Բոլոր լուրերը – Page 8584 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

18:44 13.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Ճապոնիայում ուսանողուհին դատարկ քննական թերթիկ է հանձնել ու ստացել «գերազանց» գնահատական

18:30 13.10.2019

Ճապոնիայի բուհերից մեկի ուսանողուհի Էիմի Խագան, որը մանկուց հետաքրքրվել է լրտեսների և գաղտնի գործակալների մասին պատմություններով, որոշել է ուսումնասիրել նաև նինձյաների պատմությունը: Համալսարանում նա նինձյաների պատմության հատուկ խմբակ է սկսել հաճախել: Մի անգամ էլ դասախոսը հանձնարարել է խմբի ուսանողներին շարադրություն գրել նինձյաների թանգարան այցի տպավորությոնների մասին՝ ընդգծելով, որ ամենաբարձր գնահատականի կարժանանա այն աշխատանքը, որը բովանդակությունից […]

̰
Ֆիթնես ակումբներից մեկի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողը հայտնաբերվել է

18:15 13.10.2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի և Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են հոկտեմբերի 10-ին Երևանում 2 քաղաքացու սուր կտրող-ծակող առարկայով հարվածողի ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ «Դայմոնդ» ֆիթնես ակումբի տնօրենին և մեկ այլ ԱՁ տնօրենին դանակահարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ […]

̰
Լենա Նազարյանը լուսանկարների միջոցով ներկայացրել է բերքի տոնն Արցախում

18:01 13.10.2019

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը կիսվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Ասրյանի՝ Արցախի բերքի տոնի լուսանկարներով:

̰
Ե՞րբ կավարտվեն թուրքական ռազմական գործողությունները Սիրիայում

17:57 13.10.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ ունեցած հեռախոսային զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել Քրդական աշխատավորական կուսակցության վերջին զինյալը և ԻՊ-ը։ Նրա խոսքով, Քանի դեռ ՔԱԿ-ի և ԻՊ-ի սպառնալիքները Սիրիայի հյուսիսում չեն վերացել ամբողջությամբ, սիրիացի փախստականների ինքնակամ ու անվտանգ […]

̰
Էդմոն Մարուքյանը վայելում է հայկական բնաշխարհը

17:53 13.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ բոլորին ցույց տալով, թե որքան հաճելի է բնության գրկում: «Վայելում ենք հայկական բնաշխարհը»,-գրել է նա:

̰
Ճապոնիայում գրանցված թայֆունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

17:46 13.10.2019

Ճապոնիային պատուհասած «Հագիբիս» անվանունը ստացած հզոր թայֆունին 25 մարդ է զոհ գնացել: Այս մասին հայտնում են Киодо-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ 15 մարդ անհետ կորած է համարվում: Տուժածների թիվն ընդհանուր առամամբ հասնում է 170-ի: Երկրի կառավարությունը հրահանգել է երկրի մի քանի հատվածներում բնակչության տարհանուր իրականացնել: Տոկիոյում, Կանագավայում, Նիգատայում, Ֆուկուսիմայում Գումայում ու Թիբայում, ընդհանուր առմամբ, մի քանի միլիոն […]

̰
Մեծ Բրիտանիայում ոսկյա բանկային քարտեր կարտադրվեն

17:32 13.10.2019

Մեծ Բրիտանիայի  կենտրոնական բանկը հայտարարել է մաքուր ոսկյա դեբետային քարտերի արտադրության մասին: Քարտը մշակված է Mastercard վճարային և Accomplish Financial էլեկտրոնային վճարային համակարգերի հետ համատեղ: Դա աշխարհում թանկարժեք մետաղից պատրաստված առաջին բանկային քարտն է: Կենտրոնական բանկի նախագահի խոսքերով այդպիսի քարտերի պահանջարկը կա, շատերն են կարիք զգում շքեղ իրերի: Քարտը կթողարկվի 18 կարատանոց ոսկուց, իսկ տիրոջ  […]

̰
Ջորջո Պետրոսյանը հաղթել է One Championship-ի եզրափակչում

17:24 13.10.2019

Ժամանակակից լավագույն քիքբռնցքամարտիկներից մեկը՝ Ջորջո Պետրոսյանը կրկին ապացուցել է իր գերազանց մարզավիճակը: Հայազգի մարզիկը քիքբոքսինգի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում հաղթանակի է հասել ալժիրցի Սամի Սանիի նկատմամբ: Այս մասին հայտնում է marzik.am-ը: Պետրոսյանը այս հաղթանակի շնորհիվ ստացել է մեկ միլիոն դոլար պարգևատրում:

̰
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգ է Սիրիայում և Էկվադորում տիրող իրավիճակով

17:12 13.10.2019

Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջազգային հանրությանը կոչ է արել Սիրիայում տիրող իրավիճակի համար արդյունավետ լուծումներ որոնել և մտահոգություն է հայտնել Էկվադորում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: «Իմ մտքերը կրկին զբաղված են Մերձավոր Արևելքով, հատկապես, սիրելի և տանջահար Սիրիայով, որտեղից կրկին դրամատիկ լուրեր են գալիս երկրի հյուսիսարևելյան շրջանի բնակիչների ճակատագրի մասին, որոնք ստիպված են հեռանալ իրենց […]

̰
Բրիտանական անտառներում հայտնաբերված փլատակների գաղտնիքը բացահայտվել է

17:03 13.10.2019

Գիտնականները բացահայտել են բրիտանական Գլազգո քաղաքի մոտակա անտառներում հայտնաբերված փլատակների գաղտնիքը: Ինչպես հայտնում է Live Science-ը՝ ենթադրվում է, որ անտառներում 17-րդ դարից մնացած կառուցներում կարող էին գաղտնի կերպով ալկոհոլային խմիչքներ արտադրվել: Բրիտանական կառավարական Forest and Land Scotland կազմակերպության մասնագետները հայտնել են, որ դեռևս 17-18 դարերում այստեղ վիսկիի արտադրությունն ու վաճառքն արգելված է եղել: Նշվում է, […]

̰
Արարատ Միրզոյանը Բելգրադում Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ զրուցել է հարաբերությունների սերտացման մասին

16:48 13.10.2019

Հոկտեմբերի 12-ին Բելգրադում անցկացվող Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Մայա Գոյկովիչը, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել նստաշրջանի մասնակցության իր հրավերն ընդունելու համար։ Նա նշել է, որ սերբական […]

̰
Փորձագետը բացահայտել է «Կալաշնիկովի» հաջողության գաղտնիքը

16:39 13.10.2019

Քաղաքացիական զենքի սեփականատերերի համառուսաստանյան ընկերության փոխնախագահ Սերգեյ Զայնուլինը պատմել է, որ ռուսական «Կալաշնիկով»  ինքնաձիգը մեծ հաջողություն է ունեցել աշխարհում իր ուժեղ տեխնիկական բնութագրերի շնորհիվ: Փորձագետը բարձր է գնահատել զենքի հեռահարությունը, արագությունը և հուսալիությունը: «Կալաշնիկով» ինքնաձիգը ցույց է տվել իր բարձր հուսալիությունը ինչպես աֆրիկյան ավազներում, այնպես էլ Արկտիկայում»,-ասել է Զայնուլինը:  

̰
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ծավալած ռազմական գործողությունները ձեռնտու են նաև Ասադի համար. թուրքագետ

16:27 13.10.2019

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայում ծավալած ռազմական գործողությունների ծավալմանն ու այդ ֆոնին անպատիժ մնալու փաստով պայմանավորված դրանց շարունակականությանը: «Կարծում եմ, որ սա էլ շուտ կմարսվի, քանի որ, ըստ էության, բոլոր կողմերն էլ համաձայն են, այսինքն Ամերիկան էլ, Ռուսաստանն էլ, Իրանն անգամ… այո, նաև Ասադի կողմը: Ոնց որ թե նախօրոք […]

̰
Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան

16:15 13.10.2019

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ եղանակն այս շաբաթ չի ցրտի: «Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-16-ին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 16-ին օդի […]

̰
Դեզոդորանտներն ու նարինջները վտանգավոր են գրասենյակային աշխատողների համար

16:08 13.10.2019

Նոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գրասենյակում դեզոդորանտների օգտագործումը կամ նարնջի կեղևազրկումը կարող է հանգեցնել օդի թունավորման: Այդ թունավորումն էլ իր հերթին կարող է առաջացնել հոգնածություն և գլխացավեր: Այդ երկու գործողությունները նպաստում են օդում այսպես կոչված մոնոտերպենների հայտնվելուն, և դրանց պարունակությունը կարող է նորմայից մինչև 20 անգամ բարձր լինել: Այս նյութերը հանդիպում են նաև դիմահարդարման […]

̰
ԱՄՆ-ն խնդիր ուներ որոշակիորեն զսպելու Իրաքյան քուրդիստանում և Սիրիայում քրդերի հավակնությունները. մասնագետ

16:00 13.10.2019

Միջազգայնագետ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ԱՄՆ-քրդական ուժեր փոխհարաբերություններին: Մասնավորապես խոսելով ԱՄՆ կողմից քրդերի հանդեպ դրական տրամադրվածության փոփոխության փաստի մասին՝ մասնագետն ասել է, որ այդ իրավիճակը սկիզբ է առել դեռևս 2017 թվականին՝ Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեից հետո: Եվ քրդական խնդրի այդ բարձրակետին հետևել են արդեն որոշակի անկումները: «Խնդիրն այն է, թե մինչև […]

̰
Կոտայքում մարզպետի աշխատակազմի եւ Առինջի համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ կատարվել է ծառատունկ

15:55 13.10.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծառատունկ մարզպետի աշխատակազմի եւ Առինջի համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Կոտայքի մուտքի մոտ՝ M4 մայրուղու սկզբնամասում»:

̰
Արցախում բերքի տոնին մասնակցելու համար մեծ թվով հյուրեր են ժամանել արտերկրից

15:49 13.10.2019

ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում այսօր նշվում է բերքի տոնը, որին մեծ թվով հյուրեր են մասնակցում նաև արտերկրից»։

̰
Բուսակերությունը վտանգավոր է ատամների համար

15:40 13.10.2019

Կենդանական ծագման ուտելիքներից հրաժարվելը կարող է վնասակար լինել մեր ժպիտների համար: Նման նախազգուշացում է արել Լոնդոնի կոսմետիկ ստոմատոլոգիայի կենտրոնի փորձագետ դոկտոր Մերվին Դրույանը: Լոնդոնյան հայտնի ատամնաբույժը կարծում է, որ բուսակերությունը կարող է հանգեցնել ատամների քայքայման մեծ վտանգի: Մասնավորապես փորձագետը նկատել է կարիեսի զարգացման միտում այն բանից հետո, երբ մարդիկ հրաժարվել են կենդանական սննդից: Բուսական սննդի […]

̰
Կազմավորվել է հայ-նիդերլանդական միջպառլամենտական-բարեկամական խումբ

15:34 13.10.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «ֆեյսբուքում» գրառում է կատարել հայ-նիդերլանդական հարաբերություններում արձանագրված ձեռքբերման վերաբերյալ: «Հայ-Նիդերլանդական բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կազմավորվեց միջպառլամենտական-բարեկամական խումբ, որը ներառում է քաղաքական գործիչների, գործարարների և մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչների: Խումբը հայկական կողմից կղեկավարեմ ես, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական […]

̰
Գյումրիում թանգարանների դիմաց երանելի վիճակ է. Արայիկ Հարությունյան

15:27 13.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Շիրակի մարզպես Տիգրան Պետրոսյանի գրառմամբ, թե ինչպիսի իրավիճակ է տիրում Գյումրիում թանգարանների դիմաց: «Շիրակի մարզպետը տեղեկացնում է, որ Գյումրիում թանգարանների դիմաց այսպիսի երանելի վիճակ է»,-գրել է նա:

̰
Եղունգների լաքը կարող է վտանգավոր լինել կյանքի համար

15:16 13.10.2019

Եղունգների համար նախատեսված լաքի մեջ առկա են բարձր  թունավորության, կյանքի համար սպառնալիք պարունակող նյութեր: Այս մասին հայտնում են ռուս գիտնականները: Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Օլգա Մուլինան НТВ-ին տված հարցազրույցում ասել է, որ լաքի մեջ ավելացվում են այնպիսի քիմիական նյութեր, ինչպիսիք են  ֆորմալդեհիդը, տոլուոլը և դիբուտիլֆլատատը: Դրանք պաշտպանում են արտադրանքը ավելորդ խտացումից, եղունգներին հաղորդում են փայլ […]

̰
Հրշեջներին հաջողվել է մարել ավտոմեքենայի ներսում բռնկված և դրա շրջակայքում տարածված հրդեհը

15:03 13.10.2019

Այսօր՝ հոկտեմբրի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սարավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Range Rover մակնիշի 55 ТО 455 համարանիշի ավտոմեքենայում։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության […]

̰
Էլեկտրոնային ծխախոտը մկների մոտ թոքերի քաղցկեղ է առաջացրել

14:50 13.10.2019

Ամերիկացի գիտնականները փորձ են կատարել՝ ուսումնասիրելով էլեկտրոնային ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը մկների վրա: Այսպիսով, մեկ տարվա հետազոտության ընթացքում փորձարկվող մկների 23%-ի մոտ զարգացել է թոքերի քաղցկեղ: Մկների 58%-ի մոտ բջիջների բաժանման գործընթացը խախտվել է՝ դառնալով օնկոլոգիական հիվանդություններին բնորոշ: Ուսումնասիրության գլխավոր հեղինակ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Մուն-Սոն Թանը նշել է, որ մկների վրա կատարված ուսումնասիրության արդյունքները […]

̰
Պուտինը Թրամփի թվիթերյան գրառումները չի կարդում

14:40 13.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի կարդում այն գրառումները, որոնք ժամանակ առ ժամանակ անում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում: Այդուհանդերձ, Al Arabiya, Sky News Arabia և RT Arabia-ի թղթակիցների հետ զրույցում նա ասել է, որ իր օգնականները երբեմն հայտնում են որևէ հարցի շուրջ Թրամփի հայտնած տեսակետը: «Ես չունեմ թվիթեր և […]

̰
Բակո Սահակյանը Ստեփանակերտում այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված տոնավաճառ

14:34 13.10.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից այդտեղ ներկայացված ապրանքներին, տոնավաճառի մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ:

̰
Թուրքիան միտումնավոր է կրակ բացել ամերիկյան ուժերի ուղղությամբ. The Washington Post

14:25 13.10.2019

Թուրքիան միտումնավոր է կրակ բացել Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ: The Washington Post-ի փոխանցմամբ՝ այս մասին միաժամանակ հայտարարել են ամերիկյան ներկա ու նախկին մի քանի պաշտոնյաներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք հայտարարել են, որ թուրքական կողմը դեռ ամիսներ առաջ է տեղյակ եղել, որ տեղանքը, ուր ուղղվել են հարվածները, վերահսկվել է ամերիկյան զինված ուժերի կողմից: Պարբերականը Թուրքիայի […]

̰
Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել հարազատներին

14:18 13.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին ու հարազատներին, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: ​«Ցավով տեղեկացա​ նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան մասին: Սեբաստիայում ծնված ու Ֆրանսիայում ապրած արվեստագետը​ շուրջ մեկ դար՝ իր ապրած տարիների չափով Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր: Ռիշար​ Ժերանյանը​ միշտ կապված […]

̰
Ատամները մաքրելիս մածուկը ջրով լվանալը վնասում է ատամներին

14:03 13.10.2019

Գերմանիայի էսթետիկ ​​ստոմատոլոգիայի ասոցիացիայի անդամ ատամնաբույժ Թեա Լինգորը խորհուրդներ է տվել ատամների խնամքի վերաբերյալ: Մասնագետը մասնավորապես նշել է, որ սխալ է ատամները լվանալուց հետո ողողել բերանը: «Սկզբում ատամի մածուկով մաքրում ենք ատամները, այնուհետև բերանը մանրակրկիտ ձևով ողողում ջրով. ամեն օր այսպես ենք անում: Բայց արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է»,ասել է բժիշկը: Թեա Լինգորը համոզված է, […]

̰
BACK_TO_TOP