11:59 16.10.2019
Այսօր ՀՀ ՊԵԿ նախագահը լրագրողներին ներկայացրեց աշխատանքային 9 ամսվա արդյունքները: Դավիթ Անանյանը նախ հիշեցրեց 6 ամիսների տվյալները: «Նախորդ հանդիպմանը, երբ կիսամյակի ամփոփումն էի ներկայացնում, մենք ունեինք 63 մլրդ գերակատարման ցուցանիշ, որը հետագայում մամուլում, վարչապետի կողմից, հանրային քննարկումների ժամանակ բազմիցս շրջանառվել է: Եվ մենք ասացինք, որ տարվա կտրվածքով, որ նախատեսված էր 62 մլրդ դրամի գերակատարում, մենք […]
11:51 16.10.2019
Բնակլիմայական ճգնաժամն ավելացնում է «Էբոլա» տենդի նոր բռնկումների հավանականությունը: Այս մասին հոդված է հրապարակվել Nature Communications ամսագրի հետազոտության մեջ: Բնակլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ «Էբոլա»-ի տարածումը հասնի այնպիսի շրջաններ, որտեղ մինչ այդ չի եղել: Գիտնականների հաշվարկներով՝ կլիմայական գլոբալ փոփոխությունների հետևանքով կավելանա նաև տենդի տարածման արագությունը: Վիրուսը կենդանուց մարդուն կարող է փոխանցվել մոտ 3 […]
11:45 16.10.2019
2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ ամենահավանական դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ եթե հանրապետական Դոնալդ Թրամփը վերընտրվի որպես ԱՄՆ նախագահ, ապա ՆԱՏՕ-ն առաջիկայում կկազմաքանդվի։ Այս հայտարարությունը կարելի է դասել նախընտրական քաղաքական հայտարարությունների շարքին, սակայն նման շահարկումների առիթը տվել է հենց ինքը՝ Թրամփը։ Հանդես գալով գլոբալիզմի քննադատության հիմքերից՝ Թրամփը չի խուսափել նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներին […]
11:43 16.10.2019
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում այցելել է գիշերը վիրավորում ստացած ոստիկանին: Այցելությունն ավարտելուց հետո Սարգսյանը դեպքից որոշ հանգամանքներ ներկայացրեց: «Ոստիկանության ծառայողը պարտականությունները կատարելիս տեսնում է կասկածելի անձանց, իրենք են հետամուտ լինում նրանց ինքնությունը ստուգելու: Երբ մոտեցել են, վերջիններս դիմել են փախուստի, ոստիկանները հետապնդել են, կարողացել մեկին բռնել: Երկրորդը, որը կարողացել […]
11:39 16.10.2019
Հոկտեմբերի 16-ին` ժամը 10:55-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 հասցեում գտնվող գործարանում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
11:36 16.10.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն անդրադարձել է Հայաստանի դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել այդ ուղղությամբ վերջին զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով Կառավարության կողմից օրեր առաջ հաստատված երկու ռազմավարություններով նախատեսված կարգավորումներին: Ռուստամ Բադասյանը […]
11:31 16.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կապանի օդանավակայան: Նախարարը ծանոթացել է օդանավակայանում տարվող աշխատանքներին, զրուցել մասնագետների և աշխատակիցների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
11:31 16.10.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիին։ Ի թիվս այլ թեմաների՝ քննարկվել են նաև 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանում կայանալիք հայ-վրացական իրավական հերթական ֆորումին առնչվող մի շարք հարցեր։ Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները իրավական ոլորտում գործընկերությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
11:28 16.10.2019
Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձնաց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ […]
11:20 16.10.2019
Այսօր ՊԵԿ նախագահը մամուլի ասուլիսը սկսեց Հայ մամուլի օրվա առթիվ լրագրողներին շնորհավորելով: «2004թ-ի ապրիլի 22-ի Կառավարության որոշմամբ՝ այսօր հռչակվել է Հայ մամուլի օր, եթե ուզում եք, եկեք բոլորով ձեզ ծափահարենք»:
11:06 16.10.2019
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 04․30-ի սահմաններում, Արաբկիրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ ոստիկան մահացել է, մեկ ոստիկան ենթարկվել է ծեծի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ ժամը 5:00-ին ոստիկանության ծառայող Ա. Հակոբյանը վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նա գլխի շրջանում պատռվածք ունի, փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում է […]
11:01 16.10.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: […]
10:59 16.10.2019
Այսօր Հայ մամուլի օրն է։ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ հոկտեմբերի 16-ին նշվում է Հայ մամուլի օրը: 1794 թվականի այս օրն է հրատարակվել հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականը: https://www.facebook.com/tvradio.Armenia/photos/a.804894056380478/1096329110570303/?type=3&theater
10:50 16.10.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ․ «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է: Դուք անգնահատելի աշխատանք եք կատարում հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը երաշխավորելու և այլակարծությունը խթանելու հարցերում: Գլխավորապես ձեր աշխատանքի շնորhիվ է քաղաքացին […]
10:47 16.10.2019
«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց՝ որը, նրա գնահատմամբ, կապված է մտածողության ամենասկզբնական և ավանդական կերպի հետ: Դրա համար նա բեմ հրավիրեց ՀՀ շչրջակա միջավայրի նախագահ Էրիկ Գրիգորյանին: «Մեր կառավարությունն ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է գագաթնակետին հասնի 2020 թ. հոկտեմբերի 10-ին: Այդ օրը […]
10:44 16.10.2019
Կայացան FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարի վեցերորդ տուրի հանդիպումները: Մեր 8 գրոսմայստերներից 3-ը՝ Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, հաղթանակներ տարան, Վլադիմիր Հակոբյանը պարտվեց, իսկ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Կարեն Մովսիսյանը և Էլինա Դանիելյանը խաղացին ոչ-ոքի: 6 տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 4,5 միավոր և կես միավորով է հետ մնում առաջատարներից՝ Ֆաբիանո Կարուանայից […]
10:42 16.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը։ Ողջունելով Հայաստանում այս համաժողովի անցկացումը՝ Փաշինյանը նշել է, որ դա կարևոր է մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով: «Առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի օրերից արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ, երբ հայտնվում էին առաջին հաստոցները, որոնք գալիս էին՝ […]
10:34 16.10.2019
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման է ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով։ Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/2903535616340974
10:21 16.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մեկնարկել է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: Առաջին տուրում Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Մարիամ Ավետիսյանը հաղթանակներ են տարել, Արթուր Դավթյանը ոչ-ոքի է խաղացել: Հիշեցնենք, որ օրերս ավարտված Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունում Շանթ […]
10:08 16.10.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Երևանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատավության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել իրեն մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված գործունեության համար մարդասիրական մրցանակ հանձնելու համար՝ նշելով, որ Արցախյան շարժումը և Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացը հանդիսանում […]
09:57 16.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան […]
09:53 16.10.2019
«Ջեդայ», «պադավան», «լուսնային սուր» և «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից այլ բառեր ներառվել են Օքսֆորդի բառարանում։ Այս մասին հայտնում է Entertainment պարբերականը։ Բանասերները ճանաչել են այդ բառերի՝ անգլերենին պատկանելության իրավունքը։ «Պադավանին», օրինակ, տրվել է այսպիսի սահմանում՝ մոգական ուժի օգտագործման ունակությամբ մարտիկ։ Ֆիլմաշարի առաջին մասը թողարկել է 1977 թվականին։ Տիեզերական պատերազմների մասին թողարկվել է 8 ֆիլմ, 2 սպին-օֆ […]
09:40 16.10.2019
Հոկտեմբերի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 250 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ մոտ 200 քմ, Նորք – Մարաշ վարչական շրջանում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մոտ՝ […]
09:30 16.10.2019
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել գիշերը Երևանում ոստիկանների վրա կատարված հարձակումից։ «Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, […]
09:20 16.10.2019
Երևանում տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ սպանություն։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, ևս մեկ հոգու էլ ծեծված վիճակում, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Ոստիկանները պարզել են, որ մահացածին և վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատության […]
09:09 16.10.2019
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը սպիտակ նժույգով բարձրացել է Պեկտուսան լեռը (2750 մ, կորեերենից թարգմ․՝ սպիտակ կատարով լեռ), որը Կորեական թերակղզու ամենաբարձր գագաթն է։ Լեռը կորեացիների համար սրբազան է։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Նշվում է, որ առաջնորդը լեռն է բարձրացել առաջին ձյան տեղալու հետ։ Գործակալության տարածած հաղորդագրության մեջ նշվում […]
08:58 16.10.2019
Կանադայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են սպառազինության մատակարարումները Թուրքիա՝ Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողության պատճառով։ Այս մասին հայտնում է France24 հեռուստաալիքը։ «Կանադան վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա»,-հայտնել է Կանադայի ԱԳՆ-ը։ Դիվանագիտական գերատեսչությունը կարծում է, որ Թուրքիայի գործողությունները կարող են խաթարել տարածաշրջանային կայունությունը և ի չիք դարձնել «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային կոալիցիայի […]
08:44 16.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Սիրիայում անցկացվող ռազմական գործողությունը դադարեցնելու ԱՄՆ-ի պահանջը՝ հայտարարելով, որ Թուրքիան երբեք չի հայտարարի կրակի դադարեցման մասին և «չի բանակցի ահաբեկիչներ հետ»։ Այս մասին հայտնում է Die Welt պարբերականը։ Էրդողանի խոսքով՝ Անկարային չի անհանգստացնում ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքը, և գործողությունը կշարունակվի մինչև նախանշված նպատակների իրագործումը։ Էրդողանը քննադատել է Գերմանիայի ԱԳ […]
08:31 16.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Նուբարաշեն 6փ. 1/1, 1/2, 1/3, 1/4 շենքերը, 11։00-17։00 Ամիրյան փ. 20-28 շենքերը, Ամիրյան փ. 76-80 սեփական տները, Բուզանդի փ. 85-107 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49-55 սեփական […]