13:55 13.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքում» Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել: «Հզոր էներգետիկա է ճառագում մեր Արարատից»:
13:47 13.10.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ արշավի շրջանակներում ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ ազդեցիկ ա: Վե՛րջ տվեք վայրենի սովորույթներին, թողեք, թող մարդը ծնվի»:
13:31 13.10.2019
Ծերության շրջանում ուղեղի պատշաճ գործունեությունը զերծ է պահում տարիքի հետ կապված հիշողության կորստից և տկարամտությունից: Դրան հասնելու համար գոյություն ունեն որոշակի մեթոդներ, որոնց արդյունավետությունը ապացուցված է: Ոտքով զբոսանք. Եթե մարդիկ միջին տարիքում օրական առնվազն 10,000 քայլ են կատարում, ապա նրանց ուղեղը 2,2 տարով ավելի երիտասարդ է, քան նրանցը, ովքեր չեն քայլում և չեն ենթարկվում ֆիզիկական […]
13:22 13.10.2019
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 03:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:17-ին, մարվել՝ 04:27-ին: Ամբողջությամբ այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա:
13:10 13.10.2019
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ս., ծնված 1992 թ.) […]
12:57 13.10.2019
Հերոսները ժամանում են Հայաստան: 2019 թ. «Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն Երևանում է, տեղեկացնում է Aurora Prize ֆեյսբուքյան էջը: Զանա Բուկար Մուստաֆան «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրենն է (Future Prowess Islamic Foundation): Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին եւ պաշտպանում նրանց:
12:45 13.10.2019
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ […]
12:34 13.10.2019
Հոկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։00-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ, 36-ամյա Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին, որ «Մասիս» բժշկական կենտրոնի հետնամասում վիճաբանության ընթացքում Այնթափ գյուղի բնակիչ, 45-ամյա Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում իրեն վնասվածք է պատճառվել։ Փաստի առթիվ ոստիկանության […]
12:26 13.10.2019
Գիշերային ակումբների սիրահար 20-ամյա Ջոզեֆ Ֆերջին, ով ապրում է Էդինբուրգում քնել է տաքսիի մեջ և անցել երկրի կեսը, գրում է Daily Mail-ը: Տղան Էդինբուգի գիշերային ակումներից մեկից դուրս է եկել առավոտյան ժամը 5 ին և որոշել է վերադառնալ տուն: Նա նստել է տաքսիի հետևի նստարանին և քնով անցել: Վարորդը ուղևորին արթնացրել է առավոտյան 10 անց […]
12:14 13.10.2019
Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 18-ի, 13 մարդ անհետ կորած է համարվում, շուրջ 150 մարդ մարմնական վնասվածք է ստացել: Հաղորդվում է նաև, որ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել փրկարարական աշխատանքների ժամանակ: Իվակի քաղաքի տարեց մի բնակչուհի վայր է ընկել փրկարարական ուղղաթիռից: 70-ամյա կինը վայր է ընկել այն ժամանակ, երբ ուղղաթիռը գտնվել է 40 […]
12:09 13.10.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Նիդերլանդներում տոնել են Կոմիտասի 150-ամյակը:
11:58 13.10.2019
Ֆիլադելֆիայի երդվյալ ատենակալների դատարանը բավարարել է Մերիլենդ նահանգի բնակիչներից մեկի դատական հայցը՝ ամերիկյան Johnson&Johnson ընկերությանը պարտավորեցնելով վերջինիս վճարել 8 միլիարդ դոլարի փոխհատուցում այն բանի համար, որ դեղամիջոցի գործածումը հանգեցրել է տղամարդու մոտ կրծքի մեծացման: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը: Նա պնդում է, որ Risperdal դեղամիջոցի այդ կողմնակի ազդեցության մասին ընկերությունը պատշաճ ձևով […]
11:48 13.10.2019
Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկրի ղեկավար Դոնալդ Թրամփը հրահանգել է Սիրիային օգնելու համար բյուջեից հատկացնել 50 միլիոն դոլար: Փաստաթղթում ասվում է, որ գումարը կուղղվի Սիրիայի կայունացմանը, մարդու իրավունքների, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը: Բացի այդ, Թրամփը ցանկացել է, որ միջոցների մի մասն օգտագործվի երկիրն ականազերծելու համար, ինչը կպաշտպանի բնակչությանը: ԱՄՆ-ը […]
11:36 13.10.2019
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով ցուցադրել է Պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի դիպուկահարների մարզումները: «Սնայպինգ…forever»,-գրել է նա:
11:24 13.10.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուքում» գրել է, որ շատերն են պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել իրենց ընտանիքներում: «Իմ լավ ընկեր Տարոն Միասարյանը ինձ հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է օգնել տարհանելու թուրքական ռմբակոծության տակ գտնվող հայկական բնակավայրերից հայ երեխաներին, տեղափոխել Հայաստան և ուզում էր, որ իր տանն էլ անպայման ապրեն երեխաներ: Ինչ լավ […]
11:17 13.10.2019
Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավ (գործարանային համարը`36572020385): Օդանավը շահագործվելիս է եղել ԿԴՀ Ռազմաօդային ուժերի կողմից և կրել է A-72903 գրանցման նիշերը: Գոմա-Կինշասսա թռիչքի ժամանակ տեղափոխելիս է եղել երկրի նախագահի ավտոմեքենան: Քանի որ մինչ 2016 թ օդանավը շահագործվել է Հայաստանում գրանցված «Սաութ Էյրլայնզ» […]
11:10 13.10.2019
Հայկական ծագումով ամերիկյան դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանը շատ է ցանկանում հանդիպել և ընթրել էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգի հետ: Այդ մասին նա ասել է Reuters-ին տված հարցազրույցում: Քարդաշյանը նշել է, որ կցանկանար օգնել և խորհուրդներ տալ Թունբերգի ծնողներին կապված իրենց 16-ամյա դստեր սոցիալական ցանցերում ներկայության հետ: Նա ավելացրել է, որ կլիմայի փոփոխությունը լուրջ խնդիր է, իսկ […]
11:00 13.10.2019
Շվեյցարիայում ընթանում է FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են 150-ից ավելի շախմատիստներ, այդ թվում FIDE-ի վարկանիշի բոլոր առաջատար շախմատիստները՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը: Երրորդ տուրում մեր շախմատիստներից երեքը՝ Գաբրիել Սարգսյանը, […]
10:58 13.10.2019
Օրգանիզմում արյան ստեղծման համար անհրաժեշտ է երկաթ: Օրերս բժիշկ Տատյանա Շապովալենկոն հաղորդել է, որ երկաթ պակասորդային սակավարյունության նշան կարող է լինել արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակը: Ի՞նչ այլ ձևերով կարելի է որոշել երկաթի անբավարարությունը: Մեծահասակ տղամարդուն օրական անհրաժեշտ է 10 միլիգրամ երկաթ: Կինը պետք է ընդունի մոտ 15 միլիգրամ երկաթ: Հղի կանանց անհրաժեշտ է օրական […]
10:54 13.10.2019
Սանկտ Պետերբուրգում ավարտվում է է Միխայիլ Չիգորինի դասական շախմատի հուշամրցաշարը, որին մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից առայժմ լավագույն արդյունքն ունի Մանուել Պետրոսյանը: 8-րդ տուրում նա ոչ-ոքի է խաղացել մրցաշարի առաջատար, ռուսաստանցի Իվան Բոչարովի հետ և վերջին տուրից առաջ 6,5 միավորով երրորդն է: Սամվել Տեր-Սահակյանը նույնպես պարտիան ոչ-ոքի է ավարտել: […]
10:47 13.10.2019
Թուրքական բանակի և արաբ-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԱԴ) զորքերի միջև մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 75 թուրք զինծառայող: Այդ մասին հայտնում է քրդական Firat գործակալությունը: նրանց տեղեկությունների համաձայն ևս 19 զինծառայող վիրավորվել է: Բացի այդ, արաբ-քրդական ուժերը ոչնչացրել են թուրքական բանակին պատկանող յոթ մեքենա:
10:29 13.10.2019
ՀՖՖ-ն ֆեյսբուքյան գրառում է կատարել Լիխտենշտեյն-Հայաստան ֆուտբոլային հանդիպման հետ կապված: «Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայի տարբեր քաղաքներից և, իհարկե, Հայաստանից Լիխտենշտեյն ժամանած բոլոր երկրպագուներին: Ցավում ենք, որ չարդարացրեցինք ձեր սպասելիքները: Կփորձենք վերադառնալ ավելի ուժեղ»,-նշված է գրառման մեջ:
10:21 13.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվեց Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում էր 8 շախմատիստ: Մեր ներկայացուցիչներից լավ արդյունք գրանցեցին (Մ18) խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը: Վերջին տուրում Շանթը ոչ-ոքի ավարտեց պարտիան, իսկ Արթուրը հաղթանակ տարավ: Վերջնարդյունքում Շանթը, վաստակելով 8,5 միավոր, դարձավ Աշխարհի փոխչեմպիոն, իսկ Արթուրը 8 միավորով զբաղեցրեց 3-րդ […]
10:16 13.10.2019
Ֆրանսիան որոշել է կասեցնել Թուրքիային զենքի մատակարարումը Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով, հայտնել են Ֆրանսիայի արտգործնախարարությունից: «Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններն ավարտված տեսնելու ակնկալիքով Ֆրանսիան որոշեց կասեցնել Թուրքիա ռազմական արտադրանք արտահանելու բոլոր նախագծերը: Այս որոշումն ուժի մեջ կմտնի անմիջապես»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Փարիզը կրկնել է, որ խստորեն դատապարտում է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: «Այս […]
10:00 13.10.2019
Մեծահասակ մարդկանց մոտ արյան բարձր ճնշումը և հիպերտոնիկ հիվանդությունը տարածված երևույթներ են: Գիտնականները հայտնել են, թե ինչպես կարելի է վերահսկել արյան ճնշումն առանց ուժեղ դեղամիջոցների օգնության: Ավելի շատ կալիում և ավելի քիչ աղ: Եթե ձեր երիկամները նորմալ են գործում, անհրաժեշտ է սննդակարգում ներառել կալիում: Արյան ճնշումը կայունացնելու համար շատ օգտակար է աղի քանակի նվազեցումը և […]
00:48 13.10.2019
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում մրցեց Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Առաջին խաղակեսի 19-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը հեռահար հարվածով առաջ է մղել մեր ընտրանուն, սակայն երկրորդ խաղակսում մրցակցին հաջողվել է հավասարեցնել հաշիվը, գոլի հեղինակ է դարձել Յանիկ Ֆրիկը:
00:02 13.10.2019
ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որ եկել էր Հայաստան մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին, իր ինստագրամյան էջում կիսվել է իր «ֆան» էջերից մեկում հրապարակված լուսանկարով։ Լուսանկարում Քարդաշյանը ներկայացված է այն բոլոր հագուստներով, որ Հայաստանում կրել է։ Քարդաշյանը և իր երեխաները մկրտվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ստանալով հայկական անուններ: Ինչպես արդեն հայտնել ենք Քարդաշյանը Էջմիածնից […]
23:59 12.10.2019
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն թոփլես լուսանկարվել է Elle ամսագրի նոյեմբերի համարում: Այս ամսագիրը նվիրված է Հոլիվուդյան կանանց: Լուսանկարում 47-ամյա դերասանուհին կանգնած է տաբատով՝ վարտիքակալով, որ ծածկում է կուրծքը: Մեկ այլ լուսանկարում Փելթրոուն կանգնած է կարմիր զգեստով, իսկ երրորդում՝ ծիրանագույն պիջակով, որ հագել է սև բոդիի վրայից: Պարբերականի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ իր իսկական […]
23:52 12.10.2019
Ոստիկանության շրջանում հանցագործության եզակի դեպքերը չեն կարող ստվեր գցել Վրաստանում գործող այլ իրավապահների վրա, ովքեր արժանապատվորեն ծառայում են այդ երկրին, ասել է վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում: Վարչապետն հայտարարությունն արել է այն քրեական գործի համատեքստում, որին առնչվել են երկու ոստիկաններ: «Ցանկանում եմ անդրադառնալ անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպին, երբ ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող հինգ […]
23:47 12.10.2019
Ըստ Կիրիոն վարդապետի՝ վարչապետի կողմից բարձրաձայնված տեղեկատվությունը, թե հոգևորականները կկարողանան հասնել Դավիթ Գարեջիի բոլոր վանքերը՝ ճշգրիտ չէ: Եթե իրավիճակում որևէ փոփոխություն է տեղի ունեցել, ապա դա այն է, որ այս պահի դրությամբ վրացի հոգևորականները կարող են հասնել միայն Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Հարության տաճարին»: Այդ մասին Կիրիոն վարդապետը հայտարարել է «ИнтерпрессНьюс»-ին տված […]