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության համընդգրկուն օրակարգի շուրջ, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային արդիական հարցերի և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի […]

̰
Տոնոյանն 80-ամյակի առթիվ ընդունել է վաստակաշատ գեներալներից մեկին

18:47 16.10.2019

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ զինվորականին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ և պարգևատրել անվանական դաշույնով: Բարձր գնահատելով Լեոնիդ Մարտիրոսովի բազմամյա գործունեությունը զինված ուժերում և ներդրումը բանակաշինության, ենթակառուցվածքների ստեղծման և զինված ուժերի կայացման գործում, Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել կատարած հայրենանվեր աշխատանքի և […]

̰
Guns N’Roses-ի Sweet Child O’ Mine տեսահոլովակը դիտվել է ավելի քան միլիարդ անգամ

18:45 16.10.2019

YouTube-ում ամերիկյան Guns N’Roses խմբի տեսահոլովակի դիտումների քանակը հատել է միլիարդի սահմանը: Sweet Child O ‘Mine-ը ռեկորդ է սահմանել: Տեսահոլովակը տեղադրվել է խմբի պաշտոնական ալիքում 2009 թվականին: Գրառման մասին հաղորդվել է խմբի ֆեյսբուքյան էջում: Այս ցուցանիշը ռեկորդ է 80-ականներին թողարկված երաժշտական տեսահոլովակների համար: Sweet Child O’ Mine տեսահոլովակը խմբին ժողովրդականություն է բերել:  

̰
Հորիզոն 18:00

18:44 16.10.2019

̰
Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամաններով՝ զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին

18:41 16.10.2019

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ցուցաբերած անձնազոհության և սխրագործության համար ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, նույն վաշտի ոստիկան, ոստիկանության […]

̰
Ջավախքցի տղան դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն

18:39 16.10.2019

Ալաթուման գյուղից 15-ամյա Ռուդիկ Մակարյանը շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում գրավել է առաջին տեղը, հայտնում է jnews.ge-ն: Շախմատի աշխարհի առաջնությունը 14, 15, 16 տարեկան երեխաների շրջանում անցկացվեց հոկտեմբերի 2-ից 12-ը, Հնդկաստանի Մումբայ քաղաքում: Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 60 երկրների շուրջ 600 շախմատիստներ: Ռուդիկ Մակարյանը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում և լավագույն արդյունքն է ցուցաբերել 16 […]

̰ ̰
Դավիթ Բաբայանը մանրամասներ է հաղորդել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արցախյան քննարկումների մասին

18:29 16.10.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արցախյան այցի մասին SHANTNEWS.am-ին որոշ մանրամասներ է հաղորդել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, թե ինչ հիմնական թեմաների վերաբերյալ է եղել խոսակցությունը: Բաբայանն ասել է, որ խոսակցությունն ընթացել է նույն սկզբունքների շուրջ, ինչ կա մինչ այժմ: Նաև համանախագահները ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպման արդյունքներն ու առաջիկա […]

̰
4+1 քարտեզ Սիրիայի ներկա վիճակը բացատրելու համար

18:28 16.10.2019

Այն, որ թուրքական բանակի ներխուժումը Սիրիա, խառնեց շատ խաղաքարտեր, հայտնի է։ Բայց դրանից, կարծես, տուժում են միայն քրդերը, քանի որ մյուսները, ըստ էության, արդեն դրել էին իրենց դիրքերը՝ պատրաստվելով Սիրիայի հակամարտության լուծմանը։ Բայց Անկարան չէր հագեցրել ագահությունը։   Թուրքիայի բանակի հերթական՝ երրորդ, ներխուժումից առաջ Սիրիայում ճգնաժամային իրավիճակը դանդաղ, բայց մոտենում էր հանգուցալուծմանը․ կառավարական ուժերը վերահսկում […]

̰
Ո՞վ է այս ամենի պատասխանատուն. Մանե Թանդիլյանը` Ալավերդու երկաթգծի խնդրի մասին

18:14 16.10.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն  իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ալավերդու երկաթգծի խնդրին. «Դեռևս սեպտեմբերի 21-ին Ալավերդի կատարած այցից հետո այս տեսանյութում առկա խնդրի վերաբերյալ 03.10.2019թ. գրություններով արդեն իսկ դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին: Ի վերջո, ո՞վ է այս ամենի […]

̰
Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը՝ խուլերի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

18:11 16.10.2019

Բելգիայի Բրասսատ քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի խուլերի երկրորդ առաջնությունը, որին մասնակցել է 14 երկրի 84 մարզիկ: Մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ռոբերտ Գևորգյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Գևորգյանը հանդես է եկել 60 կգ քաշային կարգում:

̰
ՌԴ-ում «հանցագործ» կատուն փախել է հետաքննությունից

18:08 16.10.2019

«Հանցագործ» կատուն փախել է հետաքննությունից: Խոսքը Տուլայի քրեակատարողական հիմնարկ թմրանյութ տեղափոխած կատվի մասին է: Կատվին թմրանյութ տեղափոխելու գործին է ներգրավել կալանավորներից մեկը: Նշվում է, որ կատուն ապրել է կալանավայրում և ժամանակ առ ժամանակ լքել է քրեակատարողական հիմնարկի տարածքը: Կալանավորը կատվի համար հատուկ վզնոց է պատրաստել, որի վրա անտեսանելի գրպանիկ է կարել: Այդ գրպանիկի միջոցով էլ, […]

̰
Լենա Նազարյանն ընդունել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներին

18:02 16.10.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը զբաղված է «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի մշակմամբ: Այս համատեքստում կարեւորվել է ԱՄՆ փորձի ուսումնասիրումը […]

̰
Հորիզոն 18.00

18:00 16.10.2019

̰
Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում. Փաշինյան

17:56 16.10.2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ Սիրելի՛ լրագրողներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը, այդ թվում՝ նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, […]

̰
Հրդեհ Դիլիջանից դեպի թունել տանող հատվածում

17:50 16.10.2019

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 10:44-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 16:50-ին: Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 80 եղևնի: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան» […]

̰
Հնդկաստանում կինը 75 տարեկանում մայրացել է

17:43 16.10.2019

Հնդկաստանի Ռաջաստան նահանգի բնակչուհին ծննդաբերել է 75 տարեկանում, գրում է The Sun-ը: Նշվում է, որ կինը և իր 80-ամյա ամուսինը արհեստական բեղմնավորման միջոցով են ունեցել երեխային: Պտուղը անհաս է ծնվել` կշռում է 700 գրամ: Բժիշկները կեսարյան հատում են արել մոր տարիքի պատճառով: Այս պահին երեխայի վիճակը կայուն է, նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո: 75-year-old woman […]

̰
Ոստիկանի սպանությունը բացահայտված է

17:33 16.10.2019

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ գիշերը տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով ոստիկանության ծառայող է մահացել, բացահայտված է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են. «Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 03։40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով […]

̰
Ռուսաստանի հիմնի խայտառակ կատարումը Սաուդյան Արաբիայում, և Պեսկովի արձագանքը

17:21 16.10.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի հիմնի կատարման շուրջ բարձրացած աղմուկը: Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի ընդունելության օրը, նաև հաջորդ օրը մեկ այլ միջոցառման ժամանակ, Սաուդյան Արաբիայի նվագախումբը շատ վատ, իսկ վերջնամասում նաև լուրջ սխալներով է կատարել Ռուսաստանի հիմնը: Դմիտրի Պեսկովը կոչ է արել այս միջադեպին հանգիստ վերաբերվել: «Կատարումը անորակ համարել […]

̰
Խորհրդարանում քննարկվել է Սևանի կոյուղագծի վերանորոգման ու մաքրման կայանի կառուցման հարցը

17:20 16.10.2019

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Սևանի կոյուղագծի վերանորոգման ու մաքրման կայանի կառուցման, ինչպես նաև ոռոգման ջրի կարգավորիչ ավազանի կառուցման հարցերը։ Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ԾԻԳ-ի ու ՋՕԸ-ների ղեկավարների, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների ու Վարսեր, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր […]

̰
Դու հաջողակ ես Քիմ Քարդաշյան. Ryanair-ը` Հայաստան թռիչքների մասին

17:11 16.10.2019

Ryanair ավիաընկերությունը իր թվիթերյան էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Քիմ Քարդաշյանի լուսանկարը և մակագրել. «Դու հաջողակ ես Քիմ Քարդաշյան, մենք սկսել ենք մեր առաջին թռիչքները Հայաստան»: You’re in luck @KimKardashian – we’ve just launched our first ever flights to Armenia 👏🇦🇲 https://t.co/55bK7lD1TY — Ryanair (@Ryanair) October 16, 2019 Հիշեցնենք` Եվրոպայի խոշոր և […]

̰
Զոհված ոստիկանը կարժանանա պետական պարգևի. ՀՀ վարչապետ

17:08 16.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մայրաքաղաքում այս գիշեր տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով ոստիկան է մահացել: «Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին: Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի: Տիգրան Առաքելյանը […]

̰
Ինքնաշեն նարդի և դաջվածքի սարք. ինչ արգելված իրեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում

17:01 16.10.2019

Հոկտեմբերի 8-16-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Վարդաշեն», «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ» և «Հրազդան» ՔԿՀ-ներում հայտնաբերվել են 29 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 8 լիցքավորման սարք, 4 ականջակալ, 5 կտրող-ծակող գործիք, գործարանային արտադրության 104 խաղաթուղթ, 1-ական ինքնաշեն նարդի և դաջվածքի սարք, ազատազրկված անձանց կողմից փոխանցումներ կատարելու համար նախատեսված, պարանով ամրացված […]

̰
Պիցցայի վաճառքը դպրոցում արդեն իսկ խախտում է. ՍԱՏՄ

16:45 16.10.2019

Գոյություն ունի առողջապահության նախարարի հրաման, որտեղ ներառված է ցանկ, թե ինչ սննդամթերք չի կարելի վաճառել հանրակրթական ուսումնական հաստատություններում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՍԱՏՄ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով Արտաշատի դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքին: Հարցին՝ արդյոք նրբերշիկով պիցցան չի մտնո՞ւմ արգելված սննդատեսակների մեջ, Հարությունյանը պատասխանեց, որ պիցցայի վաճառքը […]

̰
Վրաստանում ահաբեկչական կազմակերպությունների հավանական աջակիցների թիվը նվազե՞լ է

16:34 16.10.2019

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը երկրում առավելագույնս նվազեցրել է ահաբեկչական կազմակերպությունների հնարավոր կողմնակիցների թիվը, այս մասին հայտարարել է Գրիգոլ Լիլուաշվիլին խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նիստին, որտեղ քննարկվում էր ՊԱԾ-ի ղեկավարի պաշտոնում նրա թեկնածությունը: «Շարունակում է մարտահրավեր մնալ «Իսլամական պետությունը»: Հիշեցնեմ, որ «Իսլամական պետությունը» թուլանում է, կորցրել է շատ զինյալներ և անցել քողարկված գործողությունների: Սակայն դա […]

̰
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Վարդանյանն ազատվել է պաշտոնից

16:30 16.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Վարդանյանն ազատվել է Լիբանանի Հանրապետությունում ՀՀ առևտրական ներկայացուցչի պաշտոնից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 20-րդ կետը` Սուրեն Վարդանյանին ազատել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
BACK_TO_TOP