Բոլոր լուրերը – Page 8570 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են. վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

11:41 17.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների մայրերի հետ: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ հանդիպման համար: Ներողություն եմ խնդրում հանդիպման ուշացման համար, բայց հույս ունեմ, որ տեսել եք իմ աշխատանքային գրաֆիկը, որը եղել է շատ ծանրաբեռնված: Այսօր մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերը, որոնք մեզ հետաքրքրում են: Բայց ես կարող եմ որպես […]

̰
Երբ ձյունը հանգցնի բոլոր հրդեհները, պետք է նախապատրաստվենք հաջորդ սեզոնին․ Փաշինյան

11:37 17.10.2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այսօրվա նիստում զեկուցեց, որ երեկ 50 հրդեհ են արձանագրել, և դա խնդրահարույց է դառնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ այս տարի դժվար տարի է եղել այդ տեսանկյունից։ Փաշինյանն ասաց, որ այս տարվա ընթացքը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ աշխատանքը բավարար էր, բայց պետք է այս տարվա վերլուծություն արվի, և […]

̰
Շանթ Սարգսյանն առաջատարն է. Շախմատի Մ20 աշխարհի առաջնություն

11:36 17.10.2019

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: Երկրորդ տուրում Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Մարիամ Ավետիսյանը հաղթանակներ են տարել, Արամ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել: Երկրորդ տուրից հետո Շանթ Սարգսյանը և Մարիամ Ավետիսյանն ունեն […]

̰
Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է․ պատճառներն ուսումնասիրվում են

11:28 17.10.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկություններ է ներկայացրել Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարի մասին: «Ս.թ. հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։ Վթարը վերացվել է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար՝ Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները […]

̰
Ասում են՝ Իջևանում հրդեհները դիտավորյալ են անում, Էս մի քիչ պրոբլեմատիկ է դառնում․ Ցոլակյան

11:26 17.10.2019

Երեկ Հայաստանում գրանցվել է միանգամից 50 հրդեհ, և դա արդեն խնդիր է դառնում Արտակարգ իրավիճակների նախարարության համար։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նշեց, որ Բերդում, Տավուշի մյուս մասերում ներկայում հրդեհները շարունակվում են նաև անտառամերձ գոտում։ Ցոլակյանը նաև հայտնեց, որ հրդեհներ են կրկնվում հրաձգարանների մոտ։ Նախարարի պնդմամբ՝ հրաձգարանի դեպքում […]

̰
Զորքի հեռանալուց հետո ԱՄՆ կոալիցիան պայթեցրել է զինապահեստը՝ զենքն ուրիշին չթողնելու համար

11:19 17.10.2019

Այն բանից հետո, երբ ամերիկյան զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվել Սիրիայի Տաբկա և Ռաքքա բնակավայրերից, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժը ավիահարվածներով ոչնչացրել է նրանց զինապահեստը։ Այս մասին պաշտոնապես հայտնել է կոալիցիայի խոսնակը։ Նա հայտնել է, որ կոալիցիային պատկանող երկու միավոր F-15E ինքնաթիռներն ավիահարվածներով պայթեցրել են Սիրիայի հյուսիսում գտնվող ֆրանսիական «Լաֆարժ» ընկերության ցեմենտի գործարանը։ Դրա նպատակներն […]

̰
Կապանում փլուզում է եղել, տարեց ամուսինները մնացել են հողով ծածկված տան մեջ․ Ցոլակյան

11:18 17.10.2019

Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Կապանում․ սողանք և փլուզում է եղել, որը ծածկել է խրճիթանման տներից մեկը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նշեց, որ տան մեջ մնացել են տարեց ամուսիններ, և առայժմ պարզ չէ՝ նրանք ո՞ղջ են, թե՞ ոչ։ Ցոլակյանը զեկուցեց, որ այժմ զգուշավոր աշխատանքներ են […]

̰
Ռանչպար համայնքի մանկապարտեզի շինարարությունն ընթանում է ողջ թափով. Նիկոլ Փաշինյան

11:17 17.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ռանչպար համայնքի մանկապարտեզի շինարարությունն ընթանում է ողջ թափով։ «Ընդ որում շինարարը՝ Մամիկոն Կարապետյանը, մանկապարտեզն ապահովելու է ամբողջական գույքով՝ ընդհուպ մինչև ծածկոցներ: Հույս ունենք՝ մինչև տարվա վերջ բացում անել»,- գրել է նա:

̰
Ողջի գետն ամբողջությամբ ջրազրկված է. ՀԲՃ

11:16 17.10.2019

Հայկական բնապահպանական ճակատը «Դիտողություններ և առաջարկություններ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի վերաբերյալ» խորագրով հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲ ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ մի շարք գետերից ջրառ կատարելու համար, որպեսզի ապահովի իր 68,84 միլիոն խոր/մետր տարեկան ջրապահանջը: Ընկերությունը ցանկանում է վերցնել՝ Ողջի գետից՝ […]

̰
Արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքում, պոչամբարից ջրերը լցվել են Ողջի գետ․ Փաշինյան

11:14 17.10.2019

Կառավարության այսօրվա նիստը վարչապետը սկսեց ահազանգով՝ Սյունիքում արտակարգ իրավիճակ է, պոչամբարի աղտոտված ջրերը լցվել են Ողջի գետ։ Նիկոլ Փաշինյանը խնդրեց մանրամասներ ներկայացնել իրավիճակի վերաբերյալ։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ գետի գույնը փոխվել է դարչնագույնի, և հավանական է, որ գետի մեջ լցվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքի պոչամբարի նյութերը։ ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ […]

̰
Վթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. կան տուժածներ

11:07 17.10.2019

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 05:13-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ս., ծնված 1985 թ.)  դուրս է եկել ճանապարհի […]

̰
Կոմբինատի պոչատարը վնասվել է. արտանետումները լցվել են Ողջի գետը

11:02 17.10.2019

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08:40-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված […]

̰
Կառավարությունը նիստ է անցկացնում

10:53 17.10.2019

Կառավարությունն այսօր հերթական նիստը կանցկացնի: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 23 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող, իսկ մեկ հարց ավելի ուշ հանվել է օրակարգից: Գործադիրի այսօրվա նիստի օրակարգում հարցերի լայն շրջանակ է՝ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելուց ՀՀ 2019թ. պետական բյուջեում վերաբաշխում, «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրից […]

̰
«Զոն նայողը» դատական հայց է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ի դեմ. «Ժողովուրդ»

10:42 17.10.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բազմաթիվ խարդախությունների համար դատապարտված, դատարա­նից փախուստի դիմած, «Արմավիր» ՔԿՀ-ում «զոն նայող» Սպարտակ Դանիելյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարու­թյան ենթակայության տակ գտնվող «Արմավիր» ՔԿՀ-ին: Վերջինս պահան­ջում է, որ դատարանը ՔԿՀ ղեկավա­րության 14.03.2017 թ. կայացված միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչի: Նշենք, որ այս տարի մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ […]

̰
Կապանում սողանքի հետևանքով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել

10:36 17.10.2019

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Թրամփն անվասարակշիռ է անվանել «նյարդային» Փելոսիի վարքը

10:23 17.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպման լուսանկար, որտեղ վերջինը մատով է ցույց տալիս Թրամփին։ «Նյարդային Փելոսիի անհավասարակշիռ վարքը», – լուսանկարը մակագրել է նախագահը։ Հակադիր կուսակցություններ ներկայացնող պաշտոնյաների այս «փոխհրաձգությունը» նոր չէ, նրանք առիթը բաց չեն թողնում միմյանց վարկաբեկելու համար։ Nervous Nancy’s unhinged meltdown! pic.twitter.com/RDeUI7sfe7 […]

̰
Դիլիջանում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ

10:12 17.10.2019

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:04-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 23:14-ին: Այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի Ազգային […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 138 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:00 17.10.2019

Հոկտեմբերի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 5000 քմ և 50 հատ պտղատու ծառ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 7000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 2 հա, 2 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 […]

̰
Վթար Աթոյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում

09:49 17.10.2019

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22:50-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mazda» (վարորդ՝ Ռազմիկ Խ., ծնված 1992 թ.) և […]

̰
Դատական հայց է ներկա­յացվել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով․ «Ժողովուրդ»

09:42 17.10.2019

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական հայց է ներկա­յացվել՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500.000.000 դրամ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը […]

̰
Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ

09:30 17.10.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]

̰
Ի՞նչ գործունեություն է ծավալում ԱՄՆ ՀԴԲ-ն Հայաստանում․ «Ժամանակ»

09:24 17.10.2019

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, ովքեր հետաքննում են ԱՄՆ-ում մշտական բնակության մեկնած այն քաղաքացիների գործերը, որոնք Հայաստանից մեկնելուց հետո ԱՄՆ-ում թանկարժեք անշարժ գույք են ձեռք բերել կամ այդ երկրում ներդրումներ կատարել: ՀԴԲ աշխատակիցներին հետաքրքրում է այն ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը, որով […]

̰
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

09:11 17.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փենսն ու Պոմպեոն ուղևորվել են Անկարա՝ սիրիական ճգնաժամը քննարկելու համար

09:04 17.10.2019

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղևորվել են Անկարա՝ սիրիական ճգնաժամը քննարկելու համար։ Նրանք Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազայից թռիչք են կատարել տարբեր օդանավերով։ ԱՄՆ-ը ծրագրում է թուրքական կողմի հետ քննարկել քրդերի դեմ Անկարայի ռազմական օպերացիայի հարցը։ Դեռևս հայտնի չէ՝ նրանց հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի՞, թե՞ ոչ։ Ավելի […]

̰
Թրամփը Սիրիայում ՌԴ գործողությունները համեմատել է Աֆղանստանում ԽՍՀՄ օպերացիայի հետ

08:51 17.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համեմատել է Աֆղանստանում ԽՍՀՄ-ի օպերացիան և ՌԴ-ի մասնակցությունը Սիրիայում հակամարտության կարգավորմանը։ Այս մասին նա խոսել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «РИА Новости»-ն։ «Նախկինում այն կոչվում էր Խորհրդային միություն, այժմ այն կոչվում է Ռուսաստան այն պատճառով, որ նրանք այնքան շատ գումար են կորցրել Աֆղանստանում, որ փոքրացել են, […]

̰
Սաուդյան Արաբիայում սոսկալի ավտովթարի զոհ է դարձել 36 ուխտավոր

08:43 17.10.2019

Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 36 ուխտավոր, հայտնում է ТАСС գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքքան Մեդինային կապող մայրուղու վրա։ Ուխտավորներին տեղափոխող տրանսպորտային միջոցը բախվել է բեռնատարի, ինչից հետո ավտոբուսը բռնկվել է։ Ավտոբուսում եղել է 40 մարդ։  4 տուժածները հոսպիտալացվել են։

̰
Թրամփը նամակով խնդրել է Էրդողանին հրեշ չդառնալ․ CNN

08:32 17.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում առաջարկել է պայմանավորվածության գալ քրդերի հետ և սպառնացել ոչնչացնել հանրապետության տնտեսությունը։ Նամակի տեքստը հրապարակել է CNN-ը։ Նշվում է, որ նամակը թվագրված է հոկտեմբերի 9-ով, դրանում Թրամփն առաջարկում է «լավ  գործարք», որպեսզի Էրդողանը պատասխանատվություն չկրի հազարավոր մարդկանց սպանության համար, իսկ ԱՄՆ նախագահը՝ թուրքական տնտեսության ոչնչացման […]

̰
Երկրաշարժ Ֆիլիպիններում․ կան զոհեր և տուժածներ

08:20 17.10.2019

Ֆիլիպինյան Մինդանաո կղզում 6․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Եվս 77 բնակիչներ վնասվածքներ են ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ 17 մարդ տուժել է Մակիլալա քաղաքում, ևս 60-ը՝ Տուլունան, Մագսայսայ և Դիգոս քաղաքներում։ Էպիկենտրոնը գտնվել է Կոլումբիո բնակավայրից 7 կմ հեռու։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:09 17.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքերը, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-13։00 Ամիրյան փ. 2, 4, 10, 12 շենքերը, […]

̰
Շիրակի մարզում 3 ավտոմեքենա է բախվել․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

00:04 17.10.2019

Հոկտեմբերի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Մայիսյան գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Սարգիս Մ-ի վարած Opel մակնիշի 36 AP 733 համարանիշի և 50-ամյա Տիգրան Գ-ի վարած ВАЗ 2114 մակնիշի 36 AN 274 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախումից հետո ВАЗ 2114-ը առաջ է ընթացել և […]

̰
BACK_TO_TOP