16:10 16.10.2019
Հրապարակվել է «Global Hunger Index» կոչվող վարկանշային աղյուսակը, որը հավակնում է վարկանիշավորել աշխարհի երկրները` ըստ այնտեղ առկա սովի մակարդակի։ Այս վարկանիշի հաշվարկի համար օգտագործվում են երկրներում բնակչության թերսնման, առանձին՝ երեխաների թերսնման, թերսնման պատճառով երեխաների մահացության և այլ տվյալներ։ Այս հաշվարկի արդյունքում Հայաստանը 30-րդ տեղում է հայտնվել Ադրբեջանի և Իրանի միջև։ Հայաստանի մյուս հարևաններից Վրաստանը 39-րդ […]
16:05 16.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երևան: Եվ որ ավելի կարևոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ: Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ […]
16:00 16.10.2019
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ մոտ 5500 ՌԴ քաղաքացիներ մեկնել են արտերկիր և անդամակցել տարբեր ահաբեկչական խմբավորումների: Ռուսական լրատվամիջոցները մեջբերել են Դաշնային անվտանգության ծառայություն տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի խոսքերը: Հաղորդագրությունում նաև նշվում է, որ նրանցից մոտ 4000-ի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Մեկնածներից 337-ը հետ է վերադարձել: Նրանցից 224-ը դատապարտվել է, 32-ը դեռ գտնվում […]
15:57 16.10.2019
«E! True Hollywood Story» հեռուստաշոուի ընթացքում Քանյե Ուեսթը պատմել է Քիմ Քարդաշյանի նկատմամբ սիրո, նրանց սիրային պատմության մասին: Ռեփերի խոսքերով՝ Քիմով ինքը հետաքրքրված էր իրենց հանդիպումից շատ ավելի շուտ: «Ամեն անգամ, երբ տեսնում էի Քիմին կամ նրա կողքին լինում, ինչ-որ մագնիսական ձգողություն էի զգում: Նա ինձ թվում էր բարի, մաքուր, սիրող, քաջ և ուժեղ կին»,- […]
15:51 16.10.2019
Ամերիկացի խառը մենամարտերի մարտիկ, թեթևագույն քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Հենրի Սեհուդոն հայտարարել է UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտ անցկացնելու ցանկության մասին: Մաքգրեգորը 2018 թվականի հոկտեմբերին ռուս մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովին պարտվելուց հետո դուրս չի եկել ռինգ: 32-ամյա Սեհուդոն խոստովանել է, որ Մաքգրեգորի հետ մենամարտն իրեն գրավում է նաև ֆինանսական պատճառներով և ինքնատիպ ձևով […]
15:49 16.10.2019
ՀՀ առողջապահության նախարարությունն Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում է, որ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:
15:35 16.10.2019
Ֆրանսիական France Football հեղինակավոր պարբերականը հերթական համարում հոդված է հրապարակել հայկական ֆուտբոլի առաջընթացի մասին: Պարբերականն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին, «Արարատ-73»-ին, «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» եվրագավաթներում վերջին հաջողություններին:
15:27 16.10.2019
Հռոմի հյուսիս-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ վիրավորվել է, հաղորդում է Rainews24-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղևորներով լի ավտոբուսը մտել է հանդիպակաց գոտի և բախվել ծառին: Տուժածների մեծ մասը լուրջ վնասվածքներ չի ստացել: Հռոմեական «Il Messaggero» պարբերականը գրում է, որ վթարի ենթարկված ավտոբուսը ծայրամասերը Տերմինի կենտրոնական կայարանի հետ կապող ավտոբուսներից մեկն է: Վթարից հետո դեպքի […]
15:23 16.10.2019
Հոկտեմբերի 15-ին` ժամը 17-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները մեկնման սրահի հաշվառման սեղանների մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով և հայհոյանքներ տալու համար, բերման են ենթարկել 25-ամյա հաշվառողին և 46-ամյա մի երևանցու: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Նշվում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում գծային բաժին է հրավիրվել նաև երևանցի 25-ամյա մեկ այլ երիտասարդ: Նա […]
15:21 16.10.2019
Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Միխայել Բանցհաֆին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը, պաշտպանական գերատեսչությունների միջև առկա ջերմ գործնական հարաբերությունները և […]
15:13 16.10.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով՝ իրենց ծառայողական պարտքը կատարելիս այսօր առավոտյան զոհված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը (հետմահու) և վիրավորում ստացած ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Ա. Հ.-ն ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորած խիզախության համար պարգևատրվել են «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Հաշվի առնելով իրենց աշխատանքային […]
15:11 16.10.2019
Ավանի աղի կոմբինատի ղեկավար Արեգ Ղուկասյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ամեն տարի Հայաստան է ներկրվում մոտ 5000 տոննա աղ նախատեսված տեխնիկական նպատակների համար: Նրա պնդմամբ՝ մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով վերամշակվելուց հետո այն ուղղվում է սննդի արդյունաբերության կարիքների համար: «Իրանից Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ արդյունաբերական աղ, որն արգելված է սննդի […]
15:05 16.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ. Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաև Ա. […]
15:03 16.10.2019
«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Ժորդի Մասիպը պատմել է, թե ինչպես է իրեն վերաբերվել կատալոնական թիմի հարձակվող Լիոնել Մեսսին: «Ես ավելացնելու բան չունեմ այն ամենին, ինչ արդեն ասվել է Մեսսիի մասին: Նա պարզապես սպորտային գազան է: Նա իմ տեսածներից ամենալավն է, և ես բախտ եմ ունեցել խաղալ նրա հետ, աշխատել մարզումների ժամանակ, տառապել դաշտում նրա գործողություններից և […]
14:59 16.10.2019
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի արդյունավետությանը: «Հասկանալու համար՝ արդյունավետ է հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, թե ոչ, պետք է նախ և առաջ հստակ պատասխանել հետևյալ հարցին՝ դա սոցիալակա՞ն ծրագիր է, թե՞ բիզնեսին աջակցելու: Եթե դա սոցիալական ուղղվածություն ունի, ապա այդ գործիքը պետք է գործի, […]
14:55 16.10.2019
Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ՝ նշելով, որ Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից մեկը՝ «Ryanair»-ը, 2020 թվականի հունվարից Երևանից թռիչքներ կիրականացնի դեպի Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ դեպի Բեռլին: Առաջին անգամ թռիչքներ իրականացվելու են նաև Գյումրիից դեպի Եվրոպա: https://www.facebook.com/photo.php?fbid=2483697941907479&set=a.1434143330196284&type=3&theater
14:53 16.10.2019
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Դ.-ն ցանկացել է օգտվել հիվանդանոցի զուգարանից: Հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, զուգարանում նախապես իրականացված զննությամբ լվացարանի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային 1 փաթեթ, որում եղել է թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 0.4 գր քաշով, 2 բաժին սպիտակ, փոշենման զանգված: Վերոնշյալ փաստի […]
14:45 16.10.2019
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ստուգման ցուցակում ընդգրկել են 900 հարկ վճարողի։ «Ստուգման հանձնարարագրերն այսօրվա դրությամբ 1004-ն են, ավարտված ստուգումները 701-ն են, որից 550-ը դարձել են անբողոքարկելի, իսկ բողոքարկված ստուգման ակտերը 151-ն են, 303 ստուգում գտնվում է ընթացքի […]
14:41 16.10.2019
«Ալթայի» 20-ամյա հոկեիստ Ստաս Պետրոսյանը երկրորդ խաղն անընդմեջ դառնում է գոլի հեղինակ: Պետրոսյանը «Օմսկիյե Յաստրեբի» հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Չնայած հայազգի հոկեիստի արդյունավետ խաղին` «Ալթայը» պարտվել է 5:4 հաշվով: Ստասը ԵՀԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 16 գոլի հեղինակ, իսկ գոլ+փոխանցում հաշվարկում վաստակած 27 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:
14:39 16.10.2019
Արտաշատի թիվ 5 դպրոցի բուֆետն այս պահին փակ է, չի գործում: Այս մասին SHANTNEWS.am-ին ասաց դպրոցի տնօրեն Արմինե Դավթյանը: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ մատակարարող ընկերության հետ արդեն 4 տարի է՝ աշխատում են պայմանագրային հիմունքներով: Տեղում սնունդ չի պատրաստվում: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է տնօրենը թույլատրել դպրոցում արգելված սննդի վաճառքը, Արմինե Դավթյանը չպատասխանեց, […]
14:37 16.10.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դարձյալ անդրադարձավ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու հարցին։ «Պետական եկամուտների կոմիտեն գրություն էր ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները: Այդ 9 ներկայացուցչից դեռևս մի քանիսն են հայտարարագրել իրենց եկամուտները, մի քանիսն էլ արտասահմանում են՝ խոստացել են վերադառնալուց հետո հայտարարագրել»: ՊԵԿ նախագահը նաև ասաց, որ երգիչներից մեկի […]
14:35 16.10.2019
Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը պետք է Հոնկոնգում անցկացվող ցույցերի վերաբերյալ քաղաքական խոսք ներկայացներ Օրենսդիր ժողովին, բայց ընդդիմադիր խորհրդարանականները թույլ չեն տվել նրան ելույթ ունենալ՝ բացականչելով բողոքի կարգախոսներ և կոչ անելով Լեմին հրաժարական տալ: Արդյունքում՝ Հոնկոնգի ղեկավարը լքել է նիստերի դահլիճը և տեսաուղերձով դիմել Հոնկոնգի բնակիչներին: «Հոնկոնգը միշտ եղել է աշխարհի ամենաապահով քաղաքներից մեկը, եղել է […]
14:33 16.10.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունը հասել է ամբաստանյալների հարցաքննության փուլ: Այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ Պավել Մանուկյանը: Բայց մինչ այդ, դատարանը հրապարակել է խմբի անդամներից մի քանիսի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի ու Տիգրան Եգորյանի՝ դատարանին ուղարկած գրավոր միջնորդությունը նիստը հետաձգելու խնդրանքով: Եգորյանն ու Շուշանյանը բավարար ժամանակ են խնդրել՝ հարցաքննված տուժողների […]
14:23 16.10.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով իր տեղակալի՝ խաղադրույքներ կատարելու մասին մամուլի հրապարակումներին, շեշտեց, որ իր տեղակալին ճանաչում է 1988 թվականի սեպտեմբերի 1-ից։ «Մենք 30 տարվա ընկերներ ենք, և երբեք չենք զրուցել իր՝ խաղադրույք կատարել-չկատարելու թեմայով, որովհետև ես գիտեմ, որ նման բան չկա»: Նա նաև նշեց, ցանկացած անձ, ցանկացած տեղ խաղադրույք կատարելու իրավունք ունի, եթե դա […]
14:19 16.10.2019
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվել է զորավարժություն, որին ներգրավված էին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը, ինժեներասակրավորային դասակը և զինված ուժերի դաշտային շարժական հոսպիտալը: Մինչ այդ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ» թեմայով վարժանքներին մասնակցող անձնակազմի շարային ստուգատես: Արտերկրից ժամանած դիտորդական խմբի ներկայացուցիչները հետևել են շարային ստուգատեսի ընթացքին, ծանոթացել […]
14:15 16.10.2019
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ «Սանիթեքի» և քաղաքապետարանի դիմումը բավարարվել է: «2017 թվականին «Սանիթեքը» և քաղաքապետարանը հարց են բարձրացրել առ այն, որ աղբահանությունը համարվում է տրանսպորտային ծառայություն, այդ գործունեությունը պետք է հաստատագրված վճարով հարկվի, ոչ թե լինի ավելացված արժեքի հարկի դաշտում: Այդ դիմումը բավարարվել է: Քաղաքապետարանն էլ հիմնավորումներ է ներկայացրել, […]
14:10 16.10.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը Ստեփանակերտում անցկացված հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հայտարարությամբ է հանդես եկել: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ համանախագահների հանդիպումից հետո Պոպովը նշել է, որ զրույցի ընթացքում միջնորդները պատմել են Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսլականը՝ այն հումանիտար խնդիրների վերաբերյալ, որոնք Վիեննայի գագաթնաժողովում, իսկ […]
14:09 16.10.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2019 թ. հոկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստան է ներմուծվել շուրջ 114 հազար ավտոմեքենա: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներկրված մեքենաների թիվը 63 հազարով ավելի է: Այդ 114 հազար մեքենայից գանձվել է մոտ 51 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ 27 մլրդ-ով ավելի»,- նշեց Դավիթ […]
14:01 16.10.2019
Հոկտեմբերի 14-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող տանկային զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Բացազատվել են ուսումնական կետեր, անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Տանկային անձնակազմերն անվրեպ խոցել են բոլոր թիրախները: — Հոկտեմբերի 14-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ: Մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով անցկացված մարզումների ընթացքում […]