Բոլոր լուրերը – Page 8576 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Բացահայտվել են ավտոմեքենայի սրահից կատարված հափշտակության դեպքեր

18:53 15.10.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 1979թ. և 1985թ. ծնված Երևան քաղաքի երկու բնակչի։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա և 34-ամյա երկու բնակիչներ, 2019 թվականի […]

̰
Բուֆետի աշխատակցից և տարածքից փորձանմուշներ են վերցվել. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակից

18:50 15.10.2019

«Նմուշառումներ ենք իրականացրել դպրոցի  բուֆետային հատվածից, բուֆետի աշխատակցից, արտաքին միջավայրի գույքամակերեսներից ենք նմուշներ վերցրել»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի «Արարատ» մասնաճյուղի փոխտնօրեն Մարիամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող […]

̰
Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

18:48 15.10.2019

Մոլդովայի խորհրդարանում շուտով առաջին անգամ կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Accent tv»-ին, այս մասին Մոլդովայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում նշել է ազգությամբ հայ պատգամավոր Հայկ Վարդանյանը (Gaik Vartanean): Նա նաև Մոլդովայում հայկական համայնքի ղեկավարն է, և մի քանի դեսպանների նշանակման վերաբերյալ լսումներին հարց է բարձրացրել՝ ուղղված […]

̰
Վրաստանի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ

18:46 15.10.2019

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

̰
Ո՞ր երկրներն են հրաժարվել Թուրքիային զենք վաճառելուց

18:40 15.10.2019

Այն բանից հետո, երբ թուրքական բանակն արդեն երրորդ զավթիչ գործողությունը սկսեց Սիրիայի տարածքում, եվրոպական երկրների մեծ մասը հանդես եկավ դատապարտող հայտարարություններով։ Դրանից հետո եվրոպական մի շարք երկրներ հայտարարեցին Թուրքիային զենք վաճառելուց հրաժարվելու մասին։ Հիմնավորումն այն է, որ այդ զենքը, որ վաճառվում է Թուրքիային, կարող է օգտագործվել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ։ Եվրամիությունը ներկայում միասնական որոշում է […]

̰
Ինչի՞ց են թունավորվել աշակերտներն ու ինչպե՞ս են իրենց զգում. SHANTNEWS.am-ը գնացել է դեպքի հետքերով

18:33 15.10.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա։ Մանրամասները պարզելու համար SHANTNEWS.am-ը գնացել է դեպքի հետքերով: Երեխաների մեծ մասը պատմել է, որ դասամիջոցին պիցցա են կերել բուֆետից, ինչը ոչ […]

̰
Այս պահին իրավիճակը Ղամիշլիում հանդարտ է. Ղամիշլիի բնակիչ

18:30 15.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում Ղամիշլիի բնակիչ, համայնքային գործիչ Սերոբ Ազիզը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայի վրա կատարված հարձակման մասին: Սերոբ Ազիզը նշել է, որ միշտ էլ եղել է այն մտավախությունը, որ թուրքական բանակը կհարձակվի Սիրիայի վրա. «Մենք մեր քուրդ ընկերներին միշտ ասել ենք, որ թուրքը պատրաստ է ներխուժել մեր հողերը և տագնապի մատնի […]

̰
Խնդիրը Հրայր Թովմասյանի մեջ չէ, այլ համակարգի. Սերգեյ Բագրատյան

18:29 15.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խոսել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի մասին և նշել, որ ինքը չի կարող հստակ ասել` ՍԴ-ում ճգնաժամ կա՞, թե՞ ոչ, քանի որ պետք է հստակ դիտարկի հիմքերը. «Մենք ասում ենք, որ դատական համակարգը վստահության դեֆիցիտ ունի: Կոնկրետ Սահմանադրական դատարանի մասին չեմ կարող ասել, եթե ընդհանուր դատական համակարգի […]

̰
Ֆրանսիայի սպորտի նախարարը պահանջում է, որ ՈւԵՖԱ-ն պատժի Թուրքիային

18:24 15.10.2019

Ֆրանսիայի երիտասարդության և սպորտի նախարար Ռոքսան Մարասինյանուն կոչ է արել ՈւԵՖԱ-ին պատժել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին: Մարասինյանուն դժգոհ էր, որ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները ֆրանսիացիների հետ կայացած խաղում խփած գոլը նշել են զինվորական ողջույնով՝  հաջակցություն Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային և ոստիկանությանը խաղի ընթացքում անվտանգության […]

̰
Նախագահի և Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակություններն ընդլայնված հանդիպում են ունեցել

18:22 15.10.2019

Հայաստանի նախագահ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Գախարիայի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Մենք պարոն վարչապետի հետ քննարկեցինք շատ կարևոր մի քանի հարցեր: Եվ իմ եզրակացությունը նույնն է. մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են,- ասել է նախագահ Սարգսյանը:- Մենք միասին կարող ենք շատ […]

̰
Խաչատուրյան քույրերի քրեական գործը՝ գրքի տեսքով

18:20 15.10.2019

Իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել այն մասին, որ հրապարակվել է գիրք՝ Խաչատուրյան քույրերի քրեական գործի որոշ մանրամասներով: «Ընկերներ, վերջապես մենք դա արեցինք: Ես և աղջիկների մյուս փաստաբանները ի մի ենք բերել ավելի հաճախ հանդիպող հարցերն ու պատասխանները՝ մեկ տեղում: Արդյունքում մի ամբողջ գիրք է […]

̰
Ելույթս ընդհատվեց ծափերով, տարբեր երկրների ներկայացուցիչներ շնորհակալություն էին հայտնում. Արարատ Միրզոյան

18:10 15.10.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովում իր ելույթից. «Այս պահին, երբ մենք նստած ենք այս լիագումար նիստերի դահլիճում, մեր անդամ պետություններից մեկը՝ Թուրքիան, ռազմական գործողություն է ծավալում Սիրիայի քրդաբնակ տարածքներում: Մի քանի օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ տասնյակ հազարավորները՝ տեղահանվել: Այսօր Ղամիշլիում և […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ ահաբեկչության փորձ կատարած կանայք ազատազրկվել են 5-30 տարի ժամկետով

18:10 15.10.2019

Ֆրանսիայում 5 կին 5-30 տարվա ազատազրկման է ենթարկվել 2016 թվականին Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ կանգնած մեքենայում ռումբ պայթեցնելու փորձի համար: Այս մասին գրում է BBC-ն: Նրանք իսլամ ընդունած 22-42 տարեկան ֆրանսուհիներ են: Ի դեպ, Ֆրանսիայում սա իսլամիստական առաջին հարձակումն է, որ իրագործվում է կանանց կողմից: Առավելագույն՝ 30 տարվա ազատազրկման ենթարկվել է Ինես Մադանի անունով կինը: […]

̰
Արտաշատում աշակերտների թունավորման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

18:01 15.10.2019

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ: 2019թ. հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի […]

̰
Ճիշտ կլիներ, որ Վրաստանի նախագահը հնարավորինս շուտ ներողություն խնդրեր. Պետդումայի խոսնակ

18:00 15.10.2019

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ճիշտ չէ վերականգնել Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը, առանց վրացական իշխանությունների նախաձեռնողականության: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նրա կարծիքով՝ Վրաստանի նախագահը պետք է ներողություն խնդրի: «Իհարկե, ճիշտ կլիներ, որ Վրաստանի նախագահը հնարավորինս շուտ ներողություն խնդրեր: Ուժեղ մարդը միշտ այդպես է վարվում»,- հայտարարել է Վոլոդինը: […]

̰
Հորիզոն 18.00

18:00 15.10.2019

̰
Պետք չի հրաժարվել այն փաթեթից, որ կար մինչև նոր իշխանության գալը. Վիտալի Բալասանյան

17:54 15.10.2019

Պետք չի հրաժարվել այն փաթեթից, որ կար մինչև նոր իշխանության գալը: Նման հայտարարություն է արել Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանն իր հրավիրած ասուլիսի ժամանակ: «Այդ փաթեթը, ինչքան էլ հակահայ լինի, դա մի փաթեթ է, որի շուրջ հավաքվում են և խոսելու տեղը կա: Այն քաղաքականությունը, որ պետք է վարվի և բերի վերջնական քաղաքական լուծում Արցախի համար, […]

̰
Այս պահին Արտաշատի ԲԿ-ում բուժում է ստանում 20 երեխա

17:48 15.10.2019

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր Facebook-յան էջում, որում տեղեկացրել է, որ Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքով այս պահին Արտաշատի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 20 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև: «Ինչպես նշել էինք, ձեռնարկվել են միջոցառումներ, պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ […]

̰
Նոր մանրամասներ Դավիթ Սանասարյանի անվան հետ կապվող վթարից. հաղորդում է ներկայացվել ոստիկանություն

17:47 15.10.2019

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի անվան հետ կապվող վթարի մասին: «ՊՎԾ կասեցված պետի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին ծնողը հաղորդում ներկայացրեց ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչին»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանն ուղիղ եթերում հայտարարել էր, որ իրենից պարզապես փորձում են գումար շորթել, և որ ինքը […]

̰
Չի եղել մի դեպք, որ տիկին Աննան ճամփորդի բիզնես դասով. Գևորգ Թամամյան

17:45 15.10.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և անդրադարձել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին մամուլում շրջանառվող տարբեր լուրերին. «Ուզում ես արհամարհես, ուշադրություն չդարձնես, բայց տեսնում ես, որ այդ արհամարհանքից էլ ավելի են ոգևորվում: Նախկին իշխանության սպասարկումները, որ համառորեն մինչ օրս  «չեն նկատում» իրենց […]

̰
Տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք. Գիորգի Գախարիա

17:30 15.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն Գախարիա, ուրախ եմ ողջունել Ձեզ […]

̰
Շիրակի մարզպետն այցելել է «Հյուսիսային մաքսատուն»

17:20 15.10.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է «Հյուսիսային մաքսատուն» վարչություն, որտեղ հոկտեմբերի 14-ից սկսած մաքսազերծվում են Վրաստանից ու Ճապոնիայից ներկրված ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: Մարզպետը շրջել է մաքսատան տարածքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, այնուհետև զրուցել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և մաքսատան տնօրինության հետ։ Մաքսատան ղեկավարությունը վստահեցրել է, որ գործընթացում որևէ […]

̰
Արցախը միշտ լինելու է հայկական՝ մինիմում այս տարածքներով. Վիտալի Բալասանյան

17:18 15.10.2019

«Լուրեր են տարածվում, թե քաղաքական դիվիդենտներ եմ հավաքում, պարբերաբար հայտնվում եմ խրամատներում PR անելու համար, չկա նման բան: Ես էս երկրի, ժողովրդի ծնունդն եմ, իմ անցած ճանապարհը թույլ չի տալիս, որ սխալ ներկայացնեմ իմ ժողովրդին»,- հոկտեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նա նաև իր հորդորը հնչեցրեց, այն է՝ Արցախը […]

̰
Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Մանբիջը և հարակից տարածքները

16:58 15.10.2019

Սիրիայի կառավարական ուժերը ամբողջությամբ վերականգնել են վերահսկողությունը Մանբիջ քաղաքի և հարակից բնակավայրերի վրա: Այս մասին հայտնել է RIANovosti լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Հայտնի է նաև, որ ամերիկյան զորքերը դուրս ես եկել այդ տարածքում իրենց ռազմաբազաներից: Կա նաև տեղեկություն, որ Մանբիջի ամերիկյան ռազմաբազաներում այժմ տեղակայվելու են ռուսական ուժերը։ Ամերիկյան Newsweek ամսագիրը, հղում անելով […]

̰
ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

16:47 15.10.2019

ՍԱՏՄ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր` ժամը 11:39-ին, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, Արտաշատի բժշկական կենտրոն են գնացել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետները: Պարզվել է, որ սննդային թունավորման ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 3 աշակերտ, որոնց թիվը, ժամը 15:00-ի […]

̰
ԼՀԿ-ն առաջարկում է եկամտահարկը վերադարձնել նաև 55 մլն դրամից թանկ բնակարան գնելիս, կառավարությունը դեմ է

16:40 15.10.2019

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում քննարկվում է ԼՀԿ խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է հարկային արտոնություն սահմանել նաև 55 մլն դրամից ավելի գնով բնակարաններ հիպոթեքային վարկով ձեռք բերելիս։ Խոսքը եկամտահարկի հետ վերադարձի մասին է, ինչից օգտվում են մինչև 55 մլն դրամ արժեցող տուն գնողները։ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը պնդեց, որ մյուս սահմանափակումները բավարար են ու կարիք չկա […]

̰
ՉԼ-ի եզրափակիչը հնարավոր է Ստամբուլից տեղափոխվի այլ քաղաք

16:38 15.10.2019

ՈՒԵՖԱ-ի փոխնախագահը հայտնել է, որ կազմակերպությունը կքննարկի Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակչի անցկացման վայրը տեղափոխելու կոչերը: Եզրափակիչը պետք է տեղի ունենա Ստամբուլում, սակայն բազմաթիվ փորձագետներ ու երկրպագուներ ՈՒԵՖԱ-ին կոչ են անում զրկել Ստամբուլը եզրափակիչ խաղի անցկացման իրավունքից: Պատճառը Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողություններն են: Վերջերս դժգոհություն է առաջացրել նաև Թուրքիայի հավաքականի գոլերի տոնումը. ազգային […]

̰
Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

16:33 15.10.2019

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:33-ին, մարվել՝ 12:53-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ […]

̰
Վրաստանը կարող է խստացնել երեխաներին ավտոմեքենայով տեղափոխելու կանոնները

16:32 15.10.2019

Վրաստանի խորհրդարանը առաջիկայում կսկսի քննարկել «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը խստացումներ է ենթադրում: Ըստ օրինագծի` մինչև 12 տարեկան 135 սմ հասակ ունեցող երեխաներ տեղափոխելիս վարորդները պարտավոր են հատուկ մանկական նստատեղեր ունենալ: Այդ մասին ասված է «Համագործակցություն ճանապարհային անվտանգության համար» հիմնադրամի կայքում: Նորամուծությունները նախատեսվում է գործարկել 2020թ. հունիսից: Նշենք, որ Վրաստանում գործող […]

̰
Հայ-վրացական հարաբերությունները պետք է զերծ լինեն ցանկացած արտաքին միջամտությունից. Նիկոլ Փաշինյան

16:30 15.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վրացի գործընկերը՝ Գիորգի Գախարիան, առանձնազրույցից հետո լրատվամիջոցների առաջ հանդես են եկել հայտարարություններով: «Օգտվելով այս պատեհ առիթից՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել վարչապետ ընտրվելու առիթով: Վրաստանում ևս նկատել են, որ ՀՀ վարչապետ ընտրվելու առաջին իսկ օրվանից հայ-վրացական հարաբերությունները զարգանում են ավելի ակտիվ: Իմ վստահությունն է, որ Վրաստանի հետ հարաբերությունները առանձնահատուկ […]

̰
BACK_TO_TOP