Բոլոր լուրերը – Page 8573 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Գործարանում ծուխ է նկատվել. հսկողությամբ այրվել է աղբ

14:00 16.10.2019

Հոկտեմբերի 16-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 հասցեում գտնվող գործարանում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ (որոնցից հինգն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է) և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ […]

̰

13:52 16.10.2019

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է: «Այս տարի 62 մլրդ դրամի հարկային եկամուտների գերակատարման տակ կային որոշակի գնահատականներ, նաև կար հետհեղափոխական շրջանում հարկ վճարողների վարքագծի փոփոխման ակնկալիք: Ամեն տարի նման վարքագիծ ապահովելը դժվար է: Եթե մարդը որոշել է, որ պետք է կանգնի ճիշտ ճանապարհի, […]

̰
Արտաշատի դպրոցում արված նմուշառումների պատասխանները կլինեն 2-3 օրից. ՍԱՏՄ

13:51 16.10.2019

Արտաշատի թիվ 5 դպրոցում գրանցված թունավորման դեպքից հետո արված նմուշառումների պատասխանները պարզ կլինեն արդեն այս շաբաթվա վերջում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՍԱՏՄ լրատվական ծառայությունից: «Գիտեք, որ գոյություն ունի առողջապահության նախարարի հրաման՝ Հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին, որտեղ ներկայացված է ցանկ, թե ինչ չի կարելի վաճառել դպրոցներում: Դրա մեջ մտնում է նաև […]

̰
Կանադան 34 տարվա ընդմիջումից հետո հաղթել է ԱՄՆ-ին

13:50 16.10.2019

CONCACAF-ի Ազգերի լիգայի խաղարկությունում Կանադայի հավաքականը Տորոնտոյում կայացած խաղում 2:0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ընտրանուն: Կանադացիների կազմում գոլի հեղինակ են դարձել Ալֆոնսո Դևիսը և Լուկաս Կավալինին: Կանադան 34 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթեց ԱՄՆ-ին` ընդհատելով 17 խաղերի պարտությունների շարքը: Վաստակած 9 միավորով Կանադան գլխավորում է А խումբը: ԱՄՆ-ն 3 միավորով երրորդ տեղում է:  

̰
Գլոբալ տաքացումը ստիպել է ողջ աշխարհի լճերին վառ ծաղկել

13:46 16.10.2019

Ամռան ամիսներին քաղցրահամ լճերի ծաղկման դեպքերն ամբողջ աշխարհում 68 տոկոսով ավելացել են: Այս մասին հայտնել է Քարնեգի համալսարանի գիտնականներից Աննա Միխալակը: Որպես կանոն՝ ջուրը սկսում է ծաղկել ֆոտոսինթեզող բակտերիաների, նաև կապտականաչավուն ջրիմուռների պատճառով: Երբ դրանք սկսում են ակտիվ բազմանալ, ջրում առաջանում են վառ գույնի հետքեր: Դրանք վտանգ են ներկայացնում մարդկանց և կենդանիների առողջության համար, քանի […]

̰
Ռուսաստանում տարվա սկզբից վնասազերծել են 32 զինյալների և վերացրել 49 ահաբեկչական կառույց. ՌԴ ԱԴԾ ղեկավար

13:43 16.10.2019

Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ 2019 թվականին Ռուսաստանում վերացվել է 49 ահաբեկչական կառույց, որոնք գրոհներ էին ծրագրել երկրի մարզերում: «Այս տարի նախապատրաստական ​​փուլում կանխվել է 39 ահաբեկչություն, չեզոքացվել են 32 զինյալներ, 679-ը ձերբակալվել են, 22-ը հակված են եղել հրաժարվելու ահաբեկչական գործունեությունից»,- ասել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը Սոչիում անցկացվող հատուկ ծառայությունների, […]

̰
Պուտինն Էրդողանին հրավիրել է Ռուսաստան

13:40 16.10.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Ռուսաստան: «Պուտինը Էրդողանին հրավիրել է աշխատանքային այցով առաջիկա օրերին այցելել Ռուսաստան: Հրավերն ընդունվել է»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 15-ի երեկոյան: Նշվում է, որ երկու երկրների նախագահները հանդես են եկել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը շարունակելու օգտին:

̰
Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի ինովացիա. վարչապետ

13:34 16.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը: Ողջունելով ««Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով: Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ընդհանրապես ամենասկզբից՝ առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի […]

̰
«Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

13:30 16.10.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվող «Բարձրագույն կրթության և գիտության» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի´ հայրենակիցներ, հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվող […]

̰
Թուրքիայում 74-ամյա քուրդ տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար

13:29 16.10.2019

Թուրքիայի Չանաքքալե (Գալիպոլի) քաղաքում դաժան ծեծի է ենթարկվել 74-ամյա մի քուրդ տղամարդ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի էջում։ «Ատելություն  խոսքերը,  ռասիստական քաղաքականությունը, ինչպես նաև շարունակվող պատերազմը հանգեցնում են հանցագոծությունների՝ ատելության հողի վրա։ Եթե  մենք չնվազեցնենք լարվածությունը, մեր դռների մոտ […]

̰
Մենք Շիրակի հարկայինի ղեկավարին փոխել ենք. ՊԵԿ նախագահ

13:22 16.10.2019

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը նշեց, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունները կապված են իր ղեկավարած կառույցի հետ: «Աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ: ՊԵԿ-ի գործառույթների առումով որոշակի վերապահումներ, ցանկություններ և դժգոհություններ վարչապետը, այո, հայտնել է, բայց դա ոչ թե իմ անձին է վերաբերել, այլ ՊԵԿ-ին։ Վարչապետի այդ դժգոհությունները մոտիվացնող […]

̰
«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին

13:21 16.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյին և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովին, որոնք Հայաստանում են նախագահի հրավերով: «Ուրախ եմ, որ ընդունել եք իմ հրավերն ու արդեն այստեղ եք: Իմ խնդիրն է դռներ բացել մեր երկրի համար, օգտակար լինել և աջակցել իմ փորձով և հնարավորություններով»,– ողջունելով […]

̰
Արտաշատի դպրոցում թունավորում ստացած երեխաներից միայն 2-ն է գիշերել հիվանդանոցում

13:17 16.10.2019

Թունավորված երեխաները երեկ երեկոյան դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Արտաշատի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Գևորգյանը: «Երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել ևս 1 երեխա, սակայն բոլորն էլ երեկ երեկոյան առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից, միայն 2-ն են գիշերը մնացել հիվանդանոցում՝ բարձր ջերմության պատճառով, սակայն ջերմությունը թունավորման հետ կապված չէր: Այդ երեխաներն էլ այսօր առավոտյան […]

̰
Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները բարձրացվել են

13:12 16.10.2019

2019-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները բարձրացվել են: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից: Նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը 2019-ի տնտեսական աճը կանխատեսում է 6%՝ նախորդ 4.6%-ի փոխարեն, իսկ Համաշխարհային բանկը` 5.5% աճ՝ նախկին 4.2%-ի փոխարեն:

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության դեսպան պարոն Տիմուր Ուրազաևին

13:09 16.10.2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպան պարոն Տիմուր Ուրազաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման դինամիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է պարբերական երկկողմ հանդիպումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս աշխատանքային և օպերատիվ ձևաչափով լուծել բոլոր խնդիրները ու պլանավորել երկկողմ հարաբերությունների […]

̰
ԱՄՀ նոր զեկույցում Ուկրաինան հանվել է ԱՊՀ երկրների խմբից

13:06 16.10.2019

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները Ուկրաինան ընդգրկել են զարգացող եվրոպական երկրների շարքում: Այդ մասին հոկտեմբերի 16-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան: Նա նշել է, որ համաշխարհային տնտեսական զարգացման մասին Արժույթի միջազգային հիմնադրամի նոր զեկույցում Ուկրաինան հանված է ԱՊՀ երկրների խմբից: «Մեզ համար շատ կարևոր փոփոխություն ԱՄՀ նոր զեկույցում. Ուկրաինան գտնվում է […]

̰
Հորիզոն 13.00

13:00 16.10.2019

̰
Դե Խեան կարող է բաց թողնել «Լիվերպուլի» հետ հանդիպումը

13:00 16.10.2019

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն ամփոփել է «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Շվեդիայի հետ կայացած խաղը (1:1): «Մենք լավ հանդիպում անցկացրինք, պահեր ունեցանք, բայց չկարողացանք իրականացնել դրանք: Վերջ ի վերջո մենք հաղթահարեցինք որակավորումները և դուրս եկանք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Դե Խեան մի քանի ֆանտաստիկ սեյվ կատարեց, ինչին նա ունակ է: Ընդմիջմանը նա որոշեց, որ կարող […]

̰
Երևանում մաքսատուն չի լինելու. ՊԵԿ նախագահ

12:53 16.10.2019

Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց Գյումրիում կառուցվող ավտոմաքսատանը վերաբերող հարցին: «Մենք ավտոմաքսատուն չենք կառուցում, մենք կառուցում ենք արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը: Այդ կենտրոնից Հայաստանում պետք է լինի երկուսը՝ հյուսիսային, հարավային: Եթե պայմանական գիծ տանենք Երևանի վրայով, գծից ներքև կլինի հարավը, վերևում` հյուսիսը: Հարավի կենտրոնը լինելու է Սիսիանում, հյուսիսինը՝ Գյումրիում: […]

̰
Արտաշատի բոլոր դպրոցներում սնունդը կստուգվի

12:49 16.10.2019

ՍԱՏՄ ղեկավարի հրամանով՝ այսօր վերահսկողական միջոցառումներ են սկսվել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում: Այս մասին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Արարատի մարզային կենտրոնի և Երևանից կենտրոնից գործուղված տեսուչները կստուգեն դպրոցների բուֆետ/ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունը սահմանված նորմերին, վաճառվող սննդամթերքի համապատասխանությունը ինչպես «Սննդամթերքի անվատանգության մասին» ՀՀ օրենք պահանջներին, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. հունիսի 6-ի «Հանրակրթական […]

̰
Գորշ արջը, որ սիրում է տանձ, ազնվամորի և մեղր

12:46 16.10.2019

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջը գորշ արջի լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Գորշ արջն արգելոցի գիշատիչներից ամենամեծն է: Գրանցված է ՀԿԳ-ում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Տանձը, ազնվամորին և մանավանդ մեղրը նրա սիրելի ուտելիքներն են»:

̰

12:41 16.10.2019

Հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստանում կլինի հոկտեմբերի վերջ: Առաջին խմբաքանակը ներառում է շուրջ 2000 հսկիչ դրամարկղային մեքենա: Ուշացման պատճառը տեխնիկական է: Հսկիչ դրամարկղային մեքենաները պետք է բավարարեն օրենսդրորեն ներկայացվող պահանջներին, իսկ բավարարման համար դրանք պետք է ծրագրավորվեն համապատասխան: «Դրանք բոլորը ժամկետներ են, որոնք պետք է պլանավորվեին: Եվ այդ պլանավորումը ոչ թե պետությունը պետք է […]

̰
«Լիվերպուլի» պաշտպանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

12:40 16.10.2019

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է Mirror-ը: 2018/19 մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի Պրեմիեր լիգայում կատարել է 12 գոլային փոխանցում, ինչը ռեկորդային է պաշտպանների մեջ: Ալեքսանդր-Առնոլդը այս ցուցանիշով շրջանցել է «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստներ Էնդի Հինչքլիֆին (1994/95) և Լեյթոն Բեյնսին (2010/11), ովքեր դարձել էին 11 գոլային փոխանցման հեղինակ: «Սա պատիվ […]

̰
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների առողջական վիճակի մասին

12:36 16.10.2019

Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ Արտաշատի ԲԿ-ում այս պահին գտնվում է 2 երեխա: Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև: Վերջիններս այսօր նույնպես դուրս կգրվեն հիվանդանոցից: Հայտնում են նաև, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից շարունակվում է աշխատանքը: Լաբորատոր հետազոտությունն ընթացքի մեջ է: Արդյունքները պատրաստ […]

̰
Ղալթախչի կայարանի ենթակառուցվածքի վերակառուցմանն ուղղվել է 44 մլն դրամ

12:30 16.10.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է ենթակառուցվածքի արդիականացումը՝ Ղալթախչի երկաթուղային կայարանում ընթանում են էլեկտրակենտրոնացման համակարգի արդիականացման և վերականգնման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, կայարանն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, իսկ սարքավորումներն ու աշխատողները հաստատվեցին ժամանակավոր շինություններում: Ընկերության Տնօրենների խորհդրի որոշման համաձայն, հիմնական աշխատանքները նախատեսված է կատարել 2019 թվականին: Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվում է […]

̰
Հայաստան թռչող «Պոբեդա» ավիաընկերությունը 40%-ով թանկացնում է տոմսերը

12:29 16.10.2019

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը 40%-ով թանկացնում է այն չվերթների տոմսերը, որոնք իրականացվում են արտասահմանյան օդանավականներից դեպի ՌԴ: Տոմսերը կթանկանան միջինը  25 եվրոյով  (1800 ռուբլի)  ձմեռային ավիափոխադրումների սեզոնի մեկնարկից, այսինքն` հոկտեմբերի 28-ից: «Միջազգային չվերթների համար «Պոբեդա» ընկերության ավիատոմսերի միջին գինը  անցած ձմեռային սեզոնին կազմում էր 4500 ռուբլի: Այսպիսով, տոմսերը կթանկանան միջինը 40%-ով, ինչը միանգամյա շատ բարձր աճ […]

̰
85 մլն 499 հազար 795 ավել ՀԴՄ կտրոն է տպվել 2019 թվականին

12:22 16.10.2019

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց նաև ԱԱՀ-ի և եկամտահարկի վերադարձի ցուցանիշները: «ԱԱՀ-ի և եկամտահարկի վերադարձի ցուցանիշը նախորդ տարվա 9 ամիսներին եղել է 72.5 միլիարդ, այս տարի՝ 86.7 միլիարդ։ Հայտարարագրված հարկային պարտավորությունները մարել ենք նախորդ ժամանակաշրջաններում գանձված կանխավճարների հաշվին»։ Անդրադառնալով ՀԴՄ կտրոնների թեմային՝ Դավիթ Անանյանը նշեց, որ 2019 թվականի 9 ամիսների […]

̰
ԱՄՆ-ը կիբերհարձակում է գործել Իրանի նկատմամբ

12:20 16.10.2019

ԱՄՆ-ը կիբերհարձակում է գործել  Իրանի նկատմամբ այն բանից հետո, երբ իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին: Հիշեցնենք, որ նավթահորերի ռմբակոծումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 14-ին: Ըստ Reuters գործակալության` դրանից մի քանի օր անց էլ տեղի է ունեցել ամերիկյան կիբերհարձակումը: Տեղեկատվությունը, սակայն, այսօր է տարածվել: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը սաուդյան նավթահորերի վրա […]

̰
Հայաստանի 230 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատումն ավարտված է

12:18 16.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահի դրությամբ ավարտված է հանրապետության 230 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների ասֆալտապատումը: Մնաց 100կմ` նախատեսվող 330կմ-ից»:

̰
Քննչական կոմիտեի նախագահը ցավակցական հեռագիր է հղել ոստիկան Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ

12:16 16.10.2019

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ծառայողների և անձամբ իմ անունից ցավակցում եմ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ, կիսում կորստյան խոր […]

̰
BACK_TO_TOP