Բոլոր լուրերը – Page 8583 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Արագածոտնի մարզում 62-ամյա բնակիչը բուժքրոջ ներարկումից հետո մահացել է. Shamshyan.com

08:44 14.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արագածոտնի մարզի Շենավան […]

̰
Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել

08:32 14.10.2019

Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել։ Սոցցանցերը հեղեղվել են արտասովոր երևույթը պատկերող լուսանկարներով։ Նման երևույթ մի քանի անգամ դիտվել է ԱՄՆ-ում՝ ուժգին փոթորիկներից հետո։ Օդերևութաբանների խոսքով՝ նման գեղեցիկ երկինքը լույսի յուրօրինակ կերպով ցրման արդյունք է։ Ճապոնիային պատուհասած «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորվել է 180 մարդ։ Անհետ կորածների թիվն առնվազն 19-ն է։ […]

̰
Էկվադորում ցույցերի ժամանակ զոհվել է 7 մարդ․ վիրավորների թիվն անցել է 1300-ից

08:20 14.10.2019

Էկվադորում հակակառավարական ցույցերի ժամանակ, որոնք ուղեկցել են ոստիկանների հետ բախումներով, զոհվել է առնվազն 7, վիրավորվել՝ 1340 մարդ։ Այս մասին ասվում է Էկվադորի ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում։ Հոկտեմբերի 3-ին ցույցերի սկսվելուց ի վեր ձերբակալվել է 1121 մարդ։ Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ից հայտնել էին, որ բողոքի ակցիաների ժամանակ տուժել է առնվազն 86 ոստիկան։ Երկրի գլխավոր դատախազությունը սկսել է […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 9 մարզում

08:08 14.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Աբովյան փ. 11, 13 շենքերը, Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շերամի փ. 47, 49 շենքերը, Օհանովի փ. 36 շենքը, Մարգարյան փ. 43 շենքը, Դավթաշեն 2-րդ թաղ․ 40, 41, 42, […]

̰
Երեք հավաքականներ արդեն ապահովել են իրենց տեղը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում

00:05 14.10.2019

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի ավարտին քիչ է մնացել։ Այսօր մեկնարկել է 8-րդ տուրը, հայտնում է armsport.am-ը։ Ռուսաստանի հավաքականը երրորդ թիմն էր, որը ապահովեց իր տեղը ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլում։ Ստանիսլավ Չերչեսովի տղաները 5-0 հաշվով հաղթեցին Կիպրոսին ու անհասանելի դարձան երրորդ տեղում գտնվող թիմի համար, որը հենց Կիպրոսն էր։ Եվրոյի ուղեգիր արդեն իսկ նվաճել է նաև I խմբի […]

̰
Ինչի՞ մասին է վկայում դանդաղ քայլելը

23:54 13.10.2019

JAMA գիտական ամսագիրը հրապարակել է Հյուսիսային Կարոլինայի Duke համալսարանի գիտնականների զեկույցը, որն ուսումնասիրել է մարդու քայլերի արագության և նրա օրգանիզմի վիճակի միջև կապը: Ուսումնասիրությանը մասնակցել են Նոր Զելանդիայի մի քանի հարյուր բնակիչներ, որոնց առողջությունը վերահսկվել է երեք տարեկանից սկսած: Ուսումնասիրության ավարտին բոլոր մասնակիցները եղել են 45 տարեկան: Այսպիսով, կարելի է ասել, որ գիտափորձի մասնակիցների կյանքի […]

̰
Սիրիական բանակը մտել է Մանբիջ

23:42 13.10.2019

Սիրիական բանակի զինծառայողները մուտք են գործել Մանբիջ, որը գտնվում է Հալեպից 85 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արեւելք: Այդ մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը: «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները կառավարական զորքերի ստորաբաժանումներին թույլ են տվել անցնել իրենց անցակետերից:

̰
107-ամյա ամերիկուհին բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

23:31 13.10.2019

ԱՄՆ-ի Տամպա քաղաքից երկարակյաց բնակչուհին հայտնել է իր երկարակեցության անսովոր գաղտնիքը: Այդ մասին հայտնում է USA.one-ը: 2019 թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրենսիս Բրասսին դարձել է 107 տարեկան: Կինը երեկույթ և ֆոտոշարք է կազմակերպել ծերանոցում, որտեղ վերջին չորս տարիներին ապրում է: Ամերիկուհին շատ ճանապարհորդել է Հարավային Ամերիկայում և Ասիայում և 1980-ին բնակություն հաստատել Ֆլորիդայում: Բրասսին իր երկարակեցության […]

̰
Սիրիայում երեք արտասահմանցի լրագրող է զոհվել թուրքական օդուժի հարձակման հետևանքով

23:23 13.10.2019

Երեք արտասահմանցի լրագրող է զոհվել սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մոտով անցնող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական ռազմական օդանավերի հարձակման հետևանքով: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը: Ընդհանուր առմամբ, թուրքական օդուժի հարձակման հետևանքով ավելի քան 11 քաղաքացիական անձ է զոհվել: Բուժաշխատողների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է  մեծանալ, քանի որ ռմբակոծման ժամանակ շուրջ 100 մարդ վիրավորվել է: Տուժածներից […]

̰
Արհեստական բանականությամբ զենքը մի քանի վայրկյանում մի քանի քաղաք հողին կարող է հավասարեցնել. մասնագետ

23:15 13.10.2019

Արհեստական ինտելեկտով զենքերը կարող են ընդամենը մի քանի վայրկյանում մի բանի քաղաքներ հողին հավասարեցնել: Այս մասին հայտնում է DailyStar-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդպիսի տեսակետ է հայտնել է Google ընկերության նախկին աշխատակից Լարա Նոլանը: Արհեստական ինտելեկտ ունեցող զենք ասելով մասնագետը նկատի ունի այնպիսի սարքավորւմները, որոնք կարողանում են որոշում կայացնել առանց մարդու միջամտության: Միևնույն տարածքում մի քանի նման […]

̰
Կեղտոտ օդը կարող է մազաթափություն առաջացնել

23:00 13.10.2019

Վերջին տարիներին գիտնականները կեղտոտ օդը համարում են բազմաթիվ խնդիրների, այդ թվում`շնչառական օրգանների, սրտի հիվանդության և նույնիսկ ուռուցքների առաջացման պատճառ: Այժմ պարզվում է, որ օդի աղտոտվածությունը կարող է նաև ճաղատության պատճառ դառնալ: The Future Science Research Centre-ի հարավկորեացի գիտնականները պարզել են, որ օդի աղտոտվածությունը նվազեցնում է մարմնում մազերի աճի համար անհրաժեշտ սպիտակուցների մակարդակը: Հետևաբար տեսականորեն դրանք […]

̰
Ինչպե՞ս խնամել մազերն աշնանը. մասնագետների խորհուրդները կօգնեն պահպանել մազերի բնական գեղեցկությունը

22:55 13.10.2019

Աշունը տարվա այն ժամանակահատվածն է, երբ իմունիտետի ընկնելու հետ միասին սկսում են թափվել մազերը: Մասնագետները նշում են, թե ինչպես կարելի է աշնանային ցուրտ օրերին պահպանել մազերի գեղեցկությունը և մետաքսանման փայլը: Խոնավեցում Հաճախ ամառվանից հետո արևի և աղի ջրի ազդեցությամբ մազերը կորցնում են փայլը և դառնում ավելի չոր: Դրանից խուսափելու համար չպետք է մոռանալ խոնավեցման մասին: […]

̰
Մակրոնը պատմել է Սիրիայի վերաբերյալ Թրամփի և Էրդողանի հետ խոսակցությունների մասին

22:48 13.10.2019

«Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը կարող է ստեղծել «անտանելի հումանիտար իրավիճակ»,-Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները քննարկել են Թուրքիայի գործողությունը ամերիկացի և թուրք գործընկերների հետ: «Մենք մտահոգ ենք Սիրիայում թուրքական գործողությամբ: Վերջին ժամերին մենք խոսեցինք ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ ՌեՋեփ Թայիփ Էրդողանի […]

̰
Սատուրնի նոր արբանյակների անունները կորոշեն համացանցի օգտատերերը

22:39 13.10.2019

Համացանցի օգտատերերը հնարավորություն կունենան անուններ ընտրելու Սատուրնի վերջերս հայտնաբերված 20 արբանյակների համար: Հաղորդվում է, որ այս 20 մինի մոլորակների հայտնաբերումից հետո Սատուրնի արբանյակների թիվը հասնում է 82-ի: Այս դեպքում էլ, սակայն, այդ հարցում առաջատարը մնում է Յուպիտերը: Նշվում է, որ հայտնաբերված 2 տասնակ արբանյակներից 17-ը շարժվում են Սատուրնի շարժման հակառակ ուղղությամբ, մյուս 3-ը՝ շարժման նույն […]

̰
Սիրիական բանակը շարժվում է հյուսիս՝ դիմակայելու թուրքական ուժերին

22:28 13.10.2019

Սիրիայի կառավարական ուժերը սկսել են ուժերի տեղափոխումը երկրի հյուսիս, որտեղ  Թուրքիան և նրա դաշնակից ուժերը ռազմական գործողություն են կատարում, հայտնում է սիրիական ​​SANA գործակալությունը: «Սիրիական բանակի ստորաբաժանումները սկսեցին շարժվել դեպի հյուսիս ՝ թուրքական ագրեսիային դիմակայելու համար»,-գրում է գործակալությունը: Ավելի վաղ լիբանանյան հեռուստաալիքներից մեկը հայտնել էր, որ Սիրիայի բանակը կարող է մուտք գործել Մանբիջ և Քոբանի […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցրել է ամրագոտիները կապելու կարևորության մասին

22:14 13.10.2019

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վարորդներին և ուղևորներին ևս մեկ անգամ հիշեցրել է կապել ամրագոտիները:

̰
Մի քայլ առաջ, երեք քայլ հետ. Հրանտ Բագրատյան

22:00 13.10.2019

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քայլ առաջ, երեք քայլ ետ… Հրապարակվել են 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերը։ Պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը. ինչ-որ “հեղափոխական” տնտեսական մոդելի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մակրոտնտեսական ցուցանիշներ։ ՀՆԱ-ՏԱՑ։ 2019-ի 8 ամսվա կտրվածքով ՀՆԱ ցուցանիշը չկա (2019-ից գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակը […]

̰
Երևանում Opel-ը բախվել է բազալտե քարերին և հայտնվել ապառաժների վրա

21:59 13.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Opel մակնիշի 34 MQ 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Սարի թաղ տանող հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին, և առաջ ընթանալով` բախվել ապառաժ քարերին ու հայտնվել քարերից մեկի վրա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդին տեղափոխել է հիվանդանոց: Ոստիկանությունը […]

̰
Google-ի քարտեզի վրա մերկ զույգի են նկատել

21:49 13.10.2019

Օգտատերերը Google-ի քարտեզի վրա՝ փողոցի մեջտեղում, մերկ զույգի են նկատել: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Մերկ զույգը կանգնած է եղել ավտոմեքենայի կողքին: Համակարգը նախապես լուսանկարը գրաքննության չի ենթարկել: Մերկ զույգը հայտնաբերվել է Թայվանի տարածքում՝ Թայչժուն քաղաքի մոտ: Առաջինը զույգին նկատել է Թայվանից մի օգտատեր: Նա տեղեկացրել է, որ լուսանկարներում փնտրել է կենդանիների, սակայն հանկարծ «նկատել […]

̰
Թուրքական զինուժը վերահսկողության տակ է առել Սիրիայի ռազմավարական նշանակության մայրուղին

21:35 13.10.2019

Սիրիայի հյուսիսում ռազմարշավ իրականացնող թուրքական բանակի ու սիրիական ընդդիմության ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասակա մայրուղին։ Մայրուղին Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները միավորում է երկրի այլ հատվածների հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ М4 գրաված մայրուղին սահմանից 30-35 կմ հեռավորության վրա է: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ […]

̰
Հայաստանը ուրախանալու և հպարտանալու երկիր է. Աննա Հակոբյանը ընդունել է կանադահայ Ռազմիկին

21:20 13.10.2019

Սփյուռքահայ Րաֆֆի Տուտագլեանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր ընկերոջ զավակի՝ հիվանդության պատճառով անվասայլակին գամված Ռազմիկի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը։ Նա նշել է, որ հանդիպումն անսպասելի էր, իսկ Հայաստանը հաճելի անակնկալների, ուրախանալու և հպարտանալու երկիր է։ «Գանատայէն ընկերոջս զաւակը կարճ ժամանակուայ համար Հայաստան կ՚այցելէ, իր քրոջ եւ հարազատներուն հետ։ Խելացի եւ զգայուն՝ […]

̰
Ահա, սա է հեղափոխությունը, ահա, թե ինչ է փոխվել Հայաստանում․ Փաշինյան

21:07 13.10.2019

Այս լուսանկարներն արվել են այսօր Գյումրիում՝ Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանների դիմաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել: Ասում են՝ նման իրավիճակ է եղել նաև այլ թանգարանների մուտքերի մոտ: Ահա, սա է Հեղափոխությունը, ահա, թե ինչ է փոխվել Հայաստանում»:

̰
Երևանում 27-ամյա վարորդը ՎԱԶ-2114 ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

20:51 13.10.2019

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, վրարերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Սարգսյանը՝ իր վարած ՎԱԶ-2114 մակնիշի 35 FD 844 համարանիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհ փողոցի 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 53-ամյա Աշոտ Գ.-ին և 59-ամյա Համլետ Ս.-ին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ […]

̰
Գլոբալ տաքացման հետևանքով սաստիկ շոգ եղանակ կհաստատվի արդեն 2-3 տասնամյակից․ գիտնականներ

20:35 13.10.2019

Ամերիկացի գիտնականների կանխատեսումներով՝ այս հարյուրամյակի արդեն կեսերին գլոբալ տաքացումն ու դրա հետևանքները շատ ավելի արտահայտված ու ազդեցիկ կլինեն: Ածխաթթու գազերի արտանետման ծավալների աճի հետևանքով էքստրեմալ շոգ տարածքների մակերեսը կավելանա 50-80 տոկոսով:  Սա էականորեն կավելացնի նաև ջերմային սթրեսների  ենթարկվող մարդկանց թիվը, կմեծանա մահացության ցուցանիշը: Մյուս խնդիրը կապված կլինի էներգոհամակարգի հետ:  Հովացման համակարգերի ինտենսիվ աշխատանքի հետևանքով կավելանա […]

̰
Լեմուրը պոկել է մեկնաբանի կեղծամը հենց ուղիղ եթերի ժամանակ

20:20 13.10.2019

Ամերիկյան WALB հեռուստաալիքի մեկնաբան Յոլանդա Ամադեոն առանց կեղծամի է մնացել հենց ուղիղ եթերի ժամանակ: Նրա կեղծամը գլխի վրայից պոկել է լեմուրը, որ հարցազրույցի ժամանակ նստած է եղել նրա պարանոցին: Յոլանդան հարցազրույց վերցնելիս է եղել  Eudora Farms կոնտակտային կենդանաբանական այգու տնօրենից: Մեկնաբանի գլուխը մերկացնելուց հետո լեմուրը նորից գնացել է տնօրենի մոտ, բայց մի քանի վայրկյանից հետո […]

̰
Գիտնականները համատարած սով են կանխատեսում

20:02 13.10.2019

Գիտնականները առաջիկայում համատարած սովի տարիների մասին կանխատեսումներ են արել: Ինչպես հայտնում է Science Alert-ը, մասնագետների ամենավատատեսական կանխատեսումներով՝ նման իրավիճակ աշխարհում կարող է առաջանալ 40 տարի անց: Սա կարող է կապված լինել գյուղատնտեսության մեջ օգտագործվող ֆոսֆորի պաշարների սպառման հետ: Հաղորդվում է, որ եթե մարդկությունը նույնկերպ շարունակի, ֆոսֆորի ամբողջ պաշարը կսպառվի արդեն 80 տարի անց: Մասնագետները հայտարարել […]

̰
Քահանան պատահաբար ամուսնացրել է «ազաբ բաշուն» և հարսնաքրոջը

19:48 13.10.2019

Reddit- ի օգտատերերից մեկի խոսքերով՝ քահանան սխալմամբ ամուսնացրել է իր եղբորը և հարսնացուի ընկերուհուն, որոնք ամուսնության գրանցման վկաներներն էին: Այդ մասին հայտնում է The Sun- ը: «Ազաբ բաշին» ու հարսնաքույրը, որպես վկաներ, ստորագրել են փաստաթղթեր: Հետո է պարզվել, որ քահանան շփոթել է անունները և հենց նրանց անուններն է նշել՝ որպես հարս և փեսա։ «Այնպես որ, […]

̰
Ավտոմեքենայի հետընթացի ժամանակ մեքենայի և պատի արանքում մնացած 65-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

19:34 13.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն, որը հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 11-ին` Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրից, հայտնում է Shamshyan.com-ը: Հոկտեմբերի 11-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Օջախ» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն՝ իրեն պատկանող ՈւԱԶ մակնիշի […]

̰
Սոխը և սխտորը պայքարում են քաղցկեղի դեմ

19:20 13.10.2019

Նյու Յորքի համալսարանի փորձագետները վստահ են, որ սոխը և սխտորը նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը: Գիտնականները տևական ժամանակ ուսումնասիրել են սննդակարգի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև կապը: Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, ապացուցված է, որ տևական ժամանակ սոխ և սխտոր ուտելը կարող է կանանց փրկել կրծքագեղձի քաղցկեղից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, որոնք տևական […]

̰
Այսօր պատմությունը կրկնվում է․ Նաիրա Զոհրաբյան

19:02 13.10.2019

Մի քանի տարի առաջ, Ստրասբուրգում, ճեղքելով Էրդողանի թիկնապահների պատնեշը, Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ: Վերցրեց և սառը հայացքով սկսեց թերթել: Ու այսօր պատմությունը կրկնվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Նույն աչքերը, որոնց առանց ցավի և ցասումի նայել հնարավոր չէ»,- գրել է նա:

̰
BACK_TO_TOP