08:23 16.10.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-24։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը: Վանաձոր քաղաքի Տարոն 1 թաղամասի 1-6 շենքեր, Տավրոսի 1-22 փողոցներ, Բաղրամյան 1, 2 փողոցներ և Շիրակի խճուղի՝ իրենց նրբանցքներով ու փակուղիներով, Տավրոս–Առափնյա, Գործարանային, Ուկրաինական փողոցներ, Ուկրշին տնակային ավան, Բաղրամյան պողոտա, Բաղրամյան […]
08:12 16.10.2019
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի շահառուներին ամեն ամիս տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով: Տրվում է նաև կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ: Անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցումը կազմում է առավելագույնը 230.0 հազ. […]
23:55 15.10.2019
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնությանը՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունից։ Փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը հիշատակված է որպես «Ադրբեջանի օկուպացված տարածք»: Զատուլինը գործակալությանը մեկնաբանել է, որ Արցախ է այցելել «Արցախի ընկերների ֆորում»-ին մասնակցելու նպատակով։ Նա հանդես է եկել տարածաշրջանային խնդրի խաղաղ կարգավորման […]
23:44 15.10.2019
Հյուսիսային Հնդկաստանում` գյուղերից մեկի գերեզմանատանը, թաղված կավե սափոր են գտել, որի մեջ կենդանի նորածին աղջիկ է եղել: Իրավապահների նախնական վարկածով` նորածնին ողջ-ողջ թաղել են ծնողները, որոնք հույս են ունեցել, որ տղա երեխա կունենան: Աղջիկը եղել է սովորական նորածնի չափսերից բավականին փոքր, ըստ երևույթին` կանխածին է եղել: Սափորը գտել են գերեզմանափորները, ովքեր այլ հուղարկավորության համար գերեզման […]
23:31 15.10.2019
Կոկորդիլոսը Վիկտորիա լճում 12 տարեկան տանզանիացի տղայի է կերել: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին: Մասեգա Բիսեկոն ընկերների հետ գնացել է Վիկտորիա լիճը լողալու: Տղաները մրցել են, թե ով ավելի շուտ կհասնի լիճը նետած շշին, և հենց այդ ժամանակ անսպասելիորեն ջրից դուրս է եկել հսկա կոկորդիլոսը և բռնել է տղային: Մասեգայի երկու ընկերների պատմելով` նա […]
23:20 15.10.2019
Ամերիկյան Sikorsky ընկերությունը ներկայացրել է քիչ տեսանելի արագընթաց ուղղաթիռի նախագիծը՝ RAIDER X, որը կմասնակցի Future Attack Reconnaissance Aircraft-ին (FARA): Ուղղաթիռը, որը կարող է արագությունը զարգացնել մինչև 463 կ/ժ, պատրաստված է պոչի հատվածում հրող պտուտակով սխեմայի համաձայն։ Նույն լուծումն օգտագործում է S-97 Raider-ը, որի հիման վրա մշակվում է RAIDER X-ը: Ինչպես նշվում է, RAIDER X-ը համատեղում […]
23:05 15.10.2019
Սալվադոր Դալիի «Ընձուղտ կրակի վրա» 20 հազար դոլար արժողությամբ նկարը գողացվել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի պատկերասրահից: Այդ մասին հայտնում է Associated Press-ը: Պատկերասրահի տնօրեն Ռաշադ Հոփկինսը ենթադրում է, որ գողը մեկ րոպեից պակաս ժամակահատվածում է գողացել կտավը. «Նա միանգամից ներս մտավ և դուրս եկավ»: Հաստատության ղեկավարը ենթադրել է նաև, որ հանցագործը նախապես չի ծրագրել հանցագործությունը, […]
22:57 15.10.2019
Ռուսաստանցի իրավապահ մարմիններն ամբողջ երկրով մեկ խուզարկություններ են սկսել ընդդիմադիր գործիչ, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի շտաբներում: Համաձայն Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում երկրի 30 շրջաններում բացված գրասենյակներում, ինչպես նաև Նավալնու հիմնադրամի աշխատակիցների բնակարաններում, որպես փողերի լվացման հետաքննության մաս: Նավալնին իր հակակոռուպցիոն հիմնադրամի դեմ հարուցված գործը անվանել է «ամբողջովին շինծու»: […]
22:43 15.10.2019
ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ Սարգիս Ամիրզյանը Մոսկվայում դարձել է խաբեբաների զոհ, գրում է Rusarminfo-ն: Հոկտեմբերի 14-ին նրան զանգել են անծանոթ մարդիկ և ներկայացել որպես բանկերից մեկի անվտանգության աշխատակիցներ: Նրանք դերասանին հայտնել են, որ նրա քարտից ցանկանում են անօրինական փոխանցում կատարել: Խաբեբաները առաջարկել են դերասանին տրամադրել իր բանկային քարտի տվյալները: Քարտի տվյալները ստանալուց հետո Սարգիս Ամիրզյանի […]
22:30 15.10.2019
Հոկտեմբերի 15-ին աշխարհի ավելի քան 70 երկրներում նշվում է Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը: Տոնի նպատակը հիգիենայի կանոնները պահպանելը քարոզելն է, ինչի շնորհիվ մի շարք հիվանդություններ կարելի է կանխարգելել: Հիգիենայի կանոնները չպահպանելը հանգեցնում է այնպիսի հիվանդությունների տարածմանը, ինչպիսիք են դիզենտերիան, հեպատիտ A-ն, տիֆը, ռոտավիրուսային ինֆեկցիաները: Ամբողջ աշխարհում գրեթե մեկուկես միլիոն երեխա ամեն տարի մահանում է վարակներից, […]
22:20 15.10.2019
Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոմաշաիտիսին /նստավայրը`ք.Թբիլիսի/: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում: Նշելով, որ պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ` ՆԱՏՕ և ԵՄ ձևաչափերով, […]
22:13 15.10.2019
Չինական Realme ընկերությունը ստեղծել է Xiaomi հեռախոսին մրցակից Ֆլագման X2 Pro հեռախոս, որն աշխարհում ամենաարագ լիցքավորվող հեռախոսն է, գրում է Gizmochina-ն: Սմարթֆոնը ստացել է Snapdragon 855+ պրոցեսոր և 6-12 Գբ օպերատիվ հիշողություն: Այն ունի 2340-ը 1080 կետայնությամբ AMOLED էկրան: Նշվում է, որ էկրանի տակ գտնվող մատների սքաներն աշխատում է 0,23 վայրկյանում: Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը SuperVOOC […]
22:10 15.10.2019
Հոկտեմբերի 15-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։40-ի սահմաններում Porsche Cayenne 18 QA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 113 կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 1 հոգի […]
22:05 15.10.2019
«Եվրո-2020»-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ խաղաց Ֆինլանդիայի ընտրանու հետ: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները պարտություն կրեցին 3:0 հաշվով: Մրցակցի կազմում դուբլի հեղինակ դարձավ Տեեմու Պուկկին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրեդրիկ Յենսենը: https://streamable.com/7zluz https://streamable.com/bcswu https://streamable.com/43et0 Հայաստանի հավաքականը ութ խաղից հետո վաստակած 10 միավորով J խմբում 3-րդ տեղում է:
21:59 15.10.2019
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փառահեղ նվաճման է հասել: Եվրո-2020-ի ընտրական փուլի Ուկրաինայի հետ խաղում, (2:1) գրավելով մրցակցի դարպասը ,«Ոսկե գնդակի» հնգակի հաղթողն իր կարիերայում գոլերի քանակը հասցրեց 700-ի: Նվաճմանը հասնելու համար 34-ամյա ֆուտբոլիստից 974 խաղ է պահանջվել: Պորտուգալացին «Սպորտինգի» կազմում խփել է 5 գոլ, «Մանչեսթեր Յունայթեդում»` 118, Մադրիդի «Ռեալում»` 450, «Յուվենտուսում»` […]
21:53 15.10.2019
Ադրբեջանական սոցիալական կայքերում մի տեսանյութ է լայն տարածում ստանում: Այստեղ մի քանի անձինք իրենց աջակցությունն են հայտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման հարցում: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, տեսանյութը տեղադրվել է VK.com սոցիալական կայքում: Ենթադրվում է, որ տեսանյութում երևացող անձինք ռուսաստանաբնակ ադրբեջանցիներ են: Նրանք իրենց ձեռքերում են պահում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն […]
21:40 15.10.2019
Ոստիկանության Հրազդանի և ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Հրազդանի բաժնում արձանագրվեց ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ժամը 12-ին Հրազդանի Վանատուր թաղամասի 43-ամյա բնակիչը ոստիկանություն է բերել 400գ ամունալ պայթուցիչով, «Ֆ-1» տիպի 1 նռնակ, 7,62մմ տրամաչափի՝ 20 և 5,45 մմ տրամաչափի 135՝ փամփուշտ, ինչպես և ինքնաձիգի պահունակ: Տղամարդը հայտնածով՝ […]
21:28 15.10.2019
Գերմանական Գերնե քաղաքում քրդերի ցույցի ժամանակ թուրքերի հետ բախման ժամանակ տուժել է առնվազն 5 մարդ, գրում է Ria Novosti-ն: Ցույցին մասնակցել է 350 քուրդ, երբ նրանք անցել են սրճարաններից մեկի կողքով, թուրքերը նրանց տհաճ ժեստեր են ցուցադրել, ինչը քրդերին դրդել է հարձակման: Թուրքական սրճարանից քրդերի ուղղությամբ շշեր են նետվել, իրարանցում է սկսվել, կան տուժածներ։ Ոստիկանությունը […]
21:16 15.10.2019
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 14-ին «Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի» տարածքից գողություն կատարելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Կապանի երեք բնակչի։ Նրանցից մեկի վարած «Ֆորդ Տրանզիդը» բեռնված էր մոտ 1.5 տոննա մետաղով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
21:06 15.10.2019
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի վարչապետին: Այս մասին տեղեկանում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեցինք պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային։ Զրույցի ընթացքում փաստեցինք, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը, […]
20:59 15.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին Կարմիր գրքում գրանցված բազե է նվիրել: Այս մասին հայտնել է Life.ru-ն: Թռչնին անվանել են Ալֆա` Երկրին ամենամոտ գտնվող Ալֆա Կենտավրա աստղի անունով: Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին կտրվի հնարավորություն վերանվանելու թռչնին: Հավելենք, որ Ռուսաստանում այդ տեսակի բազեից ընդամենը մի քանի հազար է մնացել:
20:35 15.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կորիզ» ծրագրի մասնակից երիտասարդներին, որոնք Հայաստան են ժամանել տարբեր երկրներից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հարցուպատասխանի ձևաչափով նախագահը զրուցել է երիտասարդների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման ապագային և հեռանկարներին, առկա մարտահրավերներին, Սփյուռքի դերին, տեղեկատվական […]
20:30 15.10.2019
Թրամփի թվիթերյան վերջին գրառումը՝ Թուրքիա- Սիրիա ու ԱՄՆ-Մեքսիկա սահմաններում տիրող իրավիճակի մասին ձևական բնույթ է կրում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանում «Քուրդ կանանց միության» նախագահ Լիանա Մհոյանը: «Քանի որ, եթե չենք մոռանում, մոտավորապես 2 շաբաթ առաջ Թրամփը գրառում կատարեց, որ կվերացնի Թուրքիայի տնտեսությունը: Իսկ Հյուսիսային Կորեայի նախագահը՝ Կիմ Չեն Ինը, ասաց, որ […]
20:20 15.10.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արտահայտել են իրենց խոր անհանգստությունը Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծված իրավիճակի հետ կապված: Նրանք երկուսն էլ նշել են, որ Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները Սիրիայում պետք է դադարեցվեն: Ջոնսոնը և Ստոլտենբերգը համաձայնել են, որ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները, ներառյալ Թուրքիան, պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն «Իսլամական […]
20:08 15.10.2019
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները: Հայաստանի և Վրաստանի […]
19:59 15.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի. Գրիգորի Հայրապետովին ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական […]