13:29 17.10.2019
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է, այսպես կոչված, «թաղման գումար» տրամադրել զոհված զինծառայողի ընտանիքի անդամին նաև այն դեպքում, երբ, օրինակ, չկա ՔԿԱԳ գրանցում, բայց ամուսնությունը հաստատված է եղել դատական կարգով: Ըստ գործող օրենքի՝ չի տրամադրվում փոխհատուցում, իսկ Գորգիսյանին այս մասին կոնկրետ դեպքեր են […]
13:23 17.10.2019
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր որքան քուրդ զինյալներ են սպանվել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Հայտնի է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, որի անդամները սպանվել են թուրքական բանակի կողմից, արգելված են Թուրքիայում: «Ահաբեկիչների ընդհանուր թիվը, որոնք չեզոքացվել են «Խաղաղության ակունք» գործողության […]
13:15 17.10.2019
Հայաստանում կան գումարներ, բայց դա չի նշանակում, որ այդ գումարները պետք է բաժանվեն մարդկանց, այլապես այդ փողի արժեքը կընկնի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ այդ փող լինելու հարցը քաղաքական շահարկումների թեմա է դարձել։ Սակայն այդ գումարները, ըստ Փաշինյանի, պետք է ուղղել կապիտալ ծախսերին, և, ի վերջո, դրանք կհասնեն […]
13:10 17.10.2019
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասեր:
13:09 17.10.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել […]
13:05 17.10.2019
Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շենք է փլվել: Ըստ նախնական տեղեկությունների` ներսում տարեց ամուսիններ են մնացել: Այս պահին այնտեղ որոնողական աշխատանքներ են ընթանում: SHANTNEWS.am-ը մանրամասներ է պարզել Կապան համայնքի ղեկավարից: Ըստ նրա հաղորդած տեղեկության՝ այս պահին հողային հատվածն են հեռացնում, տան խոհանոցային մասը արդեն ստուգել, այս պահին ննջասենյակային հատվածն են ստուգում: […]
13:02 17.10.2019
Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Այս մասին «Известия»-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա, սակայն, նշել է, որ «հիասթափված է» հայկական կողմի հետ բանակցությունների վերջին փուլից, որ տեղի է ունեցել Նյու Յորքում: Մամեդյարովն ասել է, որ այդտեղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ կրկին անդրադարձել […]
13:00 17.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա երիտասարդի սպանության, ևս երկու անձի հրազենային մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին։ Քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, […]
12:56 17.10.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրում եմ նաև նկատել, որ Ryanair-ը մտել է հայկական շուկա՝ իմանալով, որ մենք դեռ չունենք ԵՄ հետ ազատ վիզայի ռեժիմ: Բացի Հայաստանից Ryanair-ը թռիչքներ է իրականացնում ԵՄ հետ ազատ վիզայի ռեժիմ չունեցող ընդամենը վեց երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Մարոկկո, Թունիս, Լիբանան և Հորդանան (Թուրքիայի դեպքում […]
12:55 17.10.2019
Կառավարության այսօրվա նիստի հարցերից մեկի քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ներկայում լինում են դեպքեր, երբ փող կա, բայց շինարարության համար հայտարարվող մրցույթներին որևէ ընկերություն չի մասնակցում։ «Դե, բոլոր ընկերություններին զբաղեցրել ենք տարբեր պատվերներով, էլ մնացե՞լ են, որ մասնակցեն»,- ժպիտով արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ նույն խնդրի […]
12:44 17.10.2019
Կառավարության այսօրվա նիստում ԵԱՏՄ ներսում թոշակների հարցը կարգավորելուն ուղղված համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիշեցրեց, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա է գործում, և այս համաձայնագրի ընդունման դեպքում նրանք Հայաստանից թոշակի մի մասը Հայաստանից են ստանալու։ «Էստեղ մենքո պրոբլեմ կունենանք, բավականին շատ փող պետք է դուրս տանք, էդ հաշվի առեք։ Որովհետև էդ բազայի սպաները բավականին […]
12:41 17.10.2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Հայկական պատվիրակությունը կմասնակցի Բելառուսում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի ու միջոցների «Որոնում-2019» զորավարժության ակտիվ փուլին:
12:38 17.10.2019
Հայաստանի և «Զարգացման ֆրանսիական գործակալության» միջև համաձայնագրով ֆրանսիական կողմը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար 10 մլն եվրո կտրամադրի։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Գումարներն ուղղվելու են Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգման ցանցի զարգացմանը։ Վարչապետը պնդեց, որ պետք է երաշխիքներ ստեղծել, որպեսզի արդյունք լինի այս աշխատանքներից։ «Մեր դառը փորձը ի՞նչ է ցույց տալիս։ Այն, որ […]
12:34 17.10.2019
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցման է ներկայացվել Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակից դառնալ ճանապարհային խախտումների արձանագրմանը: Նախատեսվում է ստեղծել հավելված, որի միջոցով քաղաքացին կարող է նկարահանել խախտումն ու ուղարկել համապատասխան մարմիններին: Օրինագծի վերաբերյալ մի շարք […]
12:30 17.10.2019
Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում ներկայացված է լուսանկար, որտեղ երևում է աղտոտված Ողջի գետը: Քաջարանի կոմբինատի պոչատարի հերթական վթարի հետևանքով վտանգավոր թափոնաջրերը լցվել են Ողջի գետը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, որ կոմբինատի պոչատարը վնասվել է: Ավելի վաղ հայտնել էինք, որ ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։
12:26 17.10.2019
Կատալոնացի ղեկավարների կողմնակիցները ցույց են կազմակերպել նաև Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:
12:20 17.10.2019
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։ Համաձայնագրի նախագծով նախատեսվում է․ աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների կենսաթոշակային […]
12:15 17.10.2019
Վերջին շրջանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթներ թեժ քննարկումների առիթ են դարձել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջարկվող օրենքի նոր նախագծով բարձրագույն կրթական հաստատություններում այլևս պարտադիր չեն լինի հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցուման անդրադարձավ այս խնդրին: «Շատ հաճախ աղմուկն ավելի […]
12:10 17.10.2019
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին` հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»։
12:07 17.10.2019
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդնունեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 444 միլիոն դրամ, որով նախատեսվում է իրականացնել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, «Բերդի պետական բազմագործառութային քոլեջի» շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ […]
12:06 17.10.2019
Այսօր ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ այսօր նաև տեղի է ունենալու Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստ, լրագրողներին հարցրեց, թե արդյոք նրանց հետաքրքրում է, թե ով է հրավիրված: Նա հայտնեց նաև, որ մտնում են կարևոր փուլ, ու այսուհետ լրագրողները տեղյակ կլինեն, թե ում են հրավիրում նիստերին: Հարցին, […]
12:04 17.10.2019
Երևանում այսօր և վաղը տեղի է ունենում Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը: Միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանել կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր մասնագետներ: Վեհաժողովը մեկնարկել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ելույթով: Վեհաժողովի օրակարգային հարցերն են. . ինչպիսի՞ն է լինելու բարձրագույն կրթության որակի ապահովումն ապագայում, . […]
12:01 17.10.2019
Զոհված զինծառայողների մի խումբ մայրեր այսօր դարձյալ հավաքվել են կառավարության շենքի դիմաց: Մեր թղթակցի հետ զրույցում նրանք նշել են, որ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետը կառավարության նախորդ նիստերից մեկի օրը դուրս էր եկել շենքից և խոստացել զոհված զինծառայողների ծնողներին, որ կընդունի նրանց և կքննարկեն նրանց պահանջները: Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը պահանջում են […]
12:00 17.10.2019
Հոկտեմբերի 16-ին, ժամը 13:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Կաթնառատ գյուղին հարակից այրվում է անտառածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:36-ին, մարվել՝ 17:00-ին: Կաթնառատ գյուղի «Ղարախաչ» կոչվող հանդամասում այրվել է […]
11:59 17.10.2019
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանից եվրոպական մի քանի ուղղություններով մատչելի թռիչքների հնարավորությանը: «Օրինաչափ է, որ էժան, իսկ շուտով նաև առանց վիզայի ճամփորդելը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ունենք վերադարձողների ու մեկնողների տարբերության աննախադեպ դրական դինամիկա։ Այլ կերպ ասած, այն ժամանակ, երբ մեր աչքն արդեն […]
11:56 17.10.2019
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և «Զարգացման ֆրանսիական գործակալության» միջև 10 միլիոն եվրո գումարի չափով ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս էկոնոմիկայի նախարարը ասաց, որ ամբողղջ գումարը Հայաստանին տրվում է որպես դրամաշնորհ։ Դրանով իրականացվող «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումն Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով արդի ոռոգման […]
11:55 17.10.2019
Մեր քաղավիացիայի համար կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ այս բառերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց եվրոպակա RianAir ավիաընկերության մուտքը հայկական շուկա։ Վարչապետն ասաց, որ արդեն վաճառքի մեջ են ավիաընկերության տոմսերը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացատրեց, որ Հայաստանից ընդհանուր 4 ուղղությամբ են թռիչքներ լինելու։ Նա ասաց, որ քիչ առաջ ստուգել է գները՝ Հռոմ կարելի է մեկնել ու վերադառնալ […]